Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Անմեղսունակությունը որպես կենսաձեւ

21 Մայիսի, 2015 Արա Հարությունյան
Կիսվել

Հունիսի 12-28-ը Բաքվում առաջին եվրախաղերն են: Ադրբեջանցիք են նախաձեռնել և «խաղացնելու» են այդ խաղերն՝ ի շահ իրենց ազգային ու պետական ամբիցիաների:

Ադրբեջանցիք միշտ էլ սուբյեկտային ու նախաձնող են եղել, սկսած իրենց ստեղծման պահից՝ 1918 թվականից ու մինչ հիմա:

Երբ մենք միտինգվում էինք պերեստրոյկայի հովերով, իրենք ազգովի Սումգայիթի սպանդն էին սարքում մեր գլխին:

Երբ մենք բողոքում էինք Գորբաչովին, իրենք 400 հազար հայի՝ անարգանքով, ծեծ ու ջարդով, թալանով ու սպանություններով արտաքսում էին  տներից ու իրենց ֆորմալ տարածքից:

Երբ մենք կովկասյան «միակ» ժողովրդավարությունն էինք խաղում, իրենք պատերազմն էին սանձազերծում:

Երբ մենք «եվրոժողովրդավարություն» էինք խաղում, իրենք հենց Եվրոպայում քնած հային էին կացնահարում ու հերոս կարգում:

Այսօր էլ իրենք իրենց խաղերն են խաղում:

Իսկ մենք ի՞նչ ենք անում:

Կասկած չունեմ, որ մենք էլ ենք խաղում: Ուղղակի «անմեղսունակ» ենք խաղում: Որովհետև այսքանից հետո միայն անմեղսունակությունը կարող է դրդել հազար անգամ ադրբեջանցուց տմարդի խաբված ու անարգված ազգին պետական ներկայացուցչությամբ գնալ  Բաքու, մասնակցել իրենց խաղերին, ճաշակել նոր  ստորացումներ ու մի գուցե, նաև հերթական սպանդի ենթարկվել:

Այդ կապակցությամբ միակ ու  հիմնարար հարցը կա՝ գնում եք, որ ի՞նչ անեք, ինչի հասնեք, ում ինչ ցույց տաք, կամ ապացուցեք:

Այլ հարց ուղղակի գոյություն չունի:

Իրականում այդ հարցն էլ գոյություն չունի: Ես, որպես մասնավոր անձ եմ այն ինքս ինձ տալիս: Իսկ որպես պետական-իշխանական, ազգային, կամ հանրային- հրապարակային, այն  իրոք, պատշաճ հնչեղությամբ գոյություն չունի:

Մի մարդ «որոշել է» գնալ, պառլամենտը դակել է, մնացածն էլ ջուր են առել բերանները: Իրականում այդ մարդն էլ չի որոշել: Ինչ որ մեկը, ինչ որ մի հեռախոս, օդից վերցրած մի վերին խորհուրդ, այդ մարդուն ասել է՝ գնալն է ճիշտը: Ու ազգովի, պետականորեն, գնում ենք Բաքու՝ խաղալու և առնվազն որպես օգտագործված, անպետք առարկա՝ ավելորդ անգամ դեն շպրտվելու:

Անկախության առաջին իսկ օրվանից, իշխանություն  կոչված գյադաների  կույտը երկրի ու ժողովրդի ձեռը «կրակն» էր ընկած: Այդ կոհորտան երկիրը պետություն սարքելու ձևը չգտավ, բայց և հայ մարդուց շահույթով ազատվելու ձևը գտավ՝  սկսեց արտաքսել-արտահանել նրան ու միլիոնատեր դարձավ:

Հիմա էլ պետականության ձեռն է կրակն ընկած՝ չգիտի որ պատովն այն տա, որ մաշվի, ջնջխվի, պրծնի-վերանա:

Սեպտեմբերի 3-ին հենց նույն մարդը միայնակ որոշեց բիրիքով ազատվել երկրի ու պետության բեռից, կապելով այն եվրասիականության սայլին: Ստորագրման պահին իսկ պարզ էր, որ այդ սայլը բլեֆ է՝ չկա այն ու չի կարող լինել: Բայց մեկ է, մենք համառորեն մեզ կապված ենք համարում այդ չեղած սայլին:

Ենթադրենք ինքնախաբեություն էր, տրված էինք ինքնախաբեության: Բայց ինչու հենց մենք՞: Գենոցիդ է՝ ուրեմն մեր գլխին: Պատերազմ է՝ մեր գլխին, ամենաշատ զոհ տալ է պետք՝ մենք ենք: Արտագաղթելու ռեկորդներ են պետք՝ մենք ենք:

Մարդկությանը բազմաթիվ մահացու հիվանդություններ են հայտնի ու դրա դեմ բժշկություն կա: Իսկ մեր դեպքում ոչ մի դարման չկա՝ մենք ենք ու դեմ հանդիման,  մեր վրա մակաբուծող ներքին տգետին ու անինքնասեր պաշտոնյային:

Հաղթանակած պատերազմով հանդերձ, ողբալի վիճակում ենք:

Մարդ չգիտի ինչ լեզվով ու ոճով խոսի, որ ընկալելի լինի որոշում կայացնողի հեռակա ականջներին, պառլամենտ կոչված «լավ տղերքին» և կյանքից կուչ եկած ու մարդկային «լսողությունը» կորցրած հայրենակիցներին:

Լավ, փողն ու իշխանությունը մթագնել են իշխանավորների ուղեղը, բայց մեր բոլորիս աչքերն էլ հո բաց են՝ մե՞նք ինչու ենք կույր ձևանում:

Ենթադրենք թե «քաղաքացին» ու ուղեղակիր մարդը չկան, պետական շահն ու արժանապատվությունը չկան, բայց կյանքի վտանգով Բաքու մեկնող սպորտսմենները, իրենց ծնողները, ընկերներն ու շրջապատն էլ չկա՞ն:

Բա ձայն հանեք, ասեք որ թքած ունենք այդ մեկ մարդու տեսլականների վրա, պառլամենտ կոչված համազգային թյուրիմացության որոշման վրա:

Ասեք, որ շախմատի «պեշկա» չեք, որին կարելի է տեղի-անտեղի զոհել:

Բայց այդ ձայնն էլ չկա: Համատարած խաբեության, ուռա-հայրենասիրության, լպիրշ կեղծիքի, իշխանական ու ընդդիմադիր տհասության   պայմաններում մի գուցե իրոք, դժվար է կողմնորոշվելը, բայց 24 տարի շարունա՞կ:

Պետական քարոզչամեքենան  խրոնիկ մարդակերին որպես չարաճճի է ներկայացնում, դժոխային կյանքը՝ որպես աստվածատուր երջանկություն,  միջազգային նորմերից 10 անգամ շատ ոստիկանությունը որպես կարգ ու կանոնի աղբյուր, սահմանից ներս եռակի թանկացած  գազն ու դրա հետագա շղթայական ալան-թալանը՝ որպես հեռատես ռազմավարություն, մասսայական արտագաղթը- որպես անխուսափելի ժամանակագրություն, մտքի ու արժանապատվության բռնաբարումը՝ որպես հայրենասիրություն, երկրի կործանումն էլ որպես օրինաչափ վախճան:

Հետո՞:

Ամեն սուբյեկտ գոյության իր ձևն ունի: Մերոնք արդեն սկսել են հատել գոյության ամենստորին ձևերի սահմաններն էլ:

Օլիգարխիան տնտեսությունը, կյանքն ու ապագայի հարցերն է մոնոպոլացրել, ընդդիմություն էլ հայրենասիրությունը, ժողովրդավարությունն ու քաղաքացիականությունը: Բայց, բացի երկիր ավիրող մի բուռ դրանցից, երկու միլիոն հասարակ մահկանացու կա, անմեղ երեխա ու պատանեկություն կա, հայրենիք կոչվածով տառապող աշխարհասփյուռ հայություն կա:

Ժամանակին մի հիմար էր քար գցում ջրհորը ու մտահոգում հարյուրավորների: Իսկ  հիմա երկիրը ջրհորի տեղ դրած հազարավոր հիմարներ են իրենց աղբն այնտեղ թափում:

Համազգային փրկիչը չկա, հանրային հերոսը չկա, ջրհորից քար հանող գիտունները չկան, բայց կան հարց լուծող հայտնի մարզպետները, «լավ տղերքը», նրանց «փառապանծ» սերունդն ու մանկլավիկները՝ անպարտ օլիգարխիան ու աճպարար քրեա-ոստիկանությունը:

Իգական, հոխորտացող տղամարդու տարօրինակ սեռատեսակ է կերտված երկրում: Կենսաբանորեն այն իբր տղամարդ է, բայց քաղաքական ու հանրային դրսևորումներով՝ կոնչիտայակերպ ինչ որ հիբրիդ:

24 տարի է, օր ու գիշեր ժողովրդավարություն բարբաջելով բռնապետություն էինք կերտում, բայց արարվածն անշուք ու անիմաստ, թքած-կպցրած բալագան է ընդամենը: Գոնե բռնապետություն լիներ, տղամարդու, բռնապետի մեղադրելու տեղ կունենայինք:

Էն օրը ամերիկացի ընկերս ասում է՝ ես իմ տուն մտնողին կգյուլլեմ: Ես էլ ասում եմ՝ թե իհարկե կգյուլլես, որովհետև օրենքը քո կողմն է, չես վախենա:

Ինքն էլ զարմացած ինձ է նայում, թե ինչ կապ ունի օրենքը: Մտել է տունս, ինձ է սպառնում, կգյուլլեմ: Դա իմ արժանապատվության հարցն է: Հետո կդատեն, չեն դատի, դա ինձ չի հետաքրքրում:

Զուգահեռ չեմ անցկացնում մեր հետ, որովհետև անիմաստ է: Նայենք կողքներս ու կտեսնենք, որ իրականում ոչ մեկս էլ իր տունն արդեն չունի: Դրանք բոլորը նվաճված  են իգական տղամարդակերպի կողմից:

Անկազմակերպ ու անհոգ էինք՝ գենոցիդ ունեցանք:

Քաղաքականապես տգետ էինք՝ քրեականի բաժին դառանք:

Անինքնասեր ու զիջող ենք՝ Բաքու կգնանք:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes