Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Գերմանիայի հզոր հարվածը թուրքերին

3 Հունիսի, 2016 Արա Հարությունյան
Կիսվել

Բունդեսթագի որոշման աշխարհքաղաքական հետևանքները

95 տարի առաջ` հունիսի 2-ին, գերմանական դատարանը անմեղ ճանաչեց Սողոմոն Թեհլերյանին: 2016-ի հունիսի 2-ին գերմանական պառլամենտը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով հայերիս Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչեց որպես Գենոցիդ:

Մի կողմ թողնենք այս երկու իրադարձությունները կապող ակնհայտորեն ներդրված զուգահեռ սիմվոլիզմը և փորձենք գնահատել կատարվածը հայկական կոնտեքստներից դուրս:

Այն, որ գերմանացիների այս քայլը մեզ հետ չի կապված, քննարկելիք էլ չէ: Մենք շատ լավ գիտենք, որ Գենոցիդի հարցը միջազգային խաղացողների ձեռքին խաղաքարտ է, եթե այն օրակարգում է, բայց դրա վերաբերյալ դեռ որոշում կայացված չէ:

Այն պահից սկսած, երբ կայացվում է որոշումը, արդեն այն խաղաքարտ չէ, լծակ չէ, այլ տվյալ երկրի հստակ դիրքորոշումն է, որն իր հետևանքներն է ունենալու թե Թուրքիայի հետ երկկողմանի, և թե միջազգային բազմակողմ հարաբերություններում:

Եթե գերմանացիք վերացրեցին այդ լծակը թուրքերի հետ հարաբերություններում, դա նշանակում է միայն մեկ բան, որ նրանք ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով որոշել են հրաժարվել խաղաքարտից և անցնել կայուն դիրքորոշման ոչ միայն հանդեպ Թուրքիան, այլև ՆԱՏO-ն և առնվազն Իսրայելը:

Իհարկե, անհնար է գերմանական իշխանությունների և պառլամենտականների դիրքերից ամբողջովին հասկանալ կատարվածը: Բայց ակնհայտորեն բխող  հետևանքների դաշտի նրբություններից կարելի է եզրակացությունների գալ, թե ինչ մասշտաբների է այս որոշումն իրականում: 

Նախ քննարկենք մակերեսին երևացողը:

Ա. Այս որոշումը հարված էր ցեղասպանությունների շարքում Հոլոքոստի գերիշխող դիրքերին: Գերմանացիների և հրեաների համար միջազգային դիրքավորման առումով այս որոշումը շրջադարձային է՝ գերմանացիներն իրենց վրայից թոթափում են եզակի «հրեշներ-մարդատյացներ» լինելու բեռը, հրեաներն էլ զրկվում են եզակի «տիեզերական զոհի» կերպարից:

Բ. Գերմանացիների մեղքի մասնակի նսեմացումը իրացվելու է թուրքերի վրա ահռելի, նոր միջազգային մեղքի բարդման շնորհիվ:

Իրականում սա շատ ծանր հարված էր Թուրքիային: Ոչ մի երկրի, նույնիսկ բազմաթիվ արևմտյան երկրների կողմից Գենոցիդի ճանաչումն այն ուժը չէր ունենալու, որքան գերմանացիներինն է, որովհետև Գերմանիան Հոլոքոստի միայնակ պատասխանատուն է:

Եթե այդ երկիրը հանդգնում է իր պառլամենտի մակարդակով, գրեթե միաձայն որոշել, որ մասշտաբներով համանման այլ Գենոցիդ էլ է եղել՝ Թուրքիայի կողմից, ապա այն մի կողմից մարտահրավեր է Թուրքիային, իսկ մյուս առումներով էլ մարտահրավեր է Գենոցիդը չընդունած այլ երկրներին: Այսուհետ որևէ գերտերություն կամ պետք է ընդունի Գենոցիդը, կամ էլ պարզաբանումներ տա միջազգային հանրությանը՝ իր ու Գերմանիայի դիրքորոշումների տարբերության մասով:

Ակնհայտ է, որ մինչև հիմա Գերմանիային զսպաշապիկ էր հագցված մի կողմից հրեաների, իսկ մյուս կողմերից էլ ՆԱՏՕ-ի ու միջազգային խաղացողների կողմից, հայերի գենոցիդի հարցում «չծավալվելու»: Նշված երկրներին որևէ կերպ ձեռնտու չէին ոչ միայն Գենոցիդի ճանաչմամբ Թուրքիայի նսեմացումը, այլև Գերմանիայի ներկա  հզորացման տեմպերը, և աճող սուվերենությունը, իսկ հրեաներին էլ՝ իրենց գործիքային դաշտում ահռելի դեֆեկտի առաջացումը:

Գ. Մինչև վերջերս գերմանացիք չէին հանդգնում գնալ այդ քայլին, բայց հունիսի 2-ին գնացին. ինչու՞:

Իմ կարծիքը հետևյալն է:

Նախ նրանք համոզվեցին, որ Էրդողանի մշտական առևտուրների ու շանտաժների տակից անհնար է դուրս գալ դիվանագիտական փոքր քայլերով, քանի որ թուրքերի ձեռքին Գերմանիայի հանդեպ կան երկու հզոր լծակներ:

Առաջինը դա ներգերմանական թուրքական ահռելի զանգվածն է, որը մոտ ապագայում կարող է ներհասարակական կոնսոլիդացիային ու անդորրին անդառնալի հարված հասցնել Գերմանիայի հենց ներսում:

Ըստ պաշտոնական տվյալների, Գերմանիայում առկա է 3,7 % թուրքական փոքրամասնություն: Առաջին հայացքից սա փոքր թիվ է: Բայց նախ այդ թիվը խիստ փոքրացրված է՝ իրականում թուրքերը երևի երկու անգամ շատ են: ԵՎ բացի այդ էլ, թուրքերը հավասարաչափ չեն բաշխված երկրով մեկ՝ նրանց համամասնական ներկայությունը խիստ բարձր է քաղաքներում, որոշներում հասնելով նույնիսկ մի քանի տասնյակ տոկոսի:

Մյուսն էլ Թուրքիայի մշտական ու լկտի շանտաժն է՝ իբր փախստականների հոսքի լծակներն իր ձեռքում ունենալու փաստով:

Հետևաբար, եթե դիվանագիտական քայլերը չէին աշխատում, իսկ ժամանակն էլ ի վնաս գերմանացիների էր աշխատում, ապա պետք էր շուտափույթ գնալ որոշման, այլապես հետագայում ուշ կլիներ:

ԵՎ որոշում կայացվեց, որ չնայած իր «բարեկամ» երկրների հակադիր կեցվածքին,  հիմա է պահը թուրքերի հետ գլոբալ առճակատման, քանի դեռ նրանց դեմ պայքարի ռեսուրսներ կան:

Իսկ կոնֆրոնտացիոն միակ հարմար լծակն էլ թուրքերի համար խիստ զգայուն՝ հայկական Գենոցիդի հարցն էր: Պատկերավոր ասած, գերմանացիք այս որոշմամբ ոչ թե երկու, այլ բազմաթիվ «նապաստակներ» են միանգամից թիրախավորել: ԵՎ անսպասելին այն է, որ շատ ճիշտ է հաշվարկված հարվածի և ձևը, ու ուղղությունը:

Թվացյալ, Գերմանիան իբր միայնակ է մտել թուրքերի հետ վճռական պայքարի մեջ, բայց իրականում իր մեջքին ունի և գերմանացիների, և եվրոպական երկրների ու հասարակության մեծամասնության աջակցությունը իր գոյության համար մղվող  գլոբալ այս պայքարում:

Այո, իրականում գերմանացիները կանգնած են բազմակողմանի և գլոբալ խնդիրների առջև: Իրենց պայքարը միայն թուրքերի դեմ չէ, այլ Եվրոպական արժեքների, եվրոպական պետական դրվածքների, քրիստոնեական արևմուտքի համար է:

Արտաքնապես որոշումն իբր հայերի օգտին արված մարդասիրական քայլ է, բայց իրականում այն տեկտոնիկ ուժի միջազգային տաբուների տեղաշարժ է, որը դեռ ծավալվելու է, անկախ նույնիսկ գերուժերի կամքից:

ԵՎ պատահական չէ թուրքերի ցուգցվանգային հիստերիան՝ ներառյալ դեսպանի հետկանչը, և գերտերությունների չափավոր արձագանքը:

Այս որոշմամբ գերմանացիք փաստացի միացրեցին եվրոպամետ, քրիստոնեամետ, մարդամետ, ազգերի իրավունքներին միտված և գլոբալ կեղծիքի ու կեղծ տաբուների դեմ գործընթաց:

Թուրքերի համար ես չեմ տեսնում բավարար պաշտպանական քայլեր:  Նրանք կարող են շարունակել աղաղակելը, քրդերին գենոցիդելը, փախստականներ գեներացնելը, Սիրիայում իսլամիստներին զինելն ու արյուն հեղելը, բայց նրանք դատապարտված են, քանի որ հենց այս որոշմամբ շատ բան է փոխվելու և իրենց շուրջը, և աշխարհում:

Եվրոպան է կոնսոլիդացվելուընդդեմ փաստականների նոր հոսքի, մահմեդականները կորցնելու են մարդու իրավունքների շանտաժով Եվրոպայում արշավելու հիմքերը: Մահմեդականներն ու թուրքերը չեն կարողանալու այլևս դեմոգրաֆիական շանտաժով դիրքեր գրավել:

Հրեաները չափավորվելու են Գերմանիային շանտաժելու և Հոլոքոստը շահարկելու առումով, ՆԱՏՕ-ն և ամերիկացիների ռազմական էլիտան ստիպված են լինելու համակերպվել գերմանացիների առավել սուվերենության հետ ու զիջել Եվրոպային՝ ինքուրույն տիրապետելու իր հարցերը:

Բազմաթիվ այլ բաղադրիչներ ու հնարավորությունների դաշտեր էլ կան այս որոշման հետ կապված: Իրոք, կատարվածն ահռելի է եվրոպական քաղաքական խաղադաշտերի համար, բայց բավարարվենք վերը նշվածով:

Մեր, հայերիս առումով  այս որոշման մեջ դրական կա՝ անկախ նույնիսկ մեր բույսակերպ, անմակարդակ, տգետ  ու անսկզբունքային դիվանագիտականից:

Ակնհայտորեն Թուրքիան այլևս չի հանդգնի հարձակվել Հայաստանի վրա շինծու  պատրվակով: Նախկինում այս հնարավորությունը կար, այսօր չկա:

Ադրբեջանի հետ հարաբերություններում բացվում է խոսակցության ու կարգավորման նոր ասպարեզ՝ կապված Ադրբեջանի տարածքում Գենոցիդի ժամանակներից սկսած այնտեղ իրացված այլ փոքր գենոցիդների հարցի հետ՝ ներառյալ ղարաբաղյան պատերազմը:

Նոր հնարավորությունները կան, սակայն ցավոք, ինչպես միշտ, մենք շարունակելու ենք մնալ ինքնակործանման տանող մեր իշխանական անհաղորդ բթության փակուղիներում:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes