Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Մեկ մարդու պետության վախճանը

2 Հունիսի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Աստանայում մեզ համար արտակարգը Ալիեւի գրած, Պուտինի ու Լուկաշենկոյի հավանությանն արժանացած ու Նազարբաեւի կարդացած նամակը չէր, այլ Հայաստանի նախագահի դրսևորած վարքային ու պաշտոնեական ոչ ադեկվատությունը՝ կատարվողին:

Ասվածի տոնն ու ձևը ոչ թե միջպետական հարաբերություների ոլորտից էին, այլ  անձնական նսեմացման ու ստորացման:

Ըստ կատարվածի պարզ է, որ սեղանի շուրջ նստածները մեզանից լավ գիտեին մեր նախահագին և նրան իր անձնական տեղն էին ցույց տալիս՝ իրենց շարքում անարժան լինելու տեղը:

Նրանում, որ Նազարբաևը էթնիկ թուրք է, և ներկայացնում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, կասկած չկա: Պուտինի ու Լուկաշենկոյի վարքն էլ թուրք- ռուսական շահերի ծիրում է:

Բայց հարց է ծագում, ինչ գործ ուներ ներկա գեոքաղաքական աշխարհի ամենակարևոր խաչմերուկներից մեկի՝ Հայաստանի նախագահը նման հավաքում, որպես քավության նոխա՞զ:

Չէ որ մերոնք արդեն 25 տարի է իբր մանևրում էին Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, ու տպավորություն կար, որ ներսում կառավարել չիմանալով հանդերձ, ոնց որ թե գոնե մինիմալ խորամանկությունն ունեն կողմորոշվելու աշխարհում և օգտվելու Հայաստանի շահավետ դիրքից:

Սակայն սեպտեմբերի 3-ն ու դրանից հետո կատարվածն, ու առավել ևս Աստանայում ամրագրվածը, ցույց են տալիս, որ «տղերքը» դրսում ներսից բեթար են, և չեն էլ հասկանում, թե ինչ են անում:

Այլապես Աստանայից հետո ժողովի չէին հավաքվի ու նոր խրոխտությամբ աշխարհով մեկ հոխորտա, թե մենք ինչ գործ ունենք Ղարաբաղի հետ:

Հայկական իշխանություններ կոչված յուրօրինակ գոյացությունն իր հազարավոր տգետ պաշտոնյաներով արդեն դառնում է անտանելի ոչ միայն Հայաստանի, հայության, այլև դրսերի համար:

Կես դարձած երկրի ներսում փաստացի մարդկային ռեսուրս ու լծակ չկա իշխանափոխության համար, իսկ դրսում էլ, օգտվելով դրանից, արդեն դրել են Հայաստանի, որպես պետության, ֆիզիկական վերացման հարցը:

Մենք 25 տարի շարունակ, սխալը սխալի հետևից անելով, դեռ իբր պետություն ենք, և կործանվում ենք զուտ մարդկային սխալների, մասնավորապես նախագահների ծայրահեղ պաշտոնեական անհամապատասխանության պատճառով:

Հասկանալու համար մեր հանդեպ կատարվողը, մտովի հետ վերադառնանք սեպտեմբերի 3-ը, և հասկանանք, թե ինչ է կատարվել այդ օրը:

Արդեն կային երեք երկրների միջև գործող մաքսային միությունը և խոսակցություններ՝ կազմվելիք Եվրասիական միության մասին:

Պուտինը հրավիրեց հայկական նախագահին Կրեմլ և ստիպեց (միգուցե խնդրեց, պարտադրեց, հորդորեց` ով գիտի) մտնել մաքսային միություն:

Պուտինը հրավիրեց ու պարտադրեց, բայց ինչո”ւ նախագահը գնաց ու զիջեց: Չէ՞ որ շատ լավ գիտեր, որ թուրքերը դեմ են լինելու վերջնական որոշմանը, որ Հայաստանի ու ՄՄ միջև ընդհանուր սահման չկա, որ Հայաստանի էնտեղ լինելը-չլինելը զրոյական իմաստ ունի մաքսայինի համար տնտեսական առումով:

Հետևաբար, խորամանկի համբավ ձեռք բերած նախագահն ու իր խորհրդատուները նույնիսկ մինչև գնալը պետք է հասկանային, որ կանչում են քաղաքական զիջումների, կամ էլ ինչ որ այլ խաղերի համար խամաճիկ դարձնելու համար:

Նրանք պետք է փորձեին գոնե կռահել, թե Հայաստանը մաքսային մտցնելով Պուտինն ինչ հեռահար նպատակներ է հետապնդում:

Այն ժամանակ արդեն պարզ էր, որ Ուկրաինան էլ է բանակցում Եվրամիության հետ, և Պուտինն ունի Ուկրաինային ներգրավելու՝ Հայաստանից միլիոն անգամ ավելի կարևոր հարցն իր համար: ԵՎ որ Հայաստանն օգտագործում է որպես խայծ՝ Ուկրաինային ներքաշելու համար:

Դա նույնիսկ մանկապարտեզի երեխային հասու հաշվարկ էր: Բայց պարզվեց, որ  մեր նախագահի համար դժվար է Պուտինի հետ բանակցելը, և սեպտեմբերի 3-ին,  մաքսային միության համար զուտ նեգատիվ ունեցող Հայաստանի «միացումն» ապահովվեց առանց որևէ առարկության:

Արդյունքում, Հայաստանը ստիպված եղավ դուրս գալ Եվրոպայի հանդեպ պարտավորություններից և խեղկատակ դառնալ աշխարհի առջև: Ապա և, ռուսներից առաջ ընկած սկսեց մաքսայինին անդամագրվելու թղթերը սարքել, ու ռուսների կամեցողությամբ միջազգային բանաձևեր քվեարկել:

Մայդանն ու ուկրաինական պրոցեսները եղան-անցան, Ուկրաինան իրոք անկախացավ Ռուսաստանից, Ղրիմն էլ անկախացավ Ուկրաինայից ու իսկույն միացավ Ռուսաստանին: Իսկ Հայաստանը մնաց իր անլրջության մեջ՝ ոնց կար:

Այսօր արդեն սպառնալից վիճակ է մեր մոտ, բոլոր առումներով: Պետականությունն իբր կա, բայց իրականում չկա: Նախագահ իբր կա, բայց իրականում չկա: Մաքսային ու Եվրասիական միություններում անդամություն իբր կա, բայց իրականում չկա:

Հայաստանն ու Ղարաբաղը, այսինքն այն, ինչ ձեռք էր բերվել ամբողջ ազգի զոհաբերումներով, կես ազգի արտագաղթով, հարյուր հազարավորների ճակատագրերի դաժան կործանումով, վերանում է:

Ըստ որում, վերանում է արագ, մի քանի ամսվա ընթացքում, մեկ անձի ու նրա իսկ կազմած իշխանականի ոչ ադեկվատության պատճառով՝ առանց նույնիսկ նվազագույն քաղաքական ու դիվանագիտական դիմադրության:

Քաղաքական դաշտը անորոշության, շփոթմունքի ու նոկդաունի մեջ է՝ չկողմնորոշվելով, թե ինչ է լինելու և ինչ է հնարավոր անել:

Երկրները կառուցվում են սերունդների ու միլիոնավորների ինտելեկտուալ ու քրտնաջան աշխատանքով: Բայց և կարող են մի գրչի հարվածով վերանալ, եթե գրչին տիրապետելու իրավունք է տրված ոչ համապատասխան մեկին:

Անկախությունից ի վեր, մենք ձևակերպեցինք Հայաստանը որպես մեկ մարդու կամքին ենթակա ֆեոդալական կալվածք:

Բայց 21 դարում ենք և պարտավոր ենք ժամանակի պահանջներին ենթարկվել: Իսկ ենթարկվելն էլ հանգեցրեց այս տխուր երկրին, նրա ողբալի ներկային ու աղոտ ապագային:

Մենք՝ հայերս, փիլիսոփա ժողովուրդ չենք, և իմ խորին համոզմամբ, պետականության մեր ողբալի վիճակի հիմքը հենց դա է:

Նժդեհը մեր մեջ եղած եզակիներից էր, ով աշխարհին էր նայում լայնախոհ փիլիսոփայականով: Եվ հենց այդ փիլիսոփայականն էր, որ նրան տվել էր գիտակցված քաջությունը և պատասխանատվությունը՝ հանդեպ ինքն իրեն, մարդը և ազգը:

Ի տարբերություն Նժդեհի, մենք ազգովի, օրվա հացով ապրող մահկանացուից վեր չբարձրացանք և ստիպված ենք լինելու ճաշակել նման փոքրության հետևանքները:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes