Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Զենքի մատակարարման հիմքում եղած աշխարհքաղաքական տրամաբանությունը

5 Հուլիսի, 2013 Արա Հարությունյան
Կիսվել

Սովետի կործանումից հետո, արտաքին ուժերի տեսադաշտում Հայաստանը ոչ ինքնուրույն էր ու ոչ էլ կոմպլեմենտար դրսևորումներով ռեգիոնալ սուբյեկտ: Այն ուղղակի պրոբլեմատիկ պետականությամբ անորոշ տարածք էր՝ հաշվառված և Ռուսաստանի, և Արևմուտքի կողմից:

Դա բխում էր նրանից, որ սովետի կործանումից հետո գերտերություններն ու ռեգիոնալ ուժերը դեռևս մեծ անորոշություններ ունեին նոր ստեղծված աշխարքաղաքական իրադրության մեջ, և ժամանակ էր պետք վերջնական ուժային բալանսների և սահմանների  ճշգրտման համար:

Հետսովետական 22 տարիների ընթացքում արդեն հստակություններ մտցվեցին ռեգիոնի ուժային հավասարակշռությունների մեջ և ըստ առկա նախանշանների, ռուսները որպես ռեգիոնալ նշանակության գերտերություն, պարտվեցին այդ հեռահար պայքարում:

Եվ հիմա նրանց առջև խնդիր է դրված, թե ինչ մարտավարությամբ զիջեն ռեգիոնը՝ միանգամի՞ց, թե աստիճանաբար:

Ըստ եղած նախանշանների, նրանք աստիճանական քայլերի մեջ են:

Նրանք հասկացել են, որ անհույս վիճակ է ստեղծվել Հայաստանում ռեալ, աշխարհի համար ընդունելի կոնֆիգուրացիայով ռազմական հենակետ ունենալու ու դրանով ռեգիոնում իր կարգավիճակն ապահովելու հարցում:

Եվ առանց անմիջական սահմանի և անբարյացակամ հարևանությամբ շրջափակված ու  հեռակա Հայաստանը պահելու խնդիրը նրանց համար դարձել է անլուծելի:

Իրոք, ներկա դասավորությամբ Հայաստանը որպես ռեգիոնալ հենակետ պահելու ոչ մի իրական ձև գոյություն չունի, և ի վերջո ռուսները ստիպված են լինելու Հայաստանը թուրքերին ու ադրեբջանցիներին հանձնել, իսկ ունեցվածքն էլ տնօրինել, կամ վաճառել նրանց՝ շուկայական, կամ ստրատեգիական գներով:

Այնպես որ, ռուսներն այսօրվա զենքի վաճառքից գոյացած միլիարդի հարյուրապատիկն են հետ ստանալու մեր հիդրոկայանների և այլ ենթակառուցվածքների վաճառքից, կամ տնօրինությունից:

Այսպիսի սցենարը շատ վաղուց սպասելի և նշմարելի էր: Դա հաշվարկելի էր նաև նրանով, որ անցած 22 տարիներին ռուսները Հայաստանում շանտաժով՝ այն էլ ձևի համար, միայն ունեցվածք և ենթակառուցվածքներն էին վերցնում: Որովհետև դրանք  մնայուն արժեք ունեն և հետագայում կարող են վերավաճառվել նոր տիրոջը:

Իմ նախորդ հոդվածում շեշտել էի, որ իր դիրքի, կարողությունների և հավակնությունների դրսևորմամբ ռեգիոնալ մեծ խաղացող է դարձել Ադրբեջանը, և ռուսները ներկայում հենց Ադրբեջանի  և թուրքերի հետ հարաբերությունների ճշգրտման փուլում են:

Զենքի այս աննախադեպ մատակարարումն Ադրբեջանին հուշում է, որ արդեն ինչ որ համաձայնություններ են արձանագրվել ռուսների և ադրբեջանցիների միջև, նահանջի գոնե սկզբնական փուլերի իմաստով՝ առաջին հերթին՝ Ղարաբաղի մասով:

Ըստ վերջին տարիների հայտարարությունների, ռուսներն ընդունում են Ադրբեջանի գերիշխանությունը Ղարաբաղի վրա և զենքի մատակարարմամբ, նրանք փաստորեն իրենց համաձայնությունն են տվել Ադրբեջանին՝ ռազմական միջամտությամբ այն վերցնելու:

Ըստ սցենարի, հիմա ռուսները հետ են կանգնում Ղարաբաղի մասով կոնֆլիկտին միջամտելուց: Եվ պարզ է, որ Ադրբեջանը ազատ է ցանկացած պահի սանձազերծելու պատերազմ, գոնե Ղարաբաղի մասով:

Թե ինչ կա ծրագրավորված հետագայի մասով, դժվար է կանխատեսել, բայց աշխարքաղաքական տրամաբանությունների շրջանակներում, և կախված Հայաստանի սուբյեկտայնության դրսևորումներից, պատերազմի վեկտորը առանց դժվարության կարող է շարունակվել նաև Հայաստանի վրա:

Դժվար է սպասել, որ սանձազերծած պատերազմից հետո, եթե հաղթանակ ապահհովի, Ադրեբջանը կանգ  կառնի Հայաստանի սահմաններին՝ ըստ ռուսների պահանջի:

Ալիեւն արդեն իսկ բազմիցս շեշտել է, որ խնդիրն այլևս Ղարաբաղը չէ, այլ Հայաստանն է: Այսինքն նրանք հաստատ կանգ չեն առնելու, և ռուսները դա էլ շատ լավ գիտեն: Որևէ լավատեսական հեռանկար, այս զարգացումների տրամաբանության մասով, տեսնելը դժվար է:

Իհարկե, շատ բան կախված է նաև Հայաստանից, եթե անհապաղ սուբյեկտայնություն դրսևորի և տեր կանգնի իր ճակատագրին:

Բայց արդյոք մեր ներկա պետական ու հանրային պոտենցիալներով մենք ընդունակ ենք նման կտրուկ վերափոխումների և համախմբման:

Արտաքին քաղաքական սխալները մենք կատարեցինք անկախության հենց առաջին օրվանից՝ Ղարաբաղի հարցը տարանջատելով Հայաստանի անկախության  հարցից:

Մենք որպես ռազմավարություն վերցրեցինք «ոչ ինձ-ոչ քեզ», անկախ Ղարաբաղի կոնցեպցիան, որը պետական թուլության մեծ նշան էր, և հենց դա ոգևորեց Ադրբեջանին սանձազերծելու Ղարաբաղյան պատերազմը:

Հիմա էլ, 20 տարի անց, մենք չենք հասկացել մեր արտաքին քաղաքական այս կործանարար թեզն ու շարունակում ենք նույն  ջայլամային քաղաքականությունը:

Տեսականորեն վիճակը շտկելու ձևեր դեռ կան, բայց գործնականում դա անհնար է թվում:

Օրինակ, մենք կարող ենք հենց հիմա, անհապաղ, զենքի մատակարարումների, ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների, իր հանրությանը պատերազմի  մոլագարության մղելու ու Թուրքիայի թշնամական կեցվածքի պայմաններում, վերանայել մեր արտաքին քաղաքական կոնցեպցիաները և աշխարհով մեկ ներկայացնել խնդիրը՝ որպես միացյալ թուրքերի կողմից սանձազերծված շարունակվող գենոցիդ:

Այդ ֆոնին՝ խզել կապերը Ռուսաստանի հետ, դիմել համաշխարհային հանրությանն ու նախապատրաստվել պատերազմի ամեն հնարավոր մեթոդներով:

Հայաստան-Ղարաբաղ՝ որպես մեկ սուբյեկտ կոնցեպցիան այլընտրանք չունի, և մինչև հիմա մեր վարած ջայլամային քաղաքականությունն ահռելի ավերածությունների է բերել՝ թե կոնկրետ զոհերի և թե արտագաղթի ձևով: Էլ չնշած ամենածանր՝ ներհանրային ու  տնտեսական ողբալի վիճակը:

Մենք պետք է աշխարհով մեկ ահազանգենք սպասվողը, ամբողջ հայությանը մոբիլիզացնենք  ու սպասվող պատերազմի խնդիրներին մասնակից դարձնենք: Եվ այդ ամենն անելու համար նախ և առաջ անհապաղ պետք է կարգի գցվի մեր ներսը:

Բոլոր օդիոզ դեմքերը պետք է հեռացվեն իշխանությունից, անմիջապես արձակվի պառլամենտը, ժամանակավոր կառավարություն ձևավորվի, շուտափույթ կազմակերպվեն պառլամենտական նոր ընտրություններ՝  որևէ տնտեսվարողի ու հարուստի մասնակցության բացառմամբ (ձևերը կգտնվեն, և դա առանձին քննարկման առարկա է):

Այս ամենը պետք է արվի մինչև պատերազմի սանձազերծումը: Որովհետև պատերազմի վերսկսման դեպքում մենք չենք կարող հանձնել Ղարաբաղը և դրա դիմաց երաշխիքներ ստանալ Հայաստանի մասով՝ դա ինքնախաբեություն է: Պատերազմական իներցիան և թուրքական ախորժակների դեմն առնել ոչ մեկը չի կարող, բացի մեզանից:

Եվ մի կարևորագույն հարց:

Մարդիկ բերանները ջուր են առել: Լուրջ խոսակցություն չկա էլ, թե ինչ է կատարվում մեր դեմ ու մեր ներսում:

Նշմարվում է 2 բևեռային տեսակետ՝

1. Որ չի կարելի զենքի մատակարարման և պատերազմի մասին խոսակցություններով խուճապ առաջացնել առանց այն էլ արտագաղթի պատրաստ հանրության մոտ:

2. Ոչ մի բան էլ չի կատարվել, մենք էլ նման զենքեր ունենք, և հայոց բանակն ունակ է ցանկացած ագրեսիա հետ մղելու:

Իրականում, ոչ մեկը և ոչ էլ մյուսը ադեկվատ չեն:

Ադեկվատը սառնասիրտ, առանց չափազանցությունների, առանց անհիմն օպտիմիզմի, նույնիսկ ամենավատ սցենարների սթափ դիտարկումն է, քննարկումը և ասիմետրիկ հակամիջոցներ ու ելքեր գտնելը:

1915 թվականի գենոցիդի օրերին ամբողջ գյուղը չտեսնելու էր տալիս հարևան գյուղի  կործանումը, և սա շարունակվել, կրկնվել, տիրաժավորվել է ամբողջ պատմական Հայաստանով մեկ, ավելի քան կես տարի: Նույնը կրկնվեց և Սումգայիթում, և Բաքվում: Սա ոչ սուբյեկտայնության, այսինքն նախապես կողմնորոշվելու և որոշումներ ընդունելու անկարողության միարժեք ապացույց է:

Այսօր մենք նույն վիճակում ենք՝ մեր դեմ հասունանում է մեծ պատերազմ, և մենք լուռ ենք: Եվ տարօրինակն այն է, որ տարբեր հիմնավորումներով ու ձևերով ենք լուռ:

Մեկն իրեն շատ լուրջ է համարում՝ նման «մանրուքների» խառնվելու համար: Մյուսն իրեն շատ խելոք է համարում՝ նման սցենարին հավատալու համար: Երրորդ իրեն շատ փոքր է համարում՝ խոսելու համար: Չորրորդը թքած ունի մեր հետագայի վրա, որովհետև գիտի, որ կհասցնի փախչել: Հինգերորդը անմոռաց ռուսամետ է ու մեծամտորեն կարծում է, որ ռուսն է փրկելու ու վերականգնելու սովետը: Մյուսը կարծում է, թե հայկական բանակը կտա-կմտնի Բաքու ու Ստամբուլ:

Մի խոսքով, մեր հանրային ու անհատական կեցվածքները ոչ ադեկվատ են:

Բայց  սա այլ դեպք է, սա սպասվող պատերազմի հարց է:

Բոլոր տեսակի «լռակյացներին» պետք է հիշեցնեմ, որ հիմա փոփոխված իրավիճակ է աշխարհով մեկ, և մեզ տեր կանգնողներ ուղղակի չեն լինելու:

ԱՄՆ-ը մտել են ներքին մեծ պրոբլեմների մեջ, ամբողջապես գտնվում է հրեական լոբբիի ազդեցության ներքո, և նրանք կամ չեն խառնվի, կամ կանեն այն, ինչը կբխի Իսրայելի շահերից: Իսկ Իսրայելի ու Հայաստանի շահերը բազմաթիվ կետերով բացարձակ հակամետ են: 
Եվրոպան թաղվել է թե տնտեսական, և թե դեմոգրաֆիական մեծ ճահճի մեջ և որևէ ձևով չի միջամտելու: Ավելին, կանգնելու է Ադրբեջանի թիկունքին՝ գազի մատակարարում ապահովելու և Թուրքիային հաճոյանալու համար:

Այսինքն, ներկայում գերհզորների ուշադրության մեծ շեղում կա ու ռեգիոնալ բալանսների մեծ անտերություն:

Գլոբալ առումով մենք կանգնած ենք նոր, ավելի մեծ ավերման, մի նոր 1991–ի շեմին, երբ սովետի օրինակով արդեն փլուզվում է գլոբալ գեոքաղաքական համակարգը:

Ռուսները փորձում են իրենց ներկա սահմաններն ու 100 տոկոս ունեցվածքն ապահովել: Եվ հենց դա է թե զենքի տրամադրման, և թե Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի հիմքը: 

Եվրոպան իր չինովնիկական մակարդակով անիմաստ ու մեծամիտ դեգերումների մեջ է, իսկ իրականում որպես ռազմաքաղաքական սուբյեկտ գոյություն չունի, և ներկա փուլում մեր հետ կապված՝ ոչ մի սատարող միջամտության ընդունակ չէ:

Մնում են ռեգիոնալ ուժերը, որոնք տանդեմավորված կլինեն ամենաթույլի՝ այսինքն Հայաստանի դեմ: Բոլորն են ծվատելու և վերցնելու իրենցը, ներառյալ Վրաստանն ու Իրանը:

Հիմա շատերը կասեն, թե նման սցենարի քննարկումը ևս խուճապ կառաջացնի:   
Ոնց կուզեք, ինչ անուն ուզում եք դրեք, բայց սա է խորացող իրողությունը՝ եթե մենք շարունակենք ոչ սուբյեկտային մնալ:

Ոչ թե խուճապի է պետք մատնվել, այլ համախմբվել, իրատես լինել և անել հնարավորը՝ սպասվող վատը կանխելու համար:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes