Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Հայկական ազգային պետական հոսփիսը

22 Հունիսի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Հոսփիսն անբուժելի, մահամերձ հիվանդների մեկուսարանն է, որոնցում ցավազրկողների և թմրամիջոցների օգնությամբ ու վարձու աշխատողների սպասարկմամբ մարդիկ անց են կացնում իրենց կյանքի վերջին օրերը՝ սպասելով ավարտին:

Հոսփիսը կյանք է, բայց դաժան, կյանքը մերժող կյանք: Այն միաչափ է, որի միակ առանցքը  ժամանակն է՝ մինչև մահը մնացած ժամանակը:

Կյանքին բնորոշ այլ դրսևորումներ այնտեղ չկան: Նույնիսկ հպանցիկ ուրախությունն այնտեղ տխուր է, մտածմունքով ու անիմաստ սպասումով լի:

Շատ-շատերի համար ներկա հայաստանյան կյանքն իր բազմաթիվ դրսևորումներով հոսփիսային է: Այն ցավերով ու տանջանքներով է, նույն կյանք քարշ տալն է: Ու մարդիկ քարշ են տալիս ժամանակը, որովհետև ինչպես հոսփիսում, այլ ելք չունեն, քան սպասելը:

Եթե փողատերերին դնենք մի կողմ, որոնք և այստեղ են, և չեն, և որոնք հոսփիսի տերերն են, այլ ոչ մասնակիցները, ապա կպարզվի, որ ողջ Հայաստանն է հոսփիսային ռեժիմի մեջ:

Պաշտոնական հեռուսատատեսությամբ ու լրատվությամբ, ինչպես նաև ամեն կերպ գոյատևելու հայկական «ողջամիտ» փիլիսոփայությամբ՝ մենք «ապրում ենք»: Բայց ապրում ենք ոչ թե արարելու համար, այլ սպասելու: Ու սպասում ենք, որ գոյատևենք: Թե ինչի համար գոյատևենք, կարևոր չէ:

Պետական սուբյեկտայնությունը ուրախությամբ զիջեցինք ռուսներին, ղազախներին, թուրքերին ու էսիմ էլ ում: Ղարաբաղն էլ պատրաստ ենք զիջելու, ուղղակի միանգամից նվիրելը չի ստացվում, որովհետև վերցնողը չկա: Թուրք- ադրբեջանցիներին մահացող ողջ Հայաստանն է պետք: Ինչ իմաստ ունի «մանրանալ» Ղարաբաղով, երբ հայաստանյան հոսփիսն ուր որ է կտա իր արդյունքը:

Իհարկե, մենք դեռ օրեր, ամիսներ, մի գուցե տարիներ ունենք ապրելու: Մենք դեռ քարշ կգանք՝ իրար քցելով, խաբելով, տուգանելով, դատելով, բանտերը լցնելով, հիմար ձևանալով,  իրար հոշոտելով ու պատեպատ տալով:

Մերը դա է:

Ու արդեն ելքեր փնտրել ու առաջարկելն էլ ավելորդ է դարձել: Ինչպես ելք առաջարկես մեկին, որը քո լեզուն չի հասկանում, դու էլ իրենը չգիտես: Որը հոսփիսային նույն հիվանդն է՝ ինչպես բոլորս: Որն իր գոյությամբ թքած ունի քեզ վրա, ու դու էլ իր վրա: Չնայած արտաքնապես նույնիսկ բարևել ու իրար պարոն ու տիկին ասել էլ կարող ենք:

Ամեն մեկս իր ուրույն հոսփիսային հիվանդությամբ է սպառված: Մեկս անհույս տգետ է, մյուսս անհույս սրիկա, անհույս հրեշ, անհույս ինքնակենտրոն, անհույս տականք, անհույս վախկոտ, անհույս սոված, անհույս լավատես, անհույս սպասող: Բոլորս անհույս ենք ու անդառնալի անհույս:

Դժվար պատմականով, ահռելի արյամբ, անփառունակ ու ամոթալի պետական կյանք էր:

Բազմաթիվ մարդիկ իրենց զոհեցին հանուն մեզ, հանուն ներկա գոյատևողներիս, ուրացողներիս, անզգաներիս՝ չմտածելով, որ չի կարելի ինքնազոհվել մի միջավայրում, որն ունակ չէ դա գնահատելու:

Մեր սխալները շատ էին,  ու բոլորն էլ մահացու: Մահացու էր, երբ Նաիրիտ էինք փակում, առանց Նաիրիտից բան հասկանալու: Մահացու էր, երբ Ղարաբաղ էինք անկախացնում՝ միացումից հետո: Մահացու էր, երբ «100 տոկոսանոց» շամպայն էինք շրխկացնում՝ թքելով պետականության հիմքերին:

Մահացու էր, երբ ագահորեն Սևան-Հրազդան կասկադն ու ողջ Հայաստանն էինք մեջ-մեջ անում՝ «փառապանծների» բորենիական գռմռոցներով:

Եվ հոսփիսային, վերջնական անհույս մահացու է, երբ խիարը թարս է բուսնում:

Ինչ որ է, հիմա գոնե լիքը ժամանակ ունենք հոսփիսային հանդարտության մեջ խորհելու ու մեզ հոսփիս գցածներին մեկ առ մեկ հիշելու:

Բարի հիշողություններ:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes