Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Խնդիրը խուժանին հաղթելն է

7 Հունվարի, 2015 Արա Հարությունյան
Կիսվել

Քաղաքակրթության պատմությունը բազմաթիվ սահմանումներ ունի իշխանություն-ժողովուրդ հարաբերությունների մասին:

Ամենատարածվածը «ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանություններին» թեզն է: Ի նկատի է առնվում, որ ժողովուրդն իր թուլությամբ կամ հակառակը՝ կամայինով, կերտում է իրեն համապատասխան, հայելային իշխանություն:

Բայց պատմությունը քիչ բան է ասում այն մասին, թե ինչ է հնարավոր անել, երբ իշխանությունը ոչ միայն վատն է, այլ մարդկանց անխնա հալածում է և երկիրն էլ  տանում կործանման:

Պատմությունից մեզ հայտնի են հեղափոխություններ, պալատական հեղաշրջումներ, հրաժարականի մեխանիզմը, պետական գանձարանի  հափշտակմամբ՝ «հայդա Փարիզը»: Տարբերակները մի գուցե շատ են, բայց մեր պարագայում հնարավոր կիրառելիները երևի դեռևս հայտնագործված չեն մարդկության կողմից:

Մի քանի աննախադեպ գործոններ կան, որոնք նման առատությամբ ու սրությամբ առկա չեն այլ երկրների ու ժողովուրդների պարագայում, և որոնք անկանխատեսելի են դարձնում մեր հետագան:

Որո՞նք են դրանք:

Սկզբում դիտարկենք բացասականները:

1. Գենոցիդի գործոնն է իր սկզբունքային հետևանքներով՝ զոհի և խեղճի  հոգեբանությամբ, աշխարհից օգնության ակնկալիքով, ներհանրայինում միմյանց հանդեպ գթասրտության սպասումով, նոր գենոցիդի վտանգով:

2. Պետկանության փորձի պակասը: Մասնավորապես, հայկական վերջին 3 պետականությունների կերտումը արտաքին գործընթացների հետևանք է եղել, այլ ոչ հայկական նպատակամղված քաղաքական պրոցես: Դրսից հեշտորեն ժառանգված  պետականությունն ու իշխանություն ձևավորելու ձևականությունը հանգեցրել են ստահակների առատությանը նրանում և ի վերջո՝ իշխանության բացարձակ քրեականացմանը:

3. Մեծաթիվ սփյուռքի առկայությունը, որն իր ֆինանսական օգնությամբ ու տրանսֆերտներով երկրի ներսում կերտել է խնամառուի սինդրոմը, զրկելով մարդանց ինքուրույնությունից և հետ պահելով սեփական շահերի հետապնդումից:

4. Իշխանական բեսպրեդելի և կիսապատերզմական վիճակի ու արտագաղթի պատճառով երկիրը դեմոգրաֆիական աղետի մեջ է:

Թվարկված 4 բացասական գործոնները հետանկախական տարիներին կարող էին հավասարակաշռվել մի շարք օբյեկտիվ առավելություններով, որոնք Հայաստանն ուներ և դեռևս ունի:

1. Հայաստանի տարածքում է գտնվում Գյումրու ռազմաբազան, որը չունենալու դեպքում Ռուսաստանը ռեգիոնալ գերտերության կարգավիճակից ակնթարթորեն կհայտնվի չորրորդական կարևորության երկրի կարգավիճակում: Նույնիսկ միայն այս գործոն-լծակի շահարկումը Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանին կարող էր ապահովել արտակարգ ճկունություն արևմուտք-արևելք հարաբերություններում: Բայց հեռու լինելով դիվանագիտական, մասնագիտական ու սկզբունքայնության ստանդարտներից, երկրի իշխանությունները այն 49 տարով հանձնեցին ռուսներին՝ որպես ռազմակայան: Եվ մեր պետությունը հենց դրանով դարձավ ոչ սուբյեկտային առևտրի առարկա:

2. Հայաստանը նաև բազմաչափ խաչմերուկ է, գեոքաղաքական, արևմուտք-արևելք և Ռուսաստան- Թուրքիա-Իրան հակամարտությունների ռեգիոնալ կենտրոն: Այս առանցքներում Հայաստանը կարող էր իրեն դրսևորել որպես լիիրավ և որոշիչ սուբյեկտ՝ իր շահերի և պահանջների պարտադրմամբ: Բայց փոխարենը, իշխանական կրիմինալության պատճառով, դարձավ Ռուսաստանի խամաճիկը:

Հայ ավանգարդային քաղաքական միտքը այսօր էլ դա կապում է Ռուսաստանի ագրեսիվության հետ մեր հանդեպ: Բայց ակնհայտ է, որ մեր վիճակը արդյունք է հայկական իշխանական-դիվանագիտականի ողբերգական անորակության:

Հակաճառողներին կարող եմ շեշտել Ռուսաստանից անկախացած Վրաստանի, դեռ 90-ականներից Ռուսաստանից ամբողջապես անկախացած Ադրբեջանի, մերձբալթյան երկրների օրինակները: Նույնիսկ այսօր, ԵՏՄ մտած Բելառուսն ու Ղազախստանն իրենք են Ռուսաստանին պարտադրում պայմաններ, այն դեպքում, երբ հայկական նախագահը իրեն պահում է որպես իրավունքները զիջած ու անկոչ հյուր նրանում:

3. Հայաստանը քրստոնեություն-իսլամ շփման սահմանն է: Մեր պարագայում, պատերազմը կրոնական մեծ բաղադրիչ ունի իր մեջ, և նաև այդ փաստի հետ կապված, մենք կարող էինք աշխարհին առաջարկել կրոնական հաշտեցման սեփական մոդելները և դրանով համակրանք ձեռք բերել արտաքին լսարաններում:

Փոխարենը, հայ կրոնավորները ընկղմվել են բենթլիական-օլիգարխիականի մեջ, իսկ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաներն էլ աղոթքների մեջ են՝ արհամարհելով եկեղեցու և պետության տարանջատ լինելու միջազգային տարրական նորմերը:

4. Հայաստանում է գտնվում արդեն գոյություն ունեցող ռեգիոնալ երկաթուղային խաչմերուկը: Սակայն «զարմալիորեն» այն ամբողջությամբ ու բոլոր կողմերից կասեցված է: Հայաստանը երբեք քայլեր չարեց այն վերագործարկելու, որպես բանակցությունների առարկա շահագրգռելու և որոշակի պայմաններով նրա  վերագործարկմանն ուղղված քայլեր անելու: Փոխարենը, 94-96 թթ, հայ «փառապանծ» գեներելիտետն ապամոնտաժեց ու որպես մետաղ իրանյան գործարարներին  վաճառեց երկաթուղու ռելսերի մեծ հատվածներ:

5. Հայաստանը ռեգիոնալ միակ երկիրն է, որն ատոմակայան ունի: Մենք կարող էինք ատոմակայանի առկայությունն օգտագործել որպես կարևոր գործոն՝ պատերազմական վիճակում պատահական կամ կանխամտածված դիվերսիայի հետևանքով միջազգային մեծ աղետի աղբյուրի առումով: Նրա շուրջ հնարավոր էր սրել ուշադրությունը մեր էներգետիկ և ֆիզիկական անվտանգության առումով: Բայց ոնց գիտենք, ատոմակայանը դարձել է միայն ու միայն ռուսական ու միջազգային շանտաժի լծակ:

6. Նույն սփյուռքը փողի դոնորի էժանագին կարգավիճակից կարող էր դառնալ  որպես Հայաստան պետության և հայության խնդիրների առաջխաղացման հարցերով զբաղվող միջազգային առանձին լոբբսիտական սուբյեկտ: Եթե իհարկե լուրջ մոտեցումներ լինեին առաջարկված հայ էլիտայի կողմից, և աշխատանքի բաժանում կազմակերպված լիներ դիվանագիտական ու հայության աչքի ընկնող գործիչների միջև: Համատարած դատարկախոսությունն այս հնարավորությունն էլ ոչնչացրեց:

Բազմաթիվ այլ դրական լծակներ էլ ունի Հայաստանը, բայց անիմաստ է դրանք շարադրելը, որովհետև եթե կարևորների գծով ոչինչ չի արվել, ապա դրանցով  առավել ևս չի արվելու:

Հետանկախական տարիներին մենք շարունակաբար ունեցանք իշխանություն-ժողովուրդ հարաբերությունների դեգրադացիա՝  դեպի ֆեոդալական, ավազակային, քրեական ռեժիմը:

Ներկայում հայաստանյան ժողովուրդը ապասուբյեկտայնացած տարածքում է, որի օրհասական ապագան բոլորն են զգում, բայց անելիքը ոչ մի կերպ չի երևում:

1996 թվականի նախագահի ընտրություններում մարդկանց հույսը իշխանությունը նոր թիմով  փոխելն էր: 1998-ին արդեն հույսը փրկիչն էր: 2003, 2008, 2013 թվականներին փրկիչի կերպարը ավելի ու ավելի խորացավ՝ վերջում հասնելով արդեն հացադուլավորին ու կղերական աճպարարությանը:

Ներկայում էլ գիտենք  որ վատ է, շատ վատ է ու մի բան է պետք անել: Այո, «մի բան է պետք անել»:

Ցավոք, քաղաքականում երբեք «մի բան անելը» արդյունքի չի բերում: Մանավանդ Հայաստանում, ուր իշխանությունը խուժանի և ոչ խուժանի քսանամյա անխնա կործանման տանող պայքարի արդյունքն է: Խնդիրը խուժանին հաղթելն է, բայց ինչպե՞ս:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes