Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Արտաքին ու ներքին թշնամին և դրանց դեմ պայքարելու մեթոդաբանությունները

4 Հոկտեմբերի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Երբ դիմացինին ֆիզիկապես դիմադրելու առաջարկ ես անում, որպես կանոն ստանում ես նույն ստանդարտ պատասխանը՝ տղամարդ ես, դու ինքդ արա: Եվ սա համազգային, 100 տոկոս արդարացի համարվող պատասխան է:

Հիմնավորեմ, որ սա սխալ պատասխան է, և բացատրեմ թե ինչու:

Եթե անարդարությունը հանրային մաշտաբով է, և գործող դրվածքների ու “օրենքի” սահմաններում լուծումներ չկան, ապա խնդիր է առաջանում՝ իսկ արդյոք հնարավոր է վրեժի մեխանիզմով գնալ և ով պետք է իրացնի վրեժը՝ ես, հանրությունը, թե տուժածը: Այսինքն, առաջ է գալիս թշնամու կերպարի պարզաբանման խնդիրը, որը հայերիս մեջ ուղղակի տաբուապատված  թեմա է:

Մոտենանք տրամաբանորեն:

– Եթե դիմացինը թշնամի է, ապա իհարկե համարժեք վրեժը և արդարացված է, և անհրաժեշտ:

– Եթե ոչ, ապա պետք է առավել մեղմ հակադարձման ձև գտնել: Եվ սրա հետ կապված առաջին հերթին առաջ է գալիս արտաքին թշնամի-ներքին թշնամի տարբերակման հարցը:

Մարդ արարածը հանրային էակ լինելով գիտի, որ արտաքին թշնամին կարող է իրեն ֆիզիկապես ոչնչացնել, դրա համար ինքը պատրաստ է արտաքին թշնամու դեմ կյանքի ու մահու պայքար մղել: Եվ սա մարդու արժեքայինի կարևոր մասն է կազմում՝ մենք զինվոր ենք տալիս բանակին, զոհում նրան՝ հանրային խաղաղության համար: Միջազգային իրավունքով էլ պետական բանակը համարվում է պաշտպանական օրինական, անհրաժեշտ միջոց: Եվ այդ նպատակով իրագործված ագրեսորի ոչնչացումն էլ՝ արդար քայլ:

– Իսկ ինչպես վարվել այն դեպքում, երբ քո հանրության անդամը իրեն պահում է թշնամու պես՝ քեզ է հետապնդում, հալածում, շահագործում, սպանում:   Դրա պատասխանը ևս մարդկությունը տվել է դեռ պետության կազմավորման օրվանից՝ ներքին պատժի մեխանիզմներ մտցնելով: Կերտել է դատարան, դատավոր, օրենսգիրք ու տիպականացված, նախադեպի հիմքով իրացնում է պատիժ՝ օրինազանցի հանդեպ: Այս միջոցով փաստորեն մարդկությունը տրամաբանական  լուծում է գտել և մտցրել է  տարբերակված վերաբերմունքի  ու պատժի մեխանիզմներ  հանդեպ ներքին թշնամին: Մարդասպանին կախել է, գողի ձեռքը կտրել, կամ բանտ նստեցրել:

– Հետևաբար, խախտված ներհանրային համակեցության պայմաններում, երբ բացակայում են օրինական պատժի մեխանիզմներն ու հնարավորությունը, առաջ է գալիս անձնապես ներքին թշնամուն  պատժելու խնդիրը, և խնդիրը՝ թե ով է այն իրացնելու:

– Երևի ավելորդ չէ շեշտելը, որ հանցագործին չպատժելն ակնհայտորեն հանգեցնելու է հանրության կործանմանը և դա ապացուցված է մարդկության փորձով: Չկա որևէ հանրության օրինակ, որը հարատևել է ներքին բեսպրեդելի պայմաններում:

– Հետևաբար, փորձենք պարզել, թե ինչ դեպքերում ով պետք է իրացնի վրեժը:

Տարբերակենք ըստ ներառված սուբյեկտների:

Ա. եթե անարդարությունը զուտ մասնավոր է, այսինքն կոնկրետ ինչ որ մեկի է առնչվում, և այն արդեն անցել է իր ֆորմալ ուղին, ոնց ասենք Գորիսում կատարված սպանության դեպքում էր՝ երբ դատարանով ազատ է արձակվել հանցագործը: Այսինքն, չի գործել ֆորմալ օրենքը, և առաջ է գալիս անձնական վրեժխնդրության հարցը հենց տուժողի՝ Բուդաղյանների կողմից: Նրանք կարող են  անձնապես վրեժ լուծել, կարող են չլուծել, դա իրենց գործն է:

Բ. եթե անարդարությունը հանրային մասշտաբով է, բայց մասնավորի տարրերով: Ոնց ասենք ազատամարտիկների դեպքում է: Հանցագործ-տականքները գեներալներ են դարձած, իսկ իրապես կռված մարդիկ անարգված են ու օրվա խնդիրների մեջ մոլորված: Նրանք բողոքում են, փոխարենը ազատամարտիկն է բանտարկվում շինծու մեղադրանքով: Այս դեպքում ո՞վ պետք է  վրեժ լուծի՝ ես, փիլիպոսը, երիտասարդ ակտիվիստները, ժողովուրդը, ՄԱԿ-ը: Եվ առհասարակ ում հանդեպ վրեժի մասին է խոսքը՝ գեներալիների՞, դատավորի՞, դատախազի՞, հանրապետության ղեկավարների՞: Այ այս հարցի պատասխանը մենք չունենք ու չենք էլ ուզում ունենալ:

Նենգորեն բանտարկվել է ազատամարտիկ: Անարդար բանտարկությունն արդեն իսկ թշնամական արարք է, բայց ո՞ւմ հանդեպ:

Ի՞մ: Այո, մեկ տոկոսով նաև իմ հանդեպ է, որովհետև ես այդ հանրության անդամն եմ: Ակտիվիստ երիտասարդների հանդե՞պ: Այո, մի տոկոսով էլ նրանց դեմ է: Բայց հիմնական՝ 90 տոկոսով այն թշնամական է առաջին հերթին ազատամարտիկների հանդեպ:

Երբ դուրս էին գալիս նստացույցի, իրենք պետք է հաշվարկեին իրենց անելիքներն ամեն պարագայի համար:

Մենք 20 տարի նման անփառունակ դեպքերի ենք ականատես եղել: Միթե լինելով ազատամարտիկ, այսինքն արյուն տեսած մարդիկ, իրենք չգիտեին, թե ում դեմ են դուրս գալիս: Եթե չգիտեին, ապա խոսելիք չկա: Իսկ եթե գիտեին, ու չէին հաշվարկել իրենց հետագա քայլերը, ապա նորից խոսելիք չկա:

-Այն դեպքը, երբ անարդարությունը զուտ հակահանրային է: Ասենք ընտրություն կեղծելը, ՄՄ պայմանագիր կնքելը, ֆուտբոլ չիմանալով ֆուտբոլ խաղալը, լիսկային վերանշանակելը, բացարձակ անմեղ մարդուն դատելը՝ ինչպես օրինակ Վարդան Պետրոսյանի դեպքում է: Այ այս դեպքում անելիքը բոլորինս է: Ես պարտավոր եմ կեղծիքի, անարդարության, բեսպրեդելի, անմարդկայինի, հակապետականի դեմն առնել իմ իմացած մեթոդներով: Ես պարտավոր եմ ՄՄ-ին միանալու դեմն առնել իմ իմացած մեթոդներով: Ես պարտավոր եմ ֆուտբոլ չխաղալ իմ իմացած մեթոդներով: Ես պարտավոր եմ լիսկայի դեմն առնել իմ հնարավորություններով, գորիսեցին էլ՝ իր հնարավորություններով:

– Եթե ինձանից վեր պատճառներով ես եմ հայտնվում տուժողի դերում, ապա իմ պարտքն է իմ հնարավորությունների սահմաններում դիմադրել ու ձևեր գտնել և հաղթահարելու և վերժխնդիր լինելու: Կարող եմ իհարկե հույս դնել արտաքին օգնության վրա, բայց միայն տեսականորեն: Կրկնեմ, ինձ համար նույնքան կարևոր է և դիմադրելը, և վրեժխնդիր լինելը: Որովհետև եթե վրեժխնդիր չեղա, վաղն ինձ նորից կհալածեն և այլևս առավել թուլացած լինելով, ես հաստատ կպարտվեմ:

– Իսկ եթե ես իմ նախաձեռնությամբ եմ հայտնվում տուժողի դերում, ապա բացարձակապես միայն ու միայն իմ խնդիրն է և լուծումներ գտնելը, և վրեժխնդիր լինելը: Սովետից հետո կապիտալիզմի անցնելիս պետք է գիտակցեինք, որ մտնում ենք անձնական տիրապետման դաշտ:

Դիմացինդ փորձելու է քեզ հոշոտել, ու դու պետք է առաջին հերթին քո վրա դնես հույսդ և նոր հետո փորձես ձևավորել հանրային պաշտպանական մեխանիզմներ, և ոչ հակառակը:

Եթե ազատամարտիկներն այսօր չեն կարող մի դատավոր-դատախազի հարցում այնպես անել, որ իրենց նկատմամբ նորմալ վերաբերվեն, ապա ես առավել ևս չեմ կարող: Ավելին, մտադիր էլ չեմ:

Հարցեր կան, որ ես ինքս պետք է լուծեմ, հարցեր կան որ իմ նեղ շրջապատի օգնությամբ պետք է լուծեմ, և հարցեր կան, որ ամբողջ հանրությամբ պետք է լուծենք:

Բայց նաև իմանանք, որ հարցերի 99 տոկոսը վերջիվերջո անձնականի մակարդակում են՝ լուծելի ինքնուրույն մեթոդներով, հենց անձնական թշնամու դեմ: Եթե այսքան բանն էլ մենք ընդունակ չենք հասկանալու, ապա իմաստալից է ստրուկի անձնագրեր ներդնելը երկրում:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes