Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Հայաստանը երեք տիպի օլիգարխիաների ճիրաններում

25 Հոկտեմբերի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Եթե չես կարող կծել, ատամներդ ցույց մի տուր: Հրեական ասացվածք

Տարբեր արժեքայինում գտնվող մարդիկ տարբեր հարթություններում են վարքի և մտածելակերպի առումով: Բայց և անկախ նրանից, թե որ հարթությունում է, մարդն ինքը պետք է ամբողջական պատկերացում ունենա դիմացինի հնարավորությունների ու մոտիվացիաների տրամաբանության մասին, որպեսզի կարողանա համարժեք վերաբերվել և հակադարձել:

Ցանկացած մարդ, կամ ուժ, որը դուրս է գալիս ռեժիմի դեմ, պետք է հաշվի առնի նրա էությունը, մեթոդական դիապազոնը, նախորդ փորձը և գործի այնպես, որ ադեկվատ կլինի հակառակորդին:

Սակայն 23 տարի շարունակ, առանց հաշվի առնելու իշխանություն-հանրություն (ընդդիմություն, ազգ, քաղաքացի) կոնֆլիկտի էությունը, ձևերն ու մեթոդաբանությունը, մենք նույն անփութությամբ զոհեր ենք մատուցում իշխանական վիշապին:

Անցյալ աշուն հեղափոխություն էր սպասվում, բայց փոխարենը հեղափոխականների մի նոր ու մեծ խումբ հայտնվեց բանտում:

Հիմա էլ ապրիլի 24-ի համար է նոր իշխանափոխություն խոստացվում: Եվ արդեն իշխանական վերաբերմունքն էլ կա՝ Ալեք Ենիգոմշյանին, հայկական վրիժառության ամենանվիրական մարտիկներից մեկին, ոստիկանությունն աններելի անարգանք է հասցրել՝ կույր մարդուն քաշքշել են, տարել փողոցի բանուկ հատված ու թողել անօգնական: Բայց մեկ է՝ գործը նորից հին արահետով է ընթանում՝ հանրությունն արդարության պահանջով բողոքում է, ոստիկանությունն էլ ձեռ առնելով՝ հերքում:

Սա բանալ նախանշան է, որ հին ավանդույթով՝ անպատրաստ ու նույն մեթոդականով շարունակելու դեպքում այս նախաձեռնությունն էլ նախկինների անփառունակ վախճանին է արժանանալու:

Ես հասկանում եմ, որ կոնկրետ պայքարողները սվիններով են ընդունելու նման գնահատականները: Բայց առավել մեծ արժեք է դրված խաղասեղանին՝ Հայաստանը, հայն ու պետականությունը: Արդեն մարտի են նետվում ազգային վերջին ռեսուրսներն ու վերջին մոհիկանները, որը և ստիպում է ինձ հրապարակավ քննարկել կատարվողն ու ընթացողը:

Տեղապտույտի մեջ ենք: Հինը նորից ու նորից կրկնվում է առանց ստորակետի իսկ փոփոխության: Եվ միակ զարմանալին դեռ բանտ նստելու պատրաստ մարդկանց առկայությունն է երկրում:

Իշխանություններն էլ հավեսին նստացնում են՝ ձեռնտու բիզնես է: Ամերիկայում դա կոչվում է prison industry: Մեզ մոտ էլ բանտը երևի օլիգարխներից մեկի բիզնեսն է՝ ընդդիմության մեջ գործակալներ ունի, քաջալերում է, թե դուք վրա տվեք ոնց կարող եք՝ էս անգամ հաստատ կշահեք:

Ու ընդդիմությունն էլ հանպատրաստից դուրս է գալիս բողոքի: Ոստիկանները քաշքշում են, մեկը շեղվում է մայթից ու ըհը՝ բանտի «ուղեգիրը» պատրաստ է:

Քաղաքացիական հագուստով սադրիչ ոստիկանը կա, պաշտոնական համազգեստով բռնող-ծեծող ոստիկանը կա, կեղծ վկան, քննիչ, դատախազ, դատավոր, կազմ պատրաստ են, ու բանտերում էլ դեռ տեղ կա:

Արևմտյան քաղաքական, քաղաքացիական ու առհասարակ ստեղծարար կյանքի ամենահիմնական առանձնահատկությունը նախորդ փորձի հաշվառումն է: Որևէ բան անելուց առաջ արևմուտքցին անպայման գնահատում է նախորդների արածը, և նոր միայն մի քայլ առաջ անում:

Այնտեղ չես կարող 21-րդ դարում էծի պանիր հնարել, կամ հավերժ միտինգ անել, կամ մշտապես «թեժ» աշունների ու գարունների մեջ խորովվել: Մասնագետները, քաղաքացիք ու բոլոր նորմալ մարդիկ նմաններին խարակիրի կպարտադրեն կամ աղբարկղ կնետեն:

Իսկ հայկականում կյանքը կանգ է առած՝ երևի մեր թվարկությունից առաջ, երևի Էրեբունիի հիմնադրումից ի վեր: Մեր թոնիրը մի քանի հազար տարեկան է, տոլման՝ նույնը, խաշ-խորոված-քյաբաբը-հարիսան՝ նույնը, հարց լուծող դեմքերն ու նրանց վրա դաջված նախնադարյան-նախամարդկայինը՝ նույնը:

Կոնսերվատիզմը խեղդել է մեզ: Հումանիտար, զգացմունքային մտքի բռնատիրություն է երկրում, և տեխնոկրատ մարդու հետապնդում է գնում:

Երկրում բազմաթիվ մենաշնորհներ են հաստատված: Եթե քրեականը կարող էր իր մենաշնորհն ու ստանդարտները հաստատել իշխանության մեջ եւ ունեցվածքի բաժանման հարցերում, ապա ինտելեկտուալներն էլ իրենց մենաշնորհն ու ստանդարտները պետք է հաստատեին ինտելեկտուալ դաշտերում՝ ընդդիմանալու, վերաբերվելու, խոսելու ու լսվելու ասպարեզներում: Դա սպասելի էր, և դա արդեն  ունենք:

Այսօր Հայաստանը երեք տիպի օլիգարխիաների ճիրաններում է. 

1. քրեա-տնտեսական-քաղաքական օլիգարխիայի, 

2. ընդդիմադիր օլիգարխիայի,

3. ինտելեկտուալ օլիգարխիայի:

Առաջինի մասին բոլորը գիտեն: Երկրորդի մասին կամաց-կամաց գլխի ենք ընկնում: Իսկ երրորդը դեռ վարագույրի հետևում է:

Դրանք մոլի հայրենասերներն են, որոնք թքած ունեն Հայաստանի վրա՝ հանուն իրենց հայրենասիրության:

Մոլի արևմտամետներն են, որոնք թքած ունեն երկրի վրա՝ հանուն իրենց արևմտամետության:

Մոլի հակառուսներն են, որոնք թքած ունեն երկրի վրա՝ հանուն իրենց հակառուսության:

Մոլի քաղաքացիականներն են, որոնք թքած ունեն երկրի վրա՝ հանուն իրենց քաղաքացիականության:

Մոլի տգետներն են, որոնք թքած ունեն իրականության վրա՝ հանուն իրենց տգիտության:

Հումանիտար հիստերիկներն են, որոնք թքած ունեն դարի սկզբունքների վրա, մարդկանց պարուրել են Արցախ, Ռուսաստան, Թուրքիա, Եվրոպա հակասական տեսլականներով ու երկիրը տանում են կործանման:

Հասել ենք այն կետին, երբ ազգի մասին «մտածողները» երևի մի տասն անգամ շատ են ազգից: Մնում է ազգը «քչություն չանի»:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes