Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

«Իր ձեռն ի՞նչ կա»

2 Փետրվարի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Յուրահատուկ անպատասխանատվության ժամանակներ ենք ապրում: Շարքային մեկը, իրեն դնելով մարգարեի տեղ, փիլիսոփայում է՝ թե ով էլ լինի պաշտոնյա, նույնը կլինի: Կամ էլ, «իր ձեռն ինչ կա, ինչ վերևից ասում են, այն էլ կատարում է»:

Սույն համատարած հանրային տեսակետը մի քանի կործանարար հետևանքներ ունի:

1. Պաշտոնյայից հանված է որևէ պատասխանատվություն իր պարտականությունների առումով: Եթե ինքը պատասխանատու չէ իրեն պարտադրվածի մասով, ապա առավել ևս նրանից չի պահանջվում ստեղծագործական որևէ նախաձեռնություն:

2. Եթե պարտականությունները կատարելու պահանջն իսկ կարևոր չէ, ապա կարևոր չէ նաև մասնագետ լինելը: Չէ որ գործ չանելու համար կարևոր չէ, թե դու ինչի մասնագետը չես՝ տնտեսագետ չես, քաղաքաշինարար չես, թե գյուղատնտես չես: Ինչ ուզում ես եղիր, կամ մի եղիր, տարբերությունը զրո է:

3. Եթե պաշտոնյան մասնագետ չէ, ապա ինչու և ինչպես է հայտնվել համակարգում: Պարզ է, որ հայտնվել է վերից եկող հրամանով, ինչ որ մեկի խնդրանքով, կամ պահանջով:

Եվ եթե հրաման տվողն էլ նույն ոչ մասնագետն է, ապա կստացվի, որ որպես պաշտոնյա համակարգի մեջ են բացարձակ ոչ կոմպետենտ, մասնագիտական առումով պատահական, բայց իշխանականի համար որոշակի կարևորության, խիստ ջոկված մարդիկ:

4. Այսինքն, զբաղեցնելով պաշտոնը, անձն ինչ որ բան անում է, որը իր պաշտոնեականը չէ, բայց և համակարգի համար անհրաժեշտ գործ է:

Սա արդեն շատ կարևոր և սկզբունքային եզրահանգում է՝ ամբողջ համակարգն «աշխատում» է, բայց ոչ պետական-հանրային կարևորի համար, այլ ինքն իր համար:

Ստացվում է, որ պետական մեքենան՝ որը գոյություն ունի հարկատուների ու պետական ռեսուրսները մսխելու հաշվին, իր տասնյակ հազարավոր կազմով, զբաղված է իր շահերի սպասարկմամբ, ինքնապահպանման ու  ինքնավերարտադրման խնդիրներով:

Այս տրամաբանական եզրահանգումներին մենք ականատես ենք գործնական կյանքում արդեն 23 տարի ու ամեն քայլափոխի:

Պետական կառավարումը բարձիթողի վիճակում է՝ ոչ մեկը ոչ մի բանի պատասխանատուն չէ, ու դա նորմայի սահմաններում է դիտվում հանրության մեծամասնության կողմից:

Սա ծայրահեղ անոմիկ, անդեմ վիճակ է, երբ պատասխանատվություն վերցնող, հավակնոտ ու մարտահրավերների պատրաստ անհատականություններն իսպառ են բացակայում հանրային ու պետական հրապարակից:

Պետությունը սուբյեկտ է, և նրա սուբյեկտային շահերի պաշտպանությունը պետք է ապահովվի իշխանական կոմպետենտ սուբյեկտներով: Մեր երկրում հենց  կոմպետենտ սուբյեկտներն էլ բացակա են, վերը նկարագրած մեխանիզմով:

Փաստորեն, մենք ոչ կոմպետենտության ու անպատասխանատվության մի փակուղային  հզոր շղթայի մեջ ենք, որից ելքը չի երևում:

Ծանր վիճակ է, բայց և փորձենք տեսնել, թե որն է այն սկզբունքային կրիտիկական օղակը, աքիլեսյան գարշապարը, որը գոնե տեսականորեն դեռևս հնարավոր է ճեղքել և փորձել փրկել պետականությունը վերահաս փլուզումից:

Իշխանության մեջ եղածները չունեն որևէ շահագրգռություն՝ այլ կերպ վարվելու: Ակնհայտ է, որ քանի դեռ կան մինիմալ ռեսուրսները շարունակելու, նրանք կշարունակեն ներկա գործելաոճը:

Որոտանի կասկադի վաճառքը ասվածի վառ ապացույցն էր: Բացի գեոքաղաքական նկատառումներից, առկա էին բյուջետային լուրջ խնդիրներ, և կասկադը վաճառվեց նաև այդ ճեղքը գոնե ժամանակավոր փակելու համար: Վաղը մի այլ ճար կգտնվի վաղվա հասունացած ճգնաժամերի հաղթահարման համար ու այսպես, իրավիճակային լուծումներով, իշխանությունը կշարունակի իր գոյությունը քարշ տալը, ինչքան որ հնարավոր եղավ:

Արժանապատիվ հրաժարական չտալու և մինչև «գյուղատակը էշով գնալու» այս ավանդական հայկական ֆենոմենը ևս «իր ձեռն ինչ կա» մտածելակերպի շրջանակներում է:

«Իր ձեռն ինչ կա»-ն բոլորս գիտենք, բայց և ոչ մեկիս մտքով չի անցնում, որ իր ձեռը կա հրաժարականը, իր ձեռը կա խարակիրին, իր ձեռը կա ներողություն խնդրելը, մեղքերի քավություն խնդրելը, թողնել հեռանալը:

Բայց մյուս կողմից էլ, և պաշտոնյաների, և հանրության մոտ այս ելքերի մասին նույնիսկ գաղափարը չկա, որովհետև այդպիսիք տաբուապատ են հայկական ներկա արժեքայինի շրջանակներում (շնից մազ պոկելն էլ քյար է, ով էշ – ես փալան, եղունգ ունես – գլուխդ քորի), և ոչ մեկը չի հավատում, որ նման քայլը խրախուսելի կլինի թեկուզ փոքրամասնության կողմից:

Ստացվում է, որ հայ պաշտոնյան շարժվում է հանրային ավանդական մտածելակերպի հենց «մայրուղով», և նրան այդ մայրուղուց շեղելու համար նոր մտածելակերպ, նոր արժեքային մայրուղի, միջավայր պետք է կերտվի, որում  անձնական պատասխանատվությունը, արժանապատվությունը, սկզբունքայնությունը, մասնագիտական որակները ֆիկտիվ չեն, այլ էություն են:

Ներկա թե իշխանականը և թե ընդիմությունը այս հարցին անհաղորդ են, քանի որ նրանք մետաղադրամի երկու երեսներն են՝ վարքի ու աշխարհայացքի ողջ սպեկտրի սահմաններում:

Իշխանականը շարունակում իր գիծը, որովհետև դա  հանդուրժվում է հանրության կողմից, ընդդիմությունն էլ տարին մի քանի միտինգ ու հացադուլ անելով ջրի երեսին է ու կշարունակի իր խեղկատակ խաղերը, քանի որ դրա հանդիսատեսը դեռ կա:

Տեսական միակ հույսը երիտասարդությունն է, որը սակայն ևս տեղապտույտի մեջ է՝ չունենալով ոչ հասուն դեմքեր և ոչ էլ կողմնորոշման վստահելի ուղեցույցներ:

Ես հասկանում եմ, որ սա ծանր եզրահանգում է, որը շատերի մոտ քմծիծաղ է առաջացնելու: Բայց և, ալտերնատիվն էլ պետականության կորուստն է, մարդկանց պանդխտությունն ու սերնդե-սերունդ օտարության մեջ այլազգի լինելու հալածանքը:

Ժամն է վերջին ճիգերով «փեշերից քարերը թափելու» և սթափվելու:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes