Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Պիտերի սկզբունքը եւ մենք

17 Դեկտեմբերի, 2013 Արա Հարությունյան
Կիսվել

Մարդու անհատական նվաճումների հարցը՝ թե ինչով է դա պայմանավորված, ինչ որակների շնորհիվ ինչ դիրքերի կարող է հասնել անհատը, մարդուն և հանրությանը հուզող ամենակարևոր հարցերից է:

Անհատին այս հարցը հետաքրքրում է իր կյանքի հետագիծը կանխորոշելու և այն հնարավոր լավագույնը դարձնելու համար: Իսկ հանրությանն էլ հետաքրքրում է իր ներկա ու հետագա բարօրության առումով, որպեսզի կարողանա կրթական, մշակույթային և ներքին քաղաքական այլ լծակներով ուղղորդի, բարելավի իր ազգային ու պետական գործերը:

Մենք մանկուց սովորում-յուրացնում ենք մարդկության նախկին փորձը, գիտելիքն ու ներհանրային հարաբերման առաջավոր մշակույթը, որպեսզի հետո կիրառենք դրանք բարեկեցիկ կյանքով ապրելու համար:

Այդ առումով մեզ հետաքրքիր է իմանալ, թե որոնք են այն պայմանները, որոնք մեկին դարձնում են երևելի պաշտոնյա, կարևոր անհատ, միլիարդատեր, իսկ մյուսին՝ սևագործ բանվոր, գործազուրկ կամ մուրացկան:

Իմ կարծիքով պաշտոնեական ասպարեզում մարդու առաջընթացի հարցի տրամաբանությունը հումորիստական ոճով, բայց և հասու ձևով քննարկել է Պիտերը՝  «Պիտերի սկզբունքը», 1969 թվականին լույս տեսած իր գրքում:

Այդ սկզբունքի նեղ իմաստն այն է,  որ աստիճանաբար առաջ քաշվելով,  մարդն ի վերջո զբաղեցնում է մի պաշտոն, որում ինքը ոչ կոմպետենտ է:

Ապացույցը հետևյալն  է:

Ենթադրենք, թե մարդն իրեն լավ է դրսևորում ինչ որ մի պաշտոնի վրա: Կողքիններն ու գործատուն դա նկատում են, և նա առաջ է քաշվում ավելի բարձր, առավել կարևոր պաշտոնի: Եւ սա տրամաբանված է, քանի որ ցանկացած լավ աշխատողի առաջխաղացումը ձեռնտու է թե  կողքիններին, թե գործատուին, և թե հանրությանը: Ենթադրենք, թե այդ նոր պաշտոնում էլ, մարդն իրեն լավ է դրսևորում, և համաձայն նախորդ նկարագրածի, էլի է առաջ քաշվում:

Եւ այսպես, առաջ քաշվելով, գալիս հասնում է մի պաշտոնի-դիրքի, ուր ինքն արդեն ի լավագույնս չի կարող դրսևորվել՝ գիտելիքներն ու անձնական որակները արդեն բավարար չեն այդ գործը լիարժեք կատարելու համար:

Փաստորեն ինքն այդ պաշտոնի է նշանակվում որպես պոտենցիալ ունեցող, կոմպետենտ անհատ, բայց փաստացի պարզվում է, որ այդ դիրքում արդեն ոչ կոմպետենտ է:

Որո՞նք են այս վիճակի հետ կապված հնարավոր ալտերնատիվ ելքերը:

Կամ գործատուն, առաջ քաշողը պետք է նրան պաշտոնանկ անի դեպի հին, կոմպետենտ մակարդակ, կամ սպասի այն հույսով, որ ի վերջո այդ մարդը կամաց կամաց այդ նոր դիրքին էլ կտիրապետի, ու գործերը լավ կգնան:

Որպես կանոն, գործատուն ունակ չէ ընդունել իր սխալը, որովհետև այդ դեպքում էլ իր վերադասի, կամ կողքինների մոտ առաջ կգա իր ոչ կոմպետենտության հարցը: Դրա համար ինքը գնում է երկրորդ տարբերակով՝ սկսում է սպասել:

Մինչ գործատուն սպասում է, պաշտոնյան սկսում է հարմարվել նոր գործին, բայց ոչ թե որպես մասնագետ, այլ որպես իմիտացիա անող: Որովհետև որպես մասնագետ ինքն արդեն իր ուժերի գերլարման մեջ է, և ավելին անել չի կարող: Բայց և սկսում է հարմարվել իր գործին որպես մանիպուլյատոր, քանի որ այդ հարցում դեռևս ռեսուրսներ ունի: Դրա համար ինքն իսկույն սկսում է կողքի այլ՝ «ոչ կոմպետենտ կայունացածների» հետ անձնական հարաբերությունները «լավացնել», մասնակցել ինտրիգների ու այլևայլ հնարքներով գործը մի կերպ քարշ տալ:

Շուտով, հենց մանիպուլյատիվ ակտիվության շնորհիվ, կողքինների մոտ տպավորություն է ստեղծվում, թե ինքն արդեն տիրապետում է գործին և ճիշտ իր տեղում է: Իսկ իրականում, ինքը  ոչ կոնպետենտ մակարդակում է:

Այս օրինաչափությունը դեռ 1910 թվականին նկատած է եղել Հոսե Գասետը, ով ասել է,  որ բոլոր պետական պաշտոնյաները պետք է տեղափոխվեն մեկ աստիճան ցածր  պաշտոնի, որովհետև իրենք առաջ են քաշվել մինչև այն դիրքը, որում արդեն ոչ կոմպետենտ են:

Որոնք են այս օրինաչափությունից բխող հետևանքները, որոնք կարևոր են մեզ համար՝ թե որպես անհատների և թե որպես հանրության ու երկրի:

1. Ստորին օղակներում, ուր մեծ է առաջ գնացողների հոսքը, և անելիքն էլ բարդ չէ, ոչ կոմպետենտությունը համեմատաբար քիչ է, որովհետև այդ օղակների  ջահելները  հիմնականում առաջընթացի ռեժիմի մեջ են և առաջ քաշվելու համար պետք է կոմպետենտ լինեն իրենց առաջին դիրքերում:

2. Աստիճանաբար, ինչքան վեր ենք բարձրանում պաշտոնեականի մեջ, այնքան ավելանում է ոչ կոմպետենտությունը՝ կախված աշխատանքի բարդացման հետ, ու այդ օղակները սկսում են մշտապես զբաղեցվել ոչ կոմպետենտ մարդկանցով:

3. Ոչ կոմպետենտ պաշտոնյան իր կարևորությունն ապացուցելու համար սկսում է կամ ձև թափել, կամ էլ իր անելիքը նենգափոխել այլ անելիքներով, որի հետևանքով գործի փոխարեն մեջտեղ է գալիս տնազը, հարմարվելը, պահանջկոտության նվազումը,  միմիկրիան ու կողքինների «գլուխ արդուկելը»:

4. Ոչ կոմպետենտ պաշտոնյան առավել ենթակա է կաշառակերության ու կաշառքի մատուցման ու կողմնակի ուժի ենթակայության, որովհետև ինքն իրեն օբյեկտիվորեն պաշտպանելու, իր կարևորությունն ապացուցելու մեխանիզմներից է զուրկ:

5. Դեպի վեր աճին զուգընթաց, մասնագիտական կոմպետենտությունը սկսում է փոխարինվել միջանձնային մանիպուլյատիվ հատկություններով, և անելիքը դառնում է ինտիրգային ու “հարաբերակցային-քաղաքական”:

6. Համակարգը վերից վար սկսում է ձևավորվել որպես իմիտացիոն, և դա ձեռնտու է դառնում բոլոր մասնակիցներին: Այս մեխանիզմով դեպի վեր գնալով գալիս է մի պահ, երբ վերին բոլոր պաշտոնյաները ոչ կոմպետենտ են, և ղեկավարվում են միայն ստվերային միջանձնայինով:

7. Մեջտեղ է գալիս խմբակային-կորպորատիվ շահը, մասնավորապես նրա կամակոր, մանիպուլյատիվ բաղադրիչը, որն էլ ուղղորդում է  որոշումների կայացման մեխանիզմը և պետականը ծառայեցնում անձնականին:

8. Զարգացած, համեմատաբար գրագետ ու կայուն հանրություններում ոչ կոնպետենտությունը վրա է հասնում առավել բարձր աշխատանքային օղակներում, իսկ պրիմիտիվների մոտ նույնիսկ առաջին օղակներում այն արդեն առկա է:

9. Ոչ կոմպետենտ պետական համակարգն անընդունակ է հարաբերվելու հարևան կոմպետենտ պետական համակարգերի հետ՝ հիմնականում հենց պաշտոնյաների ոչ կոմպետենտության պատճառով: Այդ դեպքում հարաբերության մեջ պետք է մտնեն  ոչ համատեղելի մասնագետներ, ասենք՝ արտգործնախարարները, կամ նախագահները, որոնց հարաբերությունը կնմանվի տարբեր քաշային կատեգորիաների սպորտսմենների մարտին: Պարզ է, որ մասնագետ կոմպետենտ պաշտոնյան մի ակնթարթում նոկաուտի կենթարկի դիմացի երկրի ոչ կոմպետենտին:

10. Որպես կանոն, մարդիկ երկու տարբեր հզորության երկրների պաշտոնյաների հարաբերությունները դիտարկում են ոչ թե պաշտոնյաների կոմպետենտության տեսանկյունից, այլ զուտ երկրների ուժի առումով և կանխատեսում են զիջողականություն՝ հենց այդ պարամետրով: Իրականում այդպես չէ, մասնագիտական-դիվանագիտականն ահռելի դերն է խաղում նույնիսկ ուժերի մեծ տարբերության դեպքում:

1. Ժողովրդավարական մեխանիզմներն ուղղված են ոչ կոմպետենտության հաղթահարմանն էլ: Պետական կառավարման բարձրագույն օղակների հասունացող ու կուտակվող ոչ կոմպետենտությունը կանխվում է պարբերական ընտրությունների միջոցով՝ կառավարող թիմերի ամբողջական փոփոխմամբ:

Բազմաթիվ այլ հետևանքներ էլ կան, սակայն եղածները բավարար են, որպեսզի նայելով մեր իրականությանը, հասկանանք, թե ինչն ինչոց է:

Երևի անիմաստ է քննարկվածի լույսի ներքո մեր պաշտոնյաներին ու ընտրյալներին մանրամասն դիտարկելը՝ նրանք բոլորը Պիտերի սանդղակում զրոյական մակարդակի վրա են:

Իսկ վերջին 20 տարիներին կրկնվող ընտրական կեղծիքներն ու պաշտոնյաների ոչ հաշվետու լինելը հանրությանը, հանգեցրել են աղետալի արդյունքների՝ երկիրն ուղղակի կործանվում է հենց պաշտոնեական ոչ կոմպետենտության պատճառով:

Եւ հանրությունն էլ ոչ միայն համակերպվել է այս վիճակին, այլ ակտիվորեն այդ սկզբունքի կրողն է՝ այն աստիճան, որ գրագիտության, մասնագետ լինելու դեմ ամբողջ մի մշակույթ է ձևավորված, ի դեմս կեղծ դիմպլոմների մոլուցքի, ոչ տառաճանաչ հանցագործների թեկնածուականների ու դոկտորականների:

Իմ իմացածով, ազգային-պետական մակարդակով նման երևույթ գրանցված չի եղել աշխարհի պատմության մեջ՝ որ ամենաստորին իսկ պաշտոնյան բացարձակ անգրագետ լինի ու դա համարվի նորմա:

Համատարած ոչ կոմպետենտությունը պարուրել է երկիրը և ապամոնտաժում է Հայաստանը որպես պետություն ու կործանում է հայաստանցուն՝ որպես կենսունակ անհատ:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes