Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Հանրային արժեքային – իշխանություն

6 Դեկտեմբերի, 2013 Արա Հարությունյան
Կիսվել

Սովետ միության անկումով պայմանավորված անսպասելի անկախության առաջին իսկ օրերից, մեր քաղաքականում տիրում է տարերայնությունն ու անտեղյակությունը՝  թե իշխանավոր պատասխանատուների և թե շարքայինների պատկերացումներում:

Արդյունքում, Հայաստանը որպես պետություն, հանրային կառույց և հայրենիք, ընթանում է  արագացող վայրընթացով, և հասել է այն  վտանգավոր սահմանին, որից այն կողմ պետության կործանումն է:

Հարցերից հիմնարարը, դա անհատի և հանրության հոգեբանական և սուբյեկտային մոտիվացիաների գիտակցումն է, որը հիմք է ծառայում և սնում է պետականը, քաղաքականը:

Այս առումով ամենահիմնական հարցն այն է, թե ով է քաղաքականին մասնակից լիդերը, կուսակիցը, համախոհը՝ որպես սուբյեկտ: Ով ինչ մոտիվներով ու տրամաբանությամբ է մասնակցում, կամ մեկուսացած պրոցեսներից:

Այս հարցն է, որը մեզանում դեռևս չի քննարկված ու պարզաբանված որպես հանրային գիտելիք: ԵՎ որը հենց այն ելակետն է, որ պետք է առաջնորդի բոլորին՝ հասկանալու իրականությունն ու գործընթացները:

Համաձայնեցված գիտական սահմանում հայտնի չէ, բայց ընդունված է, որ «սուբյեկտային մարդ» է համարվում այն անհատը, ով մասնակցելով հանրային այլևայլ պրոցեսների, հետապնդում է իր անձնական շահը:

Հետևաբար, սուբյեկտային մարդը մշտապես, այս կամ այն խստության մրցակցության մեջ է հանրության մնացած բոլոր անհատների հետ:

Իրոք, կախված անհատների շահային հեռավորություններից, մարդիկ  կարող են լինել մահացու հակառակորդներ և կարող են լինել մոտ համախոհներ:

Բայց և, անկախ շահերի մերձավորությունից, մարդկային էգոն «ապահովում է» մրցակցություն՝ ցանկացած երկու անհատի միջև:

Իսկ ավելի բարդացված հարաբերությունների՝ մրցակցություն-կոնֆլիկտ դաշտում, անհատի ու խմբի, անհատի ու ողջ հանրության միջև:

Որպես բացարձակ կանոն, իշխանությունը կազմված է լինում մրցակցային, իրենց շահն ատամներով հետապնդող անհատներից: ԵՎ այս ֆենոմենի տրամաբանությունն էլ պարզորեն ակընհայտ է: Իշխանությունը շահային բարձրագույն թիրախ-կիզակետ է, և թույլ անհատները դեպի այն բարձրանալիս պարտվում են պայքարի տարբեր փուլերում, և հետ մնում՝ տեղավորվելով իշխանական բուրգի տարբեր հարթություններում: Դրանով իսկ,  թույլից դեպի ուժեղը՝ ներքևից վեր, կազմվում է իշխանական բուրգը:

Հետևաբար, որևէ պատահական մարդ չի կարող լինել կոնկրետ իշխանականի մեջ՝ նրանում միայն ու միայն  «ուժեղներն են»:

Բայց բոլորովին այլ խնդիր է, թե ինչ «ասպարեզի ու որակի» ուժեղներ են դրանք: «Ուժեղության» տիպն ու որակն արդեն պայմանվորված է զուտ ներհանրային արժեքայինով:

Հենց հանրային արժեքայինն է, որը որոշում է մրցակցության ձևը, մեթոդաբանությունը, հաղթանակի տեսքն ու վերջնական հաղթողին:

Հանրությունն է, որը թույլ է տալիս, կամ արգելում է  խաբեությունը, աճպարարությունը, կեղծիքը, հանցագործությունն ու մարդասպանությունը այդ մրցակցության մեջ:

Հանրությունն է, որ իր տաբուներով ու չգրված օրենքների ուժով կարգավորում է իր հավակնոտ անհատների մրցակցությունը և դրա շնորհիվ վեր հանում իրեն առաջնորդելու արժանիքներ ունեցողներին ու իրավունքներով օժտում իրապես հաղթողներին:

Հանրությունն է, որ պախարակում է խաբեբային, պատժում հանցագործին և պաշտպանում իր ընտրյալին ու արժանավորին:

Թեզը, թե ամեն հանրություն արժանի է իր իշխանություններին, հենց այս երևույթի խտացված բնութագիրն է:

Մեր մեծամասնությունը պնդում է, թե ինքը չի ընտրել այս իշխանություններին: Իհարկե, ֆորմալ առումով սա ճիշտ թեզ է: Բայց ըստ էության ինքնախաբեություն է, որովհետև մեր արժեքայինը թույատրել է կեղծիքը, խաբեությունը, բեսպրեդելն ու բնռնությունը իր իսկ հանդեպ:

Արժեքայինի մակարդակում կատարված ցանկացած քայլ հիմարար է, առաջնային ու անբեկանելի:  Հետևաբար մեր խնդիրն է հասկանալը, թե շարքային անհատ-իշխանավոր՝ մրցակցային մարաթոնում որոնք են եղել մրցության կանոնների խախտումները, կամ մեր արժեքայինի թուլությունները, որոնք թույլ են տվել որպես իշխանավոր բարձրանալու բացարձակապես ոչ կոմպետենետ անհատների: Թույլ են տվել որ մրցակցությունը դառնա  ավազակային, անմարդկային, կեղծ ու արյունոտ:

Խախտումը ընտրությունների արկղ փախցնելը, կամ մեռյալ հոգիներով ու լկտիությամբ կեղծելը չի եղել:  Այն շատ ավելի խորքային հանրային դրվածքներում է, որը թույլ է տվել առաջին սրիկային՝ արկղը փախցնել ու չպատժվել, առաջին ճիվաղին՝ կեղծել ու չպատժվել, առաջին  անարժանին՝ իշխանավոր դառնալ ու չպատժվել: ԵՎ հետագայում էլ այդ թուլությունը բուծել է  հանցագործների ահռելի բանակ, որն այսօր հոշոտում է երկիրն ու պետությունը:

Վերը շարադրվածից հետևում է, որ մեր առաջնային պրոբլեմները հանրային զսպող կարծիքի թուլությունների մեջ են՝ հանցագործին մատնանշելու, պարսավելու, մարդուն արդարացի գնահատելու ու արժանավորին սատարելու մեջ:

Մենք անհաղորդ ենք մեր մերձակա շրջապատում, չտեսնելով ու չսաստելով սրիկային ու չմերժելով փոքր կարգազանցին, երբ նա դեռևս սափրագլուխ չէ, օլիգարխ չէ, կաշառակեր- պաշտոնյա չէ, այլ ընդամենը անինքնասեր, դեռևս աղքատ, շարքային, համառ սրիկա է:
Այս մեդալի հակառակ երեսն էլ արժանավորին, իրապես մասնագետին, մրցունակին, արդար-ուժեղին չգնահատելն է, չօգնելը, անտեսելը, նրա հետ հույսեր չկապելը:

Այս մեդալի երրորդ երեսն էլ ուժային, ու պաշտոնյա դառնալու համազգային մարմաջն է՝ «խի, ես ումից եմ պակաս» նշանաբանով:

Այս մեդալի չորրորդ երեսն էլ ընդդիմադիր դաշտի անորակությունն է, որը խնդիր չի տեսնում  ինքնակրթվելու, հասկանալու իրական անելիքն ու իրապես պայքարելու, այլ ոչ թե կործանարար իմիտացնելու՝ արդեն 15 տարի:

Այս մեդալի հինգերորդ երեսն էլ ընդդիմության կողմից հանդուրժողականության, օրինականության, սահմանադրականով գնալու քարոզն է, որը անտեսում է մեր վիճակի՝ վերը նկարագրված խորքային ու սկզբունքային բոլոր արմատներն ու մարդկանց տանում անձնական ու հանրային կործանման:

Այս մեդալը մի քանի տասնյակ այլ երեսներ էլ ունի, որոնք բոլորն էլ նույն արմատից են սնվում՝  հանրության՝ սուբյեկտային հարաբերությունների մասին անտեղյակություն արմատից:

Մենք լիդեր չենք ծնում, որովհետև ունակ չենք արժանավորին սատարելու:

Անարժանին ենք  վեր հանում, որովհետև գլուխ չենք դնում՝ նրա դեմն առնելու:

Մեր ընտրությունները կեղծվում են, որովհետև մենք համակերպված ենք մեր տականքի սրիկայություններին: Համակարպված ենք տականքին, որովհետև, Ռուզվելտի խոսքերով ասած՝ նա մեր շան լակոտն է:

Ու այս ամենի արդյունքում էլ կենսունակ պետություն չենք կերտում, որովհետև իշխանության համար, մեր իսկ օժանդակությամբ տարված ներքին կեղծ պայքարում հաղթած ապիկարներն ընդունակ չեն կառավարելու ու արտաքին իրական այրերի հետ ոտ գցելու:

ԵՎ հենց այս դրվածքների պատճառով մենք չունենք համարժեք ընդդիմություն, իսկ եղած ընդդիմադիր պայքարն էլ նենգափոխված է փրկության ու փրկիչի անիրական հույսերով:

Ներկա քաղաքացիականն էլ տեղապտույտի մեջ է, որովհետև այն գիտելիքը չունի տեսնելու սխալները, կամ էլ կամքը չունի՝ ազդարարելու մեր արժեքայինի դեֆեկտայնությունն ու հենց այդ խնդրով զբաղվելու:

Շարքային անտեղյակից մինչև Հայաստանի կապիտուլացիան ստորագրած նախագահը, առկա են տասնյակ միջանկյալ սուբյեկտներ, ովքեր նախապատրաստել ու իրենց գործունեությամբ պայմանավորել են Հայաստանի կործանումը:

Դրանք են՝ ընտանիքի չափը կտրած այլանդակը, որի հետ գլուխ չունեն  ընտանիքի անդամները: Բարեկամականի սրիկա պաշտոնյան ու հարց լուծողը: Մուտքի, շենքի, քուչի հարց լուծող ու ընտրություն կեղծող տականքը, թաղի լավ տղեքը:

Մի խոսքով, գնալով այս շրջանակը ավելի ու ավելի է լրջանում, նեղանում ու վերջում դառնում օլիգարխիա ու նախագահ, որոնք սակայն մեր դժբախտությունների այսբերգի ընդամենը երևացող մասն են:

Իրական պրոբլեմները, շահերն ու խնդիրները հանրության ներսում են՝ շարքային սրիկայի, տականքի ու օրինազանցի մակարդակում: Ինչպես առվակներկից կերտվող գետը, իշխանությունն էլ փոքր տրամաչափի օրինազանցներով սնվող ու կերտվող դրվածք է, որը կանգուն է բոլորի փոքր շահերի հաշվառմամբ ու սպասարկմամբ:

Հայկական իշխանական-քաղաքական բուրգի մերձավոր շերտերում անտագոնիզմ համարյա չկա, «իրար թթու խոսք չասելու» ռեժիմի մեջ են: Իսկ հեռավոր շերտերի միջև հարաբերությունները բացարձակ բռնատիրական են: Այն աստիճան, որ ոստիկանը պատրաստ է իր ճանկն ընկած վարորդին սնակացնելու, դատավորը՝ անմեղին մահվան դատապարտելու, պաշտոնյան՝ իր թալանով երկիրն ամայացնելու, իսկ բոլորը միասին՝ պետականությունը վերացնելու:

Իշխանություններին հնարավոր չէ ստիպել ենթարկվելու, եթե  հանրությանը ենթակա չէ իշխանության հենարանը կազմող շարքային տականքը:

Ընդդիմությունը չի կարող որևէ ազդեցություն ունենալ  քաղաքականի վրա, եթե ունակ չէ հանրությանն ազնվորեն բացատրելու իր գործի մանրամասները, գնահատելու, արժևորելու իր մարդկանց, ու նրանց համարժեք գործի մղելու:

Որպես միակ կարող ուժ է ներկայանում երիտասարդ քաղաքացիականը, որն էլ սակայն սահմանդրական հեզության դոգմատի ճնշման տակ է:

Այսօր արդեն մենք ազգային ու հանրային ծանրագույն ողբերգության մեջ ենք: Կորցնում ենք պետականությունը և հայությունը՝ հայկական տարածքներում:

Որևէ զիջման ու  սթափության ակընկալիքն իշխանություններից անհնար է: Այն ընդամենը  մեքենա է, որը կարող է  շարժվել միայն ու միայն իր ծրագրավորված տրամաբանաթյամբ- թալանով ու ավիրումով:

Խնդիրը ներհանրային անհապաղ մոբիլիզացիան է՝ իշխանական հենարան հանդիսացող ստորին տականքին մեկուսացնելու ու պատժելու միտումով: Այսինքն մեզ ողբերգության հասցրած ներհանրային արժեքայինը վերափոխելու միտումով:

Սա կործանումից խուսափելու միակ հնարավոր ուղին է:

Ես հասկանում եմ, որ այն իրացնելու հնարավորությունը նույնիսկ տեսականորեն մոտ է զերոյին, բայց և իմաստալից եմ համարում  այս մասին գոնե խոսակցություն սկսելը:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes