Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Հասել է Ռուսաստանի հերթը

9 Դեկտեմբերի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Ամերիկացիները շտապում են ռուսների դեմ անզիջում, միջուկային առճակատման: Միջուկայինը շեշտում եմ, որովհետև ռուսական ռազմականի ընդգծված ցուցադրումներին ի պատասխան՝ ամերիկացիներն էլ 3 հեռահար հրթիռներ փորձարկեցին: Իսկ հետո էլ, Կոնգրեսում 411-10 հարաբերակցությամբ Ռուսաստանի դեմ քվեարկությունն արեցին, այն դեպքում, երբ իրաքյան պատերազմի համար կողմ և դեմ ձայները 243-107 էին:

Ակնհայտ է, որ Ռուսաստանի դեմ ծավալվողը գեոքաղաքական հարց չէ այլևս, այլ ցուցգցվանգային պարամետրեր ցուցաբերող համառ ու մոբիլիզացիոն նախապատերազմ:

Սա միայն մեկ դեպքում է իմաստալից՝ եթե ինչ որ արտակարգ, խորքային պատճառ կա, որի մասին մենք՝ հասարակ մահկանացուներս, անտեղյակ ենք: Իսկ կոնգրեսականներն ու աշխարհի ճակատագիր որոշողները դա հստակ գիտեն: Երկիր-երկրի հետևից կործանվում է, բայց խոստացված ժողովրդավարությունը ոչ մի կերպ չի երևում: Եվ ավիրումն էլ ավելի է ծավալվելու, եթե միջոց չգտնվի այս ամենակուլ պրոցեսի դեմն առնելու:

Ներկայացնեմ իմ տեսակետը:

Քաղաքագիտական դիտանկյունից հիմնավորվող է, բայց քչերին է հայտնի, որ մինչև վերջերս, մարդուց հետո փողն իրենից ներկայացնում էր երկրորդ կարևոր սուբյեկտը մոլորակի վրա: Այն ցուցաբերում էր սուբյեկտին հատուկ համարյա բոլոր հատկությունները: Ուղղակի անմիջականորեն որոշումներ չէր կայացնում, այլ որոշում կայացնողներին պարտադրում էր, որպեսզի նրանք իրենց որոշումներով  նպաստեն իր ընդլայմանը, գերակայությանն ու ապահովությանը:

Իսկ ներկա գլոբալ աշխարհում, արդեն միակ գլխավոր սուբյեկտը գլոբալ փողն է դարձել: Եվ այդ փողն էլ դոլարն է, որին և ստորադասված է ամեն ինչ՝ ընդհուպ մինչև կյանքը մոլորակի վրա:

Ներկայում, որպես սուբյեկտ, դոլարն է «կառավարում» մոլորակի անց ու դարձը: 1944 թվականի Բրետտոն Վուդսյան պայմանավորվածություններից հետո, դոլարը դարձել էր միակ միջազգային փոխարժեքը: Իսկ 1971-ից հետո, երբ դոլարը կտրվեց ոսկուց, իսկ այնուհետև էլ որպես իր հիմք յուրացրեց նավթի առևտրի միջոց լինելու մոնոպոլիան, պետրոդոլարը դարձավ որևէ պատասխանատվությունից դուրս միջազգային փոխարժեք:

Մինչ Սովետ միության կործանումը, երկբևեռության պայմաններում, դոլարի՝ որպես սուբյեկտի ուժը սահմանափակ էր, քանի որ առկա էր միջուկային դիմակայությունը, և երկու սիստեմն էլ սպասարկում էին գեոքաղաքական, ռազմաստրատեգիական հավասարակշռությունները: Այսինքն դոլարից վեր շահեր ու գործոններ կային, և մասնակիորեն անկախ որոշում կայացնող մարդիկ կային, որոնք և տնօրինում էին  միջազգային կյանքը:

1991-ից, Սովետ Միության փլուզումից հետո, դոլարը նվաճեց նաև հետսովետական ֆինանսական տարածքը և աստիճանաբար դարձավ համաշխարհային ամենազոր  գլոբալ դրամային փոխարժեքը:

Ներկայում, որպես պահուստային հիմնական փոխարժեք դոլարն ու եվրոն համապատասխանաբար ունեն 61% և 24%  ներկայություն համաշխարհային ֆինանսական հոսքերում: Այլ ազգային փոխարժեքները (15%), ներառյալ ռուբլին և յուանը, չնչին ներկայություն ունեն միջազգային փոխհաշվարկներում:

Սակայն խնդիրն այն է, որ փողային այս հարաբերակցությունները որևէ կերպ չեն արտացոլում ներկա աշխարհի օբյեկտիվ տնտեսականն ու տարբեր երկրների գումարային, իրական ակտիվությունների մասնաչափը միջազգային գլոբալ հաշվեկշիռներում:

Օրինակ Չինաստանն իր արտադրության ֆիզիկական ծավալներով արդեն իսկ գերազանցել է ԱՄՆ-ին: Բայց և ամեն ինչը, ներառյալ Չինաստանի ու մյուսների արտադրածը, վաճառվում և փոխառվում է միայն դոլարով: Եվ դոլարի կառավարումն  իր ձեռքերում ունեցող ֆինանսական օլիգարխիան ունի դիվիդենտներ՝ հենց միայն այս փաստից իսկ:

Իհարկե, հումքային և արտադրող երկրները գոհ չեն իրերի այս դրվածքից, քանի որ փաստացի ստորադասված են ու հարկ են վճարում դոլարի ու եվրոյի տերերին, բայց և անզոր են դրվածքները փոխելու:

Ամեն ինչ հին ընթացքով, սահուն կընթանար հետագայում ևս, եթե արևմտյան ֆինանսական ներքին դաշտի ճգնաժամային խնդիրներ չլինեին 2 կարևորագույն հարցերով:

Բորսայական դերիվատիվներ-դոլար, ինչպես նաև ոսկի-դոլար հարաբերակցությունները դարձել են փոխադարձ ժխտողական ու դուրս են եկել նորմալ տրամաբանականից:

Վերջին երկու տասնամյակում բորսայում ստեղծվել է դերիվատիվների ահռելի շուկա, որն արագորեն աճում է և արդեն բազմակի անգամ գերազանցում է իրական, ֆիզիկական շուկայի գումարային արժեքը: Ներկայում դերիվատիվների շուկան գնահատվում է մոտ 710 տրիլիոն դոլար, որը երևակայությունից դուրս թիվ է:

Բորսայում առկա է նաև մի այլ անոմալիա՝ թույլատրված է ինտերնետային արագ առք ու վաճառքը: Եվ օգտագործելով զուտ մաթեմատիկական-տեխնիկական միջոցներ, այդ հնարավորություններով զինված շուկայի միջնորդ մասնակիցները միկրովայրկյանների ընթացքում գեներացնում են արհեստական պահանջարկ-առաջարկ և իրական բաժնետերերին դրդում են ոչ հավասար պայմաններով և արհեստականորեն փոփոխված գնով առք ու վաճառքի: Սրա արդյունքն այն է, որ բորսան սկսել է կորցնել շուկայական օբյեկտիվությունը և տնտեսական լծակ լինելու իր գերակա ուժը:

Փաստացի, իրական փոխարժեքը (դոլարը) ու բորսան սկսել են դիստանցվել իրարից և այս անոմալ վիճակն անփոփոխ չի կարող մնալ:

Հաջորդ մեծ խնդիրը ֆիատ փողի խնդիրն է՝ այսինքն ոսկուց կամ որևէ այլ ֆիզիկական հիմքից անջատված թուղթ փողի պաշտպանության հարցը, որը ներկա՝ վիրտուալ փոխանցումների դարում, առավել ևս անլուծելի խնդիր է դարձել:

Պատմականորեն, փողը միշտ պաշտպանված է եղել կայուն, շոշափելի ֆիզիկական էկվիվալենտով, որը ենթակա չի եղել ինֆլյացիայի ու սպեկուլյացիաների: Եվ վերջին, գոնե 2,5-3 հազար տարիների ընթացքում դա եղել է ոսկին:

Ըստ տարբեր գնահատականների, ներկայում աշխարհում առկա ոսկին համարժեք է մոտ 8 տրիլիոն դոլարի: Իսկ համաշխարհային առձեռն, փաստացի, ֆիզիկական դոլարի քանակն ընդամենը 2,5-3 տրիլիոնի կարգի է /M0/: Իսկ ամբողջ փողը՝ M0, գումարած բանկերում պահվող գումարները, ներառյալ չեկերը, պարտավորությունները, կուտակումները և այլն՝ մոտ 10,5 տրիլիոն /M2/ : Եթե սրան գումարվեն նաև եվրոյի համարժեք թվերը, ապա կստանանք մոտ 13,5-14 տրիլիոն ընդհանուր փողի քանակ:

Այս քանակը մոտավորապես համարժեք կլիներ եղած ոսկուն, եթե չլիներ նշված 710 տրիլիոն վիրտուալ դերիվատիվների շուկան, ու պետական պարտատոմսերի մոտ 6 տրիլիոնանոց շուկան, որը ոսկուն փոխարինող միջնորդային փրկօղակ է բորսայական սպեկուլյատիվ խաղացողների համար:

Ստացվում է, որ համաշխարհային բորսայական ակտիվությունը, որը սպասարկում է փաստացի բոլոր տեսակի ֆինանսատնտեսական ակտիվությունները՝ ներառյալ նաև պետությունների ռազմականը, ներկայում տարանջատված է և դոլարից, և ոսկուց, և որևէ ֆիզիկական-նյութականից՝ ներառյալ արտադրականը:

Այն իր կյանքով է ապրում, որի միակ իմաստը իր իսկ աճն է՝ վիրտուալ թվերի աճը: Թվերն աճում են, բայց արդյունքում փողը` դոլարը կորցնում է իր հենարանները: Իսկ վիրուալ փողն էլ, իր աբսուրդները ծածկելու համար, դիմում է կողմնակի ագրեսիվ քայլերի: Վերջին տարիների ռազմական ագրեսիաները մի կողմից դոլարը կայունացնելու, իսկ մյուս կողմից էլ բորսայի ներքին հակասությունները քողարկելուն ուղղված քայլերն են:

Տարօրինակ վիճակ է ստեղծվել՝ միաբևեռ աշխարհի հումանոիդ տերերը սպասարկում են դոլարին, բայց չեն էլ հրաժարվում բորսայի աբսուրդներից: Ամեն նոր պատերազմով ինչ որ կուտակված պարտքեր մարվում են ու որոշ շեղված հավասարակշռություններ վերականգնվում: Բայց կարևորագույն կոնցեպտուալ հարցերը՝ կայուն, շոշափելի, ոչ վիրտուալ փոխարժեքով դոլարի պաշտպանվածության հարցը և բորսայի վիրտուալ սանձարձակությունների սաստման հարցերը լուծում չեն ստանում:

Ակնհայտ է, որ շատերն են հասկանում, որ ներկա դարում, դոլարի իրական և միակ պաշտպանություն է դարձել ռազմական անբեկանելի հզորությունը և ֆիզիկական հիմքից զուրկ, տպվող դոլարով մնացածին ստորադաս պահելն ու նրանցից հարկ հավաքելը:

Այլ բառերով ասած, սա գլոբալ ստրկատիրություն է նշանակում: Այս մասին իհարկե բարձրաձայնել չի կարելի, բայց պետք է, որ դա մշտապես ցուցադրվի աշխարհին, որպեսզի բոլորը լռեն և չհամարձակվեն խոսել «թագավորի» մերկության մասին: Եվ ահա, որպես հետևանք, մտել ենք ավերիչ պատերազմների փուլ:
Հետաքրքիրն այն է, որ կա գլոբալ պրոցեսը՝ ի դեմս արաբական երկրներում իրացվող «ներքին» պատերազմների, և կա նրա  մինի մոդելը՝ Իսրայել-Պաղեստին, մշտական ավիրումով:

Երկու դեպքում էլ նույն մեթոդաբանությունն է և նույն կոնցեպուալ խնդիրը՝ ենթարկվեք: Դժվար է գուշակել, թե Իսրայելականը մեծ պրոցեսի փորձադաշտը չէ արդյոք:

Սովետ Միության փլուզումը ռազմաքաղաքական, գաղափարական գեոքաղաքական օբյեկտիվ պրոցես էր, որում փողային բաղադրիչը մասնակի էր: Իսկ այնուհետ՝  Հարավսլավիայից սկսած, պրոցեսները փողով պայմանավորված, ֆինանսական օլիգարխիայի կողմից հրահրված  էին՝ Իրաք, Աֆղանստան, Լիբիա, Եգիպտոս, Լիբանան, Սիրիա, իսկ հիմա էլ Ռուսաստան:

Կատարվողի մեթոդականը պարզ է՝ սկզբում դեմոնացնել երկրի լիդերին, իսկ հետո արդեն նրան որսալու նպատակով երկիրը ասպատակել-ավիրել:

Սա վաղուց հայտնի ռազմարդյունաբերական համալիրով պարտադրված պատերազմների ձեռագիրը չէ: Այլ մեթոդաբանություն է և այլ գործիքադարան: Հեղինակը և կառավարիչը միջազգային ֆինանսական օլիգարխիան է, որը լղոզված տեղադրության է և անհայտ դեմքերով:

Այն փողը սպասարկող մի կոնգլոմերատ է,  որը դուրս է մարդկայինից, կենսաբանականից,  հասարակականից,  նորմալից ու տրամաբանականից:

Նրան ենթակա են ԱՄՆ նախագահն ու իշխանության հիմնական  ճյուղերը, արևմտյան՝  գործնականում բոլոր երկրները:  Չենթարկվող զինակիցներն ուղղակի անձնապես են պատժվում, ամենաանսպասելի մեթոդներով, ինչպիսին օրինակ Միջազգային տարադրամային ֆոնդի նախագահ Դոմենիկ Կանի դեպքն էր: 

Փաստացի, մարդկությունը կանգնած է  մարդ և երկրներ հոշոտող  ռոբոտի առջև և այդ ռոբոտն էլ  ընդամենը, մի քանի հոգու ստրուկն է:

Ես կարծում եմ, որ գլոբալ փողի ճգնաժամը պետք է լուծվի գերերկրների լուրջ քննարկումներով ու միջազգային բանակցություններով: Գողական-քրեականի նմանակով ու միջուկայինի սպառնալիքով  բեսպրեդելն այս հարցում անթույլատրելի է:

Մարդկությունը 21 դարում է տեխնոլոգիապես ու առօրյա կյանքով, բայց նախամարդ է մնացել իր վերին անհատների անկառավարելի վարքով:

Իմ կարծիքով կարիբյան ճգնաժամը ներկա վիճակի համեմատ «անմեղ» խաղ է եղել:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes