Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Նավթ, փող, գլոբալ իշխանություն

15 Օգոստոսի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Հայտնի է, որ բարդ, քողարկված պրոցեսների տրամաբանությունը հասկանալու հիմնական, ստուգիչ հարցը «ում է այն ձեռնտու»-ն է:

Մենք գլոբալ աշխարհի նախաշեմին ենք: Ինչ որ ասպարեզներում աշխարհն արդեն գլոբալ է, իսկ որոշներում էլ հակադիր է գլոբալին:

Գլոբալ աշխարհի երեք հիմնական սուբյեկտները՝պետությունը, փողը և դրանք տիրապետող կոնկրետ մարդիկ խորը հակասությունների մեջ են հայտնվել:

Փողն անցել է պետական սահմանները և իր բազմաթիվ դրսևորումներով գլոբալացել է:

Պետությունները դեռ նախնադարյան սկզբունքների մեջ են՝ տարածքային են, խիստ զգոն հանդեպ հարևանը, ռազմականացված են և անզիջում որևէ հարցում:

Իսկ գլոբալացված փողի և գերհզոր պետությունների տերեր են դարձել մի բուռ մարդիկ, որոնք իրենց դիրքերն ու իշխանությունը պահելու համար  հրատապ են պահում մի քանի մեծ կեղծիքներ, որոնցից հիմնականը նավթի և այլ էներգակիրների իբր անփոխարինելիության թեզն է:

Սկսած 1944 թվականից, երբ ամերիկյան Բրետտոն Վուդս վայրում կայացած 44 երկրների կոնֆերանսում որպես փոխարժեքի համաշխարհային միակ ունիվերսալ էկվիվալենտ ընտրվեց ոսկով պաշտպանված դոլարը, աշխարհի ֆինանսական բոլոր կարևոր փոխանցումները սկսեցին արվել դոլարով:

Այդ որոշմամբ դոլարը դուրս եկավ համաշխարհային ասպարեզ և ինչ որ առումներով կտրվեց զուտ փողին հատուկ հատկություններից:

Նրա էմիսիան և կարգավորումների լծակները մնացին ամերիկյան ֆեդերալ ռեզերվի ձեռքին, որը մասնավոր հիմնարկություն է: Իսկ դոլարի ազդեցությունն աշխարհում դարձավ ճակատագրական բոլոր ազգերի ու ժողովուրդների համար:

1971-ին նախագահ Նիքսոնի հրամանագրով դոլարը անջատվեց, դիսոցվեց ոսկուց և դարձավ ֆիատ փող, այսինքն՝ ապրանքային հիմքից անջատված թղթային դրամ:

Հետագա 3 տարիների ընթացքում նավթի գինը թռիչքներով 4 դոլարից հասավ 50 դոլարի: Փաստացի, անջատվելով ոսկուց, դոլարն ասոցացվեց նավթին: Եվ նավթը սկսեց ինչ որ առումներով ոսկու դեր կատարել դոլարի ապահովման հարցում:

Հետագայում ոսկուց անջատումը դոլարին տվեց առավել ճկունություն, իսկ Միացյալ Նահանգներին էլ ազատություն՝ դոլարի ապահովման որևէ պարտականությունից:

Սաուդյան Արաբիայի ու ՕՊԵԿ-ի հետ ձեռք բերված համաձայնությունների շնորհիվ նավթի առևտուրը սկսեց տարվել բացառապես դոլարով: Եվ աստիճանաբար, միջազգային շուկաներում բոլոր փոխանցումները սկսեցին արվել դոլարով, որովհետև անիմաստ էր մի քանի փոխարժեքներ պահելը գրպանում, տարբեր փոխանցումներ կատարելու համար:

Այդ ժամանակներից սկսած, ամերիկյան համալսարանական մի պրոֆեսորի առաջարկով շրջանառության մեջ մտավ պետրոդոլար (նավթային դոլար) տերմինը:

Պետրոդոլարի մուտքը համաշխարհային շուկա հանգեցրեց մի քանի սկզբունքային հետևանքների:

1. Դոլարի գնողունակությունը սկսեց աճել այլ փոխարժեքների համեմատ, որովհետև բոլորի համար այն ցանկալի փոխարժեք էր, և պետությունները ստիպված էին գնալու զիջումների, իրենց մոնոպոլ ապրանքները էժան վաճառելու, դոլար կուտակելու նպատակով:

2. Հարաբերական էժանություն հաստատվեց ԱՄՆ ներսում, որը հնարավորություն տվեց կտրուկ ավելացնել զարգացման ասպարեզներին՝ գիտությանը և ռազմականին հատկացվելիք գումարները:

3. ԱՄՆ կյանքի բարձր ստանդարտները սկսեցին գրավիչ դառնալ օտարերկրյա մասնագետների համար, և գնալով ամերիկյան համալսարաններն ու արտադրությունները սկսեցին համալրվել արտասահմանյան լավագույն  մասնագետներով:

4. Գիտատեխնիկական պոտենցիալի կուտակումը երկրի ներսում հնարավորություն տվեց կտրուկ զարկ տալ նորագույն արտադրություններին և ռազմականին:

5. Սովետական Միության դեմ սառը պատերազմում հաղթանակած ԱՄՆ-ն 91 թվականից սկսած դարձավ միաբևեռ աշխարհի միակ գերհզոր երկիրը:

Ռազմական գերհզորությունն էլ իր հերթին հանգեցրեց վախի վրա հիմնված մի շարք կոնսոլիդացիաների, խեղաթյուրումների և միջազգային հարցերում այլևայլ  մոնոպոլիաների հաստատմանը:

Դրանցից առաջինը անպատրվակ պատերազմ հրահրելու մոնոպոլ իրավունքն էր: ԱՄՆ-ին չենթարկվող երկրները սկսեցին մտցվել թշնամիների ցանկ և աստիճանաբար ավերվեցին:

Քանի որ առկա է սատարող երկրների մեծ թիմ և հնարավոր է միջազգային ատյաններում օրինական տեսք տալ ցանկացած գործողության, կտրուկ մեծացավ ԱՄՆ ֆինանսական օլիգարխիկ վերնախավի անպատասխանատվությունը  բազմաթիվ ասպարեզներում:

ՄԱԿ-ում և այլ միջազգային ատյաններում ԱՄՆ ներկայացնող անձինք որպես կանոն այլևս ոչ թե կառավարության ներկայացուցիչներն են, այլ հիմնականում ֆինանսական օլիգարխիայի և ֆեդերալ ռեզերվի նշանակած մարդիկ: Նրանք անում են այն, ինչ իրենց թելադրում են ֆինանսական մագնատները: Եվ պետք  չէ զարմանալ ոչ նրանց ոչ ադեկվատության  ու ոչ էլ ծայրահեղ ցածր մասնագիտական որակի վրա:

Իսկ իրենց միակ նպատակը դոլարի՝ որպես միջազգային փոխարժեքի դիրքերի պահպանումն է, որն արվում է ամենատարբեր մեթոդներով, ներառյալ վախեցնելը,  կրիտիկական կետերում մշտական պատերազմներ հրահրելը, տարբեր երկրների ենթակառուցվածքի ավերումը, ազգամիջյան թշնամության սերմանումը, նավթի արտահանման և տեղափոխման ճանապարհների գլոբալ վերահսկումը և այլն:

Բացի նշվածից, առկա են ևս մի քանի դեռևս լայնորեն ոչ հայտնի, բայց դաժանորեն ապահովվող գերակայություններ:

1. Դա նավթի և ածխածնային այլ էներգակիրների գերակա դիրքերի պահպանումն է գեոքաղաքական աշխարհում, որպես էներգիայի անփոխարինելի աղբյուր: Ինչպես նաև դրանց տեղափոխման ուղիների լիակատար վերահսկումը:

Սրանով աներկբայորեն ապահովվում են պետրոդոլարի դիրքերն աշխարհում:

Սակայն ներկայում արդեն իսկ հայտնի են ալտերնատիվ էներգիայի ավելի էժան աղբյուրներ, որոնք արհեստականորեն ճնշված վիճակում են պահվում, որպեսզի երկարաձգվի դոլարի գերակայությունը:

Քամու և արևային էներգիան արդեն իսկ ապահովում  են օրինակ գերմանական էներգետիկ ծախսերի 74 տոկոսը:

Արևային փոխակերպիչների գները սրընթաց ընկնում են և ներկայում մոտեցել են տեղադրված հզորության մեկ վատը՝ 50 սենթ համարժեքին:

Էժան աշխատուժով երկրներին ներկայում մեծ հնարավորություն կա առաջ անցնելու այս հարցում, քանի որ կես դոլարանոց փոխարկիչի տեղադրումը թանկ է զարգացած երկրներում, ուր ստիպված են մոտ 3-4 դոլար էլ վճարել տեղական բանվորական ուժին՝ այդ փոխարկիչները տեղադրելու համար: Հետևաբար, այն երկրները, ուր աշխատուժն էժան է, ինչիսին Հայաստանն է, արևային փոխարկիչները կարելի է տեղադրել երևի մեկ վատը լրացուցիչ կես դոլար գնով: Որը 25 տարվա գործարանային երաշխիքի դեպքում փաստացի ձրի էներգիայի աղբյուր կարող է դառնալ:

2. Դա վերջերս շրջանառություն մտած վիրտուալ փողերի դեմն առնելու ջանքերն են, որոնք իրականում ավարտվել են դոլարի պարտությամբ: Բիտկոինը, որը զուտ համակարգչային տրամաբանության վրա գործող փոխարժեք է, արդեն ընդունված վճարամիջոց է բազմաթիվ երկրներում և նույնիսկ որոշ համալսարաններում: Արդեն մոտ մեկ տարի է, ինչ մեկ բիտկոինը կայունացել է մոտ 500 դոլարի սահմաններում, և նման է, որ չի զիջելու իր դիրքերը:

3. Դա BRICS երկրների տնտեսաքաղաքական միավորման դեմ քայլերն էին, որոնք հանգեցրին ուկրաինական առճակատմանը և Ռուսաստանի դեմ արևմուտքի միավորմանը:

4. Դոլարի դիրքերը պահելու համար թշնամի երկրների դեմ պատերազմելուն զուգահեռ, որպես ալտերանիտիվ ուղի, բորբոքովում է նաև միջկրոնական էքստրեմիզմը ու դրա դեմ տարվող պատերազմը:

Որոշ երկրներում, ներքին թշնամությունն արդեն իսկ գեներացրել է զինյալ կրոնամոլների: Իսկ անպաշտպան մարդիկ միշտ էլ կգտնվեն, ինչպես օրինակ եզդիները, որոնց կարելի է հրի ու կրակի մատնել ու հետո տարիներ շարունակ փրկել ու մարել այդ կրակը որպես հումանիտար մեծ գործ:

Ի մի բերելով ասվածը, շեշտենք, որ ներկա, տեխնոլոգիապես զարգացող աշխարհում ոչ էներգիայի, ոչ սննդի և ոչ էլ բարգավաճ ապրելու տեխնիկական պրոբլեմներ չկան:

Եղած պրոբլեմները հնարովի-քաղաքական են, պարտադրված մի բուռ մարդկանց կողմից, որոնց ձեռքին է կենտրոնացած աշխարհի հարստությունը:

Իրականում խնդիրը միաբևեռ աշխարհն է, իր «միաբևեռ» փողով, միաբևեռ ռազմականով և միաբևեռ, ուլտիմատիվ վերաբերմունքով:

Ներկա գլոբալ ճգնաժամը հարթվող է, եթե փողը և փողատերերը հետին պլան մղվեն որպես միակ սուբյեկտներ և որպես գլոբալ խառնակիչներ:

Արևմտյան կառավարություններն իրականում վերը նշված սակավաթիվ ֆինանսական օլիգարխների դրածոներն են և անընդունակ են ինքնուրույն քայլերի:

Արևմտյան ժողովրդավարությունը, ազատություններն ու կյանքի ստանդարտները ներկայում մեծապես վտանգված են հենց ֆինանսական օլիգարխիայի՝ հանրային  վերահսկումից դուրս գալու փաստի պատճառով:

Մենք՝ հայերս ու հայկական պետությունն, իհարկե, ընդամենը օբյեկտ ենք գլոբալ պրոցեսներում և խաղերում: Բայց իրերի ներքին կապի գիտակցումը կարևոր է՝ ընկալելու և նախապես կանխելու մեր հանդեպ խաղերն ու պատերազմը, որ ուժի կողմից էլ այն հրահրվի:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes