Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Կգտնվի՞ արդյոք նոր Աքիլլան

31 Հոկտեմբերի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Հոկտեմբերի 10-ի «բուրժուա-դեմոկրատական» միտինգն արտաքինով բանալ լինելով հանդերձ, իր տարատեսակ ծալքերով բավական բազմազան էր: Այն նաև  հայաստանյան իշխանական ճգնաժամի հայելին էր, և այդ առումով քննարկելու ու մեկնաբանելու դեռ լիքը բան կա:

Ամեն ինչ արվում էր մարդկանց ներշնչելու համար, որ դեմոկրատական և բուրժուական ուժերի միավորման ու համագործակցության հարցը, չնայած իր նույնիսկ տեսական հակասականությանը, «մտել» է հեղափոխական փուլ:

Մի կողմ թողնենք Հայաստանում դեմոկրատիայի կամ բուրժուազիայի առկայության հարցը և անցնենք կոնկրետ հեղափոխությանը:

Արտաքնապես իբր նախադրյալները կան նման հեղափոխության-ֆարսի հաջողության համար, բայց գործը համառորեն գլուխ չի գալիս: Ելնելով  հեղափոխական վիճակի մասին հանրահայտ տեսականից՝ «թե ներքևներն այլևս չեն ուզում, իսկ վերևներն էլ չեն կարող»՝ տեսնենք, թե ինչը կա ու ինչն է պակասում ներկա հայկական «հեղափոխականում»:

1. Միտինգը կա: Ըստ ավանդույթի, հեղափոխությունը պետք է ազատության հրապարակում միլիոնանոց միտինգով արվի: Միտինգն էլ իր հերթին այլ տերմինաբանություն ու ձև է մեջտեղ բերում՝ առաջին նախագահը հանդես է գալիս ոչ թե որպես անձ, այլ որպես ՀԱԿ: Նմանապես, «բարերար» – օլիգարխը՝ որպես ԲՀԿ, տարբեր առիթներով ուլտիմատիվ հացադուլավորը՝ որպես Ժառանգություն:

Միտինգ է, այդպես է պետք: Ժողովրդավարը, հավատացյալն ու բարերարը միավորված են որպես մեկական անձինք, բայց նրանցով ներկայացված ՀԱԿ պլյուս ժառանգություն պլյուս ԲՀԿ-ը՝ իբր միլիոնից ավել են:

Այնպես որ, միտինգն ըստ նախագծվածի՝ որպես պարտադրված իշխանացունց տեսարան ու որպես հուժկու ժողովրդականության ու հեղափոխության պոլիգոն, արդեն միացված է:

Հերթն այլ «ավանդական միջոցներինն» է՝ օրինակ, ի թիվս այլոց, նախագահի՝ պաշտոնին մնալու ցանկության, կամ էլ առնետավազքին, երկրորդ նախագահի քաղաքական «ախորժակին», հավակնորդների՝ Կրեմլի պահակի մոտ ծանոթ ճարելուն ու նրա «դաբռոն» ստանալուն:

2. Նախագահի՝ պաշտոնին մնալու ցանկության հարցը: Իհարկե, ակնհայտ է, որ երկրում առկա է Աքիլլայի սինդրոմը: Որպես առաջնորդ, նախագահն արդեն խիստ կասկածելի պոտենցիալ ունի, ու դա իշխանազրկման ամենակարևոր գործոնն է:

Կոմպրոմատով ու շանտաժով կառավարելն այլևս դժվարացել է: Մաքսային մտնելն էլ որոշակի ստանդարտներ է պարտադրելու, որի կատարումն արդեն ոչ թե հաճույք է, այլ պարտականությունների բեռ:

Սյունիքի մարզպետ նշանակելու բեսպրեդելը քայլ էր վիճակը շտկելու՝ թե տեսեք, ինչ ուզեմ կանեմ, ձեռք քաշեք ինձնից, ես շատ հզոր եմ: Բայց դա էլ չաշխատեց՝ բոլորն են հասկացել, որ նախագահի ռեսուրսները սպառված են: Մտածված էր որպես հաղթական քաղաքական կոմբինացիա, բայց գրանցվեց որպես իմիջակործան խարակիրի:

Երկրում ինստիտուցիոնալ քաոս է, իսկ որոշ ոլորտներում՝ պարզապես տետանուս: Եվ առաջին հերթին կառավարման ներկա բանաձեւն է փոփոխություն պահանջում:  

Ակնհայտ անիշխանություն-անտերություն է երկրում: Միակ մեխանիզմ է մնացել դատա-իրավական ու հարկային բեսպրեդելը, որով իշխանություն ու երկիր չես պահի: Վերևներն արդեն չեն կարող, բայց, ցավոք, ներքևներն էլ ոչ թե չեն ուզում՝ այլ թքած ունեն:

Ո՞վ նման անորոշության պայմաններում հնի վրա խաղադրույք կանի:

Առաջնորդի նման թուլության պայմաններում, որպես կանոն, իշխանական լծակներն իրենց ձեռքն են վերցնում ստվերային հզոր դեմքերը, որոնք նախագահին են պարտադրում քայլերը: Շեշտեմ, որ նրանք ոչ թե երկրի կայունացման կամ վերականգնման համար են պայքարում, այլ զուտ իրենցը չկորցնելու:

Իհարկե, եռյակը քաջատեղյակ է, թե ովքեր են հիմա ստվերային այդ դեմքերը և բանակցությունների մեջ է հենց նրանց հետ:

3. Առնետավազքը: 2008-ին առնետավազքը չստացվեց, որովհետև հաշվարկը սխալ էր արված թե անձերի, թե խթանների և թե մեթոդական առումներով: Ներկա պահին, օբյեկտիվորեն, առնետների մի մասը կուզենար փախչել իշխանական բուրգից: Արտագաղթն արդեն շատերին է սկսել անհանգստացնել: Նույն փող սարքող օլիգարխները չէին ուզենա, որ երկիրը չլիներ: Նրանց իհարկե ձեռնտու էր երեկվա օրը, բայց այսօրն է արդեն խնդրահարույց:

Վիճակն օրեցօր վատանում է, սակայն ովքեր կուզենան փոխել տերերին և ովքեր՝ ոչ, ներքին լուրջ աշխատանքի խնդիր է: Երկու կողմն էլ աշխատում են մարդ առ մարդ: Իշխանականի ձեռքին մտրակն է, եռյակի ձեռքին՝ բլիթը: Նախանձելի վիճակ չէ շարքային «առնետների» համար:

4. Երկրորդ նախագահի հնարավոր միջամտությունը:  Ըստ եղած նախանշանների, ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը ոնց որ թե որոշակի ավտոնոմիա ունեն երկրորդ նախագահից: Սակայն սա ենթադրություն է, ենթակա չէ հավաստի վերլուծության, առավել ևս գնահատման: Ամեն դեպքում, պարզ է մի բան՝ սույն ֆորմատով կանխատեսվող իշխանափոխության նախնական փուլերում երկրորդ նախագահը չի երևակվելու: Բայց և բացառված չէ, որ վերջնական ձևավորվելիք իշխանականում այլ դասավորություններ լինեն:

5. Մոսկվայի գործոնը: Հայկական քաղաքական ընտրանու մտահորիզոնը երբևէ «Մոսկվայից» այն կողմ չի անցել: Բոլորս ենք հիշում, որ նույնիսկ «արևմտամետ» հացադուլավորն էր հուսահատ երթ կազմակերպել դեպի Մոսկվա, ինչպես դեպի Մեքքա: Բայց, ինչպես գիտենք, Մոսկվան արցունքների չի հավատում, մանավանդ նման արցունքներին:

Ներկայում, քանի որ հայկական պետականությունն ընդամենը ռուսական կազարմայամերձ տարածք է, իսկ նրանում եղած ինտրիգներն էլ՝ անճաշակ գավառականություն, մոսկովյան «դաբրոյի» հարցը հետին պլան է մղված: Մոսկվային մեկ է, թե ով կդառնա Հայաստանում ներքին հարց լուծողը:

Եվ նաև սա է հայկական բուրժուա-դեմոկրատական «անհանգստության» պատճառը՝ եթե Մոսկվայի դաբրոյի հարց չկա այլևս, ապա հարցը հանգում է զուտ առնետավազքին: Ըստ որում, այնպիսի առնետավազքի, երբ «առնետները» պետք է հաստատ գիտենան, թե ուր են վազում և ով է լինելու նոր Աքիլլան: Որևէ անորոշությունը նրանց համար բացառված է: Մարդիկ միլիոններ կարող են կորցնել, և դա անշուշտ կենաց-մահու հարց է:

6. Նոր Աքիլլայի ուրվականը: Եթե առաջարկված «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» շրջանակներում դիտարկենք անձերին, ապա իրոք ծանր վիճակ է: 

Առաջին նախագահն ասում է, որ իր տարիքն արդեն այն չէ: Սակայն ակնհայտ է, որ  ինքն օբյեկտիվորեն անընդունելի է իշխանականում եղածների ճնշող մեծամասնության համար: Երկրորդ՝ կարծես թե դուրս է դրված խաղից, հենց իր թիմի կողմից:

Ժառանգության թեկնածուն ոչ համարժեք հենարան ունի, ոչ ավանդական ժողովրդավար է ու ոչ էլ նորօրյա բուրժուա: Եվ հրավիրված է ընդամենը հեղափոխական բեմն Արևմուտքին «ընկալելի» դարձնելու ու ֆիզիկապես էլ որպես ֆոն բազմազանեցնելու համար:

Իսկ ԲՀԿ-ի կոլորիտային առաջնորդն էլ, որին իշխանական լուռ մեծամասնությունը դեռ պետք է դաբրո տա, անհամապատասխան ֆիգուր է թե կողքինների ու թե չեզոքների աչքին: Հատուկ շեշտեմ՝ ոչ թե հավանություն, այլ դաբրո տա, որովհետև  դրանք լրիվ տաբեր երևույթներ են: «Դաբրո» տալիս է դրության տերը, իսկ հավանություն՝ ներքևում կանգնածը: Շարքայինի հավանությունը կա, բայց «լուռ» մեծամասնության՝ հենց առնետների դաբրոն չկա:

Գործող նախագահի ակնհայտ թուլության պայմաններում դրության տերը ստվերային դեմքերն են և նրանց հենարանը կազմող «լուռ» մեծամասնությունը:

Եվ ամենածանր վիճակում այսօր հենց այդ մեծամասնությունն է, որը պետք է կողմնորոշվի՝ մնալ եղածի շրջանակներո՞ւմ, թե գնալ փորձության: Այս հարցն է, որ շարունակաբար բանակցվում է ամեն մեկի հետ, ու ըստ նախանշանների՝ դեռևս անարդյունք:

7. Պալատական հեղաշրջումը: Պալատական հեղաշրջումն իսկույն տեղի կունենա,  եթե կոմպրոմիսային «Աքիլլան» գտնվի: Խնդիրն այն է, որ նոր Աքիլլա առհասարակ չկա: Եվ սա ոչ միայն պահի կամ իրավիճակային դժբախտության հարց է, այլ անցած տարիների քաղաքական, հանրային, մարդկային ու տղամարդկային անպատասխանատվության օրինաչափ հետևանքը: Երկրում ջախջախվեց ոչ միայն տնտեսությունը, շարքային մարդն ու մասնագետը, այլև թեկուզ կիսագրագետ, բայց մարդկային նորմալ բնազդների տեր, հավակնոտ քաղաքական մարդը:

Մասնագիտական ու մարդկային անորակությունը, կտրվածությունը նորմալ աշխարհից այնքան են հեռացրել «լուռ» մեծամասնությանն իրականությունից, որ այն նման է անմարդաբնակ կղզում մեծացած, լեզվից, գիտելիքից ու քաղաքակրթությունից զուրկ վայրենու:

8. Փակուղային դադար: Նոր Աքիլլայի բացակայությունն թևաթափող փաստ է նաև բուրժուա-դեմոկրատական հեղափոխության «ասպետների» համար, որոնք իշխանափոխության սկզբնական թեզն արդեն փորձում են փոխել նախագահի հետ սահմանադրական փոփոխությունները կանգնեցնելու և հաջորդ ընտրություններում նոր թեկնածու ունենալու կոմպրոմիսով: Փաստացի լուռ մեծամասնության «դաբրոն» չկա նաև բարերարի մասով, որը և ստիպել է միտինգավորներին գնալու դադարի:

Տխուր ու անհեռանկար օրերի մեջ ենք, որոնք պետք է որ մեր մեջ գոնե տարրական արժանապատվությունն արթնացնեն:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes