Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Հայկական լիդերական գաղջը

9 Դեկտեմբերի, 2015 Արա Հարությունյան
Կիսվել

19-րդ դարի վերջերին ֆրանսիացի սոցիոլոգ Դուրքհեյմը «Անոմի» /Anomie/ տերմինով բնորոշել է սոցիումի այն վիճակը, երբ հասարակությունը կորցնում է արժանապատիվ մարդ ձևավորելու իր ունակությունը: Արդյունքում հանրությունը ատոմացվում է, մարդիկ կորցնում են վստահությունը դիմացինի ու կողքինի հանդեպ և անցնում գոյատևման ռեժիմի՝  հանրային ստանդարտների անտեսմամբ, ով ինչպես կարող է:

Հեղինակի բնորոշմամբ, անոմին զուտ վարքային ապօրինություն չէ, այլ սոցիալական անորոշություն- անտերություն է, սոլիդարության բացակայություն, որը մարդկանց մի մասի մոտ ծնում է անհուսություն, իսկ մյուս մասի մոտ էլ`  ամենաթողություն ու անզուսպ ցանկությունների գերակայություն:

Հայաստանյան իրավիճակը ներկայում բացարձակ ճշգրտությամբ համընկնում է Դուրքհեյմի նկարագրին: Մեզանում այս հակաբնական, հակամարդկային պրոցեսը հնուց է գալիս: «Ով էշ, ես փալան» միտքը հին-պատմական է, իսկ «Եղունգ ունես, գլուխդ քորի» միտքն էլ դարեր ի վեր առկա էր մեզանում, ուղղակի դիպուկ ձևակերպումը միայն վերջերս հրապարակ իջավ:

Անոմի վիճակը մի քանի հիմնարար դրսևորումներ ու հետևանքներ ունի, որոնց իմանալը կարևոր է սեփական ճակատագրով մտահոգ արժանապատիվ մարդկանց համար:

Առաջին հետևանքը իրական լիդերների կորուստն է ու անորակների հրապարակ գալը: Փորձենք տարբերակել իրական լիդերին՝ միմիկրիայով այդպիսին ձևացողից: Իրական լիդերը նպատակով գերված ու այն իրացնելու կամքով լի այն հավակնոտ անձն է, ով առաջնորդում է` նպատակ ունենալով հարցի լուծումը, այլ ոչ համբավի կամ փառքի հասնելը:

Նա պատկերացնում է խնդրի լուծման մեթոդական- ֆիզիկական ուղիները և մարդկանց իր hետևից տանում է հենց հարցերի լուծման համար: Նա խնդրի լուծումը չի սկսում հանրային համախմբումից, այլ առաջնորդում է այնպես, որ մարդիկ ինքնակամ ու ստեղծագործաբար ներքաշվեն  ու լծվեն գործի՝ ամեն մեկն իր կարողության շրջանակներում:

Լիդերը ոգեշնչում է մարդկանց և հերոսության, և շրջահայացության, և ինքնուրույնության և ինքնադրսևորման: Հանրային համախմբումը նրա մեթոդականում ոչ թե նախասկիզբ է, ոչ թե սկզբնական կոչ է, այլ արդյունք է՝ կատարված գործի հետևանք: Լիդերը իր գործնական կերպարով կերտում է այն մթնոլորտը, որն օպտիմալ է արդյունքի հասնելու համար:

Պատմականորեն, հայկական անոմիի առաջին արդյունքը հենց լիդերների կորուստն է եղել: Նույնիսկ ղարաբաղյան շարժման տարիներին մատների վրա հաշվվող մի քանիսից բացի (Մովսես Գորգիսյան, Լեոնիդ Ազգալդյան, Մոնթե Մելքոնյան և մի քանի ուրիշներ), մնացածն ամբոխվարներ էին, որոնք լիդերի դիրքերին հասան արտաքին պրոցեսների հաշվին՝ մասնավորապես սովետի ինքնափլուզման արդյունքում:

Եվ զարմանալիորեն, 88 թվականից սկիզբ առած միտինգային ամբոխվարությունը մեզանում դարձավ կեղծ լիդերության կերտման դարբնոց: Ըստ որում, այն աստիճանի, որ սկսեցին իրար գնահատել միտինգի մարդ հավաքելու ցուցանիշով՝ «դու նախ գնա միլիոնանոց միտինգ հավաքի, նոր արի մարդամեջ ընկի» աբսուրդային տեստ-պահանջով:

Անցած տարիներին ոչ նոր, գործնական լիդերներ երևացին ասպարեզում, ոչ հարցի տեսականը քննարկվեց, և ոչ էլ հրապարակ եկածներից որևէ մեկը հարցականի տակ դրեց իրական լիդերության և իրական անելիքի հարցերը:

Լիդերի որակի ու անելիքի հարցը մեզանում փաստացի իջեցված է տաբուի մակարդակի: Հասարակ մահկանացուն չի կարող հրապարակային մեկին հանրայնորեն քննարկել, որովհետև աճպարար լիդերը որպես կանոն շրջապատված է իր վրա «խփնված» պաժերով, որոնք սափրագլխավորների պես խմբովի հարձակվում են ընդդիմախոսի վրա և մեկուսացնում նրան: Հիշենք մինչև հիմա էլ կենսունակ ու էմոցիայով լի տարբեր լիդերներին կից այսինչական- այնինչականներին:

Բացի այդ էլ, չկա հանրային պատասխանատվության և սխալներից եզրակացություններ անելու մշակույթը: Նույն լիդերը կարող է բազմակի անգամ նույն սխալը կրկնել, նույն պարտությանը տանել ու շարունակել մեծարվել որպես լիդեր:

Իրականում սահմանադրականության, ժողովրդավարության ու կեղծ օրինականության քողի տակ իշխանական ու ընդդիմադիր բեսպրեդել է տիրում: Ի հետևանք՝ հայկական հանրությունը բազմիցս խաբված է, դավաճանված ու հուսալքված: Սա քաղաքակրթական աբսուրդ է, որը երևի միայն մեզանում է կենսունակ:

Նկարագրվածն ամբողջովին Դուրքհեյմի տեսության շրջանակներում է:

Քանի որ մեզանում որպես նպատակ ու անելիք ձևակերպված են կեղծ թիրախներ ու անելիքներ, նորմալ մարդիկ չեն խառնվում հանրային կյանքին: Ինչպես միջամտես, եթե դու չես կարող միլիոնանոց միտինգ հավաքել: Չես կարող քեզ «ԱՅՈ» կամ «ՈՉ» քվեարկության հորդորող տգետին հակադարձել, թե հարգելիս, 20 տարի այո-ոչ-ով  պարտվել ես ու դեռ «ռինգի» վրա ես: Ես քո հետ ինչ խոսեմ, քո հետևից ոնց գամ:

Ահռելի պատ է վեր խոյացել մարդու և լիդերի, մարդու և իշխանությունների, մարդու և մարդու միջև: Ի՞նչ կարող է անել սթափ, արժանապատիվ մարդն այս խորթ մթնոլորտում, եթե ոչ մեկուսանալ ու ի վերջո արտագաղթել:

Անոմիի պայմաններում մյուս կործանարար հետևանքը շարքային մարդու անկումն է: Արժանապատիվ, բայց հոգեբանորեն թույլ, «ոչ զոռբա» մարդն իրեն իրավասու չի համարում ձգտել լիդերության ու ինքնադրսևորման: Քանի որ ատոմացված վիճակ է, չկա մասնագետի ու որակի պահանջ՝ գնված դիպլոմների ու ոչ մասնագետ պաշտոնավարության ժամանակներ են, նորմալ մարդը խուսափում է ինքնուրույն ու սուբյեկտային լինելուց, ինքնակրթվելուց ու զարգանալուց, արգելք հաղթահարելուց, դիմացինի հետ մրցելուց ու արարելուց, իր հարցերն ինքնուրույն լուծելուց: Սա արդեն մարդկային ավիրում-դեգրադացիա է, որը դառնում է հանրային գերակշիռ տենդենց:

Դեգրադացիան իր հերթին խթանում է նաև ճիվաղի, հակամարդու բևեռի աճը: Բնատուր անամոթը, տկարամիտը, սրիկան, գողը, տգետը, տեսնելով հուսալքված, պասիվ, մեկուսացած, «հարիֆ» մարդկանց հոծ բազմությունը, սկսում է մակաբուծել նրա վրա և հենց այդ պատճառով դառնում է պահանջված՝ արդեն որպես իշխանավոր:

Նշված երեք սուբյեկտների՝ աճպարար լիդերների, հուսալքված մարդկանց ու անամոթ իշխանավորի հավասարակշռությամբ կայունանում է անոմին:

Նոր սահմանդրության ընդունումը նպատակ ուներ օրենսդրորեն ամրագրել այսօրվա հենց անոմի վիճակը:

Սահմանադրության կերտմանը ու նրա անցկացմանը մասնակից բոլորը բումերանգի ձևով դեռ ստանալու են իրենց հասանելիքը: Այն կերտողները հայոց պատմության մեջ կմնան որպես հանցագործ պնակալեզներ: Կեղծող-վավերացնողները՝ որպես տականք, լիդերներն էլ՝ որպես տգետներ:

Ներկա խնդիրն այլևս անձինք չեն, այլ դրվածքները: Իսկ դրվածքները հաղթահարվում են ոչ թե լիդերներով, այլ մարդկանց սթափվելով ու մոտակա հեռանկարին նայելով: Սթափ մարդու մտքին եկած առաջին խնդիրն իր անելիքը պետք է լինի, իր խնդրի ձևակերպումը, իր լուծման մեթոդաբանության մշակումը, իր անելիքի սկիզբն ու վերջը: Եվ այդ գործում նա հույսը պետք է դնի միայն ու միայն իր վրա:

Որոշում է արտագաղթել, իր գործն է: Որոշում է փոխել եղածը, թող մտածի, թե ինչը ինքը միայնակ կարող է փոխել իր անմիջական, 10-20 հոգիանոց, ամենանեղ ընկերական-բարեկամական շրջանակում և անցնի այդ գործին:

Նա պետք է խաչ քաշի փրկիչների ու իշխանավորների, պետության ու դրվածքների վրա, որովհետև դրանք բոլորը մեզանում հակամարդկային են: Ինքը նորից, սկզբից, պետք է կերտի ժամանակակից հային, ընդդիմադիրին, հանրային նոր արժեքայինն ու սկզբունքայինը: Այլ ելք չկա:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes