Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Ինքնիշխանություն

7 Հոկտեմբերի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Անկախությունը մենք չհասկացանք:

Անկախության համար պայքարողների մեծամասնության համար անկախությունը Սովետից անջատվել էր նշանակում: Հիմա՝ Ռուսաստանից ազատվել ու մի քիչ էլ թուրքերից անվտանգ լինել է նշանակում:

Եվ երբեք այն չընկալվեց որպես բարեկեցության նախապայման՝ որպես ներհանրային ու անձնական ինքնիշխանություն հենց կողքինից, հարևանից, սեփական հանցագործից ու տականքից:

Վերջերս հերթական անգամ հանդիպեցի անկախության սկզբից մեզ համար սովորական դարձած մի վերնագրի՝ «Ոստիկանները նկարահանում են հանրահավաքի մասնակիցներին»:

Արդեն 26 տարի նկարում են, և «նկարելու» պրոցեսը դեռևս զարմանք է առաջացնում: Իհարկե, բոլորս էլ գիտենք՝ նկարում են, որ հետո գիշերով գան, տնից տանեն, ծեծեն,  տնեցիներից ու բարեկամությունից վերջին ունեցվածքը պոկեն, իսկ չտվողին էլ բանտում փտեցնեն:

Ժողովրդի մեծամասնության կողմից հանդուրժվող ու նույնիսկ երազելի բիզնես է՝ պետական հովանու ներքո ու պետության անունից մարդ հետապնդելը, խոշտանգելը, թալանելը: Եվ ով «եղունգ ունի» ու «բաշարում է»՝ անում է:

Եղած արժեքայինի սահմաններում այսպիսիներին մեղադրելն էլ անտրամաբանական է, որովհետև ոստիկանն ու քննիչը հարգված գործ է մեզանում:

Օրինակ, ամերիկյան քաղաքներում հարյուրավոր վահանակ կտեսնեք, որ ազդարարում է, թե հենց հիմա ոստիկանի պահանջ կա, և պայմաններին բավարարողը աշխատանքի է հրավիրվում:

60-ականներին էլ հայտնի անեկդոտը կար, երբ գյուղից քաղաք գնացողին ծանոթը հարցնում է, թե գնում ես ի՞նչ անես: Սա էլ թե՝ կփորձեմ համբալ աշխատել, որ չստացվեց, միլիցեն կա ու կա:

Իսկ ներկայում մեզանում ինչքան է ոստիկան, քննիչ դատավոր, կամ մարդ հետապնդող որևէ այլ գործի նշանակվելու կաշառքը:

Նոր սերունդը ծնվել ու տեսել է, որ միջին ոստիկանը, քննիչը, դատախազը, լավ տղան ու առհասարակ «հնարավորություններ» ունեցող մեկն օրենքից դուրս են ու «պետքական»: Մարդիկ էլ տեսնում են, որ մարդ հալածելով նույնիսկ միլիոն աշխատելը դժվար չէ, ու այդ «հեշտ» ապրուստին են ձգտում:

Էնպես որ, հիմա մեր ոստիկանին «հայկական ոճով ոստիկանություն» անելու մեջ, կամ էլ մարդ հալածողին մեղադրելը նույնն է, որ գիշատիչին մեղադրես, թե ինչու է գիշատիչ:

Համ էլ էդ մարդիկ օդից չեն ընկել՝ մերն են, ինչպես մնացածս ենք մեր թերություններով, կեղծիքներով կամ այլանդակություններով հանդերձ:

Խնդիրն այլ է՝ թե ինչու արարելու, կերտելու, արտադրելու ու դրա հաշվին մարդավայել ապրելու փոխարեն իրար ենք հոշոտում և իրար հոշոտելու ձգտում:

Բացատրությունները՝ թե պատահականորեն ծուռ գնացին գործերը, թե թշնամիներով էինք շրջապատված, թե պատերազմ էր, թե ռուսը չթողեց՝ անլուրջ են: 19-20-րդ դարերի մեր դասականների գործերում էլ առատորեն առկա է ներկա «հայակերպարը»՝ խավարամիտ, կարճատես, դաժան, ագահ, ազգակործան:

Վրացիք էլ նույն սովետականի ծնունդն էին, բայց կարողացան հաղթահարել ոստիկանի դիկտատը, և այնտեղ հայկականից խիստ տարբեր վիճակ է:

Իմ կարծիքով, այսօրվա նկարահանող ոստիկանը գենետիկական մակարդակ անցած մեր «յոլա գնալու» հոգեբանությունն է, աշխարհայացքն ու արժեքայինը՝ որում  կարևոր էլ չէ, թե ոնց յոլա կգնաս՝ մի կտոր հացով, թե կողքինին հոշոտելով:

Եվ հոշոտման համակարգն էլ լուրջ հիմքերի վրա է դրված: Ոնց գայլերի ոհմակը զոհի վրա հարձակվելիս ամեն մեկն իր ֆունկցիան ունի, մեր հարազատ հոշոտող համակարգն էլ նույնն է: Նորելուկ էն ամենաաներեսը մարդու դեմ կանգնած լպիրշորեն նկարում է ապագա զոհին: Հետո նկարված կադրերը հասնում են շեֆին, և նա էլ որոշում է, որին երբ ու ոնց կբռնի, կամ ինչ վատություն կանի: Որոշում կայացնելուց հետո արդեն ողջ համակարգն է անցնում գործի, ոնց արտադրական հարահոսը՝ մեկը բռնում է, մյուսը ծեծում, մյուսը շանտաժում, մյուսը վախեցնում, մյուսը «քննում», մյուսը դատում, մյուսը բանտում ծրագրավորված «տիրություն», «լավություն» կամ «վատություն» է անում:

Բայց առավել զարմանալին զոհն է, որն աներևակայելի անզգույշ է, ոչ երեսն է թաքցնում՝ ինչպես ամբողջ աշխարհով մեկ դիմադրողներն են անում, ոչ փախչում է, ու ոչ էլ փորձում է կասեցնել պրոցեսը:

Կենսաբանության մեջ հայտնի կերային շղթայի դասական տարբերակ է՝  համակարգը ոնց գիշատիչը՝ սնվում է զոհի հաշվին, զոհն էլ օրահացը այստեղ-այնտեղից մի կերպ հաջողացնելու հաշվին:

Առաջին հայացքից հրապարակայնորեն մարդ հոշոտելու, ճակատագրական վատություն անելու այս մշակույթը 21 դարի մարդուն անհարիր է, անտրամաբանական ու հակակենսաբանական: Իսկ դա հպարտորեն հրապարակայնորեն ցուցադրելն էլ՝ վայրենություն:

Բայց երևի ունիկալ հիմնավոր պատճառներ կան, որ մեզանում սույն շղթան վերջին 23 տարիներին ուղղակի համատարած է դարձել:

Մենք անլուրջ ու անազնիվ ենք հանդեպ ինքներս մեզ և շրջապատող աշխարհը, հանդեպ բարիքի կերտումը: Մենք այն սպառողն ենք, որը մսխում է ապրանքը  առանց գնահատելու նրա կերտողին ու նրա վրա թափված աշխատանքը:

Վայրենի  հանցագործը բենթլի է քշում հոշոտածի հաշվին և դա մերձավորների կողմից որևէ կերպ չի դատապարտվում որպես հանցագործություն, իսկ ավելի լայն ընկալմամբ` որպես մարդակերություն:

Խնդիրը ոչ միայն արյունով շաղախված ահռելի փողերի կուտակումն է, այլև վայրենու իրավունքը՝ բենթլիի ղեկին նստելու: Հայաստանում գործ դրած թուրք գործարարն էր անկեղծացել` թե  էս փոքր երկրում ահռելի փողեր կան:

Բա մարդակերություն չէ սա, ինչ է:

Չարտադրող երկրում մարդակերություն է՝ և բենթլի քշելը, և մարդ «նկարելը», և կրկնահանցագործին պաշտոն տալը, և հանրության հարստությունը հանդիսացող պետական ընդերքն ու ունեցվածքը մսխելը, և պետությունը իզգոյ սարքելը, և նրա սուբյեկտայնությունը վերացնելը:

Իհարկե, այս ամենը մարդակերություն է: Բայց այնպիսի մարդակերություն, որին պատրաստ է մեծամասնությունը, որն ամրագրված է մեր արժեքայինում՝ որպես հարց լուծելու ունակություն, որպես շուստրիություն, որպես բաշարող ու «շրջապատով մարդ» լինելու ու «լավտղության» վկայություն:

Գոնե այլ ժողովուրդների փորձից ելնելով, մենք պետք է տեղյակ լինեինք, որ ինքնիշխանությունն առաջին հերթին ներքին ինքնիշխանություն է՝ այսինքն ազատություն ներքին սրիկայից, ներքին այլանդակից, ներքին կապանքներից, ներքին դատարկից, ներքին վայրենուց: Եվ նոր միայն՝ ներքին ազատության ուժով, նաև ամենօրյա պետական կազմակերպված պայքար՝ արտաքին ինքնիշխանության համար:

Պետք է իմանայինք, որ հենց ներքին ինքնիշխանության բացակայությունն է պատճառը, որ ազգի սերուցքը տարած ղարաբաղյան  պատերազմի արդունքն այսօր բեռ է դարձել թե իշխանական տականքի, և թե կենդանի մնացած շարքայիններ համար:

Եթե ինքնիշխանության պահանջի գոնե տարրերն ունենայինք, ապա սեպտեմբերի 3 չէր լինի, նման խորհրդարան, գործադիր, դատական ու վերնախավ չէր լինի, սպասվելիք հոկտեմբերի 10 չի լինի:

Եթե ինքնիշխանության գիտակցումը լիներ, քաղբանտարկյալ չէր լինի, Բողոքող մարդուն նկարող ոստիկան չէր լինի, ու մեր պետական ու ազգային գաճաճ այս վիճակը չէր լինի:

Արժանապատիվ կյանք ապահովող երկու հիմնական գործոնների՝ ներքին ինքնիշխանության և արտադրելու հարցերը մի կողմ են նետված հայ քաղաքական ու ներհանրային մտքից, և ազգովի ուրիշներին մեղավոր հանելու գործին ենք:

Անթիվ-անհամար արտաքին թիրախներ ու մեղավորներ ունենք՝ ռուս, թուրք,  պատերազմ, տարածաշրջան, օլիգախիա, ոստիկան, քննիչ, դատախազ, սափրագլուխ: Բայց երբեք չկանք հենց մենք՝ որպես ինքներս մեզ տեսնողներ, որպես մեր ներքին աղբանոցը հասկացողներ, վերլուծողներ ու դեմն առնողներ:

Մեր հայտնի ասացվածքը՝ «Թե գայլի գլխին ավերատարան կարդացին, ասաց՝ ոչխարն անցավ սարի հետևը», լրացում է պահանջում՝ Ոչխարի գլխին էլ ավետարան կարդացին, ասաց, էս գայլն ինչո՞ւ է ուշանում:

Ներհայկական կյանքում գայլի և ոչխարի անբնական  սիմբիոզ է ձևավորված: Մեկ կյանք ենք ապրում, անարժան  է նման դերերում այն վատնելը:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes