Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Օրուելի եռանկյունին. Դադար խոշոր ցնցումներից առաջ

25 Մայիսի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Սովետ Միության կործանումից հետո աշխարհն անցավ կարճատև միաբևեռության փուլով և ներկայում գտնվում է անորոշ վիճակում:

ԱՄՆ շարունակվում է դիտարկվել որպես թիվ մեկ գերտերությունը, բայց և բոլորն են գիտակցում, որ այդ պարզունակ պատկերն իրականում խաբուսիկ է:

Եվրամիությունն ընկել է խորը տնտեսաքաղաքական ճգնաժամի մեջ, որից ելքը նոր մտածողություն ու մոտեցումներ է պահանջում:

BRICS երկրների առավել սերտ ու էֆեկտիվ միավորումը ձգձգվում-հետաձգվում է, քանի որ ակնհայտ է դարձել Չինաստանի գերհզորությունը մյուսների համեմատ:

Իսկ ուկրաինական ներքաղաքացիական պրոցեսն ի վերջո վերածվեց գեոքաղաքական անդունդի, որի մեջ են փորձում հրել-գցել Ռուսաստանին:

Անցած կես տարվա ընթացքում ռուսներին թելադրվեցին եզակի, ցուգցվանգային քայլեր, և դրանցով գնալով ռուսները հայտնվել են մեծ կորուստների շեմին:

Ղրիմից հրաժարվել չէին կարող, որովհետև կկորցնեին նույնիսկ ռեգիոնալ գերտերության կարգավիճակը: Բայց և վերցնելով Ղրիմը, ռուսները հայտնվեցին նախապես պատրաստված բարդ  ծուղակում՝ արևմտյան աշխարհի համապարփակ պրոպագանդայի թիրախում:

Ներկա պահին էլ, Պուտինին հրահրում են օգնել ուկրաինական ռուսներին: Եվ եթե նման փոքրագույն քայլն իսկ կատարվի, ապա հիստերիայի իներցիան Ռուսաստանի հանդեպ կդառնա անկասելի:

Իսկ զիջելով ուկրաինական արևելքի՝ ռուսական ռազմական հենքի գործարանները, ռուսները  կորցնում են իրենց ռազմական հրթիռային և ավիացիոն տեխնիկական բազան, որը մեկ-երկու տարուց ծանր հետևանքներ է ունենալու Ռուսաստանի համար:

Մասնագետները տեղյակ են, որ Սովետ միության կազմաքանդումը մեթոդապես իրացվեց  ներմիութենական տնտեսական կապերի խզման միջոցով: Ազգամիջյան պատերազմներով արգելափակվեցին երկաթգծերը, գործարանները մնացին առանց մատակարարներից ստացվող հումքի ու անհրաժեշտ դետալների և կանգ առան:

Եվ քանի որ պետությունը պարտավոր էր աշխատավարձ վճարել մարդկանց՝ գոնե սովից չմահանալու համար, ապա ստիպված եղավ պարզապես տպել և որպես աշխատավարձ բաժանել ապրանքով չերաշխավորված ու օրեցօր արժեզրկվող փող: Արդյունքում, փողի հիպերինֆլյացիայի պատճառով, մի քանի ամսից Սովետ միությունը կործանվեց:

Մոտավորապես նույն որակի մեթոդաբանական քայլ է արվել հիմա՝ Ռուսաստանի հանդեպ: Այս անգամ երկաթուղի չի փակվել, բայց Ռուսաստանից  վերցվել են իր ռազմականի հիմքը կազմող գործարաննների հետ համագործակցելու բոլոր հնարավորությունները: Դժվար է ասել, թե դա քանի աշխատատեղ կվերացնի Ռուսաստանում, բայց ռազմականի առումով սա հզոր հարված է Ռուսաստանին, և հետևանքները կարող են նույնիսկ աղետալի լինել:

Փաստացի, այսօր օրակարգում է հայտնվել  դեպի գեոքաղաքական անդունդը քշվող Ռուսաստանի հետագա գոյակերպի հարցը: Ըստ նախանշանների, Արևմուտքը նույն թափով շարունակելու է Ռուսաստանին հետապնդել թե գեոքաղաքական և թե շատ լավ փորձարկված ու արաբական աշխարհը մոխրի վերածած «ժողովրդավարացման» մեխանիզմներով:

Արդեն կոնգրեսի մակարդակով ԱՄՆ-ն մտմտում է այդ նպատակով տասնյակ  միլիարդներ ծախսելու մասին:

Նման հուժկու և ճակատային հզոր հարձակման պայմաններում Ռուսաստանի միակ փրկությունը Չինաստանը կարող էր լինել, և Պուտինն իսկույն դիմեց Չինաստանին: Բայց և, ըստ նախանշանների, ստացավ աննշան, սիմվոլիկ օգնություն՝ գազի և այլ փոքր առևտրային համաձայնությունների տեսքով:

Չինացիներին վաճառվելիք 38 միլիարդ խմ գազը ռուսական հանույթի ընդամենը 6 տոկոսն է, իսկ Չինաստանի հետ ռուսական առևտրային ծավալները չինականի ընդհանուր առևտրի մոտ 2 տոկոսն են: Այսինքն, ռուս-չինական սպասվելիք համագործակցությունն ավելի շատ ձևական է, քան իրական-տնտեսական:

Իսկ քաղաքական բաղադրիչն առհասարակ բացակայում է՝ Չինաստանը որևէ նշանակալից հայտարարություն չի արել ռուս-արևմտյան դիմակայության մասին:

Չափազանց հետաքրքիր են նաև չին-ամերիկյան հարաբերությունները:

Չինացիները 1,3 տրիլիոն դոլար են կուտակել տարիների ընթացքում և որոշել են այլևս չավելացնել իրենց  դոլարարին պահուստները, որովհետև.

Ա. դոլարի  չինական կուտակումն արդեն իր գործն արել է՝ ցուցադրել է աշխարհին, որ Չինաստանը  որակյալ, բազմապրոֆիլ արտադրող է, իսկ ԱՄՆ-ը՝ չինական արտադրանքի սպառողը, ըստ որում իր արտադրական հզորությունները, մասնագետներին ու ունակությունը կորցրած սպառողը:

Բ. այդքան փողը պետական մասշտաբով արագորեն  օգուտով ծախսելը հեշտ գործ չէ: Իսկ ներդրման հուսալի ասպարեզներն էլ գործնականում բացակայում են:

Գ. նպատակ ունեն նաև աշխարհով մեկ ցուցադրել պարադոքսը, որ դոլարի նման ծավալի կուտակում ունեցող երկրի սեփական դրամը՝ յուանը չի համարվում փոխարկելի, իսկ իր հետևում նյութական ապահովում չունեցող դոլարը միակ համաշխարհային փոխարժեքն է:

Դ. Չինաստանն արդեն դիրքավորվել է որպես աշխարհի թիվ մեկ արտադրող գերտերություն և հավակնությունների ցանկի ներկայացումն աշխարհին ընդամենը ժամանակի խնդիր է:

Փաստացի, աշխարհում արդեն իսկ ուժի մեջ են ինչ որ առումներով Օրուելյան հայտնի գեոքաղաքական եռանկյունին հիշեցնող տրամաբանությունները, և մենք ականատեսն ենք այդ հանճարեղ կանխատեսման իրականացման ուրույն տարբերակին:

Իրոք որ, հիմնական գեոքաղաքական ուժերը երեքն են.

1. Տնտեսապես թուլացող, բայց ռազմաֆինանսական ու հոգեբանական-գաղափարական  հզորագույն լծակներով աշխարհի նիստն ու կացը դեռևս վերահսկող ԱՄՆ-ը:

2. Իր տնտեսաքաղաքական դիրքերը կորցրած, բայց և ահռելի միջուկային պոտենցիալի ու տարածքների տեր ու դեռևս վերջնականապես չկործանված Ռուսաստանը: Ամերիկյան նախագահի միտքը, թե Ռուսաստանն այլևս ռեգիոնալ տերություն է, կարիք ունեն քանակական ճշգրտման: 5000 միջուկային մարտագլխիկ ունեցող երկրին նման բնութագիր տալը լուրջ չէ:

3. Արագորեն զարգացող, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած, արտադրական ծավալներով և զարգացման կայուն տեմպերով արդեն իսկ առաջինը դարձած, և ռազմականորեն որևէ պայմանականության չենթարկվող Չինաստանը:

Սակայն, ի տարբերություն Օրուելյան սցենարի, այս երեքից որևե զույգը դեռևս օբյեկտիվորեն չի կարող միավորվել երրորդի դեմ, որովհետև շահերն են խիստ հակամետ:

Օրինակ, և չինացիների, և ամերիկացիների համար գայթակղիչ է Սիբիրը ռուսներից վերցնելը: Բայց և ակնհայտ է, որ չինացիներին ձեռնտու չէ ամերիկացիների հետ այն կիսելը: Շատ ավելի հեշտ ու նպատակահարմար է ռուների հետ առանձին համաձայնությունների հաշվին, առանց ցնցումների, տարիների ընթացքում Սիբիրը լիովին յուրացնելը: Հետևաբար, ամերիկա-չինական դաշինքն անտրամաբանական է:

Նմանապես անիմաստ է ռուսների ու չինացիների միավորումն ընդդեմ ԱՄՆ-ի, որովհետև չինացիների համար շահելիք չկա, իսկ ամերիկյան շուկան կորցնելը հաստատ կա:

Փաստացի, իրար դեմ են ծառս ելած ԱՄՆ-ը և Ռուսաստանը, բայց դատավորի աննկատ դերում է Չինաստանը:

Ուկրաինական պրոցեսով Ռուսաստանին ծնկի բերելու արդյունքները նախագծողների համար երևի իդեալական են.

– Այսօր կա անկյուն քշված Ռուսաստան,

– Սկզբնական Մայդանի հետ կապ չունեցող և օլիգարխներով ձևակերպված ծայրահեղ հակառուսական իշխանություն,

– Շիա-սուննի ներարաբական թշնամության նմանակով խորացած՝ ռուս-ուկրաինական ներսլավոնական թշնամություն:

Հիմա դադարի պահ է: Երևի թե հետագա զարգացումներում պարզեցվելու են մասնակիցների մոտիվներն ու շահերը, և խաղից դուրս են մղվելու կրակը թեժացնող ստվերային ուժերը:

Մասնավորապես, ժամանակն է, որպեսզի դիմազերծվի միջազգային ֆինանսական օլիգարխիան, որը վերջին երկու տասնամյակում երկրագնդի վրա հոսած արյան հիմնական պատասխանատուն է:

Հետաքրքիր ժամանակներ են:

Կարող ենք մեկուսի ապրել ու քաղքենու չեզոքությամբ հանդիսատես լինել կատարվողին:

Բայց  և կարող ենք ապրել ու մասնակցել այս ամենին, որպես ժամանակակից, կոնկրետ շահեր և դիրքորոշում ունեցող մարդիկ, որոնք տերն են իրենց ճակատագրի:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes