Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Մեզ հավակնոտ շարքային անհատն է պակասում

22 Ապրիլի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Պետականակերտման մեր անցած ու ներկա պատմությունը միարժեքորեն վկայում է, որ այդ գործից, մեղմ ասած, ազգովի բան չենք հասկանում: Եվ չհասկանալն էլ պատահականություն չունի իր մեջ, այլ արժեքային է:

Որակական առումով մենք, հայերս կարծես նորմալ մարդիկ ենք, բայց հենց արտաքին օժանդակությամբ կազմավորվում ենք որպես պետություն, մեր մեջից գլուխ է բարձրացնում տականքը, իր ձեռքը վերցնում պետական ղեկը և կործանում այն:

Կառուցվածքային առումով պետությունը որոշակի տարածքի վրա ձևավորված սեփականություն է: Ֆունկցիոնալ առումով կայուն պետությունը քիչ թե շատ համասեռ հանրության  ներքին ու արտաքին շահերի պաշտպանն է:

Պետությունն իմաստալից է, եթե կան հարևան պետություններ ևս: Եթե չկան այդպիսիք, ապա պետությունը չունի արտաքին ֆունկցիոնալություն և անիմաստ է նաև ներքին առումով:

Այսինքն, պետությունն իր հարևանության համեմատ մրցակից սուբյեկտ է և այդ մրցակցության մեջ չպարտվելու համար պետք է ներսում բավարար ներհանրային համերաշխություն  ապահովի՝ նվիրված զինվորներ ունենալու համար:

Նախ պարզենք, թե ինչով են պայմանավորված պետության վերը նշված կառուցվածքային և ֆունկցիոնալ ինվարիանտները:

Դրանք բխում են մարդու բնույթից:

Հասարակական ներքին կազմակերպվածություն ունենալով հանդերձ, մարդը կենսաբանական է և ենթակա է կենսաբանական աշխարհի կոնցեպտուալ տրամաբանություններին:

Իսկ կենսաբանական աշխարհը սուբյեկտային է, այսինքն շարժվում է համաձայն էքսպանսիայի օրենքի՝ նվաճիր տարածք, բազմացիր, ընդլայնվիր, հաղթահարիր հարևաններիդ:

Մարդը ևս սուբյեկտային-մրցակցային է՝ ձգտում է նվաճել, առավել լինել կողքինից, գրավել նրա տարածքը, վերցնել ուրիշի լավ գեներն ու սփռել իր ցեղը առավել մեծ տարածքի վրա:

Չնայած անհատ մարդը զուտ կենսաբանական է, մարդկությունը հանրային է: Ըստ որում, մարդկային-հանրայինը բնազդային չէ՝ գիտելիքահեն է:

Մարդկային բարդ կենսակերպը պահանջում է նախկին փորձ, որը փոխանցվում է սերնդե-սերունդ և հիմք ծառայում նոր գիտելիքի ձեռքբերման համար:

Պատմականորեն, հոտային կյանքից պետական կազմակերպման անցնելով, մարդը կարողացել է առավել կազմակերպված ապահովել արտաքին էքսպանսիան և պաշտպանությունը:

Պետության առաջ գալով մեջտեղ է եկել նաև պետության, որպես մարդուց անջատված, բայց մարդու կյանքը մեծապես կարգավարող ու որոշող սուբյեկտի երկակի վարքի խնդիրը:

Պետությունը մի կողմից էքսպանսիայի և պաշտպանության ավելի արդյունավետ միջոց է, իսկ մյուս կողմից էլ ճնշիչ ուժ-մահակ է ինչպես հարևանների ու թշնամիների, այնպես էլ ներսի մարդկանց հանդեպ:

Այն հանրությունները, որոնք կարողացել են մեխանիզմներ գտնել իրենց իշխանություններին չափավորելու ներսում՝ զարգացել են, հաղթել ու արտաքնապես հզորացել:

Աչքի առջև ունենալով պետության դուալիզմը ներքին ու արտաքին մարդու հանդեպ,  և դիտարկելով մարդու վարքը երկրի ներսում և միջպետականում, նկատելի է մի սկզբունքային հաստատուն՝ մարդը մշտապես զգացմունքային է, խանդոտ, քինոտ, նախանձով ու հաճախ թշնամությամբ լի՝ հանդեպ հարևանը:

Հարևանն է այն ունիվերսալ չափանիշն ու կշեռքը, որով մարդը կողմնորոշվում է իր շրջապատում: Եվ հարևանն է այն օբյեկտը, որին ներազդելով մարդը առաջ է գնում:

Եվ հարստությունը, և հանրային դիրքը, և ազդեցությունը, և նույնիսկ բարետեսություն-գեղեցկությունը միայն «հարևանի» հետ համեմատելիս են իմաստալից:

Մարդը ձգտում է հասնել ու անցնել «հարևանից»: Եթե հնարավոր է՝ արդար մրցակցությամբ, եթե ոչ՝ ապա զարտուղի ճանապարհներով, եթե «ավելի ոչ»՝ ապա նրան ֆիզիկապես ոչնչացնելով:

Իսկ պետական հարևանի դեպքում խնդիրն արդեն ոչ թե մրցակացային է, այլ կենաց- մահու, որովհետև միջպետական հարաբերությունների կարգավորման իրական մեխանիզմներ չկան: Միակ զսպող ուժը պարտվելու և ֆիզիկապես ոչնչացվելու վտանգն է, այլ իրական գործոն չկա:

Ուսումնասիրելով անհատ-հանրություն-պետություն-միջպետական հարաբերություններ պատճառահետևանքային շարքը, դժվար չէ նկատել, որ բոլոր հարաբերություններում առկա է մարդու՝ կողքինին հաղթելու, նրան ենթարկեցնելու, նրան տիրապետելու ձգտումը:

Եվ ակնհայտորեն պետությունն էլ հիմնված է իր մարդկանց այդ հատկության վրա: Պետությունը հնարավոր է միայն ու միայն հավակնոտ, պատվախնդիր մարդկանց միջոցով և նրանց շնորհիվ:

Ոչ էքսպանսիվ մարդը չի կարող մրցակից լինել նորմալ մարդկանց համեմատ և անպայման պարտվելու և հեռացվելու է ասպարեզից:

Նմանապես ոչ մրցակից մարդկանց կերտած պետությունը չի կարող կենսունակ լինել թե ներքնապես և թե արտաքնապես: Վաղ թե ուշ անպայման կգտնվի մի ուժեղ հարևան, որը որևէ պատրվակով կհարձակվի և կհոշոտի թույլին:

Նորմալ մարդուն հատուկ է էքսպանսիվ հատկությունների ավելցուկը, և եթե ուշադիր  նայենք, ապա կնկատենք, որ ներպետական ու միջպետական հարաբերությունները կարգավորող օրենքների մեծ մասն ուղղված են հենց մարդու էքսպանսիվ վարքի սահմանափակմանը:

Վերը ասվածի ներքո, գալով պետականություն կերտելու մեր անկարողությանը, միարժեքորեն պետք է շեշտենք, որ խնդիրը հայ անհատն է, իսկ ավելի ստույգ՝ նրա արժեքայինում քարոզվող՝ անհատի էքսպանսիվ անկարողության կուլտը:

Ապացույցները անթիվ-անհամար են՝ սկսած արտաքին փրկիչին ապավինելու մարմաջից («սասունցի դավիթ», արևմուտք, ռուսաստան, եվրոպա, միջազգային հանրություն, գենոցիդի ճանաչում, և այլն), վերջացրած միլիոնանոց միտինգով հարց լուծելն ու անսահման հանդուրժողականությունը հանդեպ իրեն հարստահարողը:

Այս բոլոր հույսերի ու դրսևորումների մեջ կան ամեն կողմնակի անիրականն ու անհասանելին, բայց չկա շարքային անհատը, հավատը սեփական ուժի հանդեպ, էքսպանսիայի տարրական ձգտումը և հաղթանակը դիմացինի հանդեպ:

Փաստորեն մենք հակադիր ենք նորմալ մարդուն՝ իր ամենասկզբունքային դրսևորումների հարցում:

Մեզանում իհարկե կան մրցակից անհատներ՝ ներկա օլիգարխայի և իշխանության մարդիկ: Բայց դրանք ոչ թե անհատապես, այլ ոհմակով, կազմակերպված թալանով միլիարդներ կուտակածներ-«հաղթողներ» են: Եվ այդ ամենը նրանք արել են ցածր  մրցակցության պայմաններում՝ առաջին իսկ փուլերից միավորվելով որպես ոհմակ, էքսպանսիայից զուրկ ժողովրդի դեմ:

Ըստ որում, այդ չնչին մրցակցությունն էլ ընթացել է ազգի «ջոջերի»՝ հանդուրժողական լինելու հիպնոտիկ քարոզների ներքո:

Ոչ սուբյեկտային անհատներով պետությունն անհնարին բան է: Այն չունի թե ներքին և թե արտաքին հարաբերությունները սպասարկելու որևէ պոտենցիալ: Դրա համար մենք ռուսի, թուրքի, ադրբեջանցու ու մեր վրա դեռ ուշադրություն դարձնող ցանկացած այլ պետության համար նվաճելու, վերցնելու, հոշոտելու առարկա ենք:

Եվ մեր այս վիճակը հոշոտողներից չէ, այլ ներսի մարդկային հրեշավոր թերացումներից:

Ռուսը չի, որ մեզ մարսել է ու շուտով նվիրելու է թուրքին, այլ մենք ենք, որ չենք ձևավորել մրցակից պետություն և ներպետական մրցակից, առողջ հարաբերություններ:

Ռուսը չլինի, թուրքը նույնը կանի, թուրքը չլինի, վրացին կանի, վրացին չլինի, մեկ ուրիշը կանի, որովհետև մենք հետ ենք նահանջել  մարդ կոչվածի սահմաններից ու սահմանումներից:

Մենք մեզ դրսևորում ենք որպես օբյեկտներ, կամ լավագույն դեպքում որպես աղեխորշավորներ, որոնք, ինչպես գիտենք, կազմված են միայն բերանից ու փորից: 

Իհարկե, բոլոր ազգերի մեջ էլ կան վերը նկարագրած տարրականը չիմացողներ: Բայց ի տարբերություն մեզ, այլ ազգերն ունեն իմացողների հսկայական զանգվածներ,  որոնք հանրային արժեքայինը ձևավորողներ են և զերծ են պահում պետությունը գողերից, ոհմակներից, տգետներից ու ոչնչություններից:

Պետական ընթացքի ներկա վեկտորը մեզ տանում է դեպի քաղաքական ու պատմական աղբարկղ: Զարմանալիորեն, այսօր էլ դժվար կգտնեք մի երևելի դեմքի, որը չքարոզի միտինգ, ազգային միասնություն, «գյուղ կանգնի՝ գերան կկոտրի»՝ արդեն 18 տարի բազմիցս պարտված, և մեր պարագայում ազգակործան «գաղափարաբանությունները»: Ըստ որում, չկասկածելով ու իրեն հաշիվ չտալով, որ դրանով իսկ փշրում է մեր վերականգնման վերջին հույսերը:

Ի հակակշիռ փրկիչների, մեզ հազարավոր, տասնյակ հազարավոր շարքային հավակնոտ անհատներ են պետք՝ մրցակցող, առավելության ձգտող, չհարմարվող, հաղթանակի ծարավով լի: Եվ այդպիսի հավակնոտ մարդուն կերտելու հանրային գիտակցում է պետք:

Միայն իր նեղ շրջապատում՝ իշխանականի հիմքը հանդիսացող մանր լկտիների ու թաղ նայողների հանդեպ փոքր հաղթանակների հասնող անհատն է, որը կարող է  կանգնեցնել մեր իշխանական ոհմակի ազգակործան այս «հաղթարշավը»:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes