Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Կանացի հանրությունները դատապարտված են ներքին ու արտաքին բռնաբարման

22 Ապրիլի, 2015 Արա Հարությունյան
Կիսվել

Մտորումներ. Մաս 3

Մաս 1, Մաս 2

Վախը կամքի ու փիլիսոփայության բացակայություն է:

Փակուղին այնտեղ է, ուր չկա մտքի տարածք, այն է՝ դոգմատիզմի ու ծայրահեղ պահպանողականության ճիրաններում:

Իր ժանրից դուրս ցանկացած բան վանող է, արհեստական, իսկ երբեմն էլ գարշելի:

Խելքն ու ուղեղը ոչնչացնելու ամենահզոր միջոցը փողն է, ապա իշխանությունը:

Վախը դիմացինին հրեշ է դարձնում:

Մարդը նայում է իր աչքերով, լսում է իր ականջներով, բայց տեսնում և ընկալում է կողքինի վարքով:

Միայնակ աղվեսն ինչքան էլ խորամանկ լինի, գայլերի ոհմակի դեմ շանս չունի:

Ուտելիք կամ կյանք մուրալը հասկանալի է, բայց պետություն մուրալը մի քիչ սիրուն չէ:

Աշխարհի քարտեզը պատերազմներով է գծված: Վայ այն ազգին, որը հանդուրժեց թղթով ու մատիտով գծածը:

Կես ճշմարտությունը սրիկայության ամենատիպական դիմանկարն է:

Կանացի հանրությունները դատապարտված են ներքին ու արտաքին բռնաբարման

Армяне, в прямом и переносном смысле, работают на кладбище.

Թշնամուն չեն մեղադրում, կռվում են նրա դեմ:

Եթե հրեշանոցում միայն մեկն է աչքիդ հրեշ երևում, ուրեմն դու էլ հրեշանոցի մասն ես:

Հիմար լինելու համար ոչ մի ունակություն պետք չէ:

Մարդուկի գերագույն երջանկությունն այն է, որ տեղյակ չէ իր ինչ լինելուց:

Ամեն անգամ որևէ գործից նույնիսկ մեկ վայրկյան ուշանալով ոչ թե կմնաս նույն կետում, այլ կհայտնվես նախնադարում:

Գենետիկան հզոր՝ լոմի, կացնի, տանկի, ռումբի պես բան է: Ցավոք, այս ճշմարտությունը հմայիչ է ուժեղներին նայելիս և գարշելի՝ ոչնչություններին տեսնելիս:

Նայելուց մինչև տեսնելը որոշակի տարածություն կա: ՀանՃարների մոտ այն զերո է, տգետների մոտ՝ անսահմանություն:

Լավատես եղիր քո անձնականում ու քո իրավասության շրջանակում եղած հարցերում: Իսկ օլիգարխիայով ղեկավարվող երկրում լավատես լինելը համարժեք է կուրության:

Դավաճանում են թույլին: Ուժեղին չեն դավաճանում՝ վերաբերվում են:

Սուբյեկտի առաջին հատկանիշը առաջինը քայլ անելն է: Եթե մշտապես արձագանքում ես դիմացինի արածին, սուբյեկտ չես, փալաս ես:

Ստրուկ լինելը շղթայից չէ, խելքից է:

Սուբյետկներն իրար չեն համոզում, ստիպում են:

Փորձը ինչ որ տեղ տարիքով է, իսկ խելքը միայն ու միայն գեներով:

Կապ չունի, թե ինչ որակի է սատանան, կապ ունի, թե ինչ որակի է սատանայի վրա գնացողը:

“Մարդու իրավունքը” իր իրավունքները պաշտպանելու ունակ մարդու համար է, այլ ոչ ստորաքարշ մարդուկների:

Ներկա մասս մեդիայով սնված մարդուն ամենամոտ կենդանատեսակը ոչ թե կապիկն է, այլ ոչխարը:

Մարդու դժբախտությունն իր խելքից է, իսկ ազգի դժբախտությունը՝ պլոճիկի բացակայությունից:

Աշխարհի բոլոր իմաստունների իմաստուն մտքերն էլ կարելի է սովորել ու արտաբերել, բայց խնդիրը դրանք իսկապես հասկանալն է ու դրանցով ուղղորդվելը:

Հրապարակային դեմքերին քննադատելու իրավունք ունի ցանկացած մարդ՝ նույնիսկ հանցագործը:

Երբ չես հասկացվում, փոխիր շրջապատդ՝ լինես ալկոհոլիկ, թե ֆիզիկոս:

Ինտելեկտը կամ կա, կամ չկա: Նույնիսկ 6 ամսական երեխայի դեմքին նայելիս այն նկատելի է, եթե կա:

«Իքիբիրիցե «դորդբեշությունե սպասելը տհասություն է:

Պրոցեսները մի շատ կարևոր հատկություն ունեն՝ նրանք իներցիոն են: Սկսվում են որպես Ա կետից դեպի Բ կետը հասնելու ծրագիր, բայց իրացվելիս, որպես կանոն, տալիս անցնում են Բ կետն էլ, Գ-ն էլ ու հասնում են Ճ-ին:

Եթե մարդուն միայն պրոֆիլով ես տեսել ու մարսելի ես համարել, չի նշանակում, որ դիմացից տեսնելիս սիրտդ չի խառնելու:

Սկզբից խնդրում են, հետո համոզում, հետո առաջարկում, հետո հրամայում, հետո վախեցնում, հետո խաբում, հետո ստից հարձակվում: Եվ իսկապես հարձակվում են միայն այն դեպքում, երբ համոզվում են որ ոչ միայն թույլ ես, այլև դեբիլ:

Մարդու անմեղսունակությունը ընտանիքի աիբն է, պետական անմեղսունակությունը – ազգի:

Շատ հաճախ մարդու կյանքը կախված է դիմացի ճիվաղից: Մեզանում դա դարձել է արժեքային՝ ազգովի ենք ճիվաղից կախված: Խնդիրը ճիվաղ-մարդ տարբերակելն է ու ճիվաղին արգելափակելով նորից սկսելը:

Մի փոր հացի գինը տարբեր տեղերում տարբեր է: Մի տեղ այն մի քանի կոպեկ է, իսկ այլ տեղերում՝ մի ամբողջ երկիր ու ազգ:

Պետությունը կոնկրետ մարդու համար է լավ կամ վատ: Իսկ իրար հանդեպ պետություննները միայն ու միայն վատն են- թշնամի: Եվ նրանք դաշնակից են դառնում միայն առավել մեծ թշնամուց պաշտպանվելու համար, ոչ ավել:

Անհատի պոռնկությունը վերջանում է պոռնիկի համբավի ձեռբերմամբ,

ազգի պոռնկությունը՝ ոչնչացմամբ:

Նորմալությունն ընդամենը երկու պարամետր ունի. 1. որ դու արտակարգ չես, 2. դիմացինն էլ Աստված չէ: Մնացածն ածանցյալ են:

Հաղթանակը կոնֆլիտի հաղթահարման հանգուցալուծումն է: Հրեշն էլ կարող է հաղթել և այն հաղթանակ է:

Մարդկությունը հաղթանակներով է առաջ գնացել, այլ ոչ հրեշներից զգուշանալով:

Մշտապես մեծամասնության մեջ լինելը անձնապես «շավկաե լինելու հարյուր տոկոսանոց ապացույց է:

Աշխարհը շատ ավելի լայն է, քան տեսնում եք, ու շատ ավելի խորն է, քան կարող եք պատկերացնել:

Ազգը սկզբում մահանում է անհատի մեջ, հետո քարտեզի վրա:

Հազարից մեկի մեջ անհատ է նստած: Բայց մնացածն են, որ այդ մեկին կամ հրեշ կսարքեն, կամ հանճար, կամ էլ խելագար:

Բարդը չհասկանալը ուղեղի բնական անկատարությունից է, իսկ պարզը չհասկանալը՝ սրիկայությունից:

Ֆեյսբուքը այն հիվանդանոցն է, որի մեջ լինելով տեսնում ես քո ով լինելը:

Մտքերը, որոնք նորույթ են, բայց բացատրվելու ու ներկայանալու կարիքն ունեն, ոչ մեկին պետք չեն:

Մարդկությունը մշտապես ապրում է երեկվա օրով, քանի որ այսօրվա և վաղվա օրը հասու է միայն կյանքի ճարտարապետներին:

Անձնական մեծամտությունը փոքր ուղեղի արգասիք է: Ազգային մեծամտությունը- ազգային տգիտության:

Մասնագիտական դատարկությունն ամենածանր վիճակն է երկրի համար, մանավանդ եթե «իքիբիրներնե էլ հավակնում են հաջորդ իշխանության դորդուբեշերը լինելու:

Մարդու իրավունքների առաջնային պաշտպանը ինքը մարդն է, կողքի մարդն է, հեռվի մարդն է, բայց ոչ երբեք պետությունը, միջազգային իրավունքը, եվրոպական դատարանները, կամ այլ որևէ բան:

Չի կարելի լրջությամբ ու պատշաճ բառապաշարով խոսել անլրջության մասին:

Կաշառված դատարանը հասկանալի է, բայց բացարձակ կամակատար դատարանն աբսուրդ է:

Կախված նրանից, թե տվյալ հանրությունը որ հարցերով է “փիլիսոփայում”, կարելի է ասել, թե զարգացող է այն, թե հետադիմող, որ դարում է այն մնացել ու ովքեր են նրա առաջնորդները:

Ճշմարտությունն ընդունելու, նրա հետ հաշտվելու, կամ հաշվի առնելու հարցը պետք է անկախ լինի ճշմարտության աղբյուրից: Եվ ճշմարտությունը, և կեղծիքը քո առջև են: Եթե դու կողմնորոշվելու ես ըստ աղբյուրի “հեղինակության”, այլ ոչ քո անձնական կողմնորոշիչների, ապա դու ընդունակ էլ չես ճշմարտություն տեսնելու, հասկանալու, առավել ևս գնահատելու:

Քաղաքակարթությունը մարդու էությունը չի փոխել, այլ փոխել է հարաբերությունների արտաքին տեսքը: Առաջ հայհոյում էին ու թրով իրար մորթում: Հիմա ժպտում են ու ատոմային ռումբ ուղարկում վրադ:

Ազգովի մշտապես դժոխք սարքելու գործին ենք ու մեր ավիրածությունները դզող Սասունցի Դավթի հույսին:

Իմ համար ազգի ամենակարևոր հատկանիշը վերաբերմունքն է իր տականքին: Իշխանականում տականք հանդուրժող ազգը չի կարող պետություն ունենալ:

Կործանված է այն մարդը, կոլեկտիվը, խումբը, ազգը, որին չես կարող ճշմարտությունն ասել ճակատին:

Ինձ միշտ թվացել է թե նույն բանին նայելիս մարդիկ գոնե մոտավորապես նույնը պետք է տեսնեն:

Հայաստանում սպիտակ ագռավ չի կարող լինել, իմաստը ո՞րն է:

Խելոքությունն ու սրիկայությունն իրար հետ կապ ունեն այնքանով, որ սրիկաների մեծ մասը խելոք է, իսկ խելոքը անպայման չէ, որ սրիկա լինի:

Հաց ունենալու համար ստրկությունը բավարար է:

Կյանքը «կոդլներովե է, ու դու ես «կոդլդե ընտրում ու «բեջարումե: Ու մի զարմացիր, որ ամենազոր կոդլը ներկայում եղածն է:

Շատերի համար ճիշտը փողն է, սխալը՝ ազնվությունը:

Հաշվի առնենք, որ անպիտանության դրոշմի տակ կարող են հայտնվել ոչ միայն մասնագետները, այլ շարքայինները՝ որպես մարդ:

Մի փոր հաց կա, որով հազարը կկշտանան ու հազարն էլ կփսխեն:

Ստրկամտության գերագույն տեսակը առավել զարգացած ստրկատիրոջ փնտրտուքն է:

Ներկա պահին հարց լուծելու համար պետք է ապագային միտված հնարավորություններով զինված լինես, այլ ոչ անցյալի մշուշով:

Քաղաքական պատմության մարտավարական գործիքը փողն է, իսկ ռազմավարականը՝ ծնելիությունը:

Իդիոտը տգետից լավ է: Իդիոտին ինչ որ բան հասկացնելու շանս կա: Իսկ տգետին թվում է, թե ինքը հանճար է, էլ ինչ հասկանալ:

Երբ փոր լցնելը դառնում է գաղափափախոսություն, ուրեմն ժանտախտը հեռու չէ:

Իքիբիրների ուժը կողքինների կատարյալ ոչնչությունն է:

Վատերով դեպի էլ ավելի վատին գնալու ճանապարհին մի կետ կա, որից հետո ոչ թե ավելի վատն է գալիս, այլ վատ հանդուրժելու հետևանքը՝ գենոցիդը:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes