Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Ընտրություն կոչված ինքնաստրուկագրումը

2 Փետրվարի, 2017 Արա Հարությունյան
Կիսվել

Շուտով «ընտրություններ» են: Այսինքն այն համազգային-իշխանական-«ախպերական»՝ ինչ որ առումներով ողորմելի, ինչ որ առումներով գարշելի խաղն է, երբ որոշները մի փոր հացի փող կստանան: Որոշները կծեծվեն, որոշները՝ կծեծեն, որոշները շառից ու փորձանքից հեռու կմեկուսանան ու չեն խառնվի խաղին: Որոշները հենց շառուփորձանքը պարտադրելով, կշարունակեն իրենց խրախճանքը որպես իշխանավոր և իրենց, իբր մարդկային կյանքը՝ որպես արժանապատիվ տուն պահող:

«Ընտրությունների» հետ կապված հազարավոր ու միլիոնավոր դեմքերով ազգային ու անհատական համայնապատկերն ահռելի է: Այն ներ է առնում և  սփյուռքյան երևելի, բայց պրոցեսից բան չհասկացող արվեստագետներին, և ամեն ինչ իմացող, բայց որևէ լծակից զուրկ, հայկական դաժան կյանքի տակ կքած շարքայիններին և պետական կերակրատաշտին մոտ լինելու ակնկալիքներով կուսակցական դարձած երիտասարդներին, և անցյալի փորձից էլ ավելի իմաստնացած ցինիկներին, և կեղծիքների մեջ հմտացած լկտի քրեականներին, և իշխանական անտակ գաղջը, և լավատեսներին, և հոռետեսներին:

Բայց այն չի ներառում քաղաքացուն, որովհետև հենց ընտրական մեխանիզմներով Հայաստանում պախարակվել, ջնջխվել է քաղաքացին:

Առանց քաղաքացու ընտրություն ենք խաղում: Առանց սուբյեկտայնության՝ պետականություն ձևանում, առանց իրավականի՝ մարդ դատում, առանց տնտեսության՝ երկիր ներկայանում, առանց մարդկայնության՝ մարդ ձևանում:

Ընտրություններին մասնակցելով ու եղած իրականությունը լեգիտիմացնելով, մենք ստրկագրվում ենք տականքին, քրեականին, մեզ կործանողին,  փոխանակ մեր ազատությունը, արժանապատվությունն ու  իրավունքները պաշտպանելու և պարտադրելու:

Մեկս իր ստրկությանը կամովի է լծվում, քվեաթերթիկը քվեատուփ գցելով, որովհետև դրանով խաղի լեգիտիմությունն է ապահովում:

Մյուսս ստրկությունը 5000-ի դիմաց է ստանում, որով թե լեգիտիմությունը ու թե կոնկրետ իր ստրկատիրոջ ձայներն է ապահովում:

Մյուսս ստրկությունը կուսակցականությամբ ու մարդկանց ընտրեցնելով է ապահովում, որով թե լեգիտիմությունը և թե կուսակցապետի ամբիցիաներն է բավարարում:

Մյուսս ստրկությունը ընտրությունը սպասարկելով է հաստատում, դրանք  կեղծելով ու իրեն հակամարդու լուսանցք մղելով:

Խորը նայենք, ու կհամոզվենք, որ քաղաքական տհասությամբ, մարդկային փոքրությամբ, անհատական գաճաճությամբ ու ազգային պարզամտությամբ հենց մենք ենք մեր գաղջ կյանքի, իսկ պարզ ասած՝ 21-րդ դարի ստրկության պահապանները:

Ինքներս փակ շրջան ենք գծել մեր շուրջը, դարձրել կախաղանի օղ ու ազգովի  զբաղված ենք այն ձգելով: Վերլուծական, խրատական ու մարդկային խոսքը տեղ չի հասնում, անցյալ 26 վայրընթացային տարիների փորձը չի ընկալվում, գենոցիդի ու պատերազմների արյունալի արդյունքները որևէ բան չեն հուշում, շրջակա փախեփախն ու օրեցօր վատացող կյանքի ահազանգերը չեն ազդում:

Ու ապշեցուցիչն այն է, որ բոլորն են խուլ, կույր ու անհաղորդ կատարվողին, չնայած բոլորս էլ զգում ենք, հասկանում ենք ու գիտենք, որ ազգ ու պետություն ենք կորցնում:

Բայց և կամքը չկա ուղեղ աշխատեցնելու, սեփական անձը մոտեցող գեհենից  փրկելու ու քավ լիցի՝ մարդկային, ազգային ու քաղաքացիական արժանապատվությանը տեր կանգնելու:

Տարբեր որակի ու նպատակների աճպարարներ, տհասներ, ավազակներ, դեմագոգներ ու սրիկաներ «ընտրություն» են խաղում, բայց քաղաքացու սաստող ձայնը չկա, թե հարգելիներս, էս ի՞նչ գործի եք: Ով է ձեզ իրավունք տվել գենոցիդված ազգին իր բնօրրանում վերջնական բնաջնջելու:

Կենսաբանության մեջ հայտնի է ապոպտոզ կոչվող երևույթը, երբ ինչ-ինչ պատճառներով բջջում ակտիվանում են նրան մահվան տանող գեները, և դրա հետևանքով բջիջը ծրագրավորված և խիստ որոշակի մետամորֆոզներով, կանոնակարգված ինքնակործանվում է: Ըստ որում, մահանալիս բջիջը ֆիզիկապես չի մնում որպես անկենդան կառույց, այլ տարալուծվում է, ինքնակազմաքանդվում, անհետանում, մարսվում, կորչում:

Նման է, որ մենք ազգովի ենք համանման պրոցեսի՝ ազգային ապոպտոզի մեջ: Տնտեսությունն արդեն հիմնովին է կործանված: Ազգի կեսը հեռացած է տարածքից: Իշխանություններն ամեն անհրաժեշտն  են անում, որ  երկրից փախչողների հոսքը չպակասի: Լավատեսության փոքր դոզաներ ներարկելով, ընդդիմությունը պրոցեսը կարգավորողի դերում է, որ արտագաղթը խուճապային փախուստի չվերածվի:

Թվում է, թե այլևս ոչ մի լույս չկա 2500-ամյա ազգային թունելի վերջում: Մեր դաժան պատմության մեջ զարմանալին սովետական կյանքի վերջին 40  երջանիկ տարիներն էին, որին ավագ սերունդը բախտ ունեցավ ականատես լինելու:

Ցավոք, մենք ականատեսն ենք լինելու նաև այն հիվանդի մահվան, որին ախտորոշել է դեռ Խորենացին:

«Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։

Վշտով խեղդվում եմ, մեր հոր կարոտով մաշվում։

Զարթի՛ր, Երեմիա, զարթի՛ր և մարգարեանալով հանդերձ ողբա այն, ինչ թշվառություններ որ կրեցինք և ինչ պիտի կրենք, գուշակիր, որ տգետ հովիվներ պետք է երևան գան:

Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։

Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։

Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։

Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։

Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։

Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։

Իշխանները գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։

Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։

Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։

Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախսվում է այս ունայն կյանքի համար։ Ավազակներ են գալիս անհատնում և շատ կողմերից, տները թալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ»։

Չեմ կարծում, թե աշխարհում կգտնվի մեկ այլ ազգ, որի բացասական, ինքնաժխտող, ինքնակործան, պարտվողական նկարագիրը նման մանրամասնությամբ բացարձակ նույնը լինի 1600 տարի շարունակ և այդ ազգը դեռ ողջ լինի:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes