Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Լիդերներին ըստ արդյունքների գնահատելը պահի հրամայականն է

4 Հոկտեմբերի, 2016 Արա Հարությունյան
Կիսվել

Հայաստանն այն վիճակում է, որ անխնա բացախոսությունն այլընտրանք չունի: Հետանկախական տարիների հայկական իրականության մասին տեսլականը կերտվել է ըստ նախաձեռնությունների, բայց ոչ երբևէ՝ ըստ հետևած արդյունքների:

Ըստ այդ տեսլականի, իշխանություները հրեշն են, իսկ ընդդիմությունն էլ` զոհը: Իշխանությունները հարձակվել են, ընդդիմությունը պաշտպանվել,  ու օր-օրի բոլորով հասել ենք այս օրվան:

Իրոք որ, նկարագրական մասով այդպես է՝ իշխանություններն այո, հարձակվել են, բայց արդյոք ադեկվատ է պաշտպանվել ընդդիմությունը:

Իմ կարծիքով, ընդդիմությունը ոչ թե պաշտպանվել է, այլ իր քաղաքական մեթոդական տգիտությամբ ու ոչ ադեկվատությամբ պարարտ հող է ստեղծել իշխանական հաղթանակի ու ավելի ու ավելի ծավալվող բեսպրեդելի համար:

Տեղի տալով տարատեսակ առաջնորդների ու փրկիչների հորդորներին,  մարդիկ գնացել են միտինգների, երթերի, քաղաքացիական ակցիաների,  ընտրությունների ու գրանցել միայն պարտություններ:

Մի քանի տասնյակ ընտրություններ, հարյուրավոր միտինգներ, ակցիաներ, նախաձեռնություններ ու նույնքան էլ պարտություններ: (Մաշտոցի պուրակի եզակի հաղթանակը զուտ սահմանափակ մարդկանց ակտիվության արդյունք էր, որին հանրային մասնակցություն փաստացի չկար):

Իշխանություններին քննարկելը քիչ իմաստալից է՝ իրենք  դրության տերն են ու ամեն ինչ են անում այդպիսին մնալու համար:

Թվում է, թե ընդդիմադիրների արածն ու չարածն է քննարկելիք: Որովհետև իշխանական բոլոր քայլերը հենց նրանք են լեգիտիմացնում և դրանով իսկ հավերժացնում եղածը:

Ընտրողների մի մասը վաճառվում է 5000 դրամով, ընդդիմադիր լիդերներն էլ՝ պառլամենտական մանդատով: Կեղծ բարոյականը թողնելով մի կողմ, հարց տանք մեզ՝ ով է ավելի «ծախվածը»՝ ընտրողը, թե ընտրվողը:

Ընտրողը «վաճառվում» է, որովհետև անցյալի փորձի հիման վրա բացարձակապես չի հավատում, որ ընդդիմադիրը տեր է կանգնելու տրված  ձայներին:

Իսկ ընտրվողն էլ շատ լավ գիտի, որ իր մասնակցությամբ լեգիտիմացվում են  ընտրությունները, բայց և, մանդատի համար է «ծախվում»:

Նա առանց խղճի խայթի արդեն 20 տարի շարունակ «էժանով» գնում է ուղղակի դավաճանության, որովհետև երբևէ պատասխանատվության կանչված ու պատժված չկա:

Ընտրություններին մասնակից հայտնի հաճախորդներն իշխանականի անբաժանելի մասն են, և ինչպես իշխանականին, սրանց ևս ասելիք չկա:

Ընտրության տանող ընդդիմադիր լիդերներին էլ ասելիք չկա՝ մարդիկ անպատիժ են ու թքած ունեն հետևանքների վրա:

Ըստ էության, այդ լիդերների շուրջը հավաքվածներին էլ ասելիք չկա: Ըստ հոգեբանական կերտվածքի` սրանք զոմբի են: Զոմբիացնողը կա՝ ուրախությամբ զինվորագրվում են զոմբիություն անելու՝ նմանին ի՞նչ ասես:

Հետևաբար գալիս ենք եզրահանգման, որ ասելիքը շարքայինին է՝ պրոցեսների մասնակցին: Նրան, ով վաղը նորից հավատալու է մի նոր առաջնորդի ու գնա ընտրության, հավատալու է մի նոր փրկչի ու դուրս գա փայտերով հեղափոխության, հայրենասիրականով տոգորված դուրս է գալու լուռ ավտոմատներով հեղաշրջման:

Հավատալու է, դուրս է գալու, մասնակցելու է ու արդյունքի չհասած գնալու է  բանտ:

Ի՞նչ կարող ես անել: Մեզանում ընդունված է նույն հիմարությունը տասնյակ անգամ կրկնողին ու պարտված լիդերին հերոսացնելը:

Ի՞նչ հնար կա աբսուրդի այս փակ շրջանը ճեղքելու:

Իշխանությունները ժամանակ առ ժամանակ վերանայում, թարմացնում են իրենց շարքերը՝ լրիվ չափն անցածներին մի կողմ են դնում, նորերին բերում: Ընդդիմությունը զուրկ է վերանորոգման այս մեխանիզմից էլ՝ նույն մարդիկ տասնյակ տարիներ նույն լոզունգներով հրապարակում են:

Ես ինձ թույլ չեմ տա որևէ մեկին հորդորել մի գործի, որում անձնական ձախողման ու վնասի փոքր իսկ վտանգը կա: Եվ դրա իրավունքը ոչ մեկը չունի: Բայց արի ու տես, որ Հայաստանում տեղից ելած մեկը, առանց որևէ հետևանք հաշվի առնելու ու ալտեռնատիվ պլաններ ունենալու, կյանքի խեղման է կոչում կողքիններին ու բանտ տանում:

Վերը նկարագրվածը խոսում է առկա հրեշավոր անպատասխանատվության մասին, ընդդիմադիր նախաձեռնողների կողմից, և պահանջկոտության իսպառ բացակայության մասին՝ ժողովրդի կողմից:

Հույս ունենալ, թե այս ազգակործան արժեքայինը ինքն իրեն կանհետանա, միամտություն է: Սպասել, թե լիդերները «խելքները գլուխը» կհավաքեն՝ ինքնախաբեություն է:

Տարբեր հանրություններ տարբեր մեխանիզմներ ունեն կարգազանց լիդերին կարգի հրավիրելու։ Ճապոնական արժեքայինը այդպիսի մեկին խարակիրի է պարտադրում, արևմտյանը պարտադրում է ակն ընդ ական վրեժ։ Նորմալ այլ երկրներում դատարանն է պատժում։ Մեզանում բացարձակ անպատժելիություն է ու դրանից բխող՝ անելանելիություն։

Հայկական պետականությունը կործանվում է զուտ ներքին դրդապատճառներով: Ղարաբաղյան հարցը, շրջափակումը, արտաքին նկրտումները ածանցյալ են ու հետևանք են հենց ներքին թուլությունների, և առաջին հերթին լկտի լիդերների անպատժելիության:

ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմությունն անհուսորեն ոչ ադեկվատ է: Ադեկվատը շարքայինները կարող են լինել, եթե անտեսեն և իշխանություններին,և ընդդիմությանը և փորձեն ապրել մեկուսի թե մեկից, և թե մյուսից:

Առանց եղած որակի ընդդիմադիրների Հայաստանը շատ ավելի մեծ շանսեր ունի գոյատևելու, քան ընդդիմադիր գիտակցված, կամ անգիտակից հաճախորդությունն է, որը կայունացնում է իշխանությունը և ասպարեզից արտամղում մարդուն:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes