Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Պուտինն էլ չասաց «Գ» բառը

25 Ապրիլի, 2015 Արա Հարությունյան
Կիսվել

Ամերիկյան կյանքում քաղաքական ինտրիգները հիմնականում մարդկանց վարքի ու արտահայտած մտքերի մեջ են՝ ով ինչ ասաց, ինչպես ու ինչ հետին մտքով:

Օրինակ, որևէ մեկն իրավունք չունի արտասանել «Նեգր» բառը, բայց փոխարենն ասում են  այսինչն օգտագործեց «Ն» բառը, կամ հայհոյանքի դեպքում՝ «Ֆ» բառը: Ոչ թե Ն կամ Ֆ տառը, այլ Ն կամ Ֆ բառը:

Այդ մշակույթն այնքան է զարգացած, որ ամեն պահի իսկույն գեներացվում է անհրաժեշտ տառ-բառը, և ինտրիգը բարձրացվում է անհրաժեշտ հարթություն: Ամերիկյան նախագահների մշտական դրժումների հետ կապված արդեն իսկ կար «Գ» բառի ինտրիգը, այսինքն Գենոցիդ բառը հրապարակավ բարձրաձայնելու հարցը:

Հռոմի Պապի խոսքից հետո որոշ լրատվամիջոցներ թեժացրեցին ինտրիգը, որ Պապն ասաց «գ» բառը՝ շեշտելով տառի փոքրատառ լինելը:

Բայց անկախ փոքրատառից, նոր ինտրիգն արդեն հրահրվել էր, և Գալիպոլիի խեղկատակության ֆոնին «գ»-ն  ինքնըստինքյան դարձավ մեծատառ «Գ»: Պուտինը Մոսկվայում օգտագործեց «Գ» բառը, իսկ Երևանում, Օլանդի հետ ձեռք-ձեռքի տված, երկուսով միահամուռ հրաժարվեցին «Գ»-ից:

Օբաման տեղից չշարժվեց ոչ դեպի Գալիպոլի, ոչ դեպի «Գ» կամ «գ», բայց փոխարենը ամերիկյան հեռուստաալիքները «Գ»-ից էլ դենն անցան՝ մեկնաբանելով հարցը շատ ավելի խորը, քան որևէ հայկական լրագրող կամ հրապարակախոս էր արել:

Գլեն Բեկը, Ջեյք Թեյպերը, Կաթի Քոուրիկը, Քրիստիան Ամանպուրը և շատերը «Գ» բառը չօգտագործեցին: Գուցե Օբամային հակադարձելու համար, գուցե մարդկայնորեն, գուցե այլ դրդապատճառներով, բայց նրանց համար Գենոցիդը «Գ» բառ չէր, այլ իրական ու մեծ ուժի խնդիր էր, և նրանք ազատորեն էին խոսում Գենոցիդի մասին, թուրքերին արժանին հատուցելով:

100-ամյակի կապակցությամբ տեղի ունեցավ շատ կարևոր մի բան՝ բացահայտվեց, որ Գենոցիդը միայն քաղաքական դեմքերի համար է մնացել որպես «Գ» բառ, մնացած աշխարհի համար այն այլևս ընդամենը պարզ, տաբուներից դուրս բառ է՝ ԳԵՆՈՑԻԴ է:

Փորձենք վերլուծել «Գ» բառի հետ կապված քաղաքական ինտրիգների բաղադրիչները: Վերլուծաբանների մեծ մասը օբյեկտիվորեն շեշտում են, որ այն պայմանավորված է Թուրքիայի գերհզոր ռազմաքաղաքական ու ստրատեգիական կարևորության հետ:

Ճիշտ արգումենտ է: Գեոքաղաքական աշխարհն ունի իր ստրատեգիական շախմատային դասավորությունը, որը խիստ իներցիոն է: Գերտերությունները հակված են պաշտպանելու եղած դրվածքները, որովհետև նույնիսկ փոքրագույն նոր տեղաշարժերը կարող են խախտել ռեգիոնալ հավասարակշռությունները և անկանխատեսելի ու աղետալի հետևանքներ ունենալ:

Բայց Թուրքիան այլևս ոչ թե պասիվորեն կարևոր է որպես դիրքի տեր, այլ կարևոր է որպես հզոր, ակտիվ, նախաձեռնող հակառակորդ, որպես մրցակից: Արդեն 6 տարի է, ինչ Թուրքիայի միջազգային կշիռը խիստ մեծացած է:

2009 թ Դավոսում տեղի ունեցած Էրդողան-Պերես հանդիպման ժամանակ Էրդողանը իր միջազգային ռանգին անհամապատասխան մեղադրանքներ հնչեցրեց հրեական նախագահին, շպրտեց միկրոֆոնն ու լքից դահլիճը: Դա հանդուգն քայլ էր աշխարհի հզորների հանդեպ, որը փայլուն իրացրեց Էրդողանը և հաղթեց:

Հետագայում էլ Էրդողանը Իսրայելի դեմ Գազայի ազատագրման նավատորմիղն  ուղարկեց ու մնաց բացարձակ անպատիժ: Հրահրեց ներքաղաքական պատերազմը Սիրայում և դարձավ տարածաշրջանային կարևորագույն խաղացողը: Թուրքիան այսօր կանգնած է իսլամական ծայրահեղականների հետևում, բայց և արևմտյան աշխարհը խուսափում է բարձրաձայնել այդ մասին:

Փաստացի, վերջին տարիներին մանրակրկիտ հաշվարկված, նուրբ դիվանագիտական ու գործուն հրապարակային քայլերով Էրդողանը կարողացավ մի քանի աստիճանով կտրուկ բարձրացնել Թուրքիայի միջազգային և գեոքաղաքական կշիռը: Հիմա նույնիսկ դժվար է ասել, թե որ հարցում Թուրքիան դաշնակից է Արևմուտքի հետ, և որ հարցում՝ թշնամի:

Եթե անաչառ լինենք, ապա կփաստենք, որ Թուրքիան այսօր միջազգային գերհզորների շարքում է: Եվ այդ դիրքը ինքնուրույն է նվաճված՝ անկախ դիմացի երկրների համար Թուրքիայի գեոքաղաքական կամ ՆԱՏՕ-ական կարևորության թեզերից, և պարտադրված է աշխարհին՝ հարգելու այն:

Հետևաբար, գերհզորները՝ ներառյալ Պուտինը, Օլանդը, Օբաման, Մերկելը, կամ Գալիպոլիում զվարճացող զառամյալ արքայազնը, ստիպված են հաշվի նստելու Թուրքիայի բավական ծանր քմահաճույքների հետ:

«Գ» բառի հետ կապված մյուս ինտրիգային բաղադրիչն իհարկե Հոլոքոստն է: Ակնհայտ է, որ հրեաները Հոլոքոստը բարձրացրել ու մոնոպոլացրել են այն աստիճան, որ որևէ մեկն իրավունք չունի այդ բարձունքի ստորոտներին իսկ մոտենալու:

Ուզենք թե չուզենք, բայց պետք է փաստենք, որ խորքային, պատճառահետևանքային դաշտում, ներկա միջազգային աշխարհի առանցքը հրեական խնդիրներն են:  Արաբական ողջ աշխարհի հարցերը, միջազգային տեռորիզմը, ընթացող բոլոր պատերազմները այս կամ այն կերպ կապված են հրեականի հետ: Իսկ հրեականի ներքին առանցքն էլ Հոլոքոստն է, որը միավորում է հրեությունը և ըստ այդ վեկտորի ոգեշնչում նրանց՝ ձևակերպելու միջազգային  խնդիրներն ու կյանքը:

Իմ կարծիքով, եթե միայն թուրքական ինքնուրույն հզորությունը լիներ արգելքը՝  «Գ» բառը որպես «Գենոցիդ» լեգալացնելու  հարցում, ապա բոլոր նախագահներն էլ հաղթահարած կլինեին այն, գոնե ուժեղացած Թուրքիային սահմանափակելու համար: Բայց այս երկու գործոնն իրար հետ միասին, և գումարած ներկա հայկական պետականության դժգույն ֆոնը, ազատություն էին տալիս բոլորին՝ իրենց խաղերը խաղալու:

Հոլոքոստի և Գենոցիդի հարաբերման հարցերի մաշտաբը պատկերացնելու համար նշեմ, որ Գազա ուղարկվող նավատորմիղի ու արաբների գենոցիդի հարցով թուրքական մեղադրանքների հետ կապված, երբևէ հրեական կողմը չփորձեց թուրքերին հակադարձել իրենց անցյալով՝ Գենոցիդով:

Փաստացի և ԱՄՆ, և Իսրայելը, և ողջ արևմտյան աշխարհը հանդուրժեցին Թուրքիայի հստակ դեմագոգ խաղերը Իսրայելի դեմ, բայց չզոհաբերեցին «Հոլոքոստի» արժեքային բարձունքը, գոնե մասնակի, հօգուտ Գենոցիդի, որպես խաղաքարտ Թուրքիայի դեմ:

Վերջին 20-25 տարիների եվրաինտեգրման հետ կապված, երևի բոլոր եվրոպական երկրները թուրքերի հետ խոսելիս գաղտնաբար խաղարկում էին Գենոցիդի խաղաքարտը: Բայց և մինչև երեկ որևէ մեկի մտքով չէր անցել Հոլոքոստ-Գենոցիդ զուգահեռները տանել՝ տաբուն խախտելու իրավունք ոչ մեկը չուներ:

Երեկ շատերի կողմից հաղթահարվեց այդ արգելքը, և դա երևի 100-ամյ տարելիցի արարողությունների հետ կապված ամենամեծ նվաճումը կարող է դիտվել:

Ակնհայտ է, որ մենք՝ հայերս ու Հայաստանը, միջազգային սուբյեկտ չենք և մոտ ապագայում չենք էլ լինի: Բայց երեկվանից ու մասնավորապես Պապի միջամտությունից հետո, Գենոցիդն արդեն իսկ մտել է միջազգային օրակարգ՝ որպես մեծ ինտրիգ Թուրքիայի դեմ և Իսրայելին՝ ի տես:

Անկախ նրանից, թե այսուհետ որ քաղաքական խամաճիկը, կամ աճպարարն ինչ խաղեր կխաղա «Գ» բառի հետ, այն այլևս բարձրացել է շատ վեր՝ միջազգային հումանիտար հարթություն, որով ապահովել է մեր հետագա իրավունքը՝ գոնե գոյատևելու:

Իսկ թե ինչ որակով կգոյատևենք, դա արդեն զուտ մեր ներքին հարցն է, ամենքիս հարցը, ու կախված չէ ոչ Պապից, ոչ Օբամայից, ոչ Պուտին-Օլանդից և ոչ էլ նույնիսկ հայկական նախագահից:

Ապրիլի 24-ին մենք դուրս եկանք 100-ամյա սգից: Բայց և մեր հետագա խնդիրն է 1000-ամյա ներքին քաղաքական տհասությունից դուրս գալը:

Իմ կարծիքով, որպես այդպիսի առաջին փառահեղ քայլ կարող է լինել գոնե Վարդան Պետրոսյանին ու քաղաքական բանտարկյալներին բանտերից ազատելը:

Ի վերջո ամեն ինչը, ներառյալ նաև իշխանական «բեսպրեդել» անխոհեմությունը,  սահմաններ պետք է ունենա:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes