Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Իսկ ովքեր ենք մենք, և ովքեր են դատավորները

11 Նոյեմբերի, 2013 Արա Հարությունյան
Կիսվել

Հայաստանը դեմ է առել կոնցեպտուալ, սկզբունքային համամարդկային խնդիրների և չկարողանալով դրանք հասկանալ, իմաստավորել ու դասակարգել` կործանվում է:

Եւ ոչ միայն չենք հասկանում մեր գլխին եկած պատուհասը, այլ դեռ մի բան էլ գիտակցելու փորձերի դեմ ահռելի հոգեբանական ու իմացաբանական պատնեշներ են կանգնած: Եւ այդ պատնեշներից առաջինը դա լիդերների տարրական տգիտությունն է հասարակագիտականից:

Երկիրն ընկած է դատարանների դռներով և պարտություն -պարտության հետևից կրելով մարդիկ հեռանում են անիրավ, անարդար միջավայրից: Երևի այլ անելիք չկա, քան այդ հիմնարար տարրականի մասին խոսելն ու պրիմիտիվիզմով չտառապողներին բնական–իրական-մարդկայինը ներկայացնելը:

Մարդ արարածը տարբերվում կենդանուց իր գիտակացականով: Եւ գիտակցության- ինտելեկտի շնորհիվ է մարդը կերտել իր ներկա կյանքը:

Մենք անցել ենք երկար պատմականով, որն իր մեջ տարբեր փուլեր է ներառել: Սկզբում հանրային, համայնքնային կյանքում՝ մայրիշխանության զուտ կենսաբանական-հոտային ժամականներում, կար ընդամենն աշխատանքի սեռային բաժանում:

Աստիճանաբար, երբ ստեղծվեցին գործիքներն ու ապրանքարտադրության հնարավորություններ և մեջտեղ եկավ ունեցվածք ասածը, ապա իսկույն փոխվեցին սեռային դերերը:

Ֆիզիկապես առավել տղամարդն սկսեց պայքարել  ոչ միայն  հոտային, սեռային դոմինանտության համար, այլև դիմացինի ունեցվածքին տիրանալու համար: Եւ հենց այդ պահից, այդ նախամարդու մեջ մտավ կենդանական աշխարհին ոչ հասու՝ իր տեսակից գողանալու, նրան վնասելու, սպանելու, ոչնչացնելու մոլուցքը:

Եւ այդ պահից սկսած արդեն մարդու էվոլյուցիան բնականի համեմատ արագացավ հազարավոր անգամներ, քանի որ թույլերին ոչ թե բնությունն էր ոչնչացնում՝ մերժելով հաջորդ սերունդի իրավունքից, այլ հենց տվյալ սերնդի կենդանի թույլ անհատն էր սպանվում ուժեղի ձեռքով:

Եւ արդյունքում կերտվեցինք մենք՝ ներկա գեղեցիկ իգական սեռով ու առնական տղամարդով: Կենսաբանորեն իհարկե գեղեցիկ ենք, բայց հոգեբանորեն իրար հոշոտող հրեշներ, որը և գիտակցել և հասկանալ է պետք:

Եւ խնդիրը մեր աբստրակտ լավ կամ վատ լինելը չէ, այլ հասկանալը, թե որն է բնականը մեր դեպքում՝ այ այսպիսի մարդասպան մարդ արարածի դեպքում:

Այդ «մարդասպան» մարդը նաև զարգացել է, պետություն է կերտել, ատոմային ռումբ, տիեզերանավ,  հեռուստացույց, մեքենա, քոմպյուտեր է ստեղծել: Եւ այդ ամենը ստեղծելու ճանապարհին  նաև լեզուներ, ազգեր ու պետություններ է ստեղծել, որոնք իրար նվաճել են, իրար բնաջնջել ու առաջ տարել կյանքը դեպի ներկան ու նույն տրամաբանությամբ կտանեն դեպի ապագան էլ:

Եւ շատերի համար զարմանալի կարող է թվալ այն, որ նվաճումն ու թալանն է եղել առաջընթացի մեխանիզմը:

Մենք, հայերս, ևս այս պրոցեսի մեջ ենք՝ բայց պարտվածների ցանկում:

Ինչո՞ւ, որտեղ մենք պարտվեցինք, ինչը չհասկացանք ու սխալ արեցինք:

Ամենախորքայինը, որը մենք անընդունակ եղանք հասկանալու քրիստոնեության ընդունումից հետո, դա  մարդ արարածի՝ ու մասնավորապես մրցունակ, պայքարող, դիմացինից ամեն ոլորտում առաջ անցնելու մոլուցքով տարված տղամարդու ֆենոմենն էր:

Մենք չհասկացանք, որ հարձակողական պատերազմը դա նորմա է, այլ ոչ վայրենություն: Չհասկացանք որ վրիժառությունը դա նորմա է, այլ ոչ վայրենություն: Չհասկացանք, որ հանրային համակեցության օրենքներն ունեն բանավոր ու գրավոր մասեր: Եւ որ ոչ մի գրավոր օրենք չի կարող ուժ ունենալ, եթե չի գործում դրա բանավոր էկվիվալենտը:

Դրա հետևանքով չհասկացանք նաև թե անձ, թե հանրություն և թե պետություն ասածները՝ որպես ներքնապես ու արտաքնապես կառավարվող սուբյեկտներ, որոնք ունեն իրենց օրինաչափություններն անկախ մեր դոգմատիկ պատկերացումներից:

Չհասկացանք, թե ինչ ասել է օրենք և ինչ կապ ունի այն անձնական վրեժի ու ներպետական պատժիչ մեխանիզմների հետ: Չհասկացանք, թե ով է դատավորն ու ով՝ իրավականի իրական պատասխանատուն: Հազար ու մի բան չհասկացանք, բայց այդքանը մի անգամից չխոսվող է: Դրա համար ես կկենտրոնանամ իրավականի՝ մասնավորապես վրեժի, ու դատավոր ասվածի վրա:

Քրեական հանցագործությունն  առաջին հերթին կոնկրետ մարդու դեմ է: Այն մարդու կենսաբանականի մեջ է՝ ուզում է դիմացինին թալանել, տիրանալ նրա ունեցվածքին, կամ էլ նրան վերացնել որպես հակառակորդի:

Երբ դեռ չկար պետությունն իր դատավորով, հարցը լուծվում էր հանդիպակաց վրեժով-վենդետայով:

Պետության մեջտեղ գալով, պետությունն իր վրա վերցրեց արդարություն հաստատելու հարցը և տուժողին արգելեց ինքնադատաստանից: Սա ունեցավ երկու հետևանք:

1. Ուզուրպացնելով պատժի իրավունքը պետությունն ինքը դարձավ բռնակալ:

2. Կորցնելով վենդետայի իրավունքը, անհատը կորցրեց իրական  լծակները արդարության հասնելու: Ֆորմալ առումով սա էր վիճակը մինչև ժողովրդավարական պետության առաջ գալը:

Իշխանության ճյուղերի տարանջատմամբ ու անկախ դատարանի ներդրմամբ, ժողովրդավարական հանրություններում մի քիչ շտկվեց վիճակը:

Բայց և հենց սկզբից, ամերիկյան հիմնադիր հայրերը նկատել էին, որ եթե մարդկանց արգելվի վրեժի մասնավոր իրավունքը, ապա դատավորի վրայից վերանում է պատասխանտվության հարցը  և նա դառնում  է անկառավարելի:

Ո՞րն էր ելքը:

Դատավորի վրա գերագույն այլ դատավոր ստեղծելն անիմաստ էր (չնայած կան բազմաթիվ գերակա դատարաններ), դրա համար սահմանադրորեն ամրագրվեց վրեժի իրավունքը, որպես գերագույն անձնական իրավունք:

Այսինքն, որպես դատավորի արդար լինելու լծակ-մեխանիզմ՝ նրա գլխին կախվեց դատվող մարդու անհատական վրեժի իրավունքը (եթե ոչ կոնկրետ տուժողի, ապա նրա համախոհի, բարեկամի, կամ ընկերոջ կողմից): Այսինքն տրամաբանորեն փակվեց պատճառահետևանքային շղթան:

Վրեժի իրավունքի մերժումը քաղաքական մակարդակի վրա, դա պացիֆիզմն է, իսկ անհատականի վրա՝  հանդուրժողականությունն ու ենթարկվելը օրինազանցին:

Մենք որպես անհատ հանդուրժող ենք ու որպես ազգ էլ պացիֆիստ ենք՝ սկսած 5-րդ դարից: Հասկանալի է, որ դա դոգմատիկ ու չգիտակցված դրվածք է եղել դարեդար:

Բայց այսօր, երբ թուրքը մեզ  հոշոտել է դրսից, իսկ անօրեն օլիգարխիան էլ ներսից, միթե այսօր էլ ունակ չենք հասկանալու մարդկային էության ֆունդամենտալները:

Որ և արտաքին և ներքին հարցերում մենք նույն ծուղակի մեջ ենք՝ վրեժը հանրայնորեն- հոգեբանորեն արգելելու, տաբուապատելու, ծախված դատարանին շարունակաբար որպես իրական դատարան դիտելու, հանցագործին որպես վրեժի ենթակա հակառակորդ չտեսնելու հարցերում:

Երևի իմաստալից է այս համազգային դատական «եռուզեռի» մեջ կանգ առնել և կատարվողի ֆոնին ինքներս մեզ հարց տալ- իսկ ովքե՞ր ենք մենք և ովքե՞ր են  դատավորները:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes