Իմ պատկերացրած այն միակ ու եզակի արահետը ներկայացնեմ, որով Հայաստանը գոյությունը կպաշտպանի ու հետագայում էլ իրոք կայուն պետություն կդառնա իր տարածքների վրա։
Արտաքին քայլեր
Քայլ համար 1- Շվեցարական-իսրայելական օրինակով, հայ ողջ մեծահասակ բնակչությունը զինված պետք է լինի։ Առնվազն 0․7 միլիոն մարդ պետք է ավտոմատավոր, դիպուկահար հրացանակիր լինի։ Ամեն ընտանիքում առնվազն մեկ հրազեն՝ 100 փամփուշտով։
Մարդկանց զինումը պետք է լինի նոր իշխանության համար մեկ քայլը և գոյակերպի պետական դոկտրինը։ Հայաստանի հետագա գոյության ապահովման միակ գրավականը զինված հայ ժողովուրդն է, և սա պետք է սահմանադրորեն ամրագրվի։
Անկլավ, առանց ծովի ելքի, թշնամական շրջապատում Շվեյցարիան արդեն 200 տարվա չեզոքության է հասել, առաջին հերթին զինված լինելու, ապա հատուկ, այդ վիճակի համար ձեռնտու տնտեսության ու վարքի միջոցով։
Մենք գենոցիդի վահանն ունենք և դեռ որ պաշտպանված ենք մեծամաշտաբ թուրքական հարձակումից։ Եթե գենոցիդի գործոնը չլիներ, Հայաստանը նույնիսկ չէր էլ ստեղծվի 1918-ին: Եվ հիմա էլ, մեր հիմնական արգումենտը գենոցիդն է։
Բայց և հետագա գոյության համար զենքն է պետք ու չեզոքությունը՝ այլ տարբերակ ուղղակի չկա։
Բոլոր “վույամանները”, թե իրար “կուտենք”, պետք է կասեցվեն ամենակտրուկ վճռականությամբ։ Նիկոլը հետը թարմ հույս է բերել՝ չի կարելի այն կործանել հենցաղային տհասների վայնասուններով ու քաղաքագիտականում տգետների՝ իբր տեսականորեն հիմնավորված մերժումներով։
2- Մոտակա՝ արևմուտքի և Ռուսաստանի հետ սկզբնական բանակցությունների միակ թեման մեր կողմից պետք է լինի այդ զենքի անվերապահ տրամադրման հարցը՝ պարտքով, վարկով, զեղճ վճարով, ոնց հնարավոր է՝ որպես թուրքական հարևանության մեջ նոր գենոցիդից ազգային պաշտպանության միակ միջոց։
3- Շատ սեղմ ժամկետներում, զենքի գոնե 70 տոկոսի ստացումից հետո քայլեր են արվում Հայաստանը հռչակելու որպես չեզոք պետություն։ Եվ կարճ ժամկետներում, տեխնիկական ու դիվանագիտական նախապատրաստական աշխատանքներից հետո պաշտոնապես հայտարարվում է միջազգային չեզոքությունը։ /Գյումրու բազայի խնդիրը զատվում է Հայաստանի միջազգային կարգավիճակի հարցերից, այն դիտարկելով որպես գերտերություների, այլ ոչ Հայաստանի իրավասության հարց։ Թող բազան մնա և դրա համար վճարվի Հայաստանին, բայց այն այլևս հայ -ռուսական հարաբերությունների առանցք չի կարող լինել։
Չեզոքության հետ կապված պետք է հայտարարվի նաև, որ Հայաստանը չի հանդուրժելու իր հանդեպ միջազգային ինտրիգները։ Չեզոքությունը ենթադրում է Հայաստանի շրջանցում ամեն նման հարցերում- “դուք ձեր հարցերը մեզանից անկախ լուծեք”՝ կարգախոսի համաձայն։ Նույն հռչակագրով, առանջին կետով պետք է համաձայնեցվի Վրաստանի և Իրանի տարածքներով դեպի ծով հայաստանի ելքի իրավունքը՝ համաձայն միջազգային իրավուքների։
3- Ղարաբաղի հարցը պետք է դիտարկվի Հայաստան/հայություն- ամբողջական թուրքական էթնոս՝ գենոցիդային պատմության կոնտեքստում և միջազգային հանրությանն էլ կոչ պետք է արվի, որպեսզի սատարեն նոր, միացյալ Հայաստանի կերտմանը՝ եղած մինիմալ կենսական տարածքների վրա։
4- Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է բանակցվեն համաձայն 1992-թվականին՝ մինչ պատերազմը՝ Ադրբեջանից և Հայաստանից փոխադարձ գրանցված փախստականների բալանսի, ինչպես նաև 94 թվականի զինադադարի հետևանքով հաստատված տարածքային հրադադարի արդյունքների։ Եթե մենք զինված եղանք, և նրանք մերժեցին մեր հավասարակշիռ, հանգուցալուծող առաջարկները, ապա ոչ մի համաձայնություն էլ պետք չէ՝ չեն ուզի, “Ոչ պատերազմ- ոչ խաղաղություն” վիճակը թող շարունակվի։ Կհարձակվեն՝ մռութներին կստանան։
5 -Ատոմակայանի կանգի վերաբերյալ բոլոր նախկին պայմանավորվածությունները պետք է չեղյալ հայտարարվեն, և միջազգային հանրությանը հայտարարվի- որ ատոմակայանը ոչ միայն մեր էներգետիկ հիմնական աղբյուրն է, այլև նաև մեր պաշտպանական հիմնական ռեսուրսը, որպեսզի չհամարձակվեն ատոմակայան ունեցող երկրի հետ շանտաժի լեզվով խոսել։
Ներքին ոլորտ
2-1- Վարչապետի առաջին հրամանագրով պետք է ամբողջապես վերացվի “պադավատը։ Միակ պաշտոնյան, ով մեկ անձնական սպասարկման մեքենայի ու զուգահեռ էլ 5 թիկնապահով մեկ այլ մեքենայի իրավունք կունենա, վարչապետն է։ Ուրիշ ոչ մեկը, ներառյալ նախագահը, անձնական սպասարկման վարորդով մեքենայի իրավունք չունեն։ Իրենք պետք է վարեն իրենց հատկացված պետական մեքենաները, և միայն դրանց սպասարկումը /բենզին, սպասարկում, վերանորոգում/ պետք է լինի պետական։ Պադավատի որևէ դրսևորում որևէ ոլորտում պետք է արգելվի օրենքով։
Պռոշյան փողոցում եղած իշխանականների ապարանքային ոստանը պետք է վերակազմավորվի։ Նրա մեծ մասը պետք է հանրայնացվի և միայն փոքր մասը կարող է մնալ որպես կառավարական հանդիպումների վայր, բայց ոչ այլևս՝ որպես իշխանականի բնակատեղի։
Վարչապետի ներկա բնակարանի նույն հարկի կողքի բոլոր հարևան բնակարանները պետք է շուկայականի եռակի գնով գնվեն բնակիչներից և տրամադրվեն թիկնապահներին, ինչպես նաև վարչապետի անհապաղ ծառայության օղակին։
Բոլոր նոր նախարարները պետք է մնան իրենց բնակարաններում։ Իսկ եթե նշանակվում է հին՝ “համեստ” թալանածով մեկը, ապա նա վաճառում է իր ճոխ բնակարանը և գնում համեստ, միջին որակի առանաձնատուն կամ բնակարան Երևանում։
Թիկնապահների ողջ ինստիտուտը, հանրապետությունով մեկ, պետք է օրենքից դուրս հայտարարվի։
2-2 -Պետք է հայտարարվի արտակարգ տնտեսական դրություն՝ ապահովվի թոշակառուների թոշակների ու նպաստների վճարումը, եթե պետք է նաև պետաշխառողների աշխատավարձերի կրճատման հաշվին, ինչպես նաև ոստիկանական կազմի առնվազն 5-ապատիկ կրճատման հաշվին։ Աշխատանքից ազատվողներին պետք է 6 ամսով գործազրկության նպաստ վճարվի և նրանց նոր աշխատանքով ապահովելու նպատակով պետք է անհապաղ ստեղծվեն վերապլոֆիլավորման կենտրոններ, որոնք ազատվածներին կնախապատրաստեն այլ աշխատանքների:
2-3, Անհապաղ պետք է վերանայվի ընդերքի շահագործման օրենսդրությունը և օրենքով արգելվի որևէ հանքատեսակի արտահանումը։ Արտահանման համար հումքը պետք է վերամշակված լինի՝ օրինակ պղնձի դեպքում մինչև գոնե բարձրակարգ մեկուսացած վերջնական օգտագործման պղնձալարի ու կաբելների տեսքը։
Այլ մետաղատեսակների, կամ ոչ մետաղական հանքանյութերի դեպքում էլ՝ կամ վերջնական արտադրանքով, կամ էլ առնվազն բարտերային կարևորագույն կենսական ապահովման ապրանքների կոմպենսացիայով։
Եվ առհասարակ հայկական արտահանման ստրուկտուրան պլանային կերպով, մեկ-երկու տարվա ընթացքում պետք է անցնի պատրաստի, տեխնոլոգիապես բարդ ապրանքների արտադրությանն ու արտահանմանը, ինչպես նաև համատարած IT արտադրանքին։
Պետք է մշակվի ներկա պայմաններում Հայաստանի տնտեսության զարգացման կոնցեպտը, որը կապահովի մաքսիմալ և կոմպլեքս ներքին տնտեսական կապերը։ Պետք է ստեղծվի միջգերատեսչական, բիզնեսին սատարող կոորդինացնող կենտրոն, որը իրար կկապի տարբեր տնտեսվարողներին և ինֆորմացիա կտրամադրի ինչպես առկա, այնպես էլ հեռանկարային տենդենցների մասով։
2-4-Պետք է ազգայնացվեն ու վարձակալական հիմունքներով մասնավորին տրվեն հանրային օգտագործման ու սպասարկման բոլոր կառուցվածքներն ու հզորությունները՝ գազային ու էլեկտրական ցանցերը, ջրամատակակարումը,, տրանսպորտը։ Պետք է սկիզբ դրվի Սևանի և Որոտանի կասկադների ազգայնացմանը գործընթացը, վճարվեն սեփականատերերի ծախսերը, նրանց թողնելով զուտ շահագործման, սպասարկման ու կառավարման ֆունկցիաները՝՝ եկամուտի նոր համաձայնեցված նորմաներով։
Անհապաղ ազգային օդափոխադրող պետք է ստեղծվի, և ապահովվեն մինչև ԱՄՆ և Եվրոպա ուղիղ չվերթներ, ոնց Կատարն է թռչում՝ Դոհայից -Դալլաս, 15, 5 ժամանոց անվայրեջք թռիչքով։ Երևանը կարող է հրապուրիչ միջանկյալ օդային հաբ դառնալ։
2-5- Պետք է բացառվի որևէ մասնավորի կողմից հանրային որևէ ոլորտի սպասարկումը՝ օրինակ պետք է անհապաղ հանվեն արագաչափերը, իսկ կարմիր գծերի հասույթն էլ ամբողջապես մտնի պետական բյուջե։
Ճանապարհային ոստիկանությանը պետք է իրավունք ունենա միջամտելու և քրեական վարույթ սկսելու միայն մարդկային առողջական վնասներով գրանցված ճանապարհային պատահարներին։ Մնացած դեպքերում նա իրավունք չունի վարորդների հանդեպ որևէ ոտնձգության, ներառյալ վարորդական իրավունքն իր ձեռքը վերցնելը, առավել ևս առգրավելը։ Միաժամանակ, հատուկ պարեկային ծառայություն պետք է ստեղծվի, որը տեղում հաշվեհարդար տեսնի լկտի կարգազանցների, բեսպրեդելով երթևեկությունը խախտողների հանդեպ, ընդհուպ մինչև հրազենով, տեղում, կարգազանցի մեքենայի անիվների ծակելը։
Պետք է վերանայվեն գազային սպասարկման հիմունքները։ Սահմանին գնված և մանրածախ գազի գնի տարբերությունը պետք է հասցվի այլ երկրնելում եղածին:
2-6- Սպասարկման ու այլ ոլորտներում մոնոպոլ դիրքերի շնորհիվ գերշահույթներ ստացած օլիգարխները պետք է ետ մուծեն իրենց թալանածն ամբողջությամբ, այլապես դատվեն, կամ արտաքսվեն երկրից։
Պետք է մեկ հրամանագրով աշխատանքից հեռացվեն և ժամանակավոր կարգավիճակի բերվեն բոլոր դատավորները։ Նորերի նշանակումը պետք է լինի ըստ համաժողովրդական ընտրությունների, մեկ-երկու ամսյա ժամկետում։ Դատավորը պետք է հաշվետու լինի միայն ու միայն իր ընտրողներին։
Անհապաղ բոլոր բանտարկյալների ժամկետների ու հիմքերի վերանյաման ու նաև համաներման պրոցես պետք է սկսվի։ Սասնա ծռերն ու Շանթի խումբը և այդ հարցերով դատված բոլոր բանտարկվածները պետք է ազատ արձակվեն։
Սասնա ծռերի ղեկավար կազմից առնվազն 5 անհատականությունների, որոնք այս կամ այն կերպ տեղյակ են եղել ու մասնակցել են գրոհի պլանավորմանն ու ընթացքին, պետք է արգելվի պետական որևէ պաշտոն զբաղեցնելը, որովհետև նման անպատրաստ ու անհաշվենկատ քայլի գնացողն իրավունք չունի պետական ղեկավարման ու կառավարման։
2-7-Պետական ղեկավարող պաշտոններին նշանակվողները պետք է քննություն հանձնեն որևէ լեզվից, և իրենց մասնագիտականից։ Նույնիսկ պառլամենտականները պետք է ընտրվելու իրավունք ստանան միայն քաղաքագիտություն առարկան հրապարակային քննականով հանձնելուց հետո։
2-8, Երկու մերձավոր բարեկամներ- /արյունակցական՝ մինչև երեք պորտ, ոչ արյունակցական՝ 2 պորտ, խնամի, հարս, փեսա, քավոր և այլն/ իրավունք չունեն նույն ասպարեզում ղեկավար պաշտոններում աշխատելու։ Հայտնաբերելու դեպքում գործից պետք է հեռացվի առավել բարձր պաշտոնյան։
2-9-Պետք է հիմնարար կրճատումներ լինեն նախարարությունների ցանկում և կազմերում։ Ամեն աշխատատեղի ֆունկցիան և ֆինանսավորումը պետք է հիմնավորվի պառլամենտի ենթաբաժինների լսումներում։
2-10-Բոլոր հեռատեսիլային ալիքները պետք է գործեն fairness doctrine -ի սկզբունքների աշխատանքային դաշտում՝ հավասարապես եթեր տրամադրեն հակադիր կարծիքներ ունեցող կուսակցություններին և գործիչներին։ Չենթարկվելու, կամ շեղումներ արձանագրելու դեպքում, դրանք պետք է զրկվեն լիցենզիայից։
2-11 նոր պաշտոնյաներից որևէ մեկի մասով, որևէ աննշան բեսպրեդել նկատելու դեպքում անհապաղ հրապարակային դատ ու պատիժ պետք է լինի՝ ներառյալ կախաղանը։
Դա պետք է արվի հատուկ, նման հարցերով զբաղվող, 9 հոգանոց նոր ստեղծվելիք գերագույն հանրային դատարանի դատավճռով։ Հանրային ընտրությամբ նման դատարանի ստեղծումը ևս վարչապետի առաջին հրամանագրերից մեկով պետք է արվի՝ դատավորների ընտրությանը համատեղ։ Գենոցիդի ու հետանկախական մղձավանջով երկրորդ գենոցիդ տարած ժողովուրդը դրա իրավունքն ունի։
2-12, Սփյուռքահայերին ներգաղթի կոչ պետք է ուղղվի։ Իսկ տեղերում էլ նոր ավանների հիմնադրում պետք է սկսվի։ Սփյուռքահայերն իրենց միջոցներով կարող են սկսել երևանամերձ 1-2 ավանների նախագծումն ու կառուցումը։ Իսկ պետությունն էլ պետք է ապահովի բոլոր կոմունիկացիաների՝ ճանապարհների, գազի, լույսի, ջրի, կույուղու, ինչպես նաև բուժկենտրոնների կառուցումն ու տրամադրումը։
Շատ ու շատ այլ առաջարկներ էլ կան, /ներկա իշխանականում ամեն ինչն է այլասերած, այլանդակած, ավիրած/, բայց այսքանը եթե իրացնենք, արդեն գոնե մինիմալ արժանապատիվ ապրելու իրավունքը կունենանք։