Այսօր, տարբեր մարդկանց կողմից ես քանիցս հանդիպեցի նույն հարցադրմանը՝ թե հետո՞ ինչ Գենոցիդի ճանաչումից, բա մեր օգո՞ւտը որն է լինելու, բացի էդ “թղթի կտորից”։ Սա ներկա հայկականում կարևոր հարցադրում է, որովհետև մինչև հիմա հայությունն անլուրջ է վերաբերվել Գենոցիդի հարցին։
Ես ներկայացնեմ իմ պատկերացումները։
1. Սա էպոխալ փոփոխություն է, որից հետո միջազգային հարաբերություններում հայկական գենոցիդն այլևս չի կարող որպես լծակ օգտագործվել Թուրքիայի հետ հարաբերություններում։ Մինչև հիմա ԱՄՆ-ը կարողանում էր որոշակիորեն մեղմել թուրքական շանտաժներն ու նկրտումներն իրենց հանդեպ, հիշեցնելով նրան գենոցիդի հարցը։ Սակայն այսօր, վերջնականապես, պաշտոնապես ճանաչելով Գենոցիդը և մնալով առանց Գենոցիդի օպերատիվ լծակի, ԱՄՆ-ը ստիպված է լինելու շատ ավելի սթափ և բաց քաղաքականություն վարել Թուրքիայի հանդեպ։ Եվ հենց այսօր, հաջորդ հարցով, ճանաչումից հետո, ներկայացուցիչները քննարկեցին ու ընդունեցին Թուրքիայի հանդեպ սանկցիաների օրինագիծ։
ԱՄՆ նաև ստիպված է լինելու վերանայել իր կոնցեպտները ինչպես ՆԱՏՕ-ի գլոբալ դերի, այնպես էլ միջինարևելյան տարածաշրջանի հետ հարաբերման հարցերում։
2. Նման տեկտոնիկ քայլը հանգեցնելու է Թուրքիայի հանդեպ նաև ԱՄՆ դաշնակիցների դիրքային ու կոնցեպտուալ փոխոխությունների, որոնց մասշտաբներն ու կոնկրետությունը հիմա դժվար կանխատեսելի է։ Օրինակ, ակնհայտ է, որ այսուհետ Եվրոպայի վրա փախստականներ ուղղորդելու թուրքական շանտաժը լրիվ այլ դիտակետից է դիտվելու և որևէ կերպ չի ընդառաջվելու և “հարգվելու”։
3. Գենոցիդի ճանաչմամբ Թուրքիան մղվում է Ռուսաստանի հետ ռազմաքաղքական մերձեցման։ Բայց և, ճանաչմամբ առավել անորոշանում են ռուսական դիրքերը միջազգայինում։ Եթե մինչև հիմա Ռուսաստանը ինքնաշահ աշխարհքաղաքականության փոխարեն զբաղված էր զենքի վաճառքով Թուրքիային ու Ադրբեջանին, առանց մեծապես հոգ տանելու դրա աշխարհքաղաքական հետևանքների մասին, հիմա արդեն նա ստիպված է լինելու խորապես հասկանալ իր դիրքորոշումներն ու անելիքները։ Ռուսական իշխանության ներսում կտրուկ է դրվելու հարցը՝ թե ովքեր են լինելու իրենց ռազմավարական դաշնակիցները մոտ ապագայում՝ թուրքերը, թե քաղաքակիրթ աշխարհը։
Որպես բարեկամ-դաշնակից գենոցիդալ Թուրքիային ունենալը Ռուսաստանի համար այնքան էլ նախանձելի նվաճում ու վիճակ չէ։ Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Սիբիրի մեծ մասը ֆորմալ առումով թուրքական ցեղերի ինքնավարություններ են, որը թղթային ու ֆորմալ հիմք է տալիս “Թուրանին” հավակնելու ամբողջ Սիբիրին։
Մյուս կողմից էլ, պետք է հաշվի առնել, որ Սովետ միության փլուզումից հետո դժվար է խոսել ռուսական պետականության ինչպիսին և ումը լինելու մասին։ Ռուսական ամբողջ ռեսուրսային պոտենցիալը միջազգային ֆինանսական օլիգարխիայի ձեռքին է, իսկ տարվող աշխարհքաղաքականությունն էլ իրավիճակային է և ոչ ռուսամետ։
Թե ինչ կորոշեն Պուտինն ու իր խորհրդականները այս նոր իրադրության ներքո, այսօր դժվար է կանխագուշակել, որովհետև բոլոր այլընտրանքներն են Ռուսաստանի համար անփառունակ։ Բայց և, սա երևի այն պահերից է, որ կստիպի ռուսներին սթափվելու ու լրջորեն վերանայելու իրենց գոյության կոնցեպտները՝ ում հետ և ուր։
Երեկ Շույգուն Հայաստանում էր և խոսք էր տանում Գյումրու բազայի ընդլայման մասին։ Սակայն այսօր, Գենոցիդի ամերիկյան ճանաչումից հետո, դժվար է ասել, թե ինչ դիրքի կգան ռուսական որոշում կայացնողները։
4. Գենոցիդի ճանաչմամբ խաթարվեց նաև Հոլոքոստի եզակիությունը։ Սա մեծագույն հարված էր միջազգային հրեական լոբբինգին։ Իսկ առավել թիրախային առումով՝ ողջ ֆինանսառազմական օլիգարխիային, որը ծրագրավորում էր ամերիկյան և արևմտյան միջազգային, գլոբալ և լոկալ, կոնցեպտուալ աշխարհքաղաքականությունը, հակամարտող կողմերի դերայինն ու դիրքավորումները, ու փաստացի գետնի վրա տարվող քաղաքականությունը։
Թե արաբական գարունների, և թե սիրիական ու ուկրաինական պրոցեսի հիմնական ճարտարապետը հենց ֆինանսառազմական օլիգարխիան էր, որը դոլարին սպասարկելուն զուգահեռ զբաղված էր նաև հրեական ազգայի շահերին համընթաց լինելու մարտավարությամբ։ Փախստականների գեներացիան ու դեպի Եվրոպա դրանց ուղղորդումն իհարկե առաջին հերթին դոլարի սպասարկման տրամաբանության մեջ էին։ Բայց և, Միջին Արևելքում քաոսի ներդրումն ու ներսլավոնական մահացու թշնամության գեներացումը հիմնականում պրոհրեական ուղղվածության էին։ Մասնավորապես, ռուս-ուկրաինական թշնամանքի խորացումն ուղղված էր Ռուսաստանի փլուզմանը և այդ փլատակների վրա նոր Խազարիայի կառուցմանը։
Հիմա արդեն, ինչ որ չափով, վերանայվելու կարիք է լինելու այս հարցում ևս, որովհետև եթե Հոլոքոստն այլևս եզակի-մենիշխան ազգային իրավասություն չէ, ապա այլ դիտակետից են նայվելու նաև հրեական նոր հայրենիքի կերտման հիմքերը։ Դա դժվարանալու է, բայց և անկանխատեսելի է, թե ինչ նոր հակաքայլեր կկիրառվեն։
5. Երկընտրանքի առջև է կանգնելու Իսրայելը։ Նա ստիպված է լինելու կոնկրետ վերաբերմունք դրսևորել՝ ճանաչել Գենոցիդը և այդ ֆոնին փորձել նորովի բարձրացնել Հոլոքոստի պատվանդանը, կամ էլ շարունակել հնով գնալը՝ մերժել և արժանանալ միջազգային հատուկ “ուշադրությանը”։
6. Եթե Թուրքիայի աշխարհքաղաքական կեցվածքները նոր դիրքերից են նայվելու, ապա նոր շեշտադրումների է բերվելու նաև Արևմուտք-Ռուսաստան հակամարտության բնույթն ու տոպոգրաֆիան, որը բարդացնելու է նաև հայ-ռուսական ու Ռուսաստան-ԱՄՆ, Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունները։
Այս ճակատը շատ մեծ ծավալի քննարկում է պահանջում, որովհետև մինչև այժմ Ռուսաստանի դեզինտեգրմանն ուղղված արևմտյան քաղաքականությունը ֆինանսառազմական օլիգարխիայի նպատակն էր ու նրա իրավասության տակ էր։ Հիմա արդեն, այդ պրոցեսի շեշտադրումները փոփոխություն են պահանջում, և դժվար է կանխատեսել, թե կոնկրետ ի՞նչ ու ինչպե՞ս կարվի։
7. Թուրքիան ատամներն է կրճտացնելու, որն իրեն միայն նեգատիվ է բերելու։ Թուրքիայի ներսում աճելու է ծայրահեղականությունն ու հակահայությունը, որը վերջին հաշվով խիստ վնասելու է Թուրքիայի ներքին կայունությանն ու աշխարհի վերաբերմունքին՝ Թուրքիո հանդեպ։
8. ԱՄՆ-ը ստիպված է լինելու վերանայել Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ում լինելու հարցը, քանի որ հիմա դրանց թշնամությունն արդեն բացահայտ է։ Խնդիրն այն է, որ միջուկային հրթիռներով համալրված Ինջիռլիքի ամերիկյան ռազմաբազան աշխարհում միակն է, որի պայմանագիրը կարճամկետ է ու դա մշտական շանտաժի լծակ է Ամերիկայի հանդեպ։ Ամեն անգամ պայմանագիրը թարմացնելիս թուրքերն ամերիկացիներից նորանոր զիջումներ ու պայմաններ են կորզում, որը երևի արդեն հիմնովին զզվեցրել է ԱՄՆ-ին։ Գումարած դրան, Ռուսաստանից S-400 հակաօդային կոմպլեքսների գնումը և մշտապես ռուսների և ԱՄՆ միջև մանևրելը լցրել էին ամերիկյան ստրատեգիական համբերության բաժակը։ Այլապես ԱՄՆ-ը չէր գնա Գենոցիդի օպերատիվ լծակի կորստին, որն ահռելի պոտենցիալ էր։ Եվ չէին գնա սանկցիաների, որն աննախադեպ է այս երկրների հարաբերություններում։
Շատ հնարավոր է, որ հիմա դրվի նաև Ինջիռլիքի ավիաբազան այլ տեղ, մասնավորապես Վրաստան վերատեղադրելու հարցը, որն իհարկե հեշտերից չէ։ Թուրքերն ամեն ինչ կանեն միջուկային հրթիռներն իրենց պահելու համար։ Բայց չեմ կարծում, թե դա նրանց թույլ կտրվի։
9. Ակնհայտ է, որ թուրքերը բազմաթիվ առումներով էին “զզվեցրել” ամերիկացիներին, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Էրդողանը դարձել էր գլոբալ ամենահզոր խաղացողներից և միջազգային օրակարգ սահմանողներից մեկը։ Լինելով միջին հնարավորությունների երկիր, Թուրքիան փաստացի շանտաժի էր անցել գերտերությունների, և առաջին հերթին՝ Իսրայելի հանդեպ։
Տարիներ առաջ Էրդողանը Դավոսում դեմարշ արեց Շիմոն Պերեսի հանդեպ ու մարսեց։
Քրդերին մշտական գենոցիդի մեջ պահող Էրդողանը Ազատություն նավատորմիղն ուղարկեց Իսրայելի դեմ ու մարսեց։
Ամերիկացիների կամքին հակառակ, սիրիական պրոցեսը Թուրքիան վերածեց Սիրիայի հաշվին տարածական ընդլայման, քրդերի դեմ նոր գենոցիդի ու հաշվեհարդարի և մարսում է։
Հիմա էլ, մանևրները ռուսների ու ամերիկացիների “արանքում” արդեն անցել են դաշնակից լինելու բոլոր ընդունված նորմերը, և պարզ էր, որ Էրդողանի դեմն առնելու այլ լծակներ ԱՄՆ-ն այլևս չուներ և ստիպված էր բացել խաղաքարտերը։
Նշվածները Գենոցիդի ճանաչման անմիջական պատճառներն ու հետևանքներն են, որոնք իրենց մասշտաբներով աննախադեպ մեծ են։ Թե դրանք իրական կյանքում կոնկրետ ինչ դրսևորումներ կստանան, պարզ կլինի մոտ ապագայում։ Բայց որ այսօր արդեն թե հայությունը և թե աշխարհը մի նոր վիճակում է, դա փաստ է։
Մենք կանգնած ենք նոր, մեծ, աշխարհքաղաքական փոփոխություններին շեմին։ Աշխարհի հզորագույն երկիրը՝ ԱՄՆ-ը, դարձել է ֆինանսառազմական օլիգարխիայի մշակած միջազգային քաղաքականության գերին, սկսում է ետ մնալ Չինաստանից ամենատարբեր ոլորտներում և ստիպված է վերանայել իր ներքին ու միջազգային դրսևորումները։ Եվ հենց այդ հրամայականով պարտավոր է մոդեռնացվել։ Ես ինքս մեքենայով շրջել եմ միահարկ ԱՄՆ-ով և կարող եմ վկայել, որ այն ունի մասնագիտական, մարդկային բոլոր պոտենցիալներն ու բնական ռեսուրսներն իր երկիրը “դրախտի” վերածելու համար։ Բայց և, մնալով ֆինանսառազմական օլիգարխիայի կողմից պարտադրված միջազգային դերակատարումների իներցիոն կաղապարների մեջ, կորցնում է ժամանակը։ Սա շատ-շատերն են հասկացել և արդեն շարքային մարդկանց կողմից մեծ ճնշում կա ամերիկյան որոշում կայացնողների վրա՝ զբաղվել իրենց երկրով։
Ինձ հետաքրքիր էին նաև Կոնգրեսում քննարկման մանրամասները։ Ելույթ ունեցողների մեջ ճնշող մեծամասնություն էին կազմում պրոհայկական դիրքորոշման հրեա կոնգրեսականները։ Սթենի Հոյերը, որը պալատի դեմոկրատական մեծամասնության լիդերն է, հատուկ շեշտեց, որ Թուրքիայի շանտաժներից պետք չէ վախենալ, որ երբ Ֆրանսիան ճանաչում էր Գենոցիդը, թուրքերը հոխորտում էին հետադարձ քայլերով։ Բայց փոխարենը, այսօր Ֆրանսիայի ու Թուրքիայի ապրանքաշրջանառությունն աճել է 5 անգամ։ Սա ակնհայտորեն խոսք էր ուղղված թուրքերին, թե դուք ձեռք քաշեք ռազմական-աշխարհքաղաքականից, զբաղվեք տնտեսականով, առևտրով ու ընդունելի կլինեք մեզ։
Գալով ճանաչման հետևանքներին զուտ նեղ հայկական մասշտաբներում, կարող եմ ասել, որ.
Ա. Հայաստանը ձեռք բերեց պաշտպանական հզոր վահան թուրքերի դեմ։ Այսուհետ թուրքական ցանկացած ուղղակի ագրեսիա Հասաստանի դեմ մեծ արձագանք կգտնի աշխարհում։
Բ. Հզորացան նաև հայկական դիվանագիտական դիրքերը Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Հիմա արդեն հնարավորություն բացվեց Ղարաբաղյան հարցը ինքնորոշման և տարածքային ամբողջականության ստորացուցիչ և փակուղային կոնցեպտներից տեղափոխելու հայ-թուրքական գենոցիդալ հարաբերությունների դաշտ։ Հիմա արդեն, մեզ համար հրամայական է դառնում հարցը դնել հայության կենսական տարածքի կոնցեպտի շրջանակներում և Արցախի հարցն էլ՝ պատմական հայկական տարածք լինելու հարթության վրա։ Ի դեպ, ադրբեջանական ագրեսիան էլ հայերի դեմ միջազգային ատյաններում կդիտարկվի հենց գենոցիդային կոնտեքստում։
Գ. Ճանաչումը հնարավորություն կտա հետագայում Հայաստանը դնել նոր աշխարհքաղաքական ռելսերի վրա՝ որպես ռեգիոնում չեզոք երկրի, որն իմ կարծիքով թուրանական այս “կոկորդում” դիմանալու միակ հեռանկարային կոնցեպտն է։
Դ. Ճանաչումը բարձրացրեց հայությունից պահանջվող պետական ու դիվանագիտական դիրքորոշումների ու դրսևորումների նշաձողը՝ դեպի ազգային բարձր արժանապատվություն, որը սպասարկելու համար տարրական քաջություն ու տղամարդկություն է պետք լինելու, այլ ոչ խորաթայի մակարդակի անփառունակ, իբր, դիվանագիտություն։
Ամեն դեպքում, առաջին անհապաղ քայլը Ադրբեջանի տարածքում 1918-1920 թվականներին մոտ 300 հազար հայերի գենոցիդի մասշտաբները ի մի բերելն ու միջազգային հրապարակ հանելն է։
Զուգահեռաբար, արագորեն նյութեր պետք է պատրաստվեն ու մատուցվեն աշխարհին Նախիջևանի հայաթափման, ապա 1988-ից սկսած Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայկական ջարդերի ու սեփականության յուրացման, Ղարաբաղյան պատերազմի սանձազերծման մասին։
Չեմ կարծում, թե մենք ունենք անհրաժեշտ բարձրակարգ դիվանագետներին, որոնք օգտվելով ընձեռված հնարավորություններից, պահանջվող մակարդակի կբարձրացնեն հայկական հարցադրումները պետականում, ներհանրայինում և դիվանագիտականում։ Բայց և կարծում եմ, որ սա մեր պետականության հիմնաքարային խնդիրն է, և բոլոր միջոցները պետք է ներդրվեն այս ասպարեզում մասնագետ կադրերի անհապաղ պատրաստման համար։
Ի դեպ, չմոռանամ նաև նշել, որ այս ճանաչմամբ, սփյուռքի հայկական լոբբին կորցրեց իր հիմնական իմաստը, և մասնակիցները մնացին հայության հետ հարաբերվելու ավանդական արգումենտներից զուրկ։ Եվ հիմա սփյուռքն էլ, իր վարքի ու անելիքների նոր ձևաչափերը պետք է գտնի, եթե ցանկանում է մնալ որպես գոնե ներհայկական գործոն։
Փաստացի, Գենոցիդի ամերիկյան ճանաչումը տեկտոնիկ էր ոչ միայն միջազգայինում, այլև ներհայկականում ու Հայաստանյան պետականում։ Եթե միջազգայինում նոր վիճակը սպասարկելու սուբյեկտները՝ մասնագետները, դիվանագետները կան, ու դրանց դիրքերի փոփոխությունը մեծ ջանքեր չի պահանջելու, ապա հայկականում մեր վրա դրված խնդիրները նոր մարդիկ ու նոր որակ են պահանջում, որը տեսադաշտում ոչ մի կերպ չի նշմարվում։