Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

ՀՕՊ. Անվտանգության վերացում պաշտպանության անվան տակ

6 Հունիսի, 2016 Արա Հարությունյան
Կիսվել

Կարդում եմ ՌԴ վարչապետ Մեդվեդեվի ստորագրությամբ  կառավարության որոշումը՝ դիմել նախագահ Պուտինին ստորագրելու ռուս- հայկական համաձայնագիրը՝  Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության ռեգիոնալ համակարգի ստեղծման մասին և փորձում եմ հասկանալ, թե այս փնթի կերտված թղթի կտորի իմաստը ո՞րն է:

Ես շեշտում եմ փնթիության պահը, որովհետև կազմողը չի էլ փորձել հիմնավորել իր ասելիքը՝ սկսած նախաբանից: Փնթիությունը՝ կոնկրետ իմաստի և ասելիքի բացակայությունն  ու շինծուությունն  ամեն պարբերության մեջ են:

Թղթում մի քանի տասնյակ անգամ օգտագործվում է երկարաշունչ Объединеннaя  региональная система противовоздушной обороны в Кавказском регионе коллективной безопасности բառակապակցությունը: Նման  դեպքերում ընդունված է հապավումների կիրառումը, որպեսզի տեքստը չծանրաբեռնվի: Բայց այս դեպքում սույն տարրական կարգը չի պահպանված: Եվ կարծում եմ դա միտումնավոր է արված, որպեսզի անիմաստությունը փքվի և դրանով քողարկի իմաստի բացակայությունը:

Այլ անհեթեթություններն էլ բազմաթիվ են:

Շեշտեմ աչքի զարնողը՝ ըստ նկարագրի, համաձայանագիրը նախապես իբր մշակված է (проработано) հայկական կողմի հետ, բայց և համաձայնեցված է ռուսական արտգործնախարարության ու այլ շահագրգիռ ֆեդերալ մարմինների հետ: Հետաքրքիր է, թե երկրի հակաօդային պաշտպանության հարցում, բացի արտգործնախարարությունից (որի հետ մի գուցե խորհրդակցել պետք էր՝ հետագայում  այն սպասարկելու մանրամասնությունների հետ կապված) ուրիշ ինչ շահագրգիռ գերատեսչությունների կարծիքը հաշվի առնելու խնդիր կարող էր լինել: Կարո՞ղ է գյուղնախարարությունը, կամ արտակարգ իրավիճակների վարչություն-նախարարությունը պետք է հակառակվեին այս նախաձեռնությանը:

Ինչևէ, մի կողմ դնենք այս թղթի կտորի «ջուրը» և փորձենք հասկանալ իմաստը:

Ոնց սպասվում էր, հայկական կողմ ասածը որևէ կերպ այս փաստաթղթում չի երևակվում որպես սուբյեկտ: Ես չեմ կարծում, թե նրան նախապես նույնիսկ տեղեկացրած լինեն այս ծրագրի մասին, առավել ևս հարցրած լինեն՝ կողմ են, թե դեմ: 2013-ի սեպտեմբերի 3-ին Հայաստանը դարձել է ռուսական վասալ, և վասալներից համաձայնություն չեն հարցնում:

Բայց նույնիսկ վասալության պարագայում, մեզ՝ այդ պայմանագրով «պաշտպանվող» մարդկանց կենսական է իմանալ, թե որոնք են այս «պայմանագրի» նպատակն ու աշխարհքաղաքական տրամաբանությունները:

1. Փաստաթղթում մեծ մասշտաբով խոսքը գնում է Կովկասյան տարածաշրջանի մասին, իսկ Հայաստանի առումով այն ներկայացվում է  որպես ռեգիոնալ ստորաբաժանում: Որևէ կոնկրետացում չկա, թե ինչ է ենթադրվում Կովկասյան տարածաշրջան ասելով, կամ ինչ տարածականություն ունի ռեգիոնալ հատվածը՝ ռազմականի կոնտեքստում:

Եթե կոնկրետացումը չկա, ապա մեզ մնում է միայն ենթադրություններ անել մասշտաբների ու կոնկրետ տարածքների ու գոտիների մասին:

Որպես Կովկաս աշխարհագրորեն դիտարկվում է մոտ 400 հազար քառակուսի կիլոմետր տարածք, որը ներառում է ռուսական Հյուսիսային Կովկասը, ինչպես նաև Անդրկովկասը՝ Ադրբեջան-Վրաստանով, Աբխազիայով ու Օսեթիայով:

Ակնհայտորեն, Կովկասյան տարածաշրջանը երևի հենց այդ Կովկասն է, իսկ ռեգիոնալը՝ սատանան գիտի: Կարող է դա Հայաստանն է, կարող է Անդրկովկասն, է, կարող է Թուրքիան ու Իրանն էլ են, և կարող է ընդամենը Գյումրու ռազմաբազան է:

2. Փաստաթղթում որևէ խոսք-ակնարկ չկա ներառվող ՀՕՊ- հետախուզական, ռադիոլոկացիոն և կոնկրետ ՀՕՊ- ռազմական, պաշտպանական միջոցների մասին, նրանց պոտենցիալի ու հեռահարության մասին: Սա աբսուրդ է՝ խոսել-քննարկել ՀՕՊ մասին և չնշել դրա որևէ պարամետրը:

3. 12 հոդվածում խոսվում է կողմերի ինֆորմացիոն «սուվերենության» և գաղտնիությունը պահելու պարտադրանքի մասին: Հայկական կողմը, բացի սահմանային պահածոյի դատարկ բանկաներից, ինֆորմացիոն, ռադիոլոկացիոն, լրտեսական ինչ հնարավորությունների տեր է, որ ինֆորմացիա հայթայթի ու դեռ գաղտնի էլ պահի:

4. Բոլոր հարցերում ոչ միայն որոշումների կայացման, այլև գործնական իրացման լծակները-կոճակները գտնվում են ռուսական կողմի ձեռքին:

Դեռ նախամարդուց՝ առաջին պատերազմող ցեղերի ժամանակներից է հայտնի, որ ռազմականում միակ հնարավորը դա ուղղաձիգ կենտրոնացված կառավարումն է: Այլ կառավարում ուղղակի անհնար է՝ ելնելով գործնական, անհապաղ որոշումների ընդունման տարրական պահանջներից:

Հետևաբար, ճոռոմաբանորեն ամեն պարբերության մեջ կրկնվող՝ региональная система противовоздушной обороны կոչվածում, Հայաստանը որոշումների կայացման ոչ մի լծակ չունի՝ կարվի այն, ինչ կորոշի ռուս սպան:

Իսկ այն, որ ռուս սպան կարող է կաշառված լինել, խմած լինել, թքած ունենալ, հայերի վրա, մուռ ունենալ, տգետ լինել, դա մենք շատ լավ գիտենք՝ նույնիսկ մեր կաշվի վրա, դարավոր ու հենց վերջերս, զգացած «գիտենք»:

Հետևաբար, այս պայմանագրով հայտնի չէ թե մենք՝ հայերս առաջին հերթին ումից կարիք ունենք պաշտպանվելու՝ կոճակի տիրոջից, կոճակի վրա իր մատն ունեցող մեկից, թե իրական թշնամուց:

5. Աչքի է զարնում նաև այս թղթի ժամանակագրությունը: Այն նշված է 2015 թվականի հոկտեմբերի 28-ով: Երևի հայկական կողմը կարողացել է ձգձգել հարցի քննարկումը պառլամենտում: Ապրիլյան դեպքերից հետո ակնհայտորեն հայկական կողմը դրվել է նոր աքցանների մեջ և մերոնց պարտադրվում է դրա վավերացումը պառլամենտում:

6. Եվ ամենակարևորը՝ անհասկանալի է, թե հեռահար, հզոր, գոնե  տարածաշրջանային շառավղի ռադիոլոկացիոն կայան չունեցող, ՀՕՊ լուրջ զինատեսակներ չունեցող Հայաստանին ինչ դերակատարում է հատկացված այս պայմանագրում՝ բացի թիրախից ու հարևանների համար «անգլուխ» թշնամի լինելուց:

Կամ էլ՝ ումից է հարվածներ սպասում իր տարածքի վրա Ռուսաստանը, որից Հայաստանում չեղած ՀՕՊ-ով հնարավոր է առաջնագծում պաշտպանվել: Եթե ամերիկյան Ինջիռլիկից է վախը, ապա Ինջիռլիկ –Ռուսաստան ուղին Հայաստանի վրայով չի անցնում: Թուրքերը ևս, այլ ուղիով են ռուսների վրա կրակելու, եթե իհարկե մինչև այդ նորից ռուսների բարեկամը դարձած չլինեն: Ինչի՞ց և ումի՞ց է ռուսների այս պաշտպանությունը: Չէ որ նույնիսկ «ինքը» Սիրիայում հարվածի համար հեռահար կառավարվող հրթիռներով հարվածեց Կասպից ծովից ու կառավարվող հետագծով դրանք հասան իրենց թիրախներին: Միկրոսկապիկ Հայաստանի տարածքն ու՞մ է պետք հրթիռով Ռուսաստան հասնելու համար, երբ ՆԱՏՕ-ն արդեն իսկ Վրաստանում է:

Փաստացի Պուտինը (ներկա պահին ռուսական կյանքի երկրորդական հարցերում պատասխանատուն հենց Պուտինն է, իսկ առաջնայինում՝ գլոբալ փողատերերը) միանձնյա որոշել է, որ պահն է Հայաստանին քարշ տալու մի նոր, խեղկատակ, մտացածին ենթակայության մեջ:

Սեպտեմբերի 3-ին էլ Սերժ Սարգսյանին առաջարկվեց ստորագրել ԵՏՄ մտնելու համաձայնագիրը ոչ թե Հայաստանի, կամ Ռուսաստանի  շահերի հետ կապված, այլ որ Պուտինի կաղապարված ուղեղին թվացել էր, թե Հայաստանը խայծ է, և այդ խայծ-օրինակով կկարողանա Ուկրաինային էլ խցկել իր մտածած արհեստական կառույցի մեջ:

Սեպտեմբերի 3-ն ավարտվեց Ռուսաստանի կրախով Ուկրաինայում:  Այս անգամ ի՞նչ է սպասվում:

Իմ նախորդ մի քանի հոդվածներում ես շեշտել եմ, որ Պուտինը գնում է Հայաստանի հաշվին թուրքերի հետ առճակատումը մեղմելուն և «Ռուսաստանի խելքի գալու համար» ժամանակ շահելուն: Բայց ժամանակը ցույց տվեց, որ Ռուսաստանը ներքին ռեֆորացման պոտենցիալից զուրկ է և ակտիվորեն շարունակելու է դեգրադացման վեկտորը:

Հետսովետական տարիներին Ռուսաստանն այդպես էլ չգտավ իր գոյաձևն ու ապագայի տեսլականը: Իր ներքին ու արտաքին քաղաքականի անորոշությամբ ու անհասկանալիությամբ այդ երկիրը պատուհաս է դարձել և իր ժողովրդի, և շրջապատի համար: Այն ինչ որ առումներով Հայաստանի նմանակն է՝ տարբերությամբ, որ իր զենքն ունի և ի վիճակի է մեծ ավերածությունների:

Ինչքան գերմանացիների կողմից Գենոցիդի ճանաչումն էր մեր հետ «կապված», այնքան էլ այս պայմանագիրն է «մեր շահերից բխող»:

Ես որևէ կասկած չունեմ, որ սա Պուտինի ուղեղում հղացած հերթական  հիմար կայսերապետական կոնցեպտն է:

Բայց Գերմանիայի կողմից Գենոցիդի ճանաչումից հետո Հայաստանը, հենց այնպես, մաս-մաս թուրքին նվիրելու ռուսական ծրագիրն այլևս անհնար է: Պուտինը վերջապես պետք է հասկանա, որ անկախ հայ իշխանականի օբյեկտիվ անախորժելիությունից, Հայաստանի մասով իր մտասևեռումներն արդեն բացահայտ կլինիկական են:

Նաև կասկած չունեմ, որ մեր պառլամենտ կոչված հայկականության գերեզմանափորն անպայման կվավերացնի միասնական ՀՕՊ-ի մասին այս խայտառակ որոշումը:

Մենք հայտնվել ենք ծանրագույն իրավիճակում՝ ներսում իշխանական-ոստիկանապետական- քրեական տականքն է, դրսում հայատյաց  թուրքերն են, խելահեղ ռուսներն ու մեզ մոտեցող կրոնական պատերազմը:

Մեզ իհարկե ՀՕՊ պետք է, բայց սեփականը:

Մեզ նաև պետական կամք, խելք ու գործնականություն է պետք, բայց դրա նշույլը չկա:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes