Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Գործադիր իշխանական կառուցվածքը

7 Հուլիսի, 2012 Արա Հարությունյան
Կիսվել

Ներկա Հայաստանյան իշխանությունը իր բոլոր թևերով հանդերձ որևէ կերպ չի համապատասպանում հայտարարագրվածին:

Խորհրդարանը ոչ միայն լեգիտիմ չէ, այլ իր արած գործը խորհրդարանական չէ: Դատականը գործադիրի կամակատարն է: Գործադիրն էլ իր նախագահով հանդերձ իբր գործունյա է, բայց իրականում կոլեգիալ-օլիգարխական է:

Ազատ լրատվությունը, որը ներկայում դիտարկվում է որպես չորրորդ իշխանություն, ևս անկախ չէ, և հետապնդում է գործող առկա ուժերի շահերը:

Ինտեռնետը որպես նոր տեղեկատվական դաշտը և հանրային համախմբման ձև, սկսել է թափ հավաքել Հայաստանում ևս: Սակայն այն նույնպես գտնվում է հեղինակություն վայելող տարբեր անհատների մեծ ազդեցության ներքո և գործում է համաձայն նրանց թելադրած սուբյեկտիվ տեսակետների ու աշխարհընկալման:

Այս պայմաններում, գերակա խնդիր է դարձել գոնե կրթական նպատակով քաղաքական ու քաղաքակրթական հիմնարար սկզբունքների դիտարկումը, որպեսզի հանրությունը կարողանա կողմնորոշվել շղարշված քաղաքական իրականության մեջ:

Տեսականորեն դիտարկենք քաղաքական դաշտ ասածն իր սուբյեկտներով, շահերով և դրանց դրսևորման ասպարեզներով: Նախապես  տեսնենք, թե ինչ է պետությունը:

1. Պետությունը:

Հայտնի են պետության  բազմաթիվ տեսական ձևակերպումներ: Ինձ ամենամոտն է հետևյալը. Պետությունը որոշակի տարածքի վրա ձևակերպված ինքնիշխանություն-սեփականություն  է, որը հավասարակշիռ և համաձայնեցված հարաբերությունների մեջ է գտնվում իր մոտակա և հեռակա հարևանների հետ: Պետության սեփականություն լինելը սկզբունքային է:

Սկզբնապես պետությունը նրա իշխանինն էր, թագավորինը: Հետագայում՝  տեխնոլոգիական և հանրային զարգացմանը զուգահեռ՝ մարդիկ, ովքեր մասնակից էին նրա կենսապահովմանը, սկսեցին թագավորից իրենց մասնաբաժինը պահանջել ամենադաժան միջոցներով և ստիպված, այդ սեփականությունը սկսեց կոտորակվել տարբեր նոր տերերի միջև:

Ժամանակակից ժողովրդավարությունը հայտարարում է, որ այն հանրության, բոլոր քաղաքացիների հավասար սեփականությունն է: Այսինքն չնայած անցած դարերին, ու թագավորների պատմության գիրկն անցնելուն, պետության էությունը չի փոխվել՝ այն շարունակում է մնալ որպես սեփականություն:

Որն է հարևանների հետ համաձայնեցված հարաբերությունների շեշտադրման անհրաժեշտությունը: Այն բխում է առաջինից՝ սեփականության փաստից: Եթե պետությունը սեփականություն է, ապա այն պետք է պաշտպանված լինի նրա վրա հավակնություն ունեցողներից: Եվ դրա միակ ձևը ռազմական և այլ համարժեք զսպիչ գործոններով հավասարակաշռված համաձայնությունն է հարևաննների հետ:

Պետության սեփականության լինելու պայմանը հանգեցնում է նաև նրա կառավարման խնդրին: Սեփականատերը և կառավարիչը տարբեր բաներ են ըստ էության: Եվ այս պայմանը  առաջ է բերում  իշխանության խնդիրը՝ մանավանդ ժողովրդավարական, կամ մասնատված սեփականության  դեպքում:

Սեփականատերը որոշակի սկզբունքներով ու մեխանիզմներով կերտում է իշխանություն, որի կառավարմանն է հանձնվում այդ սեփականությունը:

Ժողովրդավարությունը հայտնագործել է պարբերական ընտրություններով վերակերտվող 4 թևերով իշխանական կառավարման ձևը՝ գործադիր, օրենսդիր, դատական և ազատ լրատվություն, որոնք ինքնուրույն են, ազատ և փոխադարձ հավասարակշիռ:

Սույն հոդվածով կքննարկենք միայն առաջինը, կողմ դնելով մնացածին:

2. Գործադիրը

Նախնադարում գործադիրը հենց միահեծան թագավորն էր: Սակայն ժամանակի ընթացքում պարզվեց, որ այդ միահեծանը անկարող է բարդ համակարգերում մենակ որոշումներ կայացնել ու արդյունավետ գործել:

Զորքը սկսեց զինվել առավել բարդ զենքերով, հետևաբար միահեծանը կախյալ դարձավ զենք ստեղծողներից: Զենք կիրառող սպաները տիրապետում էին գիտելիքների, որը հասու չէր թագավորին, և նա ստիպված էր սիրաշահել նրանց էլ: Պետք էր բանակցություններ վարել հարևանների հետ, պարզվեց, որ կան այդ գործն անող, թագավորից ավելի գիտակ և ճկուն մարդիկ, ովքեր էլ իշխանության իրենց մասնաբաժինը ստացան:

Պարզվեց, որ թագավորը գրեթե ամեն հարցում մասնագետ խորհրդականների կարիք ունի: Նմանապես, պետական գործին ներդրում բերած ցանկացած անհատ սկսվեց գնահատվել թագավորի կողմից որպես իր սեփականությունը պաշտպանող, իրացնող սուբյեկտ, առանց որի ինքը չի կարող պետության տերը լինել:

Միջնադարում այդ բարդ համակարգը հանգեցրեց ֆեոդալական պետության ստեղծմանը: Իշխանությունն անհնար էր կենտրոնացած պահել մեծ տարածքների ու հոծ բազմությունների վրա: Եվ հենց այդ պատճառով տեղային իշխանիկներ հայտնվեցին, որոնց միջոցով պարզեցվեց կենտրոնական կառավարումը: Իսկ  կառավարման մոդելն էլ իջեցվեց վերից վար, ինչպես կրկնվող կառուցվածքի բյուրեղը:

Գիտատեխնիկական զարգացմանը զուգահեռ և կղզիացած վիճակի հետևանքով (կղզիացածության գործոնը առանձին մեծ խոսակցության նյութ է), Անգլիայում ֆեոդալական համակարգը սկսեց ճեղքեր տալ: Եվ դրա «մեղավորները» հենց նշված կարևոր սուբյեկտներն էին, ովքեր պատմականորեն առաջինն իրենց իրավունքները լեգալ պայմանագրով կնքեցին թագավորի հետ, ստեղծելով անգլիական պառլամենտը:

Գործադիրի՝ իր շրջակա մասնագետներից կախված լինելու հանգամանքը որևէ փոփոխություն չի կրել դարեր ի վեր և հասել է մեր օրերը գրեթե անփոփոխ:

3. Հայկական գործադիրը

Վերը նկարագրված օրինաչափությունների լույսի ներքո քննարկելով հայաստանյան ներքաղաքական իրավիճակը, տեսնում ենք, որ հայաստանյան գործադիրը օբյետիվորեն գտնվում է մոզայիկ իրականության մեջ և ստիպված է հարմարվել նրան, իր գործնական համակարգը հարմարեցնելով եղած ֆիզիկականին:

Մենք բազմաթիվ կրթական կենցաղային դրսևորումներով նախնադար ենք՝ մինչֆեոդալական: Եվ հենց այդ պատճառով էլ,  գործադիրի մեջ կարող ենք տեսնել հենց նախնադարյան սկզբունքներ: Ինչ որ առոմներով ֆեոդալական ենք՝ ունենք ֆեոդալական իշխանական համակարգը: Որոշ հարցերում ժամանակակից ենք,  դա էլ է առկա:

Այսինքն, իշխանությունը հարմարվել է մեր որոշ մասի արժեհամակարգին և յուրացրել դրան համապատասխան գործառույթներ: Բայց և, իր հերթին էլ, պարզության և հեշտության ձգտելով, իշխանությունն ամբողջ հանրությանն է առավել իջեցրել, կռացրել՝ մեր արժեքայինի խաթարմամբ, անհատի իրավունքների ոտնահարմամբ, որով և առավել խորացրել է իր անհամապատասխանությունն արտաքին աշխարհին:

Իրականում հայկական իշխանությունները ներքին մեծ հակասություններ չունեն հանրության գործունյա, գերիշխող մասի արժեհամակարգի հետ: Նրանց հիմնական գլխացավանքը իրենց արխաիզմն է դրսի համեմատ:

Վերջին 21 տարիների այլանդակ կառավարումը՝ ազգի կեսի արտագաղթով, սոցիալական պայմանների ու իրավունքների անմարդկային մակարդակով, շոկի մեջ է գցել հանրության մեծ հատվածին, որը չի կարողանում հասկանալ, թե ինչպես հնարավոր եղավ այս ամենը, և ինչ կարող է անել, այս կործանարար վիճակի շտկման համար:

Վերադառնանք գործադիրի՝  իր շրջակա տարբեր դեմքերից օբյեկտիվորեն կախված լինելու խնդրին:

1991-ին, վերցնելով կառավարման ղեկը, առաջին նախագահը մասնագիտական պատկերացում անգամ չուներ ոչ միայն տնտեսական, քաղաքագիտական, ու հանրային կառավարման հարցերից, այլև անտեղյակ էր իր շրջապատի հանդեպ  վերաբերմունքի կառուցման տեսական խնդիրներին:

Որպես միակ լուծում նա տեսնում էր իշխանական  բոլոր թևերում յուրայիններով համալրվելը, որպեսզի թիմով հաղթահարեն առկա խնդիրները: Սակայն շատ շուտով պարզվեց, որ յուրայինը դեռ բավարար չէ, և որ շատ ու շատ հարցերում մասնագիտականն է առաջնային:

Զարմանալիորեն, պատմաբանը անտեսեց  ստեղծված վիճակի օբյեկտիվ պահանջը այն դեպքում, երբ նույնիսկ մեկ դար առաջ Լենինն էր զգացել իր սխալը և ՆԷՊ-ի օգնությամբ փորձել էր լուծել հարցը:

Թագավորի սովոր մեր հանրությունը հույսով սպասում էր «մեր տղայի» նորմալ կառավարմանը, բայց իր թիմակիցներն այլ գործի էին: Նրանք շատ լավ հասկանում էին, որ իրենք մասնագիտորեն անհամապատասխան են իրենց պարտականություններին, և իշխանությունը պահելու համար սկսեցին հույսը դնել զինված տականքի վրա, որն իբր պատերազմ էր շահել, և որ նրան զիջելով իշխանության որոշ հատվածը, հնարավոր կլիներ պահել ողջ իշխանությունը:

Եվ հենց այս լուծումն էր, որը մենք տեսանք 1994-ից սկսած: Իսկ 1996-ին, զինված մարդը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանում ինքն է տերը և որ արդեն իսկ ստեղծված է բռնապետություն: Եվ որ  ընտրությունները ոչ թե ներսի համար են, այլ միայն դրսին ցույց տալու համար:

96-ից այս կողմ ոչ մի սկզբունքային բան չի փոխվել: Բռնապետերն են փոխվել, այս կամ այն չափով վերաբաշխելով իշխանությունը, սակայն էական տարբերությունները զրոյամերձ են:

4. Ներկա գործադիրը:

Ինչ գործադիր է այսօր Հայաստանում: Ինչ ներքին կառուցվածք և տրամաբանություն ունի այն:

Ռոբերտ Քոչարյանը արել էր հնարավորը, եղած պայմաններում մաքսիմալ անձնական իշխանություն ունենալու համար: Մի քանի պարզ բանաձևեր են նկատվում նրա գործելակերպում, որոնք անհավատալի կարող են թվալ նորմալ մարդուն:

Ռուսաստանին որպես քաղաքական և տնտեսական հովանավոր ունենալու նպատակով նրան տրվեցին Հայաստանի գրեթե բոլոր կարևորագույն տնտեսական օբյեկտներն ու ասպարեզները՝  Սևանի հիդրոկայանների կասկադով հանդերձ:

Այս քայլով Հայաստանը զրկվեց արտաքին սուբյեկտայնությունից, որի փոխարեն խամաճիկության պայմաններում Քոչարյանը ներքին ազատություն ստացավ՝ ազատորեն անելու իր ուզածը:

Սակայն, զարմանալիորեն, ունենալով ռուսական «մեջքը» և գերիշխելով տնտեսապես, Քոչարյանը չկարողացավ ներսում կառավարել որպես բռնապետ: Ընտրությունների միջազգային պահանջն իրացնելու համար, նա ստիպված եղավ իշխանությունը կիսել օլիգարխների հետ, որոնք ապահովում էին նրա ընտրական վերարտադրման հարցը:

Այսինքն, ընդամենը մի ֆորմալ միջազգային պահանջը նրան զրկել էր ամբողջական իշխանությունից: Կարող է հակաճառվել, թե միջազգային օգնության խնդիրն էլ էր առկա: Մի գուցե, բայց օլիգարխներին հանդուրժելու և նրանց հետ համագործակցելու Քոչարյանի գծի մեջ որպես առաջնային ես համարում եմ ընտրությունների հարցը:

Այսինքն, սկսած առաջին նախագահից, և այնուհետև՝ երկրորդի օրոք, հօգուտ իշխանությունների ընտրական կեղծիքը ապահովելու պահանջը ծնեց, խրախուսեց և կայացրեց օլիգարխիային, որոնց էլ որպես փոխհատուցում տրվել էին մոնոպոլ ներկրումների և ամբողջական ոլորտների վերահսկման արտոնությունները:

Եթե գլխավոր իշխանը հանդուրժում էր և հենվում էր օլիգարխի վրա, ապա օլիգարխն էլ պետք է իր հենարանն  ունենար, որը և նրա զինված բանդան էր:

Այսինքն, ներկա իշխանը, օլիգարխը, նրա թիկնապահը, և ավելի ներքև՝ թիկնապահի շրջապատը օբյեկտիվ իշխանություն են, որովհետև նրանք այն մինիմալ անհրաժեշտն են, որը վերարտադրում է իշխանությունը:

Սույն ներքին փոխադարձ կախվածությունները բնորոշ են ֆեոդալական  պետությանը, և ըստ դրա էլ, մեզանում առկա է իշխանական նույնատիպ բյուրեղը՝ վերից վար:

Ըստ հանրային արժեհամակարգի, մեր մեծամասնության մեջ մենք իհարկե թագավոր ընդունող արժեհամակարգի մեջ ենք, բայց ժամանակի պահանջներից ելնելով ստիպված եղանք բազմաթիվ ծուռտիկ դրսևորումներով հանդուրժել օլիգարխիային, որը մեզ պարտադրեց կատարյալ գաղութային, բանտային  կյանք՝ լիմիտավորված ամեն ինչով:

Ներկայում Սերժ Սարգսյանը և թագավոր է, և օլիգարխ, և ֆեոդալ, և նախագահ: Դրսևորումերի նման բազմազանություն-ճկունություն անհնար է նորմալ երկրներում ու նորմալ պայմաններում: Բայց, մյուս կողմից էլ ինքը «ստիպված» է հասել նման վիճակին: Եվ շրջապատն է պարտադրել, և սեփական  հավակնոտությունն ու ինքնագոհ մեծամտությունը, և բարեկամական շրջապատի մեջ հենարան տեսնելը (Սաշիկը միջազգայնորեն մի չլսված, չգրանցված ռեկորդ է), և անպատժելիությունը, և հանրության տգիտությունը:

Ինչևէ, ամփոփելով շեշտենք հետևյալը:

1. Հայկական իշխանական համակարգը ֆեոդալական-օլիգարխիկ, արհեստական է: Այն մակաբուծում է արտաքին օգնության և ներքին քաղաքական տգիտության վրա:

2. Չնայած հայտարարագրված դիրքին, Սերժ Սարգսյանն ընդամենը մեկն է օլիգարխներից, որին տրվել են ֆորմալ լծակներ՝ սահմանափակ իրավունքներով: Իհարկե, ներկա ներքին լարվածության պայմաններում սկզբունքորեն մեծանում են իր դիրքի հնարավորությունները, որպես կենտրոնական արբիտրի՝ հարց լուծողի: Բայց, մյուս կողմից էլ, միշտ լինելով երկրորդ դեմքի կարգավիճակում և տառապելով ժամանակակից աշխարհն ընկալելու դժվարություններով, Սերժն ընդունակ չէ հասկանալ թե իր, թե պետության, և թե պահի խնդիրները:

Ժամանակը և պատմությունն իհարկե կպարզեն այս մանրամասերը: Բայց հանրության խնդիրն է հասկանալը, որ իշխանության հենարանն այլևս  ախպերականն է՝  օլիգարխներին ինչ որ կերպ ենթակա նույնիսկ մեր եղբայրը, ընկերը, ծանոթը, բարեկամը:

Որ թշնամին հենց ինքներս ենք: Պայքարել է պետք առաջին հերթին այդ բարեկամի դեմ, նրան ամոթանք տալով, սաստելով, «գետինը մտցնելու» հեռանկար խոստանալով: Հենց նրանք են, որ ինչպես առվակներ միահյուսվում՝ գետակ են կազմում և գետակներով արդեն սնում մեծ գետը՝ համակարգը: 

Հայաստանի հիմնական սրիկան իշխանավորը չէ, այլ մեր կողքի շարքային, փոքր, ստից, անսկզբունք մարդը: Դրան է պետք կարգի հարավիրել:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes