Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Ո՞վ է իրական հերոսը

30 Նոյեմբերի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Ո՞վ է հերոսը: Առաջին հայացքից անիմաստ հարց է թվում, բայց փորձենք սահմանել հերոսին:

Իմ կարծիքով, հերոսը դա եզակի մեկն է, ով ի տարբերություն այլոց, իր արտակարգ ունակությունների շնորհիվ դիմում է ոչ ստանդարտ քայլերի և հասնում է հանրության համար դրական, բեկումնային արդյունքի:

Հերոսը կարող է նախագահ, կամ զորավար լինել, կարող է զինվոր, նույնիսկ հավաքարար կամ չոբան լինել: Բայց ամեն դեպքում, հերոսի հիմնական բնորոշիչը նրա ձեռք բերած արդյունքն է՝ անարդյունք հերոսն աբսուրդ է:

Օրինակ, չոբանի հերոսությունը գայլին դիմադրելը ու հոտը փրկելը կարող է լինել: Հավաքարարինը՝ գիշեր-ցերեկ աղբը հավաքելը, որ համաճարակ չտարածվի: Զինվորի հերոսությունը զինվորին անհամեմատ հակառակորդին վնաս հասցնելն է: Զորավարինը՝ նույնը:

Նախագահի հերոսությունն էլ իր երկիրը արհավիրքներից զերծ պահելն է: Արտակարգ քայլերով ներքին համերաշխություն ու հեռանկարային պայմաններ ստեղծելն է: Հարևան երկրների համեմատ մրցակից, հաղթանակող, զարգացող և  առաջադիմող պետություն ստեղծելը:

Նախագահից ու չոբանից, զորավարից ու զինվորից սպասելքներն ու նշաձողերը  նույնը չեն կարող լինել: Իսկ եթե հավասարեցրեցինք նշաձողերը, ապա կստանաք քաոսային, հայերեն ասած «անոտուգլուխ», «շունը տիրոջը չճանաչող» իրավիճակ,  այսինքն այն, ինչ կա ներկա Հայաստանում:

Տրամաբանելով վերը շարադրվածի շրջանակներում,  կարող ենք ասել, որ առաջին  սկզբնական օղակը, որը չարեց իրեն հասանելիք «հերոսությունը», դա առաջին նախագահն էր: Ով որպես համար մեկ գործ տեսավ իր պալատի դիմաց ճաղեր կառուցելն ու հանրությունից մեկուսանալը:

Միգուցե պատմաբան էր և գիտեր, թե ինչ է պետք առաջինն անել: Բայց ես հակված եմ մտածելու, որ նրան հուշվել էին հաջորդ քայլերը, և այդ ֆոնին ամուր ճաղեր ու ֆիզիկական պաշտպանություն էր պետք լինելու մոտ ապագայում:

Նախագահի վարքը, ինչպես բյուրեղացման դեպքում, վերից վար պարտադրեց համանման վարք ու վերաբերմունք ստորադրյալ բոլոր պաշտոնյաների համար: Եւ պարզվեց, որ Հայաստանում, իշխանական, պետական ապարատում ոչ միայն մերժված է «հերոսը», այլև խրախուսելի է մորթապաշտը, հանրայինի ու ազգայինի վրա թքած ունեցողը:

Իսկ եթե չկա տարրական պատասխանատվության պահը, ապա անիմաստ է դառնում նաև պաշտոններում մասնագետ լինելը: Ի՞նչ կարևոր է, թե մասնագետ չլինելով՝ որ մասնագիտական հարցը չես լուծի ու որ ասպարեզը կկործանես:

1992-ին սկսված ղարաբաղյան պատերազմն աստիճանաբար սկսեց խժռել հայ տղամարդուն՝ մասնավորապես հերոս տղամարդուն: Եվ իշխանականի անհաղորդության ու տղամարդու խիստ դեֆիցիտի պայմաններում, բեսպրեդելով սկսեց գլուխ բարձրացնել քրեական տարրը, որին իշխանությունը գրկաբաց ընդունեց:

Սկզբնական շրջանում որևէ սկզբունքից զուրկ այս մարդիկ իշխանության լավագույն հենարանն էին: Եվ աստիճանաբար վերցնելով ավելի ու ավելի շատ լծակներ, 1996-ից հետո, իշխանությունն արդեն ամբողջությամբ կրիմինալինն էր:

Փաստացի, իշխանության մեջ «հերոսության» հարցը վերացված է արդեն առնվազն 18 տարի: Հետևաբար, իմաստալից է քննարկել, թե ինչ եղավ ոչ-իշխանական, ընդդիմադիր, ազգային, մարդկային ու այլևայլ ասպարեզների «հերոսների» հետ:

Ակնհայտ է, որ հերոսը հակառակորդի հետ է ասոցացված: Հենց այնպես, օդի մեջ հերոսներ չկան: Հերոսը հերոս դառնալու համար պետք է ինչ որ բան, որևէ հակառակորդ հաղթահարի: Իսկ քրեական համակարգին հակառակորդ ունենալու պայմաններում հերոսից պահանջվում է արտակարգ հերոսություն:

Քննարկումից դուրս թողնենք տաբուապատ հոկտեմբերի 27-ը և դիտարկենք իշխանությանը հակառակվող հերոսներին:

Դեռ սովետի օրոք, 1988-ին, որպես հերոս հրապարակ էր մտել կուրծք ծեծող հացադուլավորը: Այդ ժամանակներից արդեն ավանդույթը կերտված էր, ասպարեզն էլ բաց: Եվ պարզվեց, որ հացադուլով հերոսացողների պակաս չունենք: Մեկ շնչին ընկնող չնահատակված հացադուլավորների թվով Հայաստանը երևի ռեկորդակիր է աշխարհում:

Բայց և զարմանալիորեն, 50 տոկոս արտագաղթած երկրում դեռևս ռեսուրս կա  թատերական հացադուլների ու դրանով քաղաքական ասպարեզ մտնելու համար: Ավելին, մոդայիկ է դարձել քաղաքական ճգնավորությունը: Եթե մարդը պատրաստ է ոչ թե որպես հերոս հաղթելու, այլ միայն զրկանքների գնալու, ապա դա ճգնավորություն է: Իրոք, եթե մեկը դեմագոգիկ անձնազոհությամբ մտնում է կանխատեսելի ապագայով հացադուլի, կամ դիմում է բացահայտ անհաշվենկատ քայլերի, ապա առավելագույնը, դա  որպես ճգնավորություն պետք է բնորոշել:

Ժամն է փաստելու, որ հերոսը խնդիր չունի այլոց կրթելու կամ կազմակերպելու: Հերոսի խնդիրը ինքնուրույն հաղթական արդյունք գրանցելն է: Իսկ  հաշվարկված հաղթանակի չգնացողի դեպքում գործ ունենք ոչ թե հերոսի, այլ ընդամենը Ճգնավորի հետ:

Ես դեմ չեմ ճգնավորությանը: Մարդու կամքն է, ինչ կուզի թող անի: Ես ուղղակի դեմ եմ ճգնավորությունը որպես հերոսություն ներկայացնելուն:

Փաստացի, իշխանական հերոսը Հայաստանում անհնար է, որովհետև հերոսն ու կրիմինալն ուղղակի հակոտնյաներ են: Իսկ ընդդիմադիրում էլ կուրծք ծեծող հացադուլավորը գրավել է հերոսի առաջացման բոլոր հրապարակները և դարձել է իշխանության փաստացի դաշնակիցը:

Եզրափակելով ասելիքս, կուզենայի շեշտել, որ հենց նման խոսակցություն է բացվում,  թե հրապարակը գրաված «ճգնավորներն» են մեղավոր, որ նոր, այլ մարդիկ չեն մտնում ասպարեզ՝ հրապարակում եղածների համառ արձագանքն է, թե ո՞ւր են նոր հերոսները: Թե «տղամարդ» են՝ թող գան իրենք էլ իրենցն անեն, ո՞վ է իրենց խանգարում:

Ցավոք, եթե 25 տարի շարունակ, ու դրանից էլ առաջ՝ երևի դարերով, մերժվել է արդյունքի ձգտող հերոսը հօգուտ կուրծք ծեծող դեմագոգի ու ճգնավորի, ապա

մեր արժեքայինն իսկ դեմ է իրական հերոսին:

Կատարվել է զարհուրելի մի բան, հայկական քաղաքականում հերոսներին փոխարինել են ամեն առիթով հացադուլավորներն ու ճգնավորները:

Այսպես շարունակել չի կարելի: Մենք արդեն նկատելի ենք դրսից՝ որպես ոչ ադեկվատ հանրություն, և պետք է գոնե բացախոսությամբ կարգի հրավիրենք էժանագին հացադուլի համն առածներին:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes