Լսում էի մասնագիտությամբ մաթեմատիկոս, իսկ հոբբիներով կրոնագետ և քաղաքագետ Ստեփան Դանիելյանի փայլուն դասախոսությունը հայ կրոնի ու պետականության հարցերի վերաբերյալ։ Լսելուն զուգահեռ մտքումս պտտվող հիմնական հարցն էր՝ թե ինչու պետք է այս հարցերի մասին խոսի իր հետաքրքրությունների հետևից գնացած ու “ձեռի հետ” կրոնագետ դարձած մաթեմատիկոսը, այլ ոչ հայ պրոֆեսիոնալ քաղաքագետը՝ ասենք պառլամենտ մտած մեկը, կամ էլ պատմաբան-մշակութաբանը, ով մասնագիտորեն գիտի կրոնի պատմությունը, այլ ոչ զուտ հետաքրքրության ուժով։
Լավ, ենթադրենք, թե Ստեփանն էլ պայմաններ էր ունենում և զբաղվում էր իր մաթեմատիկայով, այդ դեպքում ո՞վ էր խոսելու այս հարցերի մասին։
Ենթադրաբար ու էքստրապոլացիաներով կարող եմ հասնել այն մտքին, որ հայկական հազար ու մի բարձիթողի հարցերի մասին չեն խոսում, որովհետև այդ հարցերի ոչ մասնագետը կա և ոչ էլ նախասիրությունների ուժով դրանցով հետաքրքրվողը։
Ստեփանը խոսում էր այն մասին, որ մենք պետությունը ոչ թե կորցրել ենք, այլ չենք էլ հասցրել ձևավորել (https://www.youtube.com/watch?v=ip81kjnLdCk&feature=share):
Որ մենք չենք ճանաչում պետություն ու իշխանություն ասածը և համապատասխանաբար էլ՝ դրանց հետ հարաբերվելուն տեղյակ չենք։ Որ դեռ 5-րդ դարից մենք սկսել ենք խուսափել ինքնիշխանությունից և տուրք տվել հարևանների տանիքների տակ տեղավորվելուն։ Եվ հենց այդ ժամանակներից էլ հայ եկեղեցին, հայ մարդն ու հայ իշխանությունը դարձել են տարամետ ու իրարից խորթ։
Տպավորությունն է, որ մենք՝ հայերս, գերբնական պատմական հիշողություն, քաղաքական-կրոնական, հանրային կյանքի դրվածքների քարացած մի համակարգ ունենք, որը սերնդե-սերունդ ժառանգվում է պատմական ժամանակներից սկսած։
Ստեփանը պնդում է, որ սույն ավանդականություն-պահպանողականությունը ենթագիտակցականի մակարդակի է հասցված և մեծ ամրություն ունի նաև մեր օրերում։ Իհարկե սույն թեզը կենսաբանական քննության չի դիմանում, որովհետև Հոմո Սափիենսը՝ Գիտակից Մարդը այլ կոնստրուկցիայի ու սկզբունքների մեխանիզմ է։ Մեր մեջ հատկություններն ամրանում-յուրացվում են հիմնականում ոչ թե ենթագիտակցականի մակարդակում, այլ ընտանեկան-հանրայինի ու արժեքայինի դրվածքներում։ Արժեքավորն ու կենսականը, որը սկզբնապես յուրացվում, կամ ներդրվում է խիստ արտակարգ, խելոք մեկի կողմից, հաջորդ քայլերով ընդօրինակվում է մյուսների կողմից ևս, և հանրայնանում է որպես ընդհանուր գիտելիք, դրվածք-արժեքային։ Նման փոքր քայլերով կերտվում է հետագա ամբողջական հանրային վարքն ու կյանքը։
Ժամանակի ընթացքում կուտակված ներհանրային որակները նախ ներսում են քննություն անցնում, ապա հարևանության հետ բախումների ու պատերազմների ժամանակ էլ, եթե հաղթանակ են ապահովում, դառնում են կենսական արժեքային, որը և թույլ է տալիս տվյալ ինքնությանն ու հանրությանը հարատևելու։
Սա Սոցիալ-Դարվինիզմի հիմնարար պահանջն է, որը սակայն ոչ թե պարզապես ուժեղի ու առավել հարմարվողի հետագա գոյության հարցն է շեշտում, այլ առավել խելոքի, հնարամիտի, ռացիոնալի, հեռատեսի ու այդպիսիներով կազմված հանրության հաղթանակի պայմանների հարցերը։
Եթե Ստեփանի թեզերին ավելացնելու լինենք սույն եզրահանգումը, ապա մեր ներկա վիճակի ակունքների հարցը առավել կառարկայանա ու կներկայացվի արդեն որպես կուտակված կոնկրետ նեգատիվ ունակությունների ու արժեքների համակարգ, որը կետ առ կետ վերհանվող, նկարագրվող ու մեկնաբանվող է։
Ակնհայտ է, որ ամեն պատմական խաչմերուկում, ուր պարտավոր էինք համակողմանի, խորը, հեռատեսությամբ ու փիլիսոփայականով գնահատելով կողմնորոշվել, շարժվել ենք պարզամիտով, վայրկենական շահով ու մի կերպ գոյատևելու հարցը ապահովելով։
Այսինքն հայկական հայտնի “յոլա”-ն, ու զուտ պահի՝ իբր օպտիմալ լուծում առաջարկող շատ լոզունգներ (եղունգ ունես՝ գլուխդ քորի, ով էշ՝ ես փալան, լավություն անողի գլուխը ծակ է), նորույթ չեն մեզանում, խորն արմատներ ունեն և ինչ որ առումով “ենթագիտակցական” են մտած։ Բա էլ ի՞նչ հայ, որ այս պատգամներին չհետևի։
Ռուսներն ունեն этноинстинкт կոչվածը, որը հանրության պաշտպանական վարքի չգրված հայեցակարգն է վտանգի պահին։ Այն դիմադրության ու հաղթանակի հասնելու համակարգ է։ Եվ ըստ պատմական արդյունքների, դեռ որ հաղթանակների տարած դրական որակների համակարգ է, այլապես Ռուսաստանն այսօր միջուկային գերտերություն ու Սիբիրի տեր չէր լինի։
Արևմուտքցիների համար նման տերմին ես չգտա։ Ինչքան գիտեմ՝ նրանց մոտ դա ոչ այնքան հանրային դրվածք է, որքան անհատական ինքնապահանջկոտությունից ու սկզբունքայնությունից գեներացված վարք-կոդեքս՝ հիմնված տեխնոկրատականության ու օրինականության, դաժանության ու վրեժխնդրության, կարգապահության ու հնարամտության վրա։
Արևմտյան քաղաքակրթական նախահիմքն իհարկե Հին Հունաստանն ու Հին Հռոմն են՝ իրենց ուրույն ժողովրդավարություններով ու օրենքի գերակայություններով։ Հետագայում, տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ, հզոր քաղաքակրթությունը շարժվեց դեպի հյուսիս, ուր փայտի օգտագործմամբ, բնության դեմ պայքարելու տեխնոկրատականությամբ ու նավագնացության հզոր զարգացմամբ մարդիկ հասան նոր կոնցեպտուալ մտածելակերպերի՝ տեխնոկրատիզմով, գիտությամբ, արարել-կերտելով հաղթելու քաղաքակրթությանը։
Այս առումով եթե դիտարկելու լինենք ներկա աշխարհը, ապա այն ընգծված եռակերպ է եղել մինչև վերջերս։
1. Տեխնիկական առաջընթացով զարգացող ազգեր (միջին ու ներկա դարերի չինացիներ, ճապոնացիներ, ասիական վագրերի ժողովուրդները, եվրոպացիք ու անգլոսաքսոնական աշխարհը)։
2. Վաշխառուներ՝ հիմա բանկերի ու գլոբալ ֆինանսներին ու կառավարմանը տիրացած զուտ հրեաներ:
3. Զարգացման ներքին նախաձեռնություններից թույլ, կամ բացարձակ զուրկ հետևողներ։ Այս խմբում են դեռևս առանձնապես աչքի չընկած ժողովուրդները, որոնք մեր ժամանակներում սակայն կարողացել են կողմնորոշվել, հասկացել են աշխարհի տրամաբանությունն ու սկզբունքները և փորձում են միանալ զարգացող ազգերին։
Մենք՝ հայերս, և ըստ Ստեփանի ներկայացրած նկատառումների, և իմ քննարկած Սոցիալ-Դարվինիստական տեսակետների, դուրս ենք նշված երեք խմբերից էլ, քանի որ հարևան լինելով այն ժամանակների բավական հզորներին, պատմականորեն չենք գիտակցել, կամ կողմնորոշվել մեր անելիքներում։ Եվ նույնն էլ հիմա է շարունակում հիմնարար ինչ որ խորը ոչ ադեկվատությունների ու խաթարումների պատճառով։
Թե որոնք են այդ կործանարար թուլությունները, և դրանցից ելքերը, հարյուրավոր փայլուն ուղեղների մտածելիք-քննարկելիք է։ Բայց սույն հոդվածի դիտակետի սահմաններում, իմ կարծիքով, առաջնահերթ բացը ամենատարբեր հարցերով տեսաբանների ու իրոք մասնագետների բացակայությունն է։
Մենք համասեռ ենք՝ “խի ինքն ով ա” ինքնակործան համահարթեցմամբ։ Եվ հենց “խի ինքն ով ա” նվաստացմամբ, անարգանքով, մերժմամբ ու գլոբալ կեղծիքով, մենք այսօր այն ենք, ինչ կանք՝ անտեղյակ ներկայից ու անցյալից, մարդուց ու պետությունից, կատարյալից ու իմաստությունից։
Ես հաճախ եմ հիշում ֆիզիկոսների իմաստուն միտքը՝ թե ֆիզիկոսների միայն 5 տոկոսն է արդյունքներ գրանցում։ Սակայն այդ 5-ից ստացվող արդյունքը ևս չէր լինի, եթե չլինեին “անարդյունք” 95-ը։
Այսինքն, որակի հասնելու համար քանակ է պետք ունենալ։ Կամ էլ, կոնկրետ մեր դեպքում՝ վիճակը հասկացող ու լուծումներ տեսնող հարյուրավոր մասնագետներ պետք է ունենայինք։ Հետևաբար, հարյուրներին ունենալու համար էլ հազարավոր կրթված, “անարդյունք” ամենատարբեր ոլորտների փայլուն, լուրջ մարդիկ պետք է ունենայինք, որ կերտվեր միտք ու արդյունք տվող պետական ու ներհանրային միջավայրը։
Դեռ որ մենք ունենք մատների վրա հաշվելի, իրոք գիտակ մի քանիսի, և իրար ատող, տգետ ու նախանձ հարյուրավորների, որոնք շարժվում են համաձայն ամենազոր “յոլա-բնազդի”։