Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Մոսկվային ձեռնտու է Հայաստանն ու Ղարաբաղը մաս-մաս զիջելը

13 Մայիսի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Երրորդ համաշխարհայինն է նախապատրաստվում

Ռուս-ուկրաինական ռազմաճակատում  հիմնական խնդիր է դարձել հարցը, թե ով է հարձակվողը, ով պաշտպանվողը և որն է ընթացողի նպատակը:

Եթե զուգահեռներով գանք ու մատուցվող պրիմիտիվից մի փոքր այն կողմ նայենք, ապա կտեսնենք, որ արաբական գարուններով սկսված քաղաքացիական  պրոցեսներն ավարտվել են ծանր ներքաղաքական արդյունքներով: Բոլոր երկրներում իշխանության եկան ծայրահեղ հետադիմական ուժեր, որոնք hետ գցեցին իրենց երկրները թե տնտեսապես և թե քաղաքակրթական ժամանակի մեջ:

Նմանապես, զուտ քաղաքացիականով սկսված Մայդանն այսօր համաշխարհային գեոքաղաքական մեծ ճգնաժամի է հանգրվանել, և հիմնախնդիրն էլ իրականում  ռուս-ուկրաինական հարաբերությունները չեն, այլ նոր, գլոբալ ռազմախաղերը:

Նայենք արդեն իսկ գրանցված արդյունքներին:

– Զգուշորեն, անհրաժեշտ ֆորմալ ձևակերպումներով, ռուսները վերցրին ռուսներով բնակեցված և փաստացի իրենց պատկանող դոտացիոն Ղրիմը, իսկ Արևմուտքը առանց որևէ հիմնավորման ու աղմուկի, վերցրեց Ուկրաինան:

– Դիմակայելու համար արևմտյան ճնշմանը, Պուտինը Սևաստոպոլում ցուցադրական զորահանդես է անց կացնում, որպեսզի ցուցադրի դիմադրելու իր պատրաստակամությունը: Արևմուտքը ռազմախաղեր է իրականացնում Լատվիայում՝ հենց ռուսական սահմանին:

– Ռուսները Ղրիմիում տեղադրում են Տու 22 ծանր ռմբակոծիչները, իսկ Արևմուտքի ձեռքում են հայտնվել ռուսական ռազմականի հիմքերը՝ Ուկրաինայում եղած հրթիռային շարժիչների և ավիացիոն գործարանները, ռազմական ինքնաթիռաշինության մասնագետներն եւ գաղտնիքները, որոնց մի մասն, ըստ որոշ լուրերի, արդեն Իսրայելում են:

– Ուկրաինայում վառում են մարդկանց և մեղադրում Պուտինին: Պուտինը պաշտոնապես հայտարարում է, որ ինքը որևէ գործ չունի ներուկրաինական հետագա պրոցեսների հետ:

– Պուտինի հայտարարությունը վերցվում է որպես ԿԳԲ-ական խաբկանք և դրա հիման վրա աշխարհով մեկ ծավալվում է նոր հիստերիա, թե տեսեք, Պուտինը սուտ է ասում,  և Ռուսաստանին առավել է պետք ճնշել:

– Նուլանդը ծրագրային 4 կետերով ձևակերպում է ամերիկյան վերաբերմունքը հանդեպ ուկրաինական պրոցեսը, որում որպես երրորդ կետ նշված է Ղրիմի անեքսիայի հետ կապված Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների շարունակական խորացումը:

– Արդեն ուժի մեջ են ու առավել խորանում են ռուսների դեմ լայնամասշտաբ տնտեսական ու քաղաքական միջազգային պատժամիջոցները:

– Միջազգային քարոզչությունը կոնսոլիդացված է ռուսների դեմ, և ինչ էլ կատարվում է, մեղավորությունը վերագրվում է ռուսներին:

Կատարվողն արդեն ռուսների դեմ ընթացող պատերազմ է, որի բազում այլ ցուցիչներ էլ կան, բայց այսքանն էլ բավարար է հասկանալու, որ ռուսները ցուգցվանգի մեջ են և պարտվում են անելանելի ծուղակում:

Որն է հրահրվող պատերազմի նպատակը և ովքեր են ռուսների հակառակորդները: Նպատակն իհարկե շահն է՝ աշխարհի գլոբալ տերերի, բանկային կարտելի ֆինանսական շահը:

Երկրորդ համաշխարհայինից հետո Միացյալ Նահանգները ձեռք բերեցին գերակա ռազմաքաղաքական դիրքեր աշխարհում: Վերջին 30 տարիներին, Ռեյգանի ներքին և արտաքին ծայրահեղ աջակողմյան, ագրեսսիվ քաղաքականության շնորհիվ, ռազմարդյունաբերական էլիտան սկսեց զիջել ֆինանսական օլիգարխիային: Կոնգրեսը և որոշումների կայացումն ամբողջապես անցան ստվերային ուժերին, որոնք անվերապահորեն վերահսկում են դոլարի դիրքերը, նրա միջազգային և ներքին շրջանառությունը:

ԵՎ որպես գերակայության լծակ էլ օգտագործվում են ոչ այնքան ֆինանսները, տնտեսական ու արտադրական պոտենցիալները, այլ բանկային կարտելին ենթակայեցված ամենազոր ռազմական մեքենան ու դրա շնորհիվ դոլարի՝ որպես միջազգային միակ փոխարժեք լինելու պարտադրանքը:

Վերջին տարիներին Չինաստանի և զարգացող այլ երկրների արտադրական հզոր առաջընթացի հետևանքով, ինչպես նաև նյութական, տնտեսական ու արտադրական հիմքերից դոլարի տարանջատման ու ամերիկյան տնտեսական ծայրահեղությունների պատճառով (արտադրությունների և գիտատեխնոլոգիական գաղտնիքների արտահանումը երկրից) դոլարի դիրքերը սկսել են խիստ կասկածելի դառնալ բազմաթիվ երկրների համար:

Մեկ ամիս առաջ հայտնի դարձավ նաև, որ այս տարեվերջին համախառն արտադրանքի ծավալով Չինաստանը առաջ է անցնելու ԱՄՆ-ից:

Իսկ եթե հաշվի առնենք,  որ ԱՄՆ-ում ծառայությունները կազմում են ներքին համախառն արտադրանքի 70 տոկոսը, իսկ Չինաստանում 45-ը, և չինական զարգացման տեմպը տարեկան 9 տոկոս է, իսկ ամերիկյանը ընդամենը  2 տոկոս, ապա պարզ է դառնում, որ ամերիկացիները մեծ անհանգստություն ունեն իրենց հետագա դիրքերի առումով:

Սկսած արաբական «գարուններից» (ուր իմիջիայլոց միչև օրս գրանցված է 185 000 զոհ), պարզ դարձավ, որ չնայած ռուսների մատուցած ծառայություններին, Արևմուտքը խուսափում է ռուսների հետ որևէ լուրջ համագործակցությունից միջազգային ասպարեզում:

Սիրիայի դեպքում ռուսներն ուղղակի զինաթափեցին Ասադին, նրան համոզելով առանց փոխհատուցման զիջել իր քիմիական զենքի ողջ արսենալը և մնալ անպաշտապան՝ իր հզոր թշնամիների առջև:

Քիչ ավելի փոքր մասշտաբով նույնը կրկնվեց Իրանի դեպքում: Եվ չնայած ռուսների այս ծանրակշիռ ծառայություններին, թշնամությունը Ռուսաստանի հանդեպ գնալով սրվեց ու խորացավ:

Մայդանից հետո՝ Ուկրաինայի նոր ղեկավարների մեջտեղ գալուց անմիջապես հետո, պարզ դարձավ, որ քաղաքացիական պրոցեսն ամբողջապես զիջված է արտաքին ուժերին, և հետագա հարձակումը անմիջականորեն Ռուսաստանի վրա է լինելու:

Օդեսայում կենդանի այրվող մարդկանց տեսարանների հասցեատերը Ռուսաստանն էր: Մարիուպոլում անզեն մարդկանց դեմ ընթացող ռազմական հաշվեհարդարը նույնն է՝ «կատու ճղելու» ցուցադրումն է Ռուսաստանին:

Իսկ ո՞րն է Ռուսաստանի դեմ արևմտյան ագրեսսիայի խորքային իմաստը:

Իհարկե, դոլարի դիրքերի հարցն է: Այդ դիրքերն ապահովելու համար արդեն լոկալ պատերազմները բավարար չեն՝ մեծ, երկարատև, միջուկային տարրերով  հակամարտություն է պետք, որը թույլ կտա բանկիրներին մնալու դրության ու աշխարհի տերը՝ տեսանելի ապագայում:

Բացի այդ, Ռուսաստանն ունի Սիբիր, որը դիտարկվում է որպես ախորժելի և մեծ պատառ, և բավարար բոլոր գերուժերի համար, թե ԱՄՆ, թե Եվրոպայի ու թե Չինաստանի համար:

Այդ առումով, միջազգային համախմբումը Ռուսաստանի դեմ գնալով աճելու է: Իհարկե, ռուսները կփորձեն արտակարգ միջոցների դիմել  չմասնատվելու համար, բայց թե ուր կհասնի դիմակայությունը, դժվար է ասել:

Ի՞նչ է սպասելի այս պարագայում, Հայաստանի հետ կապված:

Ակնհայտ է, որ արդեն իսկ ծանրագույն հարվածներ ստացած Ռուսաստանը ինչ որ կերպ ստաբիլացնելու է վիճակը Ուկրաինայի և Արևմուտքի հետ անմիջական հարևանության սահմաններին: Բայց և փորձելու է ասիմետրիկ զիջումների գնով ապահովություն ստանալ այլ կետերում:

Առաջին զիջվելիքն իհարկե Հայաստանն է: Եվ արդեն իսկ առկա է ռուս-ամերիկյան մրցակցությունը Ադրբեջանին սիրաշահելու հարցում:

Արևմուտքը հեշտությամբ կարող է բորբոքել հայ-ադրբեջանական պատերազմը, փորձելով դրանով ռուսներին ներքաշել և առավել խորացնել հակառուսական ճգնաժամը:

Եթե ռուսները հայերին պաշտպանեն, ապա կհայտնվեն ծուղակում՝ որպես իրենց սահմաններից հեռու գործող միջազգային խառնակիչ, կամ ժանդարմ: Իսկ եթե չպաշտպանեն, էլի ծուղակում են, արդեն որպես հայերին դավաճանած դաշնակիցներ, և ռուսները կներկայացվեն որպես նոր հայկական ավերածությունների պատասխանատու:

Եվ հենց այդ նկատառումներով է, որ ամերիկացիները Ադրբեջանին են շողոքորթում՝  որպես Ռուսաստանին համարժեք երկրի: Իսկ Հայաստանին էլ տեսնում են որպես տարածքի, որտեղ ենթադրվում է հայի ֆիզիկական գոյատևումը, բայց ոչ ավելին:

Իհարկե, թուրքերի հետ հարաբերություններում Հայաստանը որպես քաղաքական մանրադրամ ունենալը ռուսների դարավոր քաղաքական մշակույթն է եղել: Եվ վերջին 20 տարիներին նման մոտեցումը շարունակում է ռուսական օրակարգում մնալ: Զենքի աննախադեպ մատակարարումներն Ադրբեջանին ու թուրքերի հետ մերձեցումը հենց մեր դեմ էին ուղղված:

Հակասական վիճակ է ստեղծվել. ռուսները Հայաստանն իրենց ձեռքում են պահում որպես առևտրի մանրադրամ: Հետևաբար, ռուսներին ձեռնտու է Հայաստանն ու Ղարաբաղը մաս-մաս, աստիճանաբար զիջելը՝ զուգահեռ հասունացող հնարավոր «փոքր» կոնֆլիկտներին:

Արևմուտքին էլ, ընդհանուր առմամբ, Հայաստանի գոյությունը ձեռնտու է, որպես թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ օգտագործվելիք շարունակական խաղաքարտ, ինչպես Գենոցիդի հարցն է մինչև հիմա շահարկվել:

Բայց և, ռուսների դեմ հարաբերություններում, Արևմուտքի «պրոհայկականությունը» կարող է հրահրել ռուսներին հապճեպ զիջելու ողջ հայկականը՝ թուրքերի հետ առանձին, շուտափույթ հաշտություններ կնքելով Արևմուտքի հարվածները թեթևացնելու նպատակով:

Փաստացի, մի քանի քայլ այն կողմ երրորդ համաշխարհայինն է: Եվ նրա դրսևորումները՝ դարին համեմատ, կարող են ամենաանհավանական ձևերի լինել, որից սակայն պատերազմի էությունը չի փոխվում:

Եթե հարց լուծողներն ու որպես գործիք ներգրավվածները չսթափվեն ու հետ կանգնեն, ապա շատերին այն կործանելու է, ավելի շատին ստրկացնելու և մարդկությանը հետ է մղելու դեպի քարանձավ:

Իհարկե, կրիմինալի տակ հեծեծող ներկա Հայաստանը որպես պետություն զրոյական արժեք ունի թե ռուսների և թե այլ սուբյեկտների համար: Բայց որպես նորմալ պետականությամբ քրիստոնեական տարածք, այն ներկա գեոքաղաքական աշխարհի երևի ամենաթանկ հողակտորը կարող էր լինել:

Աչքի առջև ունենալով հայկական ներկա իշխանական ունիկալ պատասխանատուներին և ընդդիմության անճարակ կարճատեսներին, իհարկե անլուրջ է մեր առումով այս վիճակից որևէ ելք քննարկելն ու առաջարկելը:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes