Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Պետականություն

20 Փետրվարի, 2016 Արա Հարությունյան
Կիսվել

Մեր պետականության ներկա ողբալի վիճակը շատերս բացատրում ենք պետականության ավանդույթների բացակայությամբ: Փորձենք պարզել, թե իրոք դա է մեր հիմնական խնդիրը:

Նախ պարզենք, թե որոնք են եղել պետականության մեր ավանդույթները, որոնք իբր կորցրել ենք: Այս հարցի համար լավագույն ելակետն ու երևի նաև վերջակետը, Խորենացին է՝ իր «Ողբով» (ստորև որոշ կրճատ հատվածներ են).

-«Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»։

« Զարթի՛ր, Երեմիա, և ողբա որ տգետ հովիվներ պետք է երևան գան:

–Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։

-Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։

–Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։

-Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։

-Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։

-Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։

-Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։
-Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։

-Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած»։

Չեմ կարծում, թե որևէ ժամանակակից ազգ 15 դարյա վաղեմության նման գրառում ունենա, որը ստորակետի ճշգրտությամբ համապատասխանի ներկային:

Խորենացու նկարագրությունից հետևում է, որ թվարկած խմբերի այլասերումը հետևանք է պետականության անկման: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ պետականությունն ինքնին համակարգող, զսպող, սթափեցնող, զգաստացնող գերակա մի ուժ է, որը ավտոմատ է հանգեցնում կարգ ու կանոնի և ներհանրային սկզբունքայնության:

Այո, դա այդպես է, բայց պայմանով, որ պետականությունը սուվերեն է և կայուն: Իսկ ներկա հայկականում նշված երկու պայմանն էլ բացակայում են` ոչ պետականությունն է ինքնիշխան (ինքնակամ, Ռուսաստանին ստորադասված ապասուբյեկտային տարածք  է Հայաստանը), և ոչ էլ այն կայուն է (ըստ բոլոր օբյեկտիվ տվյալների, գնում է անկման):

Անկախությունը որպես ժառանգություն ստացած հետսովետական երկրներից ամեն մեկը գնաց իր ճանապարհով՝ համաձայն պետականության մասին իր ժողովրդի պատմական ավանդույթների:

Միջինասիցիք գնացին ընդգծված ավտորիտարիզմի, մերձբալթները գնացին դեպի Եվրոպա, վրացիք վերականգնեցին միջնադարյան հզոր Վրաստանի պետականության ավանդույթները՝ հիմնված արժանապատվության վրա, ադրբեջանցիք գնացին Ալիեվի գերդաստանին որպես սուլթան ունենալու ուղիով:

Մենք էլ մեր ուղին անցանք՝ իշխանությունը զիջեցինք քրեական թաղային հեղինակություններին ու ղարաբաղյան պատերազմի վրա մակաբուծող «գեներալիտետին»:

Իմ կարծիքով, մեր ավանդույթային-արժեքային անկումն ամենամասշտաբայինն էր հետսովետականների ցանկում: Մեզանում հենց առաջին տարիներին պետությունն այլասերվեց ֆեոդալական – օլիգարխիկ մասնատված բզկտված սեփականության –քչերի ունեցվածքի:

Ինչ ուղիով կարող էինք գնալ, բայց չգնացինք:

Ա. Կարող էինք արդյոք գնալ ասիական վագրերի ճանապարհով, ուր հզոր ամբիցիոզ, խիստ գրագետ լիդերները գործելով որպես կառավարիչ – մենեջերներ՝ կամային կերտեցին հզոր պետությունն ու հետո ամրացրին դրվածքները որպես ներհանրային ավանդույթ:

Ոչ, չէինք կարող, որովհետև մեզանում արժեքայինի մակարդակում է մերժված տեխնոկրատ, ինտելեկտուալ մարդը, որը կգործի ներքին կամային մղումներով, այլ ոչ փողի համար, կամ էլ որպես «հայրենասեր» կամ «ազգայնական»:

Բ, Կարո՞ղ էինք արդյոք գնալ արևմտյան երկրների ուղիով, ուր պետականակերտող հիմնական գործոնը իրենց շահերին տեր կանգնած սկզբունքային շարքային մարդիկ են, որոնք ժողովրդավարական մեխանիզմներով մշտապես վերահսկողություն ունեն իշխանությունների հանդեպ՝ որը և հենց պետականության ավանդույթն է:

Մի գուցե կարող էինք այս ճանապարհով գնալ, եթե ղարաբաղյան հիմնահարցը չլիներ և պատերազմով հրապարակ եկած ասֆալտի գեներալիտետն ու թաղային տականքն այդ պատրվակով մեջտեղ չգար:

Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, և խնդիրն արդեն ոչ թե պետականության ավանդույթներն են, այլ պետությունն ինքը, որը կործանվում է:

Հնարավո՞ր է արդյոք մեր պետությունը հանել վայրընթացի վեկտորից, և եթե այո, ապա ինչպե՞ս:

Եթե մանրամասն վերծանենք արևմտյան պետականության մոդելը, ապա կարելի է պնդել, որ այնտեղ պետությունը նախ մարդու արժեքայինում է, հետո գիտակցված է մտքում, հետո վարքի մեջ է, հետո կամքով  և մահակով ապահովվող պահանջների մեջ է, և ամենավերջում նոր այն իրավունք է, բոլորի համար տանիք ու քարտեզի վրայի սուբյեկտ:

Այսինքն՝ արևմտյան պետությունը  սկսվում է ներքևներում՝ մարդկանց մեջ և դեպի վեր՝ կազմակերպվում է որպես վերահսկելի իշխանություն և բարեկեցիկ միջավայր:

Արևմտյան մոդելում ոստիկանը, դատավորը, քննիչը, փողատերը,  պառլամենտականը, ցանկացած հարց լուծող սուբյեկտ հետևանք է շարքայինների կամքի հետ կոմպրոմիսի:

Ոստիկանն արևմուտքում  աշխատավարձ է ստանում, որովհետև քաղաքացին  ինքնակամ, բայց վերահսկելի, հարկերի ձևով նրան փող է հատկացնում իր գործն անելու համար: Եթե ոստիկանը համը հանի, նախ կպատժվի օրենքով, իսկ եթե օրենքը չաշխատեց, ապա զինյալ անհատ շարքայինը նրա հարցերը կլուծի:

Սա է արևմտյան քաղաքացիական, ներպետական ու հանրային գործի ու պատժի մեխանիզմի տրամաբանությունը՝ հիմքում քաղաքացին է, որի հարկերով, օրենքի շրջանակներում կառավարվում է երկիրը, գործում է դատաիրավական համակարգը: Եվ այս բոլորից վեր նորից կանգնած է նույն քաղաքացին՝ անհատ, բայց արդեն զինված, պատժող, տեր-տիրական քաղաքացին:

Առանց ամենավերում դիրքավորված, զինված, վրիժառու, իր արժանապատվությանն ու իրավուքներին տեր կանգնած  անհատ քաղաքացու չի կարող գոյություն ունենալ արևմտյան քաղաքակրթությունը, պետությունն ու հանրությունը:

Ես մի քանի անգամ շեշտել եմ «անհատ» բնորոշիչը, որպեսզի շեշտեմ աչքի զարնող տարբերությունը՝ հայկական միլիոնանոց միտինգի հույսի և արևմտյան անհատ  մարդու հզորությունների ահռելի տարբերությունը՝ հօգուտ անհատի:

Իսկ հիմա արևմտյան քաղաքական կյանքի ելակետային դրվածքների տրամաբանության բարձունքից  նայենք հայկական քաղաքական-քաղաքացիական ու ընդդիմադիր միջավայրին: Մտքում թարմացնենք  ամենաերևելի ընդդիմադիրների մոտեցումները ու հիշենք նրանց ողորմելի խրոխտությունը՝ առ հույսը հանդեպ օրինավոր հայ ոստիկանը: Ադեկվա՞տ են արդյոք նրանք անկախ պետականությանն ու պահանջվող անձնական սուբյետությանը:

Հիշենք, որ ցանկացած պետություն սեփականություն լինելով հանդերձ, նաև մարդկային հարաբերությունների դաշտ է, որը կարգավորվում է առաջին հերթին պատժով: Վերացրու պատիժը՝ և կվերանա պետությունը: Հայաստանում վերացված է արդարացի պատիժը: Եվ այդ փաստի վրա արդեն 20 տարի շարունակ թքած ունի ընդդիմությունը՝ մշտապես կեղծվող ընտրությունների է մասնակցում:

Հիշենք, որ ցանկացած պետություն «չալաղաջ» է պատեհապաշտների ու սրիկաների համար և դառը «կռճոն»՝ այդ չալաղաջը կերտողների համար:

Եթե պետությունը չի կարող «չալաղաջը» հոշոտող սրիկաների դեմն առնել, ապա  շարքային մարդկանց խնդիրն է սրիկաներին սաստելն ու պատժելը՝  հնարավոր բոլոր միջոցներով:

Հարցնենք ընդդիմադիրներին, թե որն է նրանցից այս տեսակետի կողմնակիցը: Կամ հետաքրքրվենք, թե որն է անձնապես մի սրիկայի խաթրին գոնե թեթևակի՝ ֆիզիկապես կպել:

Հիշենք, որ սահմանադրությամբ չի սկսվում պետությունը, սահմանադրությամբ այն ապրում է հետագայում, երբ արդեն պայմանավորվել են իրար “չքցելու” մասին: Կա՞ արդյոք ժողովրդին «չքցելու» որևէ համաձայնեցված կետ ներկա կեղծված սահմանադրության մեջ:

Բոլորը գիտեն, որ չկա: Հետևաբար, մարդկանց շահերն անտեսող սահմանադրության որ դրույթներով է ընդդիմությունը գնում նոր ընտրությունների: Հարցնենք  ընտրության գնացողներին և բացատրություն  պահանջենք,  թե ինչով են նրանք տարբերվում ինքնակոչ իշխանություններից:

Հիշենք, որ ժողովրդավարությունը, ազատությունը, արդարությունը, արժանապատվությունը, իրավունքը, բարեկեցիկ կյանքը, իրավական պետությունը, օրենքը, կարգ ու կանոնը, օրինականությունը չեն մուրում՝ նվաճում են:

Հարցնենք ընդդիմադիրներին, թե ինչո՞ւ են նրանք շարունակաբար մուրում այս ամենը ոստիկանից, օլիգարխից ու թաղային տականքից:

Մեր ներկա խնդիրն այլևս իշխանությունը չէ, այլ տգետ ընդդիմությունն է, որը զուրկ է քաղաքագիտական տարրականի մասին պատկերացումներից ու համարժեք մեթոդականից, բայց  մշտապես հարթակում է, ամբիոնի մոտ ու ազգափրկիչի դերում:

Ցավոք և դժբախտաբար:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes