Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Պահն է զինվելու

23 Նոյեմբերի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Առանց միջուկային զենքի աշխարհը առավել անկայուն ու վտանգավոր կլինի մեր բոլորի համար. Մարգարետ Թետչեր

Գիտակից մարդը (հոմո սափիենսը) սուբյեկտային է: Այսինքն գիտակցում է իր շահը, հետապնդում և պաշտպանում է այն: Եւ դա իրացվում է կողքինների հանդեպ մշտական պայքար մղելով: Նույնիսկ ընտանիքի ներսում մերձավոր հարազատները շահային կոնֆլիկտների մեջ են:

Մենք բազմաթիվ պատմական ու վավերագրական  դեպքեր գիտենք, երբ եղբայրը սպանել է եղբորը՝ թագի կամ իշխանության համար, շահի համար, իսկ երբեմն էլ նույնիսկ մի «թթու» խոսքի համար:

Ամեն մեկս մեր շահը հետապնդելով հանդերձ, մենք՝ որպես մարդկային հանրություն ունենք նաև անձից վեր գտնվող պաշտպանական վահաններ, ինչպիսին ընտանիքն է, ապա նեղ բարեկամությունը, նույն լեզվակիր համայնքը, ազգը, պետությունը:

Բոլոր այս օղակներում մարդը պաշտպանական մեխանիզմներ է կերտել հարևան նման օղակների հանդեպ՝ որոնց շարքում են գրված ու չգրված օրենքները, համատեղ գոյության կանոնակարգերը (կոդեքսները), արժեքային նորմերն ու ծայրահեղ դեպքում՝ նաև ֆիզիկական զսպիչ մեխանիզմները:

Մենք` հայերս, գիտենք, թե որոնք են համերաշխ կյանքի նորմերը, բայց պարզվում է, որ անտեղյակ ենք կոնֆլիկտային իրավիճակների նորմերից: Համերաշխ կյանքը կանոնակարգվում է բարոյականով ու բարոյախոսականով, և դա աշխատում է, երբ բոլորը «գիտակից ու հասկացող են»: Բայց մենք իսկույն կանգնում ենք անլուծելի խնդիրների առջև, եթե մեկն «անհասկացող» է, անցել է բարոյականով կարգավորող նորմերի սահմանը՝ լինի դա եղբայր, բարեկամ, կամ հարևան: Չափն անցածն իր շուրջն է համախմբում իր նմաններին և դառնում պատուհաս կողքինների գլխին:

Ինչպե՞ս են զարգացած ազգերը լուծել այս խնդիրը: Ներքին կարգազանցի համար նրանք ունեն դատարան, որն անկաշառ է (այլապես դատարան ասածն իսկ  անիմաստ է): Իսկ նման դատարան ունենալու համար էլ ունեն զենքի իրավունքի ինստիտուտը, որը հայտարարում է՝ պաշտպանիր քո իրավունքները կողքինի հանդեպ, ընդհուպ մինչև զենքի կիրառումը:

Նման մոտեցմամբ լուծվում են մի քանի սկզբունքային հարցեր, առանց որոնց Հոմո Սափիենսը սկսում է դրսևորվել որպես հրեշ կողքինների հանդեպ՝ անկախ ազգությունից ու երկրից:

Պատմականորեն զենքն է եղել այն միջոցը, որով քաղաքակրթվել է մարդը: Զենքն է եղել առաջընթացի հիմքը՝ սկսած գուրզից ու պարսատիկից և վերջացրած ատոմային ու ճշգրիտ զենքով:

Միայն ու միայն զենք կերտելով և զենքի կերտմանը մասնակցելով է, որ ուղեղ ունեցող մարդը առավելություն է ստացել ֆիզիկապես հզոր արուի հանդեպ, և դրանով իսկ ներհանրային համերաշխություն է հաստատել:

Զենքը հրապարակից հանում է միմիկրիայով դիրքի հասած մանիպուլյատիվ «հզորներին», որոնք շահագործելով կողքինների միամտությունը, աստիճանաբար հասնում են բռնապետության՝ իրենց ենթակա տարածքներում:

Զենքը զսպում է դիմացի ագրեսիվ մեկին, անորոշություն է ստեղծում արկածախնդիրների համար, զսպելով նրանց նորանոր քայլեր նախաձեռնելիս:

Զենքը կարգի ու պատշաճի շրջանակ է պարտադրում իշխանական ու պետական պատասխանատուներին:

Զենքը կերտում է փոխադարձ հանդուրժողական ու հարգալից միջավայր, ուր մարդը ստիպված է «մարդ» լինել, այլապես կարող է դեմ առնել իրենից «բեթար» մեկին, ով վերջ կտա իր լկտիությանը:

Զենքը իր վրա է վերցնում հանրային ու պետական ներքին մաքրության ֆունկցիաները, դատարանի ու իշխանականի արդարության ապահովումը և թույլ է տալիս մարդկանց իրենց ճակատագրի տերը լինելու:

Զենքի հատկությունները շատ ավելի են, բայց և թվարկվածն էլ բավարար է քննարկումն առաջ մղելու համար:

Ինչպես նշվել էր վերը, մարդն ապրում է պաշտպանական-կենսական օղակներում՝ ընտանիքում,  հարևանության մեջ, աշխատանքի վայրում, իր դասի մեջ, քաղաքում, երկրում, ռեգիոնում, աշխարհում:

Բացի ընտանիքից, ուր զենքի կիրառումը հակակենսաբանական է, մնացած բոլոր օղակներում առանց զենքի զսպման հավասարակշռություններ ու իրավունքներ  ուղղակի գոյություն չունեն:

Եթե դիմացինդ կամ կողքինդ գիտի, որ դու ֆիզիկապես անզեն ես իր դեմ, ապա անպայման գալու է մի պահ, երբ քո թուլությունը նրան դրդելու է առավելության հասնելու մոլուցքի:

Եւ աստիճանաբար,  զինվածների ու անզենների հաղորդակցմանը զուգընթաց, մարդկանց նախապես հավասարակշիռ հարաբերությունների բալանսը սկսում է բևեռանալ, շեղվել դեպի կախվածությունների դաշտ հոգուտ զինյալների, իսկ ծայրահեղ դեպքերում հասնում նաև տեր-ստրուկ հարաբերություններին:

Եթե օղակի ներսում դա հանդուրժվում է ի հաշիվ թույլ կողմի զիջողականության, ապա օղակից դուրս եղած հարաբերություններում դիսբալանսը հանգեցնում է օղակի ոչնչացմանը՝ հարևան օղակի կողմից:

Եթե օղակը ընտանիքն է, ապա նրանում կերտվում են անհավասար, բռնապետական բարքեր: Եթե օղակը քաղաքն է, ապա նրանում գոյանում է իրար լավ «հասկացած» ու համագործակցող, բեսպրեդել անողների դասը: Իսկ եթե օղակը պետությունն է, ապա այն հարձակման է ենթարկվում և «մարսվում» է հարևանության կողմից:

ԱՄՆ բարգավաճման հիմքն են եղել սահմանադրական փոխկապակցված երկու նորմեր՝ ազատ խոսքի իրավունքը և զենք կրելու իրավունքը: Առաջինն ապահովում է մարդու սեփական «եսի» շահը հրապարակայնորեն ներկայացնելու իրավունքը, իսկ երկրորդը տալիս է այն իրապես իրացնելու իրավունքը:

Պաշտպանական զենքը կոնկրետ ինչ որ մեկի դեմ է՝ կոնկրետ մարդուն հետապնդողի դեմ է, կոնկրետ բեսպրեդել անողի դեմ է, կոնկրետ սրիկայի դեմ է:

Սա ես շեշտում եմ, որպեսզի իշխանավորները հասկանան, որ անհնար է ատրճանակով իշխանություն կամ համակարգ փոխել: Որովհետև ինչքան համակարգին զինված դեմ մարդիկ կլինեն, այնքան էլ զինված կողմ մարդիկ կլինեն, և նրանք իրար կչեզոքացնեն մինչև իշխանականի, կամ համակարգի մատույցերին հասնելը:

Զենքն ընդամենը ներհանրային մաքրության, զսպվածության ու համերաշխության հասնելու գործիք է՝ պետությունը կարգի գցելու լծակ:

Հայության մեջ զենքը ոչ միայն հասկացված չէ, այլ նաև մերժված է արժեքայինի մակարդակով: «Քարի մեջ արյուն կա» ժողովրդական ասացվածքը դրա լավագույն ապացույցն է: Հայ միտքը տեսել է արյան պահը, բայց անտեսել է արյամբ ասպարեզ մտցվող արդարության ու այլ սկզբունքային դրականների հարցերը:

Ըստ պաշտոնական տվյալների, հայ վարչապետները անձնական անվանական զենքով են պարգևատրել մոտ 2500 հոգու: Ինքնուրույն, կամ որպես իրավական ոլորտի մասնակցի, զինվածների թիվը երևի մի քանի տասնյակ հազարի կարգի է: Իսկ ժողովուրդն անզեն է: Անզեն է իր ներքին քրեականի դեմ և անզեն է արտաքին թշնամու դեմ:

Վերջին օրերին, անսպասելի շատերի համար, Ռուսաստանը կյանք մտցրեց պաշտպանական զենք կրելու իրավունքը: Սույն օրենքով Ռուսաստանը խելքի կգա: Զինված ռուսը կհաղթի իր ալկոհոլիկին, իր չափն անցնողին, իր ներքին հրեշներին ու ժամանակակից երկիր կդառնա:

Ես բազմիցս քննարկել եմ զենքի վերաբերյալ հարցերը, և միշտ էլ հայտնվել են մարդիկ, որոնք ինձ սաստել են, թե վույ-աման, զենք չի կարելի, բոլորն իրար «կգյուլլեն»:

Հատուկ այդ մտածելակերպի տեր մարդկանց  ասեմ, որ հենց զենք մերժողների աղաղակած արժեքայինն է եղել մեր գենոցիդի, մեր պատմական ու ներկա դժբախտությունների, մեր  պարտված պետականության պատճառը: Զենքը մերժելն է եղել ներկա բեսպրեդելի ու շարունակվող անտերության պահապանը:

Բռնապետության առաջին նախապայմանը անզեն ժողովուրդն է: Եւ եթե ապահով կյանք ու իրավական պետություն ես ուզում, ապա զինվիր թե որպես անձ, և թե որպես երկիր:

Մենք արդեն իսկ ստորադասել ենք մեր անկախությունը ռուսական աշխարհքաղաքական կամքին և բիզնես կամայականություններին: Մենք ռուսականի ծիրում ենք սկսած էներգետիկայից, տրանսպորտից, ու վերջացրած հարևան պետություններին «բարև» տալու իրավունքով: Տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանն էլ, Ռուսաստանի օրինակով, պարտավոր է ընդունել զենք կրելու իրավունքը և ապահովել մարդկանց զինվելը:

Բայց և, ես չեմ հավատում, որ հայկական վերին իշխանությունը գոնե տարրականում համարժեք է իրադրության ընկալմանը: Այդ մարդկանց տեսադաշտը սահմանափակված է միայն փողով ու սեփական անձեռնմխելիության մոլուցքով:
Ռազմավարժությունների ժամանակ ուղղաթիռը թշնամուն հասանելի թիրախ դարձնելն արդեն իսկ հանցագործ ոչ ադեկվատության դրսևորում է:

Եւ այս պարտվողական մղձավանջը կշարունակվի մինչև պետականության վախճանը, եթե մենք չընկալենք մարդկային տարրականը՝ ներառյալ նաև ներքին տականքից ու լկտի հարևանից զինված պաշտպանվելու անձնական իրավունքը:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes