Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Միայն համբալը կարող է պատերազմող, դատարկվող երկրում օլիգարխ լինել ու դրանից կայֆ բռնել

20 Ապրիլի, 2015 Արա Հարությունյան
Կիսվել

Մտորումներ

Հավասարվելու համար նախ բարձրանալ է պետք:

Գեղցիների առնվազն 90 տոկոսը Երևանում է ծնվել, մեծացել ու գեղցիացել:

Փողով շատ բան կարող ես առնել, բայց փողով կարող ես նաև մի ակնթարթում ապացուցել քո ոչնչությունը:

Եթե հավից բարձրագույն մաթեմ ես պահանջում, ուրեմն դու էլ հավից հեռու չես:

Չարյաց փոքրագույնով գնալու արահետը ամենակարճ ճանապարհն է դեպի չարյաց վատթարագույնը:

Հաղթանակն ապահովվում է իմաստությամբ, խելքով, կամքով և որ կարևորն է` նաև հարձակմամբ:

Պարտությունը դա տգիտության, անճարակության, ապաշնորհության և միայն վերջին հերթին՝ նաև ֆիզիկական թուլության հետևանք է:

Իրավունքն անտեր մահակ է, ով վերցրեց իր ձեռքը, նա էլ տերն է:

Քաղաքականության մեջ ճշմարտության հակադիր բևեռը հաճախ ոչ թե կեղծիքն է, այլ շահը:

Փչացած հասարակության տղամարդն է փչացածը, ոչ կինը:

Վատից վատին գնալով ի վերջո հասնում ես գերեզման:

Քիչ փողը աշխատանքի էկվիվալենտ է ու ապրուստի միջոց:

Մի քիչ ավելի շատ փողն արդեն հարաբերությունների դաշտ է ու բարեկեցություն: Դրանից շատը հարստություն է ու միջավայր: Շատ-շատը՝ իշխանություն: Անհաշվելի շատը՝ մարդակերություն:

Ամեն տկարամիտ իրան հանճարեղի տեղ դրած պոռնկություն է անում:

Սիզիփոսի առասպելականն ու բրոունյանը եկել հատվել են մեր տարածքներում որպես բնափիլիսոփայական անքակտելի դիալեկտիկա:

Դե Հայաստանն ուրիշ հող է էլի՝ հնոտ, գռանիտոտ ու դժբախտության իր ծիածաններով:

Անհնար է կռվել այսբերգի վերջրյա մասի դեմ միայն:

Մարդկության գիտատեխնիկական ապագան որոշում են փայլուն մտքի մարդիկ, ճակատագիրը՝ տգետները, իսկ առօրյան՝ դեգեներատները:

Երբ գնում է քո սերունդը և նորն էլ լրիվ այլ է՝ մնում ես մենակ ու դեմ հանդիման անցած ու գալիք ժամանակին:

Մեծ մանդրաժ է, երբ հասկանում ես, որ կարեւոր տմտբմբացնող գլուխն անկախ ուղեղից է տմտմբում:

Սխալ են ասել, թե ոչնչից ոչինչ չի ստեղծվում: Ոչնչից ստեղծվում է ոչնչությունը:

Ներքին ու արտաքին թշնամին բացարձակապես նույնն են, երբ հանրությունը պրիմիտիվ է՝ հեքիաթների ու փրկիչների մեջ շշկռած ու սափրագլուխների դեմ էլ՝ թե հոգեբանորեն և թե ֆիզիկապես անզեն:

Ամեն սերնդի հեռանալով, երկրից հեռանում է նաև այդ սերնդի աշխարհը:

Փոքր ու պրովինցիալ տարածքներում տրագեդիան ու կոմեդիան միացած են:

Մարդը դարի հետ կապ չունի, իրեն տրված է իր սերնդի կյանքի հատվածը՝ 20-25 տարի: Հետոն արդեն մարդուն ոչնչացնելու ձև է:

Համառից հետո սուպերհամառը չէ` իդիոտն է:

Ամեն մեկն իր ձևով ու իրեն հասու ինքնախաբեությամբ ի է իրեն խաբում:

Համբալությունը գործ կամ աշխատանք չէ, մտածելակերպ է: Եվ միայն համբալը կարող է պատերազմող, չոքած ու դատարկվող երկրում օլիգարխ լինել ու դրանից կայֆ բռնել:

Անիմաստ է սկզբունքը օրենքի, կամ էլ օրենքը սկզբունքի դեմ դնելը: Սկզբունքը միայն սկզբունքին և օրենքը միայն օրենքին կարող է հակադրվել:

Հաց ու պանրի էնպիսի պակաս կա, որ հազար Հարվարդ ու Օքսֆորդ մեր համար  օր ու գիշեր աշխատեն, չեն հագեցնի քաղցը:

Միլիոն մեծամիտից մեկը հանճար է, մնացածը՝ տգետ:

Հայաստանյան ԽԾԲ-ն, որ դիմանալու մեխանիզմ էր սովետի օրոք, դարձավ կործանվելու մեխանիզմ՝ անկախության օրոք:

Աղքատությունը բերում է և անտարբերության ու անկյալության, և բարոյալքման: Եվ հակառակը՝ բարոյալքումը բերում է աղքատության, ցինիզմի ու անկյալության:

Հաղթելու համար համառությունն ու պնդաճակատությունը քիչ է, խելք էլ է պետք:

Դժվարամարս է մարդը, եթե նույնիսկ հասուն տարիքում չի տարբերակում, թե ում առջև խոնարհվի, ում արհամարհի ու ում քացու տակ գցի:

Եթե քեզանից առավելին չես տեսնում, գնահատում ու հարգում, ապա հիվանդ ես:

Եթե ստորի ու ստահակի դեմը չես առնում՝ տգետ ես: Եթե անլուրջի ու դատարկի հետ ես բանավիճում, ապա միջավայրն ես անլրջացնում ու դատարկում այն մտքից ու արժանապատվությունից:

Տարբերակիր դիմացինին համաձայն իմաստի ու բովանդակության, այլ ոչ ֆոտոշոփած տեսքի, խոսքի ու փքված կարևորության:

Ամենամեծ սրիկայությունը սրիկային թիկունք կանգնելն է:

Լեզվի տակ ոսկոր չունենալը չի ձերբազատում գլխում ուղեղ չունենալու հետևանքներից:

Ոչխարի գլխին ավետարան կարդացին, ասաց՝ բա էս գելն ուր ա, ուշանում ա: Ասողին հասկացող ա պետք:

Ճշմարտությունը կյանք մտնելու իր հատուկ ուղիներն ունի: Առաջին հայացքից ճիշտ թվացողը կարող է ոչ միայն լավագույնը չլինել, այլ կործանարար էլ լինել:

Մի կյանքը քիչ է դաս առնելու համար, պետք է խեղվես էլ, որ էլ չկարենաս «թփրտալ», ու նոր մի գուցե խելքդ տեղը գա:

Մուննաթոտ հայացքը մարդու ինտելեկտը չափելու ամենաճշգրիտ սանդղակն է:

Արտակարգ խելոք՝ թե 3 տարեկան երեխան ու թե 60 տարեկան հասուն մարդը հավասարապես գրավիչ են:

Հումորազրկությունը դաժան անձնական դեֆեկտ է: Իսկ հումորազուրկ-լուրջերի կերտած իրականությունը՝ դժոխք:

Պետությունը տարածքով ու բնակչությամբ չէ՝ ամբիցիայով ու խելքով է:

Հասկացվելու համար նույն լեզվով խոսելը բավարար չէ: Պետք է իջնես ու հավասարվես դիմացինիդ պլինտուսին: Իսկ թե այդ դեպքում որդ որին “կհասկացնի”, արդեն այլ հարց է:

Տգիտությունը գիտելիքի պակասը չէ: Այն աշխարհայացք է՝ նայելու ու չտեսնելու, լսելու ու չընկալելու, մտածելու ու չհասկանալու, հիշելու ու դաս չառնելու, համառորեն որպես մարդ ու քաղաքացի չկայանալու:

Հայերն արդեն սկսել են ոչ թե հեծանիվ հնարել, այլ ապացուցել, որ հեծանիվը դեռ հնարված էլ չի:

Դիրքի հասած ոչնչության առաջին հատկանիշը դիմացինին շաղակրատել- քամակ մտնելն է: Դիրքի չհասած ոչնչության առաջին հատկանիշը դիմացինին չտեսնել, չգնահատել, բանի տեղ չդնելն է:

Ճշմարտության հասցեատերը միայն և միայն հանրությունն է, այլ ոչ սուբյեկտը, որին այն բնութագրում է և նպատակ ունի սթափեցնելու: Եվ այդ ճշմարտության ուժի ներքո հանրությունը պետք է կարողանա  ստիպել սուբյեկտին հաշվի նստել իր ու ճմշարտության հետ:

Հանճարի մեծությունը լուծած խնդրի մեջ է: Քաղաքական գործչի մեծությունը՝ մարդկանց տված օգուտի:

Շարունակելի


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes