Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Հայկական քաղաքական թատրոնների փակումը

7 Մարտի, 2015 Արա Հարությունյան
Կիսվել

ԲՀԿ-ի քաղաքական դաշտից հեռանալու հետ կապված, շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչ է նշանակում դա քաղաքագիտական առումով և ինչ հետևանքներ է պետք ակնկալել:

Այս հարցերին պատասխանելու համար նախապես պետք է հասկանալ, թե ինչ բան է կուսակցություն ասածն ինքնին, որոնք են կուսակցությունների գոյության անհրաժեշտ և բավարար պայմանները, և ինչքանով է ներկա ներհայկական-պետական- քաղաքական-քաղաքացիական միջավայրը բարենապաստ կուսակցությունների գոյության համար:

Նորագույն պատմության մեջ կուսակցությունների առաջ գալը զուգահեռված է ժողովրդավարության հետ: Որպես ժամանակակից ժողովրդավարության սկիզբ համարվում է 13-րդ դարում կերտված անգլիական պառլամենտը: Անգլիական պառլամենտում սկզբնապես ներկայացված էին կղերարականությունը, ազնվականությունը (հիմնականում ֆեոդալները և թագավորի մերձավորները) և նոր-նոր առաջացող ձեռնարկատերերը: Պառլամենտի ընտրություններն ունեցվածքի ցենզով էին անց կացվում: Ընտրությանն իրավունք ուներ ամեն ոք, որը ընտրության պահին կներկայացներ 20 շիլինգ, որպես իր ունեւոր լինելու վկայություն: Այդ պառլամենտը մի կողից ներկայացուցչություն էր ներառում իր մեջ, մյուս կողմից էլ թագավորից անկախ ներհանրային օրինականություն ապահովողն էր:

Պառլամենտը իշխանության 3 թևերից մեկն էր՝ օրինաստեղծ թևը, որը օրենքներ ստեղծելով և դրանք ներդնելով ու դատարանի միջոցով ապահովելով, կարգ ու կանոն ու սկզբունքայնություն էր ներդնում պետական կյանքում:

Առաջին քաղաքական կուսակցությունները՝ Վիգերի և Տորիների կուսակցությունները, առաջացան 17 դարում: Տորիները թագավորի կողմնակիցներն էին, Վիգերը՝ հասարակ ժողովրդի: Սկզբնապես իրենց դիրքորոշումներով տարանջատվելով  արդեն իսկ ընտրված պառլամենտի ներսում, հետագայում կուսակցականությունը սկսեց օգտագործվել որպես շահերի շուրջ համախմբման, գաղափարների գեներացման  միջոց և որպես ընտրական մեխանիզմ:

Քաղաքագետների մոտ կան տարբեր տեսակետներ՝ պառլամենտի ու  ժողովրդավարության առաջացման սկզբապատճառների առումով:

Ըստ ավանդական մոտեցումների, կան ժողովրդավարության առաջացման ու պահպանման մոտ 30 գործոններ, ներառյալ ազատ շուկան, բողոքականությունը, տեխնիկական առաջընթացը, աշխատանքի բազմապրոֆիլ մասնագիտացումը, կապիտալիզմը, տեխնոլոգիական զարգացումը, մարդու իրավունքները, քաղաքացիական ինստիտուտները, և այլն:

Իմ պատկերացմամբ, առաջնայինը դա կղզիի պայմաներն էին, երբ Անգլիայում հարևան փոքր իշխանապետություններն իրար հանդեպ տարվող մշտական  նվաճողական պատերազմներով ի վերջո հասան կղզու ափերին: Եւ երբ այլևս նվաճելու հարևան չմնաց, միացյալ պետության ներսում ստիպված էին համակերպվել դրվածքին և ներքին համակեցության կանոններ ստեղծել, որում գերադասելի էին դառնում անհատական  իրավունքների օրենսդրական ապահովումը և ներկայացչությունը հավաքական օրենսդիր մարմնում:

Այս տեսակետից նայելով անտիկ աշխարհին, բացատրելի են դառնում նաև հունական և հռոմեական պառլամենտարիզմները, որոնք մասնակի կղզիականության հետևանք էին:

Պառլամենտարիզմը հետագայում Անգլիայից տարածվեց մայրցամաքային Եվրոպա՝ որպես քաղաքակրթականի տարր: Ու այնուհետ անցավ Ամերիկա, որպես էթնիկ արժեքային:

Իսկ մեր ժամանակներում նրա տարածումն աշխարհով մեկ կատարվեց տարբեր մեխանիզմներով:  Ըստ որում, մեխանիզմների տարբերությունը պայմանավորված էր տեղական ժողովուրդների արժեքային դրվածքներով:

Ժողովուրդները, որոնք ունեին կայուն պետականության ու ներքին օրինականության մշակույթ, հեշտությամբ անցան անգլիական տիպի ժողովրդավարության: Իսկ նրանք, ովքեր չունեին՝ կամ չանցան, կամ էլ իրենց համար ներդրեցին ժողովրդավարության միջանկյալ տարատեսակները:

Հարցը, թե ինչպես եղավ, որ նույնիսկ վայրենի ցեղերը վերցրեցին ժողովրդավարական պատրաստի սկզբուքները, ներդրեցին իրենց երկրներում ու հիմա նորմալ զարգանում են, ունի հետևյալ պատասխանը: Ասիական վագրերում դրանք ոչ թե մաքուր ժողովրդավարական մոդելներ են, այլ միջնորդված են ավտորիտար տեխնոկրատական մոտեցումներով՝ մարդիկ ազգովի ենթարկվում են կառավարչին և օրենքներին՝ ընդունելով օրենքների գերակայությունը:

Աֆրիկայում դեռ հեղհեղուկ է վիճակը՝ այնտեղ առկա է և մարդակերությունը, և նորմալ ժողովրդավարությունը:

Ընդհանրացնելով ասվածը, պետք է նկատել, որ պառլամենտարիզմն ու կուսակցական մեխանիզմներն իմաստալից են միայն ու միայն ներքին օրինականության և անկախ ու արդար դատարանի առկայության պայմաններում: Եւ բացարձակապես անիմաստ են անօրիանական միջավայրում:

Գալով Հայաստանին, արժե նշել, որ 1994-ից՝ հրադադարից հետո, արտակարգ  պայմաններ էին առաջացել մեզ մոտ կղզիական, հենց անգլիական տիպի ժողովրդավարության ստեղծման համար: Հայաստանը գործնականում շրջափակված էր (և դեռ շրջափակված է/), և մենք ինչ որ առումով կղզիական էինք: Բայց ներքին արժեքային թուլությունների պատճառով մեզանում գերիշխող դարձավ պատերազմի շահագործմամբ հղփացածների և գեներալիտետի բեսպրեդելի սինդրոմը, և աստիճանաբար երկիրն ընկղմվեց բեսպրեդելի մեջ:

Եթե հետ նայելու լինենք, ապա կտեսնենք, որ որպես հանրություն մենք պարտվել ենք  և գեներալիտետին, և քրեականին, և թաղային տականքին, և աճպարարներին, և խաբեբաներին, և քցողներին, և տգետներին: Մեզ կարողացել են հիմարացնել ու ենթարկել բոլոր նրանք, ովքեր չեն ալարել մեկ քայլ կողք անել գեղջկական պարզամտությունից և լուրջ մարդու իմիտացիա-միմիկրիա անել:

Եզրակացություն: Հայաստանի պես բեսպրեդել երկրում, ուր ոչ միայն օրենքները չեն գործում, այլև հանրության ներսում ժողովրդավարական գիտակցությունն է բացակայում, ու մարդն իր անմիջական բարեկամ սրիկային չի տեսնում որպես հանցագործի ու նրանից հաշիվ չի պահանջում, չի կարող որևէ կուսակցություն գոյություն ունենալ:

Անկախությունից անցած 24 տարիներն ապացուցում են, որ մենք հիմնովին մերժել ենք ժողովրդավարության ներմուծման հարցը և զլացել ենք կերտել մեր տարբերակը:

Փաստացի, ներկա պահին, Հայաստանի ժողովրդավարացման ու կուսակցությունների առաջացման խնդիրը մեթոդապես հետ է գնացած առնվազն մինչև անգլիականի 12-րդ դարը, երբ երկիրը թաղված էր հաշիվ մաքրելու ինտրիգների ու արյան մեջ:

Խիստ կարևոր է նշել, որ մինչև հիմա իշխանությունը 12-րդ դարի սկզբունքերի մեջ է եղել, իշխանական ոհմակը հենց իրար վերացնելով է կերտվել: Եւ հանրությունն է պարզամիտը, որին թվում է, թե ինքը 21-րդ դարում է:

Այ այսպիսի դրվածքների առկայությամբ, Հայաստանում ժողովրդավարություն, պառլամենտարիզմ ու կուսակցականություն չի կարող գոյություն ունենալ թե օրենքի դաշտի բացակայության ու թե մարդկանց մեջ օրինականության զգացողության բացակայության պատճառով:

Հետևաբար, ԲՀԿ-ի քաղաքական դաշտից հեռանալ-հեռացվելը խիստ օրինաչափ պրոցես էր՝ դա մինչև այժմ երկրում բեմադրվող բազմաթիվ թատրոններից մեկի՝ կուսակցականության թատրոնի փակումն էր:

Հաջորդ թատրոնները՝ ընտրությունների թատրոնը, դատարանի թատրոնը, օրենքների ու անկախ դատավորի թատրոնը, քաղաքացիական ու մարդու  իրավուքների թատրոնը, նախագահի, պառլամենտի, նախարարությունների թատրոնները ևս փակվելու են:

Խնդիրն այն է, թե արդյոք նրանք կփակվեն պետությունը փրկելու, թե կործանելու համար:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes