Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Կողմնորոշում, սուբյեկտայնություն, բալագան

7 Սեպտեմբերի, 2013 Արա Հարությունյան
Կիսվել

Նրանք, ովքեր կզիջեն ազատությունը անվտանգությանը, արժանի չեն ոչ ազատության ու ոչ էլ անվտանգության 

Բենջամին Ֆրանկլին

Կողմնորոշում

Ապրելով աշխարքաղաքական բուռն խաչմերուկում, մենք դարերով կանգնած ենք եղել ազատություն (այսինքն անկախ պետականություն)- անվտանգություն (այսինքն գոյատևում) երկընտրանքների միջև:

Ցավոք, շարունակաբար  նախընտրել ենք գոյատևումը և  պարտվել, կոտորվել, գենոցիդվել, նահատակվել՝  դասեր չքաղելով:

Որևէ մեկս չէր կարծում, որ այսօր, 21 դարում էլ նույնն ենք անելու: Բայց և ի զարմանս մեզ, մի ակնթարթում մտանք մեզ սովոր դարձած նույն արյունալի պատմական արահետը՝ մեր պետականությունը զիջելով Ռուսաստանի սպեկուլյատիվ կամակորությանը:

Մաքսային միություն մտնելու խնդիրը արևմուտք-Ռուսաստան կողմնորոշման խնդիր չէ: Այն զուտ ռազմաքաղաքական, աշխարհքաղաքական խնդիր է և Ռուսաստանի, և Արևմուտքի համար:

Եւ խնդիրը հենց այդպիսին պետք է լիներ նաև մեզ, հայերիս ու Հայաստանի համար: Որովհետև նախ և առաջ մենք ենք այս կարևորագույն  տարածքի տերը և ոչ նրանք:

Եւ մենք ենք, որ ամենածանրակշիռ խոսքը կարող ենք ունենալ այս հարցերում, այլ ոչ թե վաճառվել՝ ինչպես օրվա հացի համար փողոցում հայտնված մուրացկանը:

Ռուսաստանն արդեն 22 տարի շարունակ, պարտությունների շղթայի մեջ է թե ներսում և թե դրսում: Հիմա էլ հասունացել է սիրիական ճգնաժամը, ուր Ռուսաստանին ստիպում են կապիտուլացվել և հետ կանգնել Սիրիայի ռազմաքաղաքական սատարումից և իր բազայից:

Փաստորեն, կնքված պայմանագրով, Մերձավոր Արևելքից հետ քաշվող Ռուսաստանի՝ որպես ռեգիոնալ գերտերության արտաքին սահմանն այլևս անցնելու  է Հայաստանով՝ ի հաշիվ  իր այստեղ տեղակայած ռազմաբազայի:

Որո՞նք են հաջորդ քայլերը:

Նայելով ռուսների ձեռագրին, դժվար չէ նկատել նրանց հաջորդ քայլը՝ խրամատավորվել Հայաստանում և փորձել հետագայում հայաստանյան իր ունեցվածքի վրա բազառ անել թուրքերի հետ:

Փոխադարձ սահման չունենալու, միջանկյալ  երրորդ թշնամական երկրների առկայության դեպքում, նման պայմանագիրը և պարտադրելը, և այն ընդունելը անհեթեթություններ են: Չէ որ համաձայն ներկա աշխարհի սկզբունքերի,  Ռուսաստանն իրավունք չունի օդով ռազմամթերք ու կենսապահովում հասցնել Հայաստանին, եթե դրան դեմ են հարող տարածքի երկրները:

Սուբյեկտայնություն

Եկեք իրատես լինենք: Այս պայմանագրով մի կողմից վերացվում է Հայաստանի փաստացի սուվերենությունը, իսկ մյուս կողմից էլ Հայաստանը վեր է ածվում ռազմակայանի, որը կարող է ռազմական հարձակումների ենթարկվել արդեն ոչ թե որպես երկիր, այլ որպես հենց ռազմական թիրախ:

Փաստորեն Սիրայից հետո մենք կարող ենք դառնալ հաջորդ ռազմական թատերաբեմն ու հետևաբար, նաև արյան գոտին:

Եւ ստացվում է, որ իրականում այս պայմանագիրը ոչ թե ապահովության հարց է լուծում, այլ հակառակը՝ Հայաստանը որպես պատերազմի դաշտի վերածելու, այն որպես պետություն վերացնելու և հետագայում էլ որպես տարածք՝  թուրքերին ծախելու հարցն է նախապատրաստում:

Իրոք, ռուսները տարիներ շարունակ վերցրել են մեր ստրատեգիական քիչ թե շատ արժեք ունեցող օբյեկտները, բայց տիրություն չեն արել, և գալու է այն օրը, երբ նրանք ամբողջ Հայաստանը  որպես տարածք-ունեցվածք հենց գին տվողին են առաջարկելու: Եւ այս սցենարի շրջանակներում է տեղավորվում նաև հայերի տեղահանում-արտահանումը դեպի Սիբիրի անմարդաբնակ տարածքները, որպես մարդկային էժան ռեսուրս:

Ես հասկանում եմ, որ նման սցենարը սուպերլուրջ հայ երևելիներին դուր չի գա: Բայց և կգերադասեմ, որ դրանց դուրը չգա, իսկ հասարակ մարդիկ իմանան, թե սույն  պայմանագրով ինչ կործանարար ուղու վրա ենք հայտնվել:

Մի երկու շաբաթ առաջ, փոխարտգործնախար Շավարշ Քոչարյանը փաստարկված հիմնավորում և անհնար էր համարում նման պայմանագրի  ի հայտ գալը: Իսկ ներկայում, դրա հայտնելուց հետո, շատերը նսեմացնում են այն, ներկայացնելով որպես զուտ կողմնորոշման փաստ՝  ինչ է եղել որ, «միասեռական» Եվրոպայից կողմնորոշվել ենք դեպի «առնական» Ռուսաստանը:

Ես հասկանում եմ, որ երկրի նախագահը, ծանրաբեռնված լինելով լեգիտիմության ահռելի խնդիրներով, կարող է իրեն թույլ տալ ենթարկվել շանտաժի: Բայց չեմ հասկանում, մի՞թե երկրում չկան պաշտոնյաներ, որոնց բացի ֆիզիկական գոյությունից՝ սկզբունքի ու արժանապատվության հարցեր էլ են հետաքրքրում:

Նույնիսկ էն ամենահետամնաց  երկրներում նախագահ-կառավարություն- հանրություն հակասությունների դեպքում կամ կառավարությունն է հրաժարական տալիս, կամ նախագահը, կամ էլ մարդիկ են դուրս գալիս փողոց ու իրենց կամքը պարտադրում առաջիններին:

Մեզ մոտ իհարկե դա չի լինելու, որովհետև ներքին դաժանության պատճառով մի կողմից մենք արդեն 1915 թվականի մայիս-հունիսի ռեժիմի մեջ ենք, իսկ մյուս կողմից էլ պետական մեքենան՝ ի դեմս ոստիկանության, հանդես է գալիս որպես «կարգի պահապան»:

Մինչև հիմա մենք որպես պետություն և ազգ ունեինք գենոցիդի պաշտպանական վահանը մեզ վրա: Սույն պայմանագրով Հայաստանի սուբյեկտայնությունն ու գենոցիդի վահանը վերացվեցին, և սկզբնապես որպես կողմնորոշման խնդիր ներկայացող երկընտրանքը վերածվեց մի կերպ գոյատևելու միարժեք անելանելիության:

Սովետի կարոտախտով տառապողներին էլ հայտնեմ, որ այս պայմանագիրը որևէ կապ չունի սովետի վերականգման հետ, քանի որ  Ռուսաստանը նման խնդիր չունի իր առջև դրված:

Ըստ ցուցաբերած նկրտումների, Պուտինը շատ էլ խորամանկորեն սովետական կարոտախտն օգտագործում է ոչ թե սովետ վերականգնելու, այլ տեղական բնակչության մեջ պրոսովետական զգացմունքները շահագործելով զուտ ռուսական աշխարհքաղաքական արտաքին հավակնություններն իրագործելու համար:

Քաղաքականությունը, մանավանդ արտաքին քաղաքականությունը խելքի, կամքի ու սկզբունքների մշտական մրցակցության դաշտ է, որն ամեն պահի սպասարկում է պահանջում: Եւ այն իրացնելու կարևորագույն պայմանը լեգիտիմությունն է: Ներքին լեգիտիմության ուժն է, որը բացառում է արտաքին շանտաժները պետական պաշտոնյաների դեմ:

Եվ հենց մեր նախագահի անբավարար լեգիտիմության պատճառով մենք մտանք անենաաներևակայելի պետական  անարգանքների մեջ՝ սկսած ֆուտբոլային տանուլ տված դիվանագիտությունից, վերջացրած սուբյեկտայնության սույն անփառունակ կապիտուլյացիան:

Շեշտեմ նաև, որ Հայաստանի հետ մաքսային պայմանագրի կնքումը ոչ մի զուգահեռում չունի Ռուսաստանի՝ մնացած հարևանների հետ կնքվողների հետ: Նրանց դեպքում առկա է միացյալ սահման և խնդիրն առավելապես իրոք տնտեսական կողմնորոշումն ու ինտեգրացիան է:

Փաստորեն, Ադրբեջանին զինելով և օգտագործելով հայկական նախագահի ցածր լեգիտիմության փաստը, Ռուսաստանը կապիտուլյացրեց Հայաստանը:

Պայմանագրի ապագայի առումով արժե հիշել, որ պետությունը կազմակերպված ուժ է: Եվ նրա ուժի հիմքը պետական ահռելի ապարատի ու պաշտոնյաների շահագրգռությունն է՝ մնալ նույն վիճակում, շարունակել իրենց գերակա դիրքերը պահելը:

Իսկ երբ պետություն ասածը կեղծվող ընտրություններով վերարտադրվող քրեաօլիգարխիկ իշխանական համակարգն է, ապա այն ոչ միայն կազմակերպված է, այլ դեմ է իրական պետականությանն իսկ և հոշոտում է ներսում իր դեմ հանդես եկող յուրաքանչյուրին:

Հայկական ներկա պետությունը հենց այդպիսին է: Այլապես պայմանագրի դեմ դուրս եկած, մի բուռ ցուցարարներին դաժանորեն չէին լցնի ոստիկանական մեքենաները,  բանտարկեին և թքած ունենային հանրային կարծիքի ու պետության ապագայի վրա:

Ազգի և էլիտան, և տականքը ծնվում են ազգի միջինից, բևեռանալով ու կուտակվելով արժեքային տարբեր թևերում: Հետո արդեն այդ թևերի փոխազդեցությունների շնորհիվ կերտվում է հանրային նոր միջին մթնոլորտը՝ կրթելով կամ հակառակը՝ փչացնելով նրան՝  համաձայն թևերի գերակշիռ պոտենցիալների:

Վերջին 22 տարիների կյանքը ցույց տվեց, որ մեր էլիտան քիչ բանով է զիջում տականքին, և այդ երկուսի համատեղ ջանքերով կերտվեց ներկա կյանքը՝ իր իշխանավորներով, արժեքներով, արտագաղթող ժողովրդով, տականքով ու ինքնահոշոտվող պետականությամբ:

Բալագան

Մեր ճակատը ջնջխած նույն այս փոցխին կանգնել են դաշնակները՝ մտնելով թուրքական պառլամենտ: 

Նույն այս փոցխին կանգնեց ողջ հայ ժողովուրդը՝ մի քանի դար շարունակ համակերպվելով թուրքական յաթաղանին ու վերջում էլ եկեղեցիներում կենդանի-կենդանի խորովվեց: 

Նույն փոցխին կանգնեց հայությունը Ադրբեջանում, թե 20-ի դարասկզբին, ու թե վերջին:

Եվ հիմա էլ նույն փոցխին է կանգնել  հայ մարդը, իր հողի վրա, Հայաստանում՝ հանդուրժելով ներկա ինքնապարփակ իշխանությունն ու անփառունակ քաղաքական առաջնորդներին:

Եթե մեր մեջ իր ապագայով անհանգստացող մարդը լիներ կենսունակ, հաջորդ  առավոտ երկիրը պետք է թնդար բողոքի մեջ: Բայց փոխարենը մարդիկ իրար են երեսով տալիս, թե տեսար, այ գրանտակեր, դե հիմա էլ կտեսնես եվրոպական արժեքներ ու գրանտներ:

Ցավոք, մենք և որպես անհատներ, և որպես պետություն հեռու ենք սուբյեկտայնությունից և  հետևաբար ազատ, արժանապատիվ  ու ապահով լինելուց:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes