Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Ուրվագծվում է Ռուսաստանի մասնատման հեռանկարը

1 Մայիսի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Հրահրված սառը պատերազմի հեռանկարները

Արևմուտքը Ռուսաստանին որպես հակաբևեռ է ընտրել և օրեցօր այրում է հետդարձի կամուրջները: Նման է, որ որոշումը վերջնական է, և մեզ սպասվում է մի նոր, հիստերիկ, միջուկային սարսափներով պարտադրված կյանք, թե ՄՄ-ում, թե Արևմուտքում ու թե այլուր:

Արևմուտքի հարձակումը տեղի ունեցավ Ուկրաինայում, արտաքնապես իբր քաղաքացիական գործընթացների շրջանակներում: Բայց  Յանուկովիչի քրեա-օլիգարխիկ համակարգի դեմ դուրս եկած պրոցեսն արագորեն վերաճեց Ռուսաստանի դեմ ուղղված ազգայնական, ապա Ղրիմի անջատման հետ կապված՝ նաև  գլոբալ դեմագոգիկ հիստերիայի:

Պուտինին պարտադրվել էին պաշտպանական եզակի արահետներ, որոնցով գնալով Ռուսասատանը հայտնվեց լավ նախապատրաստված ծուղակում: Ղրիմից, և մասնավորապես Սեվաստոպոլի ռազմածովային բազայից հրաժարվելը Ռուսաստանի համար կնշանակեր համակերպվել երրորդական երկրի կարգավիճակին, որն անընդունելի էր և անհամատեղելի նման տարածք ու ռազմական պոտենցիալ ունեցող երկրի հավակնություններին: Իսկ դիմադրելն էլ հղի էր սպասվելիք կազմակերպված թշնամական հետևանքներով, որը և տեղի է ունենում մեր աչքի առջև:

Փաստորեն, Ռուսաստանին առաջադրված էր առանց այլընտրանքների ցուգցվանգային խաղ, որը և իրացվեց:

Ռուսաստանը հռչակված է ագրեսոր, այն դեպքում, երբ դա պարտադրված վարք էր: Ուկրաինան հռչակված է որպես զոհ, այն դեպքում, երբ Ուկրաինան ընդամենը ռազմադաշտ էր:

Ուկրաինական քաղաքացիական պրոցեսն այլասերված է, իշխանությունը նվաճված է խամաճիկների կողմից, միջսլավոնական ահավոր թշնամություն է հրահրվում, որն անպատկերացնելի էր սերբական դժբախտություններից հետո:

Դժվար չէ գուշակել, որ հետագա քայլով դրված է Ռուսաստանի մասնատման խնդիրը՝ Ղրիմի թաթարների և ներռուսական ավտոնոմիաների հրահրման միջոցով:

Արևմտյան հարձակումը էշելոնավորված էր և ժամանակի մեջ խելացի տեղադրված: Գործակալներով ու հեռահար լրատվական պայքարով քողարկված նախնական փուլն այժմ իր տեղը զիջել է բազմաֆրոնտալ թեժ ճատակատամարտի: Մարտը վարվում է և ռազմականով՝ հրթիռների և զորքերի մերձեցում ռուսական սահմաններին, և ֆինանսական ահռելի մամլիչների գործադրումով, և քաղաքական ծավալուն հակառուսական հիստերիայով:

Նպատակները մի քանիսն են.

1. Դոլարի միջազգային դիրքերի ապահովում՝ սառը պատերազմով գեներացված ու պարտադրված երկարատև կոնսոլիդացիայի շնորհիվ:

2. Ռուսաստանի հետագա հնարավոր մասնատման հետ կապված համաշխարհային գլոբալ քաղաքական պրոցեսների հրահրում և կառավարում, որի շնորհիվ էլ՝ մշտապես գերակա դիրքերի ապահովում:

3. Ռուսաստանը մասնատելու և Սիբիրը որպես տարածք վերաբաշխելու հեռանկարով և իր բաժինը խոստանալով՝ Չինաստանի գայթակղումն ու զսպումը:

4. Ռուսաստանի տարածքով մեկ լոկալ պատերազմների հրահրում և քրիստոնյա փախստականներով եվրոպական մուսուլմանության դեմ հավասարակշռության նոր հնարավորությունների նախաձեռնում:

5. Ապագա փախստական աշխատուժի շահագործում, ինչպես որ եղավ սովետի կործանումից հետո, և դրանով իսկ՝ ներքին տնտեսական խնդիրների կարգավորում:

6. Կեղծ երկբևեռության և սառը պատերազմի վրա հրահրված միջազգային ուշադրության շեղում և դրանով իսկ միաբևեռ աշխարհի հրատապ կրիտիկական հարցերի քողարկում և լուծումներ գտնելու համար անհրաժեշտ ժամանակի շահում:

7. Ռուսաստանի՝ որպես հակակապիտալիստական, հակագլոբալիստական, սոցիալիստական, գաղափարական կենտրոնի ոչնչացում:

Այլ մոտիվներ էլ կան, բայց այսքանն էլ բավարար է հասկանալու համար, որ Ռուսաստանը վերցված է անհաղթահարելի աքցանների մեջ և համարժեք հակաքայլեր չունի:

Ներկայում նախաձեռնվող, մեկուսացման ճանապարհով ագրեսիային դիմակայելու ռուսական սցենարները՝ սեփական ինտերնետ, եվրասիականություն, ՄՄ, բանկային համակարգի մեկուսացում և այլ քայլերն անիրական են:

Միակ քիչ թե շատ իմաստալից պատասխանը դոլարի դիրքերի սասանումն է, այլ երկների հետ ոչ դոլարային հարաբերությունների անցնելով: Բայց դա էլ անիմաստ է, եթե նրանում չներգրավվեն այլ հզոր տնտեսություններն ու սպառման շուկաները, ինչպիսիք են BRICS հարևանության երկրները՝ Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը:

Բայց տեսական այս քայլն էլ է ձախողված, քանի որ միջազգային քաղաքականը գլխավորապես պրագմատիկ է, և միայն բացառիկ դեպքերում՝ գաղափարական ու հայեցողական:

Ո՞րն է Հայաստանի անելիքը: Սուբյեկտության բացակայության պայմաններում այդ հարցը քննարկելն իսկ անիմաստ է:

Այլ հարց է՝ թե մեզ ինչ է սպասվում: Սրա պատասխանն էլ է աղոտ՝ որովհետև ոչ ոք չգիտի ու չի էլ կարող գուշակել բազմաճյուղ սցենարներով ընթացող դինամիկ, հենց ներկա պահին նախագծվող (real time simulation) սցենարների մանրամասները:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes