Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Եվրամիություն- Հունաստան, Բիբին-Հայաստան զուգահեռները

16 Հուլիսի, 2015 Արա Հարությունյան
Կիսվել

Հունաստանը հայտնվել է «պարտքային փոսի» մեջ: Ով է դրանում մեղավոր՝ հույնե՞րը, թե պարտքատերերը:

Հարցի պատասխանը գտնելու համար պետք է դիտարկել Եվրամիությունը, իմանալ, թե ինչ է եվրոյի գոտի ասածը, և հասկանալ, թե առհասարակ ինչ կառույցներ են Եվրամիությունն ու եվրոգոտին:

Եվրամիության կազմում են 28 երկրներ: Դրանցից 8-ը (Միացյալ Թագավարությունը, Շվեդիան, Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան, Ռումինիան Խորվաթիան, Բուլղարիան) եվրոյի գոտու մեջ չեն և ունեն սեփական դրամը: 

4 երկրներ, որոնք Եվրամիության անդամներ չեն (Անդորրան, Մոնակոն, Սան-Մարինոն և Վատիկանը), պայմանագիր ունեն եվրոգոտու հետ՝ ունենալ սեփական դրամը, և զուգահեռ՝ նաև եվրոն:

Կոսովոն և Մոնտենեգրոն անդամ չեն, բայց առանց որևէ պայմանագրի կիրառում են եվրոն և չունեն սեփական դրամը: Նորվեգիան ոչ միության, և ոչ էլ գոտու անդամ չէ:

Այդ 28 երկրներից 22-ը ՆԱՏՕ-ի անդամներ են: Եվրամիությունը չունի իր սեփական բանակը, բայց ունի ահռելի չինովնիկական բանակ: Միայն պառլամենտն ունի 751 անդամ, որից 96-ը՝ Գերմանիայից: Ամեն պառլամենտական ունի իր գրասենյակը՝ մի քանի օգնականներով:  

Եվրամիության 7 հանձնաժողներում աշխատում են 34 հազար չինովնիկներ: Միությունն ունի մոտ 40 գործակալություններ, որոնց չինովնիկության թիվն այնքան էլ հեշտ չէ գտնելը: Գումարային, երևի Եվրամիությանն են ծառայում մոտ հարյուր հազար չինովնիկներ:

Իսկ եթե հաշվի առնենք, որ կա մեծ խառնաշփոթ, թե որն է ավելի գերակա՝ սեփական երկրի չինովնիկը, թե Եվրամիության՝ կենտրոնական չինովնիկը, ապա կտեսնենք, որ ի դեմս եվրակառույցների, գործ ունենք մակաբուծող մի ահռելի մարմնի հետ, որն ինքն էլ չգիտի իր էությունը, կառուցվածքն ու նպատակները:

Ակնհայտ է, որ եվրակառույցներում կան ձայնի բացառիկ իրավունքի երկրներ և փաստացի ձայնազուրկներ: Օրինակ, Գերմանիան իր տնտեսական, ֆինանսական, և քաղաքական պոտենցիալով առաջատար է Եվրամիությունում, և բոլորը նայում են դեպի Մերկելը:

Խնդիրն է, թե ուր է նայում ինքը՝ Մերկելը: Դատելով վերջին 2 տարիների վայրիվերումներից, Մերկելն ինքն էլ արտաքին ուժերից կախված եվրաչինովնիկ է:

Փաստացի, 500 միլիոնանոց Եվրամիությունն այսօր չունի իր ուրույն քաղաքական, տնտեսական, ֆինանսական դեմքը: Մի կողմից այն ահռելի չինովնիկական ապարատ է, մյուս կողմից էլ ինչ որ դրվածքների ու արտաքին ուժերի կամակատար:

Եթե չկան հաստատուն և հստակ ձևակերպված նպատակներ, ապա նման հզորության բյուրոկրատական մեքենան, որի մի չնչին մասն ընտրովի է, իսկ մեծ մասը չգիտես ում կողմից նշանակովի, ընդունակ է ամեն ինչի՝ բացի իրական աշխատանքից:

Դժվար հասկանալի է, թե ինչումն է ընդհանուր փողով, բայց այլ հարցերում թույլ, ասոցիատիվ սկզբունքերով ձևավորված Եվրամիության և եվրոգոտու իմաստը: Որպես ռազմական կառույց այն փաստացի գոյություն չունի, և միասնական տնտեսական, արտադրական տարածք էլ չէ: Միության գործնական լեզուն հիմնականում անգլերենն է՝ այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիան եվրոյի գոտում չէ:

Միությունը պարտադրում է այլևայլ տնտեսական և շուկայական սահմանափակումներ իր անդամներին (օրինակ գյուղմթերքների արտադրության մեջ, վաճառքի քվոտաների հարցում, այս կամ այն հատվածներում արտադրելու իրավունքի, կամ էլ սպառողական ստանդարտների ոլորտում), որոնք վնասաբեր են որոշ երկրների համար, և շահավետ՝ մյուսների:

Փաստացի, թույլ երկրների համար գայթակղիչ է Եվրամիության ընձեռած քաղաքական պաշտպանությունը, բայց և ծանր են տնտեսական ու ֆինանսական համագործակցության պայմանները:

Հունաստանի օրինակը դրա վառ ապացույցն է: Ինչպե՞ս Հունաստանը հայտնվեց ահռելի պարտքերի մեջ: Ինչ է, բանկերը չգիտեի՞ն, թե ինչ վիճակում է տնտեսությունը, կամ երկիրը:

Ազատ շուկայական պայմաններում ամեն մարդ իր բոլոր պարամետրերով հայտնի է բանկին: Այդ ինչպես հնարավոր եղավ, որ անվճարունակ երկիրը հաջորդաբար վարկավորվեց և այսօր փաստացի սնանկ է:

Ու զարմանալին այն է, որ ամբողջ աշխարհում հետևում են, թե այս անգամ ինչ կհնարվի:

Այո, խոսքը հենց հնարելու մասին է, որովհետև չինովնիկի հետևում ոչ թե մասնագիտականն է, կամ քաղաքական կառույցը, այլ եվրաֆինանսական համակարգը, որը սերտ հարբերությունների մեջ է գլոբալ աշխարհի ֆինանսականի հետ: Եվ միացյալ համաձայնություններով պետք է որոշում կայացվի ու թելադրվի չինովնիկին, թե ինչպես շարժվել հետագայում:

Եթե անհատն է գնահատվում որպես սնանկ, ապա կան մշակված նորմեր, որոնցով հանգուցալուծվում է հարցը: Իսկ ի՞նչ անել, երբ երկիրն է սնանկ, և սնանկ է հենց վարկատուների ու գլոբալացած փողի կամայականությունների պատճառով:

Մեզ թվում էր, թե մենք ապրում ենք ինֆորմացիոն դարում, երբ ամեն ինչ հաշվարկելի է, թափանցիկ և տեսանելի բոլորին: Բայց արի ու տես, որ մեր աչքի առջև, ամերիկյան մի խաբեբա (Բեռնի Մեդոֆը) 70 միլիարդ դոլարի աճպարարություններ է անում, և իբր տեսնողը չկա: Հունաստանն աստիճանաբար  350 միլիարդի պարտք է կուտակել, և իբր դա բնականոն է եղել:

Լավ, որ նախկին հունական լիդերները թքած են ունեցել երկրի սուվերենության և ապագայի վրա, դա պարզ է: Իսկ ուր էին այդ տարիների եվրաչինովնիկները, որոնք պատրաստ էին Միլոշևիչին բանտում ինֆարկտով սպանելու, Կադաֆիին անապատի, իսկ Սադամին էլ կոյուղու մեջ հայտնաբերելու ու սպանդի ենթարկելու, իսկ Հունաստանում չէին տեսնում ինչ է կատարվում:

Ծանր, տագնապալի վիճակ է գլոբալ ֆինանսների ամենազոր դիկտատի հետ կապված: Ֆինանսական օլիգարխիկ իմպերիալիզմի ճիրաններում ենք բոլորս: Մի բուռ փողատերեր փողից փող սարքելով, իսկ հիմա էլ՝ ուղղակի օդից փող տպելով, հայտնվել են մարդկության ճակատագրի կերտողի դերում և անում են իրենց ուզածը:

Հունաստանում կատարվողի հեռակա տնազն էլ Հայաստանում ՀԷՑ-ի հետ կապված սկանդալն էր:

Քանի որ մենք միկրոսկոպիկ ենք ու հունական «քաղաքակիրթ» հարևանությունից ու մաշտաբներից էլ անվերջ հեռու, մեզ համար բիբինյան Ռուսաստանն է  միաժամանակ և Եվրամիություն, և պարտատեր, և օլիգարխ, և Մերկել խաղում:

Եվրոպացիք փողն են տպում, պարտք տալիս թույլիկներին ու ստրկացնում: Իսկ  ռուսներն էլ «զաստավիտով», բայց «մեծահոգաբար» ու մերոնց ագահ ոչնչության  շնորհիվ մեր ունեցվածքն են իրենցով արել ու հիմա էլ մարդկանց են հոշոտում, ոնց կարող են:

Եվրամիությունը չի կարող ի տես աշխարհի բացել քարտերը և հայտնել, որ Հունաստանին անհաշվենկատ են պարտքային որոգայթի մեջ գցել: Որ իրենց ուզածը պարզ, առանց սկանդալ ստրկությունն էր ընդամենը, բայց ոչ էս «ղալմաղալը», որին հույներն իրենց անտիկ անհոգությամբ հանգեցրին:

Ռուսների համար էլ բիբին-հայ օլիգարխիա, ախպերական բեսպրեդելն էր  անսպասելի: Ու դրա համար սկզբներում ստիպված էին գործը վերագրել չեղած մայդանին, մինչև կհասկանան, թե ինչ անեն, ինչ լուծում գտնեն:

Բա հո աշխարհով մեկ չէին հայտարարելու, թե այ-այ այ, մեր բիբինը հայ բիբինների հետ գործարքի մեջ է մտել ու մսխել է մեր կայսերապետական վարկն ու արժանապատվությունը:

Եվրոչինովնիկությունը գործը մտցրել էր բանակցությունների հորձանուտի մեջ ու ձգում էր: Ռուս չինովնիկությունն էլ գործը որակել էր որպես մայդան ու սպասում էր, թե հայ ախպերականի հետ միասին ոնց ջրեն հարցը:

Ու լուծումն էլ գտան վարդավառյան մաշտաբներով՝ տեղ-տեղ «մանր շշերով, ու դույլերով», վերևում էլ՝ միլիոններով ու մեծ ապագայի խոստումներով: Ջրեցին՝ 200 միլիոնի հնացած զենքը մերոնց սաղացնելով, Ադրբեջանին էլ ռազմական նոր ծախսերի տակ գցելով:

Դե, մենք Հունաստան չենք, Բիբինն էլ եվրոյի չի ձգում:

Բայց մի բան պարզ է վերջնական՝ ոչ եվրոն է մի բան, ու ոչ էլ ռուսական կիլովատը: Երկուսն էլ պետքն է անցնեն պատմության գիրքը:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes