Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Սիրիայում այլեւս լուծվում է ոչ թե Ասադի, այլ Պուտինի հարցը

29 Նոյեմբերի, 2015 Արա Հարությունյան
Կիսվել

Մինչև ներկա՝ գլոբալացող աշխարհը, միջազգային ասպարեզում հարց լուծողը պետություններն էին իրենց լիդերներով, բանակներով ու ժողովրդով: Ախոյան պետությունները դեմ հանդիման էին կանգնում, պատերազմում, իրար հնարավոր մեծ վնասները հասցնում ու պատմություն կերտում:

Թշնամու համար մեկ թիրախ լինելով հանդերձ պետության լիդերը պաշտպանված էր ներսում՝ իր համակիրներով ու համարժեք միջոցներով: Լիդերի որակը հենց ժողովուրդն էր կանխորոշում՝ իր էներգիայով, արժեքայինով, ավանդույթներով ու աշխարհընկալումներով: Ամեն մեկը գիտեր, որ ոնց գայլերի ոհմակում, իրավունք չունի հանդուրժելու թույլ առաջնորդի, որովհետև կպարտվի ավելի հզոր առաջնորդ ունեցող թշնամուն և ֆիզիկապես ինքը կոչնչանա:

Թշնամու կողմից նվաճվելու հետևանքներից բխող հեռանկարն այն լծակն էր, որը մարդկանց դրդում էր շիտակ ու խստապահանջ լինել իրենցից ու կողքիններից՝ պետության կառավարման հարցերում: Ժողովուրդները, որոնք լավագույնն են  գիտակցել այս հիմնարար պահանջը և կարողացել են իրենց լիդերների ընտրության հարցերը ինքնուրույն տիրապետել, բարգավաճել են ու զարգացել, իսկ թույլերը՝ վերացել:

Վերջին 2-3 տասնամյակներին, երկբևեռ աշխարհի վերացումից հետո, անկախացող երկրներում այս դրվածքը փոխվեց՝ փողով ու աճպարարություններով համատարած ձևով լիդերներ սկսեցին դառնալ արտաքին ուժերի խամաճիկները, և դեգրադացվեց լիդերին տեր լինելու ժողովրդական-քաղաքացիական զգոնության ինստիտուտը:

Ժողովրդավարությունը պարտադրում էր «ժողովրդավարի» լիդեր ընտրելն ու ժողովրդավարի ապրելը: Բայց երբ մի տեղական սրիկա իր համախոհներով ու քրեականներով, ինչպես Հայաստանում, հաջողացնում էր կեղծել ընտրություններն ու ուզուրպացնել իշխանությունը, ապա, զարմանալիորեն, ժողովրդավար Արևմուտքը աչք էր փակում այդ հանցագործության վրա և հանդուրժում տեղական  բռնապետերին ու քրեականներին:

Ժամանակի ընթացքում այս սցենարն իր հետադարձ բումերանգներն ունեցավ: Միջազգային բարդ պրոցեսներում, գերհզորների մոտ խնդիր դարձավ կապը կտրած իր այս կամ այն խամաճիկին իշխանությունից հեռացնելու, մի երկրին օգնելու ու մյուսին «գցելու» հարցը:

Եվ այդ պատճառով, ինչպես Օրուելյան աշխարհում, օրակարգ մտավ ամեն օր պատմությունը նորովի վերաշարադրելու հարցը: Երեկվա գործընկեր Սադամին ու արաբական լիդերներին այսօր պետք էր հրեշ հռչակել, որովհետև մի նոր, գրավիչ սցենար դա էր պահանջում: Կամ էլ երեկ հանդուրժվող Պուտինին այսօր պետք էր բռնապետ հռչակել, որովհետև հասունացել էր Ռուսաստանը մասնատելու ծրագիրը:

Երկբևեռ աշխարհի պայմաններում միջազգային կեղծիքի դոզան այդքան մեծ չէր, որովհետև սովետական ղեկավար ծերակույտն իրոք աբսուրդների մեջ էր: Բայց հետսովետական տարիներին, երբ անհրաժեշտություն առաջացավ մանրամասն նորաձևումների, ապա արյունը սկսեց հոսել ոչ թե կոնֆլիկտը հաղթահարելու, այլ թշնամությունը հավերժացնելու նպատակով:

Այսօր արդեն հասել ենք Արևմուտքի կողմից Ռուսաստանին ու Պուտինին տիրապետելու խնդրին: Դեռ սովետի օրոք կային նշանները, որ ԿԳԲ-ն կիսված է երկու թևի՝ կոմունիստամետների և արևմտամետների: Ակնհայտ է, որ Պուտինը արևմտամետների թևից էր, այլապես պաշտոնեականով չէր բարձրանա ելցինյան տարիներին և չէր դառնա իշխանության ժառանգորդը: Հետևաբար վրացական, ապա ուկրաինական պրոցեսներով գեներացված արևմտյան հակապուտինիզմը դա պատմության վերախմբագրման նույն խնդիրն էր, ինչպես Սադամի դեպքում էր:

Այս մասին շատերը գիտեն: Բայց առավել անհայտ է, թե ինչ է մտածում ինքը՝ Պուտինը, երբ դրված է իր ֆիզիկապես լինել-չլինելու հարցը: Մինչև հիմա ոչ մի գունափոխված խամաճիկ չի կարողացել կենդանի մնալ /Ասադի դեպքն այլ է, նա խամաճիկ չի եղել ու չի էլ ցանկանում դառնալ/:

Ի՞նչ ունի իր մտքում Պուտինը, չէ որ իր օրոք կոյուղում հայտնաբերվեց ու կախվեց Սադամը: Փաստացի, ոչ հոգեբանորեն ու ոչ էլ քաղաքական գործընթացների տրամաբանությամբ, Պուտինին տեղ չի տրված արժանապատիվ պարտվելու, կամ վերադառնալու խամաճիկի հին կարգավիճակին: Հակառակը, Պուտինին թողնված է միայն ու միայն անձնապես դիմադրելու արահետը:

Միգուցե սա էլ է սցենարի մի ճյուղը՝ միտումով, որ պալատական հեղաշրջմամբ, կամ ընդդիմության ու բյուրոկրատիայի դիմադրությամբ, կամ գեներալիտետի դավաճանությամբ նա ներսում գահընկեց կարվի:

Եվ հենց անկյուն մղված կարգավիճակն է, որ հիմա կառավարում է Պուտինին: Ետին պլան են մղված փողը, իշխանական փառքը, ամեն տեսակի պայմանականություններն ու արժեքայինը:

Մինչև Սիրիայում ռուսների ներգրավվելը, մինչև Սինայի վրա օդանավի գցվելը, նույնիսկ մինչև թուրքերի կողմից ռազմական ինքնաթիռը գցելը, շանս կար, որ Պուտինը կարող է գահընկեց արվել ներսում: Բայց նշված ստորացումներից հետո արդեն անկյուն է մղված ողջ ռուս ազգն ու մի գուցե նաև Ռուսաստանի այլազգիների մեծ մասը: Եվ պատահական չէ, որ խոսելով ինքնաթիռի մասին, Պուտինը խոսում է «թիկունքից հարված»-ի մասին: Ինքը սա ասում է թուրքերի մասին  /որոնք, ինչքան մենք գիտենք, իր դաշնակիցները չէին/, բայց մտքում երևի ի նկատի ունի շատ շատերին՝ ներառյալ  իր մերձավորներին:

Ինքնաթիռի խփվելով Պուտինին պարտադրված է և ցայտնոտ, և ցուգցվանգային վիճակ: Նման է, որ թեթև ուշացումով Պուտինը դեռ որ գնում է սրման: S-400 համակարգերն են Սիրիա հասցվել: Թրով մարդու վիզ կտրող ու սիրտ ուտող վայրենիների դեմ պատերազմն արդեն հասել է գերժամանակակից զենքերին: Միակ զինատեսակը, որը դեռ չկա օրակարգում, միջցամաքային բալիստիկ Տոպոլն է: Ռուսների համար այս ռազմական շքահանդեսի նպատակը միջազգային նվաստացումից դուրս գալն ու գերտերության կարգավիճակի վերականգնումն  է, իսկ Պուտինի համար՝ կախաղանից խուսափելու միակ միջոցը:

Եվ երեկ ամերիկյան մի ռազմական փորձագետ, արդեն բավական սթափ խոսում էր այն մասին, որ նույնիսկ S-400-ի տեղադրումից հետո ռուս ամերիկյան պատերազմի վտանգ չկա, որովհետև ամերիկացիք գործելու են դրա հեռահարության սահմաններից դուրս, առավելապես իրաքյան սահմանի մոտ, այլ ոչ թուրքականի երկայնքով:

Մոտակա օրերին շատ բան կզուլալվի, բայց մի բան պարզ է, որ Պուտինն ու ռուսները ընդունել են ռազմահրավերը և պատաստ են նույնիսկ միջուկային պատերազմի ու ինքնաոչնչացման:

Թուրքերի այս անսպասելի քայլով, 180 աստիճանով փոխվել է նաև ռուս-հայկական վեկտորը, և հիմա  ռուսները պետք է կառչած մնան Հայաստանում, որովհետև այլ ելք չունեն:

Մեր մասով, կատարվողը դեռ որ մեր օգտին է՝

– Գենոցիդի հարցն է ռեկլամվում, որն օբյեկտիվորեն դրական է մեզ համար՝ անկախ դրա հետ կապված դեմագոգիայի մեծ դոզայից:

– թուրք բանվորներն են Ռուսաստանից դուրս մղվելու, ու հայ խոպանչիների գործը մի քիչ կշատանա:

– Ադրբեջանին զենք վաճառելը պետք է որ սառեցվի:

– Մի գուցե նաև մեր իշխանություններին կարգի հրավիրեն, որովհետև իրենց որակներով չեն համապատասխանում իրավիճակին:

Գլոբալ առումով ռուսները վերցված են աքցանների մեջ, ու խիստ իջեցված է միջազգային օրենքների ու պայմանավորվածությունների նշաձողը անմիջականորեն ռուսների հետ կապված հարցերում:

Գլոբալ փողատերերը արդեն հրահրել են ռեալ պատերազմ՝ իբր արևմուտք-Ռուսաստան ճակատներով: Բայց բացի ռուսականից, իրական առանցքները մի քանիսն են՝ դոլարի դիրքերի ամրապնդումն է, նավթից դոլարի անջատումն է և  ռազմականի վրա փոխանցումը, ահաբեկչությունն այլևս որպես գլոբալ գերուժի մատուցումը ու որպես ներկա կյանքի անխուսափելի տարր հաստատումը:

Սիրիական պրոցեսով աշխարհը մեկ քայլ ավելի մոտեցավ ցինիկության այն սահմանին, որից այն կողմ արդեն ռեալ պատերազմն է: Հուսանք, որ առողջ մարդը կհաղթի հիվանդին, և կյանքը կշարունակվի իր հունով:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes