Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Ապահանրայնացում, 16-դարյա ընթացքով

29 Ապրիլի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Վերևներում տեղափոխումներով ու վերադասավորումներով բացված ճեղքերը սվաղելու ու իշխանությունն ամեն գնով պահելու հարցին են: Չարտագաղթածներն էլ  սպասումների ու տարակուսանքների մեջ՝ բա հետո՞, բա վե՞րջը:

Առանց դույզն ինչ տարբերության, կրկնվում է դեռ Խորենացու նկարագրածը՝

«ՈՒսուցիչները տխմար ու ինքնահավան,

Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած` աստվածաբան են:

Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր:

Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասարար, ժառանգությունից փախչող:

Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակներին համաբարո:

Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ:

Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող:

Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած»:

Կարելի է ենթադրել, որ կամ արժեքայինով մենք չենք փոփոխվել անցած 16 դարերի ընթացքում, կամ էլ հանրային անկումն ու դեգրադացիան նույն պատկերն ունեն՝ անկախ ժամանակաշրջանից:

Սակայն որն էլ լինի, մխիթարիչ բան չկա դրանում:

Խորենացու նկարագրի մեջ նկատելի ներդաշնակություն կա գործող տարբեր խմբերի վարքի մեջ: Ամեն մեկն անմոռաց իր հակահանրային տարերքի մեջ է և անհաղորդ՝ ընդհանուր տագնապներին:

Խորենացին կատարվողի վկան է, ինքը տեսնում է ընթացողի ողբերգությունը, բայց անկարող է միջամտելու և ներազդելու: Մտածել, թե ինքը չի շփվել կողքինների հետ, չի կիսվել իր մտահոգություններով, չի ահազանգել, անհավանական է, բայց ակնհայտորեն իր ջանքերն արդյունք չեն տվել:

Ներկայում էլ նույնն է՝ հազարավորները ասում, նկարագրում, ահազանգում են, իրենց հասու հնարավորով պայքարում, բայց արդյունքը զրոյամերձ է՝ ամեն մեկն իր նեղ էգոյի շրջանակներում է՝ անհաղորդ մյուսներին ու կատարվողին:

Իհարկե, հետանկախական 23 կատաստրոֆիկ տարիներն ու երկիրը կարգի գցելու՝ քաղաքացիական անհաջող փորձերը մարդկանց մեկուսացրին նորմալ -մարդկայինից և խորացրեցին փոխադարձ անընկալունակության վիհը:

Բայց և կարևոր է պարզաբանելը, թե ինչի արդյունք էր Խորենացու նկարագրածը և ինչ է կատարվում մեզ հետ՝ հիմա:

Տպավորություն է, թե ներկա Հայաստանում, նույն հողի վրա, նույն միջավայրում ու իրականության մեջ՝ առանց որևէ հաղորդակցման, մի քանի հակամետ բազմություններ են ապրում:

Անտագոնիստական, բայց և զարմանալի խմբեր են դրանք՝ արարող-թշվառներ, հսկող-պատժողներ, վայելող-թալանողներ, պնակալիզող-մանկլավիկներ, բեսպրեդելող-ժառանգներ, գոյատևող-յոլա գնացողներ ու արտագաղթող-զզվածներ:

Միջխմբային անտագոնիզմը իշխանականի դեմ միտինգ ու երթից այն կողմ՝ որևէ հանգուցալուծում չի ստանում, և վիճակը դադաղ, բայց անշեղորեն գնում է ինքնաոչնչացման:

Ըստ որում, անկումը զուտ ինքնաբերաբար ընթացող պրոցես է՝ որևէ խումբը չի փորձում ներազդել՝ արագացնել կամ արգելակել այն: Խմբերի միջև բաժանարար գծերն էլ շարունակվում են մինչև անհատներն ու ընտանիքները: Փաստորեն հանրություն ասածն է խեղված մեր երկրում, և նրա մեջ անհատն իր տեղն ու դերը չունի:

Ներհանրային հնարավոր համագործակցության բոլոր ոլորտներն ու ասպարեզները  իշխանության վերահսկողության տակ են: Ոչ մեկը չի կարող ինքնուրույն լինել, նախաձեռնել, ստեղծագործել, կերտել, արարել կամ արտադրել: Ամեն մեկի վրա հատուկ, մանրակրկիտ մշակված վերահսկողական լծակ կա՝ զսպելու, ստորացնելու, շահագործելու և իրենց ուզածը հարկադրելու:

Հանրային ու աշխարհին հայտնի քաղաքական ու քաղաքացիական լծակներով վիճակը շտկելու մեր ջանքերը դեմ առան զինված տականքի պատնեշին:

Մարդիկ էլ մշտապես ապակողմնորոշված ու լլկեցված են հնարավոր բոլոր լծակներով՝ սկսած թաղային գողականի հաշվեհարդարներից, վերջացրած ծախված բարեկամի՝ չհակառակվելու հորդորները:

Զուգահեռաբար, ընտրություն կոչված ֆարսերին էլ մշտապես ուշադրության կիզակետում են եղել իշխանությունների կողմից ներդրված բազմաթիվ գործակալներն ու խեղկատակները, որոնք հայկական ներքին քաղաքական կյանքը սարքել են կրկեսային բալագան:

Նայենք վերջին ընտրությունների գումարային արդյունքին՝ մեկը մահափորձի է ենթարկված, մյուսը բանտում է, երրորդը՝ առողջական նպատակներով հացադուլը ծաղրուծանակ-աղոթքի վերածած, մյուսն էլ՝ հացադուլով ասպարեզ մտած:

Սանգվինիկների համար նման ելքերը մի գուցե էկզոտիկ-տրամաբանական են, բայց հայկական կյանքով ապրողների համար դրանք արդեն զավեշտալի-օրհասական են:

Սկզբունքորեն ասած՝ մենք արդեն իսկ դուրս ենք մարդ կոչվածի սահմաններից: Որովհետև մարդը հանրային էակ է և ապրում է շնորհիվ կողքինների հետ ազատ համագործակցության ու փոխօգնության:

Վերը նկարագրված խմբերում բաշխված հայաստանյան մարդիկ դարձել են  փոխադարձ ավիրող, ոչնչացնող ու ատող անհատներ, որոնք կորցրել են մարդկայնորեն իրար օգնելու, համագործակցելու, գնահատելու և հանդուրժելու ունակությունները:

Ո՞րն է ելքը:

Շանթ Հարությունյանը հռչակեց այս վիճակի մասին և որպես շարքային քրեական գնաց բանտ՝ իր հետ տանելով 14 համախոհների:

Մեր ինչ լինելը լավագույնս նկարագրած-բեմականացրած Վարդան Պետրոսյանը հայտնվել է «դատականի» ճիրաններում:

Դրվածքներին հրապարակայնորեն դեմ դուրս եկած ազատամարտիկը՝ Վոլոդյա Ավետիսյանը, նույն վիճակում է: Տասնյակները զոհված են, հարյուրավորները՝ բանտերում, տասնյակ, հարյուր հազարավորները՝ մարդ մնալու մաքառումների մեջ:

Իշխանությունը ի դեմս տականքի՝ որպես քաղցկեղ, մսխում է երկրի ռեսուրսները, մարդկանց ու ազգայինը, և ոչ մի միջոց չկա այս  մսաղացի դեմն առնելու: Ողբալի է, բայց արդեն ողբացողն էլ չկա:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes