Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Սթոքհոլմյան սինդրոմը որպես ներհայկական իրականություն

2 Հունիսի, 2015 Արա Հարությունյան
Կիսվել

Սթոքհոլմյան սինդրոմը պատանդի համակրանքն է իր վրա բռնացողի հանդեպ: Հոգեբանորեն այն պատանդի  պաշտպանական ռեակցիան է իրեն առևանգողից: Այդ վարքը ենթագիտակցական է և լավատեսական միտում ունի իր հիմքում: Զոհն իր հետագան կապում է միայն առևանգողի անվտանգության ու բարյացակամության հետ: Իսկ որպեսզի  առևանգողից բարյացակամության ակնկալումը տրամաբանորեն հիմնավորվի, պետք է հոգեբանորեն արդարացվի բռնացման փաստն իսկ:

ԵՎ այդ պատճառով մարդն սկսում է արդարացնել բռնացողի քայլերը, դրանք հիմնավորելով օբյեկտիվ նախապատմությամբ, կամ բռնացողի անհատական կյանքի ու ճակատագրի հանգամանքներով:

Իրականում, առօրյա կյանքում, մենք բոլորս էլ այս կամ այն կերպ ենթակա ենք աշխարհի ուժեղների կամայականություններին – բռնություններին: Այդ առումով, շարքային մարդ-աշխարհի ուժեղներ փոխհարաբերությունները ևս նկարագրելի են Սթոքհոլմյան սինդրոմի շրջանակներում:

Կախված ստեղծված ներհանրային փոխհարաբերություններից, մարդիկ ենթագիտակացական, սինդրոմային համակրանքով են վերաբերվում բռնացողին՝  արդարացնելով նրա վարքը:

Նույնն է եղել հիտլերյան Գերմանիայում, ստալինյան Սովետ միությունում: Նույնն է հիմա աշխարհում՝ միջպետական կոնցեպտուալ, մեծ, անլուծելի թվացող հարցերի շուրջ ստեղծված հավասարակշռություններում, կամ էլ տեռորիզմի հետ կապված հարցերում:

Նույն  է նաև ներկա Հայաստանում՝ մարդիկ համակերպված են ստեղծված անարդարություններին, և նույնիսկ արդարացնում են իրենց վրա բռնացողներին:

Մանավանդ շրջաններում, մարդկանց հույսը տեղական իշխանիկների վրա է: Իշխանիկներն ունեն վերին իշխանավորների հովանավորությունը, և մարդիկ ստիպված են ոչ միայն հանդուրժել բռնացողին, այլև նրա հետ լավատեսական հույսեր կապել, այլապես հոգեբանորեն անհնար է դիմանալը:

Մեզանում մեծ տարածում ունեցող՝ բարի թագավորի, լավ նախագահի, փրկիչ ընդդիմադիրի հույսերն իրենց խորքում ևս Սթոքհոլմյան սինդրոմի թագնված տարրեր ունեն: Սինդրոմի մյուս դրսևորումն էլ համակերպվածությունն է եղածին և իրական  պայքարի բացակայությունն է:

Ճիշտ «սթոքհոլմյան պատանդի» օրինակով, լավ իմանալով, որ բռնացողը կարող է դիմադրության դեպքում գնալ ֆիզիկական հանգուցալուծման, հայկական ընդդիմությունը ևս հանդես է գալիս որպես պատանդ՝ որպես հայցող-պատանդ:

Այն իշխանություններին ասում է «Տես, ես բաց ճակատով, անզեն ու առանց հետին մտքերի, հեզ- սահմանադրականով գալիս եմ քո դեմ: Ես քեզ վնասել չեմ կարող, և միթե դու այնքան վատն ես, որ չես գնահատի իմ այդ առաքինի վարքը և չես թեթևացնի ժողովրդի այս տանջալի վիճակը»:

Հայ ընդդիմությունը ոչ թե նախաձեռնող, իրական պայքարող է, այլ միջնորդ է մարդկանց և իշխանությունների միջև՝ որպես իրավիճակի ծանրությունը բարձրաձայնող:

Ընդդիմությունը  չի փորձում իրական լուծումներ գտնել վիճակի կոնցեպտուալ հաղթահարման համար: Այն բացարձակապես չի պատկերացնում իշխանափոխությունը, ադեկվատ պայքարի անհրաժեշտությունն ու մեթոդաբանությունը:

Փաստացի հայկական հանրային հելսինկյան սինդրոմը երեք մասնակից  ունի- բռնացող քրեական իշխանությունները, հեզ ժողովուրդը, և հեզ ընդդիմությունը:

Եթե 3-րդ կողմը՝ հեզ ընդդիմությունն արանքում չլինի, ապա վիճակը կհանգեցվի ավանդական երկկողմ՝ բռնացող- պատանդ  սինդրոմին, որը հատուկ է համակենտրոնացման ճամբարներին, բանտերին, ռեալ ահաբեկիչ-պատանդ դրվագներին: Նման իրավիճակները կայուն չեն, և ժամանակի ընթացքում   անպայման հանգուցալուծվում են: Բռնացողը չի կարող հավերժ պատանդ պահել, որովհետև նրա  ռեսուրսներն ի վերջո սպառվում են և վիճակն ինքնաբերաբար  փլուզվում է:

Իսկ երբ կա միջնորդը՝ կոնկրետ մեր դեպքում՝ ընդդիմությունը, ապա դա ռեսուրս է և իշխանություններին և պատանդ ժողովրդին՝ թարմացնելով հույսերը, ձգձգելու իրավիճակը:

Ակնհայտ է, որ Սթոքհոլմյան սինդրոմը քրեականի շրջանակներում բնութագրվող հոգեբանական վիճակ է: Այն ոչ քաղաքական է, ոչ սոցիալական, կամ էլ ազգային:

Անկախությունից հետո մենք մսխեցինք պետությունը և բևեռացանք իրար հանդեպ, դառնալով սադոմազոխիստական զույգ՝ մի փոքր մասս որպես բռնացողներ, իսկ մեծ մասն էլ՝ որպես պատանդներ:

Եղածը ստեղծվել և ամրացվել-կոփվել է վերջին 15-20 տարիների ընթացքում: Հետևաբար այն չի կարող ակնթարթորեն վերացվել բունտով, կամ հեղափոխությամբ:

Վիճակի հանգուցալուծումը, այսինքն պատանդ դարձած ժողովրդի ազատագրումը  կամ դրսի օգնությամբ կարող է լինել /որի հույսն արդեն մոտ է զրոյի/, կամ էլ հետևողական, պարտիզանական ոճով տարվող ներքին պայքարով, որին մասնակից կլինեն շատերը, եթե համապատասխան հանրամատչելի գիտելիքը լինի դրա անհրաժեշտության մասին:

Այս մեթոդական պահանջը պետք է գիտակցված լիներ դեռ 95 թվականից՝ պառլամենտական առաջին կեղծված ընտրություններից հետո: Ընդդիմության խնդիրը պետք է լիներ ոչ թե բողոքն առ բռնացող իշխանությունները, այլ դիմումը մարդկանց առ ինչ անելն ու ինչպես անելը՝ որպես պարտիզանների:

Ցավոք, իրար հաջորդող հայ ընդդիմադիրները երբևէ ընդունակ չեղան նման սկզբունքային եզրահանգումների և բացի հեզորեն միտինգվելուց, իրենց թիմին միանալու կոչերից, և իշխանություններին ձեռնտու «ժողովրդավարական ընտրություններ» խաղալուց, այն կողմ չանցան:

Ամեն հաջորդ ընդդիմադիրին թվացել է, թե իր նախորդ միտինգավորը թույլ է եղել, ազնիվ չի եղել, միտինգն այն ձևով չի արել, այն առոգանությամբ չի հայհոյել, կամ բավարար համոզվածությամբ մարդկանց չի կանչել «միտինգվելու»:

Եզրահանգելով, կարելի է պնդել, որ Սթոքհոլմյան սինդրոմով տառապող մեր երկրում ընդդիմությունը միայն մեկ ֆունկցիա կարող է ունենալ՝ մարդկանց տեսականորեն  կրթել ամեն մեկի կոնկրետ մասնակցության ու գործնական անելիքի մասով: ԵՎ դա անելու համար ընդդիմությունը նախ  պետք է ինքը տեսականորեն ինքնակրթվի և հաշիվ տա սատարողներին իր ադեկվատության հարցում, նոր հրապարակ մտնի:

Ռոբեսպիեռը մի փայլուն միտք ունի՝ Ազատության հասնելու գաղտնիքը մարդկանց կրթելու մեջ է, իսկ բռնապետության գաղտնիքը՝ մարդկանց տգետ պահելու:

Ըստ այս մոտեցման, ստացվում է, որ հայ իշխանությունները գոնե գիտեն իշխելու բանաձևը, իսկ ազատություն հայցող ընդդիմությունը տգետ է և անտեղյակ է իր նպատակներից ու անելիքից:

Միակ հարցն է՝ թե մինչև ե՞րբ:

Հ.Գ. Հոդվածում ցավալի վրիպակ էր եղել՝ «Սթոքհոլմյան»-ի փոխարեն եղել է «Հելսինկյան»: Ճիշտ տարբերակը «Սթոքհոլմյանն» է: Հեղինակը եւ lragir.am-ը հայցում են ընթերցողի ներողամտությունը:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes