Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Պետական հանցագործի հենարանը խղճուկ մարդն է

21 Ապրիլի, 2015 Արա Հարությունյան
Կիսվել

Մտորումներ. Մաս 2

Առաջին մաս

Անվրեժ հասարակությունը նույն ֆաշիզմն է: Ուղղակի անդեմ է՝ բոլորն են և կալանավոր, և վերակացու, և համակերտրոնացման ճամբարում, և իբր ազատության մեջ: Նրանում ամեն ինչ պայմանական է՝ մեղավորն ու անմեղը, օրենքովն ու անօրենը, հանցագործն ու բարերարը, լավն ու վատը, բարին ու չարը:

Բոլորովս սուրբ ենք, բայց չգիտես ինչու երկիրը բարդակ է:

Ամեն մարդու մեջ տարբեր դոզաներով նստած է և հրեշը, և հրեշատակը: Մարդը հավասարակաշիռ հարաբերությունների մեջ է դիմացինի հետ ու իրեն կանգուն է պահում՝ իր ու դիմացինի ներքին հրեշների ու հրեշտակների հավասարակշիռ “պայքարով”: Իսկ իշխանության մեջ եղածի մոտ բալանսն արդեն ոչ թե իր շնորհիվ է, այլ պաշտոնի, որի մեջի հրեշն ավտոմատ սկսում է մրցակցել մյուսների հրեշների հետ ու հաղթում է:

Երբեք դիմացինին մի վերագրիր առավել դրականը, քան կա: Եթե լիներ, արդեն տեսանելի կլիներ:

Որպես մարդ ապրելու համար ընդամենը չափավորություն է պետք: Եվ դա է, որը հասու չէ մարդ չդարձածներին:

Փոքր մարդն ընդամենն անհետաքրքիր է, իսկ մեծ «ֆռացողը»՝ պատուհաս:

Հիվանդության հետ չկապված դժբախտության մյուս երեսը որպես կանոն հայվանությունն է:

Արժանապատվության հաշվին սովից փրկվելն անհնար է:

Տրամաբանությունը հայրենասիրությամբ նենգափոխելիս՝ վտանգը հավկուրությունն է:

Ուղեղը միակ օրգանն է, որի անհաջող աշխատանքը մեր պայմաններում բարեկեցիկ կյանքի հիմքն է:

Ինչքան Արամ Խաչատրյանով, Սարոյանով, Համբարձումյանով ու մյուսներով երկինք էինք վեր-վեր թռնում, 10 այնքան մեր օլիգարխիայի երեսից գետինը պիտի մտնենք:

Հարգանքը իշխանության պես բան է, այն միայն ու միայն նվաճվող է, նվիրվող չէ:

Ժողովուրդը «կարող-ա» ով մտածում է, բայց «կարող-ա»-ով չի շարժվում:

Գենոցիդը ոնց հեղափոխությունը՝ իրացման օբյեկտիվ պայմաններ ունի: Պայմաններից առաջինը հանրային ուղեղի բացակայությունն է:

Ժամանակակից աշխարհում էշի պես քռքաշ աշխատելը քիչ է՝ պետք է ստեղծագործես, ուղեղ աշխատեցնես, կերտես, արարես, ամենափոքր գործն իսկ հունարով, գիտելիքով, ժամանակակից մեթոդներով ու միջոցներով անես:

Մարդ կա, խոսում է, որ իրեն հասկանան, մարդ էլ կա, խոսում է, որ իրեն նկատեն.

Մարդն ընկալում է համաձայն իր արժեքայինի ու յուրացրած նախորդ գիտելիքի:

Ամեն մեծամիտի ներսում մի թզուկ է թաքնված:

Եթե տեսնում ես, որ երևույթներն ու իմաստները գնահատվում ու արժևորվում են համաձայն վերաբերմունքի, ապա «հայ ե՞ս ախպեր»-ն ամենատեղին հարցն է:

Թասիբախոս կրիմինալները՝ որպես օրենսդիր, տգետ շարքայինները՝ որպես հանրություն, սրիկա ոչնչությունները՝ որպես լիդեր, աֆերիստ “բջերը”- որպես կուսակցականններ, ու էս կատեգորիաներում պարտվածներն էլ գաղթածներ ու գաղթվողներ: Մեզ հասնում է:

Մարդը մրցունակ է իր միջավայրում և իր ասպարեզի անհատների համեմատ միայն:

Տգետ կինը հավանական է, որ էժան պոռնիկ դառնա, իսկ տգետ տղամարդը, որպես կանոն, քաղաքական գործիչ է դառնում:

Ուղեղ աշխատեցրեք՝ ամենաէֆեկտիվ գործիքն է:

Մի բան անելու համար առաջին հերթին այդ բանն անելու մասին գիտելիքն ու մեթոդաբանությունն է պետք իմանալ:

Մարդ պարտավոր է դաժան լինել իր հանդեպ, որ այն չհերիքի մյուսների վրա տարածելու:

Մեծ հարց է, թե հանցագործն է առավել քստմների, թե քո բարեկամ՝ նրա մանկլավիկը: Ու առավել մեծ հարց է, թե դու ով ես:

Կոփված ենք դիմանալու անմարդկայինին, բայց հասու չենք գործելու տարրական մարդկայինով:

Երբ կարծիք հայտնելու իրավունքը սկսում է խլացվել նաև տգետի կողմից, ապա ժամանակն է արթնանալու և միջավայրդ փոխելու:

Կգբ-ն նախ և առաջ հայրենասերի տեսքով է, հետո նոր երկրորդական ճիվաղների:

Ամեն օպտիմիզմ իր համեմատության հիմքերն ու սանդղակն ունի: Հայկական օպտիմիզմի հենակետը կենդանի լինելն է: Եթե ողջ ես, արդեն նվաճում է:

Թշնամին ազգություն չունի, թշնամության առաջին հիմքը շահն է:

Մի կտոր հացի համար մի քիչ ստորացածը շարունակում է խորանալ ստորությունների մեջ՝ արդեն արյամբ շաղախված մի կտոր միլիոնի ու մի կտոր միլիարդի համար:

Բռնապետը մազոխիստ հանրության սադիստ դրածոն է:

Քարտերի տրցակով խաղում են՝ երբեք տրցակն ինքը չի խաղում:

Պետական հանցագործի հենարանը խղճուկ մարդն է:

Ոհմակը ոհմակով հաղթելու համար ավելի ուժեղ գայլ պետք է լինել: Իսկ ոհմակը ոչնչացնելու համար՝ գայլի դեմ գնացող, տրամաբանող մարդ:

Պետությունը նախ մարդու ներսում է, հետո մտքում, հետո վարքի մեջ, հետո կամքով ու մահակով, ու ամենավերջում նոր այն իրավունք է, բոլորի համար տանիք ու քարտեզի վրայի սուբյեկտ:

Իրականությունը քո ասելով չէ:

Հանրայինը կերտվում է եղած արժեքայինով ու նրանից ածանցվող հետևություններով: Քաղաքականը՝ հանրայինի թուլություններով ու բացթողումներով:

Լուրջ դեմքի 90 տոկոսը դատարկությունն է, տաս տոկոսն էլ՝ սրիկան:

Պատերազմում պարտված երկրները կարող են վերականգվել ստեղծագործ ու քրտնաջան աշխատանքով: Իսկ դանդաղ, ներսից փտող, ինքն իրեն կործանող երկրում այլասերվում է առաջին հերթին հենց մարդը, և այդ երկիրն ու ազգը վերականգնվելու շանս չունեն:

Որ լեզուն ամեն մեկին հասու լիներ, այսքան «անասուն» աշխարհի վրա չէր լինի:

Համահավասար տգիտության պայմաններում հանրային դրվածքներն այլ են՝ սրիկան հանճարեղ է, գողը՝ օլիգարխ, տառաճանաչը՝ ակադեմիկոս, հանցագործը՝ հերոս, նորմալներն էլ՝ անկյուն քշված:

Եթե մարդկությունը շարժվեր առանց տեղական ու համաշխարհային օլիգարխիայի մեքենայությունների, հիմա այն առնվազն 22 դարում կլիներ:

Մի բան ասելու համար այդ բանը նախօրոք մտածած պետք է լինեք, մտովի այն հղկած, քանդակագործի պես՝ ավելորդը հանած, հստակեցրած, մեջը միայն էությունը թողած, ու ոչ մի բան ավել:

Մեծ մարդկանց համար իշխանությունը մեծագործություններ անելու լծակ է, իսկ գաճաճների համար՝ հրեշանալու արտոնագիր:

Բնությունը մեկ բանաձև ունի՝ հաղթում է ուժեղը, անկախ «ուժեղության» որակից:

Լեզվին տիրապետելն ասվածը հասկանալու ընդամենը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է:

Ամեն ժողովուրդ, ամեն հանրություն ու ամեն մարդ իր սեփական տաբուներն ունի: Եթե այլ ժողովուրդը, այլ հանրությունը, կամ քո կողքին եղած մեկը իր տաբուներն է տարածում քեզ վրա, և դու համակերպվում ես, ապա դու այլևս ստրուկ ես:

Պատերազմի իմաստը չհասկացած ազգերը մահանում են ներքին թշնամու ձեռքից:

Ստորին ենթակա լինելն առավել ստորություն է, նրան քծնելը՝ ճիվաղություն, իսկ այդ դիրքի համար ատամներով պայքարելը՝ ողորմելի տմարդություն:

Հարաբերականության տեսությունը միայն ֆիզիկոսների համար չէ, այլ մարդու և մարդկության համար է, լայնախոհության ու փիլիսոփայական գործիք է՝ կողմնորոշվելու և ֆիզիկական, և մտավոր աշխարհում:

Հաղթելու համար առաջնայինը մեթոդաբանությունն է, այլ ոչ թե գաղափարը:

Ինտելեկտի ամենահիմնական հատկությունը դիմացի ինտելեկտը գնահատել-հարգելն է՝ ցավոք ու դժբախտաբար:

Շարունակելի


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes