Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Ցինի՞զմ, թե արժանապատիվ կեցվածք

28 Փետրվարի, 2013 Արա Հարությունյան
Կիսվել

Ներկա պահը բոլորի մտքում ինտրիգային է՝ թե ով կհաղթի: Հարցն ունեն, բայց ոչ մեկն իրեն նեղություն չի տալիս, ոչ թե որպես դիտորդ, այլ որպես մասնակից դիտարկի այն:

Եթե բոլորը դիտորդ են, ապա միայն մտավոր մեծ պրոբլեմներ ունեցողը կարող է ասել, թե Րաֆֆին կհաղթի: Ավելին, եթե դիտորդ են, ապա ինչու մասնակցեցին ընտրություններին ու ձայն տվեցին Րաֆֆուն: Հիմա էլ բոյով-բուսաթով գլադիատորի ու փորձված առյուծի մա՞րտ են ուզում դիտել:

Ես էդ տեսարանի կարոտը չեմ: 18 տարի է հերթով էդ գլադիատորներին հենց մենք ենք դրել առյուծի բերանը ու հետո՝ վայ, էս անգամ էլ չեղավ, ասելով հեռացել երկրից:
Սա լուրջ չէ:

Հիմա էլ, քանի դեռ գլադիատորը էս կողմ-էն կողմ է վազվզում, թե ժողովուրդ, ես ձեզանից մեկն եմ, գլադիատոր չեմ, ձեր առյուծին մի կողմ քաշեք, իրար հետ միս արտադրենք բոլորիս համար, հայտնվել են ցինիզմի ասպետներն ու մեծ-մեծ բերաններով ու մահարկու մտքերով կռռում են:

Հերիք եղավ, դուք եք առաջին տգետն ու էս երկրի հերն անիծողը: Պետությունը կարելի է ցինիզմով ղեկավարել, բայց հանրության մեջ, հենց հանրության անդամն իրավունք չունի ցինիզմով իր կողքինին կերակրել, վախեցնել, սաստել, մեկուսացնել:

«Րաֆֆին չի հաղթելու, էդ իր ձայները չեն, ռեժիմի դեմ ձայներն են: Անդրիասը թաքուն հաց էր ուտում, բա որ չուտեր, հիմա  կենդանի կլինե՞ր»:

Ես նույնիսկ կարող եմ ասել,  որ Անդրիասը հացադուլ չի էլ արել, ամեն օր խաշ- խորոված ու թաշախուստով կերել է ու նիհարել, թուլացել է մինչև դժվար շնչելու աստիճան:

Բայց դրանից հա՞րց է փոխվում: Մեկը կարող է կողմ լինել Քրիստոսյան տանջանքների, իսկ ես կողմ եմ հացադուլն այս պահի համար որպես քաղաքական տեղին գործիք դիտելու:

Անդրիասն իր անձնական փողերն է դրել ու մտել քաղաքական հրապարակ: Բարի եղեք, դուք, ցինիկներդ, ձեր տգետ ջանքերով այս նորմալ երևույթը չնսեմացնել: Ինքը ձեր իմացած ու հանդուրժած մյուսներից մի 100 գլուխ առավել ազնիվ ճանապարհով է   գործել:

Նաև հիշեցնեմ, կամ ավելորդ անգամ տեղեկացնեմ ձեզ, որ իշխանական առյուծը բավարար ուժ ունի իր «առյուծությունն» անելու: Իսկ դուք արժանապատվություն ու մարդկայինն ունեցեք վաղը գաղթական չդառնալու: Էս պայմանների համար ձեր արածը ցինիզմ էլ չի, «ոչնչայնություն» է:

Դուրներդ գալի՞ս է էս վիճակը: Դուրներդ գալի՞ս է դատարկվող երկիրը: Դուրներդ գալի՞ս է էս օլիգարխիկ ու ոստիկանական բեսպրեդելն ու տգետ կառավարումը:
Մի՞թե մտքներովդ չի անցնում, որ դուք ոչ միայն «վերլուծական» ցինիզմով պետք է  իշխանավորներին հաճոյանաք, այլ նաև պարտավոր եք հանդես գալու որպես մարդ, ով ապրում է 21 դարի բարիքներով:

Ինչո՞ւ եք օգտվում բարիք կերտող այլ հանրությունների ստեղծածից, բայց քարոզում միջնադար՝ էս տարածքում: Ինչո՞ւ եք կարծում, թե դիմացինն ապուշ է ու ձեր տկարամտությանը կարոտ:

Եթե այսօր իշխանամետ ու ոչ իշխանամետ ինտրիգան լրատվությունը ձեզ միկրոֆոն է դեմ տալիս, կամ ձեր մտքի խզբզոցին ճամփա տալիս, դա չի նշանակում, որ դուք  իրող արժանի եք տիրաժավորվելու: Դուք ընդամենը հարմար գործիք եք կեղտով ամեն ինչ արատավորելու:

Ներկա խնդիրն արդեն ոչ Րաֆֆին է, ոչ Անդրիասը, ոչ էլ հանրությունն ու  իշխանությունը: Խնդիրը դուք եք, ցինիկներդ, ձեր փոքրոգի էությունը, որը պատրաստ է մի փոր հացով սեփական անձն էլ վաճառելու:

Վաղն ի՞նչ եք ուտելու: Առյուծն իր ուտելիքը կգտնի, Րաֆֆին ու Անդրիասն էլ ձեռ կքաշեն: Դուք ի՞նչ եք անելու, ձեր թույնով, զգուշավորությամբ, տգիտությամբ, հակահասարակական մոլուցքով ու ծակուծուկ մտնելու խավարամտությամբ:
Ասելիքներդ նախապես գոնե հայելու դիմաց նախապատրաստեք, ինքներդ ձեզ խոստովանեք, որ այսօր էլ եք կեղտ արարելով և ուրիշներինը քչփորելով կյանք քարշ տալու: Որ մասնակիցն ու կերտողն եք էս դաժանության, որը հայկական իրականություն է կոչվում: Որ ձեր ցինիզմը շատ ավելի կործանարար է, քան առյուծի բնական ճիրանները: Եւ որ հենց ես, ցինիկս ՝ իմ ճիրաններում եմ խեղդում իմ    ազգակիցներին ամեն օր ու ամեն ժամ:

Սթափ նայենք Ձեր արածին: Մենք հենց ձեր ջանքերով ենք մասսայաբար իջել ձեր քարոզած ցինիզմի հատակը և ձեր ցուցումով ենք զարմանում ոչ ցինիզմին:

Ազգովի ապշում ենք, երբ մեկը որպես հասարակ, նորմալ, մարդկային մարդ է իրեն դրսևորում՝ ասենք հրաժարվում է դասախոսել դեգենեռատների դիկտատի ներքո, կամ հեռուներից գալիս է իր քաղաքացիությունն անելու:

Եկել է պահը, երբ ոչ միայն թագավորը, այլ բոլորս ենք մերկացած թե դիմացինի, և թե մեր առջև:

Ամոթ է մեզ, որ չենք տեսնում ու անտեսում մեզ կործանող ցինիկին, չենք տեսնում մեր խեղճությունը, մեր նողկալի կախվածությունը պահից, մի կտոր հացից ու մի վայրկյան ավել գոյատևելու մոլուցքից:

Սթափվել է պետք: Րաֆֆու գլադիատորական իներցիան հավերժ չէ:

Ովքեր չեն ընդունում ու չեն միանում իրեն, թող չմիանան, բայց բարի լինեն գիտակցելու, որ իրենք են հավերժացնում իրենց անարժանապատիվ ու քռքաշ կյանքը: Որ իրենք են այդ «առյուծ»ն ու առյուծի տերը և ոչ որևէ այլ մեկը՝ ռուսը, եվրոպացին կամ մի ուրիշը:

Մեր պատմությունը միշտ էլ մենք ենք կերտել, հենց մեր խեղճությամբ, մեր ցինիկներով, «առյուծներով» ու գլադիատորներով: Ցավն էն է, որ դրանում շատ ավելի հաճախ հաղթող է դարձել ոչ առյուծը ու ոչ էլ գլադիատորը, այլ տականքը: Ու դա կատարվել է ոչ թե այն պատճառով, որ տականքն առավել է, այլ որ ցինիկի հորդորով նրան թողել ենք անպատիժ՝ տականքություն անելու և դրանով հաստատվելու:

Այս մերկ պայմաններում, կարծում եմ, որ հանրության թիվ մեկ թշնամին ցինիկն է, ով ասում է՝ հետո՞ ինչ: Հետո իսկապես «ոչինչ», եթե ինքն այս անգամ էլ կարողանա իր 2 բառանոց ուղեղով մեզ համոզել, որ հետո՝ ոչինչ:

Որ  երկրի կեսն արտաքսելը ոչինչ է, որ 20 տարի ժողովրդի ձայն կեղծելը ոչինչ է, որ  23 տարի գողություն անողն իրավունք ունի նորից գողանալու և չբռնվելու, որ տգետի՝ իշխանավոր, դեպուտատ լինելը ոչինչ է, որ երկրի ամբողջ ունեցվածքը մի քանի հանցագործների ձեռքում կուտակվելը ոչինչ է:

Եւ այդ ոչինչներից ամենակարևոր ոչինչը դա թեզն է, թե՝  բա տղերքի ձեռից հոլ փախցնելը հնարավոր չի, բա ո՞նց:

Հատուկ ձեր՝ 2 բառանոց ցինիկներիդ ծալքերին տեղեկացնեմ, որ սկսած նախնադարից ձեր պեսները եղել են: Նրանց ջարդ ու փշուր են արել ոչ հայերեն խոսող ու հիմա բարգավաճող ազգերը, ովքեր ձեր «ոչինչ»-ին հակադրել են իրենց «ինչ»-ը:

Ձեր արհեստն էլ է վերանալու, որպես անպետք, դատարկ, խավար ու անտեղի: Ներկա հանրային խնդիրը հայկական այդ ամենակուլ ցինիզմի մահվանն ու հուղարկավորությանը մասնակցելն է:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes