Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Երեւակայականն ու իրականը քաղաքականում

13 Հունիսի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Ադրբեջանը զինվում է արդեն քսան տարի շարունակ, իսկ մենք «հաղթանակած» ենք ու վստահ, որ անելիքն ընդամենը սպասելն է: Որ Ղարաբաղում նոր սերունդ է աճել, որը չի կարող համակերպվել որևէ փոփոխության հետ: Որ իբր աշխարհն էլ գիտի, թե ինչն ինչոց է ու չի թողնի, որպեսզի Ադրբեջանը պատերազմ սանձազերծի:

Որ կբանակցենք՝ մի քիչ ավել-կամ պակաս զիջելով, ու անկախ Ղարաբաղով ու Եվրասիական Հայաստանով կապրենք:

Սա իշխանական-համատարած տեսակետն է, որը մի կողմից իբր ինքնավստահ տղամարդկային կեցվածք է, իսկ մյուս կողմից էլ՝ լուրջ-սոլիդ-պետական:

Սեպտեմբերի երեքը և դրանից հետո Հայաստանի գլխին եկած արտաքին քաղաքական հարվածները՝ գազային-ցանցային  զիջումները, սուվերենությունից հրաժարումը  հանուն անձնականի  ու Աստանայի «թուքումուրը» լավատեսության որևէ տեղ չեն թողնում, և այսօր ժամն է սթափ գնահատելու վիճակը և կանխատեսելու գալիքը:

Իշխանականի  մասով

Եղած դեմքերն ու ընթացող կադրային նշանակումների անլրջությունն ու անհոգությունը որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորում՝ բացի անմեղսունակությունը: Բոլորին է տեսանելի, թե ով ով է, ինչ մասնագետ է, ինչ արժանիքներ ունի և ինչի է ընդունակ: Ողբալի վիճակ է:

Ընդդիմության մասով

Եթե շատ չափազանցենք ու համարենք, որ ընդդիմության ինչ որ փշրանքներ դեռ կան, ապա այն իշխանականի հայելայինն է՝ անընդունակ հասկանալու թե արտաքին ու թե ներքին քաղաքականի խորքայինը: Նույն ողբալին էլ այստեղ է:

Քաղաքացիականի մասով

Զարմանալիորեն, քաղաքացիականն էլ մտել է շրջապտույտի մեջ՝ բողոքի ակցիա-ոստիկան-քաշքշուկ-բաժանմունք-գիշերվա կեսին՝ տուն, սխեմայով: Վերջին մի քանի տարիների փորձը ցույց տվեց, որ այս հատվածում մտքի զարգացման դեմ բետոնյա պատեր են բարձրացած, և խոսել-քննարկելն էլ ավելորդ է: Տխուր է՝ ողբալիի մեծ խառնուրդով:

Ժողովրդի մասով

Հասարակ մարդիկ վաղուց և շատ էլ լավ հասկանում են հայաստանյան բոլոր պատասխանատուների անլրջությունը և որպես լուծում են տեսնում փախուստն այդ մարդկանցից:

Արտագաղթի հիմնական լծակը հենց հայ պատասխանատուների դիմասրահն է: Որին նայես, որ հավատաս քո վաղվա օրվան: Սա արդեն ողբալի չէ, պետականի ու ազգայինի իրական կործանում է:

Ձայն բառնառո հանապատի համայանպատկեր է: Չկա մեկը, չկան խմբեր, չկան մարդիկ ու չկա որևէ հույս՝ որը գոնե մասնակի լավատեսական է:

Անողոք ճշմարտության հետ հաշվի նստելու սթափ տղամարդկությունը տեղը զիջել է համազգային ինքնախաբեությանը՝  էսօր-վաղը քարշ տալու մեր ավանդականին: Դա էլ ելք է՝ փախուստ իրականությունից:

Բայց և փաստերի հետ հաշվի նստել է պետք՝ գոնե մարդկային մեծ կորուստներից խուսափելու համար: Հենց այս կտրվածքով քննարկենք ներկա ամենակարևոր հարցը՝ պատերազմի վտանգի հեռակարը:

Հետսովետական տարիներին Հայաստանի գեոքաղաքական արժեքը տատանումների մեջ էր: Կախված մեր դրսևորումներից, հարևանների նկրտումներից ու գլոբալ աշխարհի տրամաբանություններից, այն մերթ աճում էր, մերթ իջնում:

Ուկրաինայում Ռուսաստանի կատաստրոֆիկ պարտություններից, ինչպես նաև Վրաստանի իրական անկախացումից հետո, և հայկական իշխանության արտաքին քաղաքական բացարձակ փալասային վարքի հետևանքով Հայաստանը վեր է ածվել գեոքաղաքական կույր աղիքի, որի նկատմամբ հետաքրքրությունն օրեցօր մարում է  արտաքին աշխարհում:

91 թվականին արդեն Ադրբեջանը լրիվ անկախացավ սովետականից ու ռուսականից: Վրաստանը սկսեց պայքարել անկախացման համար, իսկ Հայաստանը գնալով սկսեց ավելի ու ավելի կառչել ռուսականի փեշերին: Արդյունքում այսօր ունենք անկախացած Վրաստան, տնտեսապես ու ռազմականորեն արագ տեմպերով հզորացող, ռեգիոնալ գերտերության ախորժակներ ունեցող Ադրբեջան և անկլավ, դրսից ու ներսից թշնամիներով շրջապատված Հայաստան:

Այս պայմաններում ամենակարևոր խնդիրն է հասկանալը, թե ինչ կարող է և չի կարող անել Ռուսաստանը: Որովհետև հայերի համար «ռուս» ասածը աներկբայորեն ներկայանում է որպես դաշնակից, որպես հայամետ միջուկային հզոր երկիր, որը կմիջամտի պատերազմի դեպքում, իր զորքերը կտեղադրի Ղարաբաղում, կդիմակայի Թուրքիային, կզսպի մեր թշնամիներին, մեզ «տիրություն կանի», եւ այլն:

Բայց բանն այն է, որ եթե հիվանդ երևակայությամբ մտածենք, թե Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ապա գոնե պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանը դեռևս խոսքի իրավունք ունեցող է աշխարհի միայն այն կետերում, ուր ինքը ֆիզիկապես հասնելու հնարավորությունն ունի:

Հետևաբար, հայ-ադրբեջանական պատերազմի դեպքում Ռուսաստանը հայերի օգտին մասնակցելու ոչ միայն կամքը, այլև հնարավորությունը չունի, որովհետև մեր ու Ռուսաստանի միջև Վրաստան ու Ադրբեջան կա:

Սա աքսիոմատիկ դրվածք է, որի հետ հաշվի է պետք նստել: Եվ հենց սահմանի բացակայությունն է, որը չի թողնելու հետագայում Հայաստանին մտնել մաքսային կամ եվրասիական միություններ: Իսկ եթե հանկարծ մտնի էլ, ապա Թուրքիայի ու Ադրբեջանի աղախինի կարգավիճակով:

Ինչ վերաբերում է առավել հեռու համաշխարհային գերուժերին՝ ԱՄՆ-ին կամ Երոպային, ապա Հայաստանի իշխանությունների ապասուբյեկտացման ու  Ռուսաստանի թուլացմամբ օրակարգից դուրս է եկած նաև Հայաստանի գեոքաղաքական խաչմերուկ լինելու հարցը:

Գերուժերի համար գեոքաղաքական արժեք չունեցող ու քրեականի տակ կռացած Հայաստանն ընդամենը անիմաստ մի տարածք է դարձել քարտեզի վրա, որը կարող է հափշտակվել կամ մեջ-մեջ արվել հարևանների կողմից: Եվ քիչ կարևոր է, թե կոնկրետ ինչ ձևով դա կարվի:

Ներքին ու արտաքին այս փակուղային ու հոռետես վիճակների նկարագրմամբ ես հետապնդում եմ երկակի նպատակ.

1. Հրապարակ բերել պատերազմի խնդիրը, որպես ներքին պատասխանատվության հարց: Ռուսը չի, որ մեզ օգնելու է կամ վնասելու: Պատասխանատվությունը  հայ տկարամիտ ու տգետ պաշտոնյայինն է, անհաղորդ քաղաքացունը, ինքնակենտրոն շարքայինինը, որը երկիրը հասցրել է բնաջնջման ու չի էլ հասկանում իր արածը:

Փողոցում կանգնեցնես ցանկացած հաստավզի ու առաջարկես երկրի նախագահություն,  պատգամավորություն, նախարարություն, հաճույքով կհամաձայնի: Սա մահացու հիվանդ, ոչ ադեկվատ վիճակ է, որի հետ շատ լուրջ հաշվի է պետք նստել:

2. Իրենց մեջ Հայաստանն այս մղձավանջից հանելու կամք ու պատրաստակամություն տեսնող մարդկանց ուշադրությունը հրավիրելու  քաղաքական վերլուծաբանության մեջ առկա հեքիաթները, խավարամոլությունն ու ոչ մասնագիտական մոտեցումները մերժելու հարցի վրա:

Բազմաթիվ մանկամիտ լրագրողներ տարիներով ծամծմել են երկրորդական հարցերը, գաղափար իսկ չունենալով ներքին հանրային-քաղաքացիականից ու գլոբալ քաղաքական օրինաչափություններից: Եվ հենց լրագրողական ու վերլուծական պրիմիտիվիզմն է եղել պատճառը, որ Հայաստանը հայտնվել է այս  անդունդի մեջ:

Անորակ լրագրողությունն ու վերլուծություններն են նաև իշխանություններին համոզել իրենց բազմաչափ հիմարությունների մեջ, որ կարելի է Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Իրանի, սարերի ու ձորերի վրայով ռուսների դաշնակիցը լինել, որ կարելի է ճարպիկ հանցագործներով իշխանություն լինել ու հարցազրույցներ տալով ժողովրդավարական դեմք պահել աշխարհով մեկ:

Ես շատ լավ տեղյակ եմ, որ հետանկախական առաջին իսկ տարիներին խիզախ լրագրողների համատարած հետապնդումների պատճառով ասպարեզից փաստացի վերացավ  գիտակ լրագրողների շերտը, և մնացին լպիրշ պաշտոնյաների հետ հանաքով ու խաթրով լեզու գտնող աղջիկները:

Անցածը շտկել չենք կարող, բայց գոնե սթափվել դեռ կարելի է:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes