Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Համակարգային տականքի պատանդները

19 Մայիսի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Վարդան Պետրոսյանի դատավարությանը ներկայացած ֆրանսիացի պաշտպան Մարի Լոռ Դոզեն մեկ պարբերության մեջ մի քանի ծավալուն ու մեզ որպես հանրություն ոչնչացնող մտքեր է հայտնել.

1. Ես այստեղ չեմ, որ ձեզ հայկական դատի վերաբերյալ ինչ-որ դասեր տամ:

2. Այստեղ եմ, որ պաշտպանեմ երկքաղաքացի Վարդան Պետրոսյանին:

3. Ես չեմ հասկանում, թե ինչու է Վարդան Պետրոսյանը մինչ օրս կալանքի տակ:

4. Եթե վիշտը արդարադատության գործիք է դարձել, ապա այլևս արդարադատություն չէ:

Անարգանքով հագեցած նման ուղերձը ցանկացած նորմալ երկրի դատարանի համար գետինը մտնելու և ողջ իրավականի հրաժարական տալու շարժառիթ կլիներ,  բայց մեզանում այն անընկալելի է ու զրոյական արժեքի:

Հայաստանում դեն են նետված բոլոր պայմանականությունները, և բեսպրեդելն արդեն բառի իմաստից էլ դեն է: Արդարությունը ոչ թե սկզբունքով է, այլ ըստ պախանի կամքի, խամաճիկությունը ոչ թե բացառություն է, այլ հանրային դրվածք, և մարդն էլ քավության նոխազ է՝ ըստ ախպերականի կամքի:

Մենք մեզանում, մեր մեջ, այդ ամենին հարմարված ենք՝ ոչ նկատում ենք, ոչ ամաչում ու ոչ էլ զարմանում:

Բայց կողմնակի դիտորդի համար պարզ, թափանցիկ, տեսանելի ենք, ըստ որում այն ասիտիճան, որ զուտ մեկ դատական գործի վայրիվերումներին նոր-նոր ծանոթացած  մարդը ծավալուն ճշգրտությամբ նկարագրում է մեր ներքին դրվածքները:

Սա նշանակում է, որ մեր ով ու ինչ լինելն ուղղակի ճառագայթում է մեզանից:

Իրոք, հայկական դատի վերաբերյալ ինչ դասեր կարող ես տալ, երբ դատ ասածը հրապարակային հաշվեհարդար է:

Իրոք, ինչպես հասկանաս Վարդանի բանտարկված լինելը, եթե  դա հասկանալու հարց չէ:

Կամ էլ ինչպես չասես, որ դատ կոչվածը իրավական հանգամանքների անաչառ պարզաբանում է ենթադրում, այլ ոչ լաց ու կոծով բեմականացված ողբերգական ֆարս:

Եվ վերջապես այդ կինը հասկանում է, որ ինքն այստեղ է ոչ թե հայկական դրվածքներում որևէ ստորակետ փոխելու նպատակով, այլ խիստ ժամանակավոր ու զուտ իր պարտքի ուժով՝ հանդեպ իր համաքաղաքացին: Եվ նրան չեն հետաքրքրում ոչ Հայաստանը, որ նրա իրավականը և ոչ էլ հայաստանցին:

Վարդանը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, հայկական դատարան կոչված գիլյոտինի զոհերի շարքում:

Այն անխափան աշխատում է ցանկացած մեկի դեմ, ով խիզախություն է ունեցել իշխանություններին ցույց տալու աչքի վերևի հոնքը, կամ էլ դժբախտություն է ունեցել իր իրավունքները պաշտպանող նորմալ մարդ ծնվելու:

Բազմագլուխ մի վիշապ է հայկական իրավականը, որն արդեն 23 տարի շարունակ մի գլխով ստորացնում է մարդուն, մյուսով թալանում, մյուսով կեղեքում, մյուսով տանջում, մյուսով պատեպատ տալիս, մյուսով գնդակահարում, մյուսով հոշոտում:

Ֆենոմենալ վիճակի ենք հասել: Մի բևեռում մարդատյաց իշխանությունն է իր մարդակեր կառույցներով ու քրեական պաշտոնյաներով: Հակառակ կողմում էլ մշտապես հետապնդվող անհատն է, որի կյանքն ամենօրյա հերոսապատում է՝ լի ոստիկանից, օլիգարխից ու պատահական հանցագործից խուսանավելու անթիվ- անհամար դրվագներով:

Գույներ չկան՝ սև-սպիտակ է: Կամ իշխանություն ես, այսինքն դրության ու իրավունքի տեր, կամ էլ զոհ ես, նախապես դատապարտված տաժանակիր կյանքի ու վախճանի:

Չկա մեկը, որը չեզոք լինի դիմացինի ու կողքինի հանդեպ: Իշխանությունը ներ է սողոսկած բոլորի անձնական տարածքները՝ որպես գործակալ, որպես բարեկամ, որպես ընկեր, որպես խնամի, որպես հարևան, որպես ոստիկան, քննիչ ու դատավոր, և «բաժանում ու տիրում է», խրախուսվում միայն վայրենին, հակամարդկայինը, ստորն ու բիրտը:

Որոշ նշանավոր կարկառունների դեմքին նայելիս անիծում ես քո հայ լինելն ու մտածում, թե որ մեղքերի համար է սա, և արդյոք վերջ չի՞ լինելու:

Ես ինձ մշտապես պատկերացնում եմ Վարդանի իրավիճակում ու հասկանում եմ, որ ինքը հերոս է: Մի բան է առանց դիտավորության, դատական սխալի հետևանքով  բանտում հայտնվելը, և այլ բան է համակարգային տականքի ձեռքին «օրենքի» ուժով պատանդ լինելը:

Բոլորս էլ ինչ որ առումներով պատանդ ենք:

Մենք ինքնակամ ենք պատանդավորել մեզ, Վարդանը՝ ճակատագրի բերումով:

Մենք հանդուրժելով ու համբերելով ենք դարձել պատանդ, Վարդանը՝ իր գործունեության արդյունքում:

Մենք պատրաստ ենք պատանդ էլ մնալու, Վարդանը պայքարում է ազատագրվելու համար:

Դժոխային շրջապտույտի մեջ ենք: Եվ ամեն պտույտով ելքերը փակվում են, ճաղերն ավելանում, օրը մթնում:

Ոչ մեկս չէր հավատում նման վախճանի, բայց բոլորս էլ սխալ դուրս եկանք: Ոչ մեկս չի հավատում կատարվողին, բայց այն իրականություն է:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes