Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Մայդանյան քաղաքացիական պրոցեսի վախճանը

6 Ապրիլի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Ուկրաինական պրոցեսների արդյունքները գնահատելու հարցում մոտենում ենք «աշնան ճտերը» հաշվելու ժամանակներին:

Մայդանյան հրապարակում սկսված քաղաքացիական լոկալ բողոքն ընդդեմ  իշխանությունների ավարտվում է համաշխարհային մասշտաբի վերաձևումներով,  որոնք նախապես դժվար կանխատեսելի էին:

Վերջին տարիներին մենք ականատես էինք եղել, թե ինչպես «արաբական գարնան» բոլոր երկրներում սկիզբն ու վերջը տրամագծորեն տարբեր եղան թե սպասելիքների և թե արդյունքների առումով: Մարդիկ պայքարում էին մի նպատակով, բայց որպես կանոն բոլորը պարտվեցին ու ստացան հակառակը: Իսկ երկրներն էլ տնտեսապես ու քաղաքականապես հայտնվեցին կոտրված տաշտակների առջև:

Մտածել, թե բոլոր դեպքերում մենք գործ ունենք ներքին օրինաչափության հետ,  դժվար է: Հետևաբար մնում է եզրակացնել, որ արտաքին ազդեցություններն իրենց դերն են ունեցել և շեղել պրոցեսները համաձայն իրենց շահերի:

Արտաքնապես միջամտելով որպես քաղաքացիական բարերարներ, արտաքին ուժերն  իրականում ահավոր դաժանություն են ցուցաբերել  և փաստացի թշնամական են եղել բոլոր երկրների ու նրանց ժողովուրդների հանդեպ:

Նման նախանշաններ կան նաև ուկրաինական պրոցեսի հետ կապված և արդեն բավարար հիմքեր են առկա, որպեսզի շղարշազերծվի կատարվողը:

Այդ նպատակով պետք է կարողանանք վեր կանգնել մեր անձնական էմոցիաներից թե մայդանի, թե ռուսների, ու թե քաղաքացիականի հանդեպ և իմի բերենք «չոր» արդյունքները:

Այդ նպատակով նշենք արդյունքները որպես պնդումներ, և բերենք պնդումների հիմնավորումներն ու փաստարկները՝ ի նկատի ունենալով, որ ներգրավված են մեծ թվով սուբյեկտներ, որոնց մասնակցությունը մշուշում է հիմնական խաղային սցենարները:

Դրանց թվում են – ուկրաինական քաղաքացիականները, ազգայնականները և  ռուսական փոքրամասնությունը: Ռուսաստանը՝ որպես հակամարտող կողմ, Պուտինը՝ որպես բռնապետ-միանձնյա որոշում կայացնող: Ուկրաինական լիդերները՝ որպես արևմտյան դրածոներ: Արտաքին, մասնավորապես արևմտյան սուբյեկտները` ի դեմս ԱՄՆ, Գերմանիայի, ՆԱՏO-ի ու այլ շահագռգիռ բազմաթիվ սուբյեկտների:

Հարցի քննարկումը բոլոր այս սուբյեկտների մասնակի շահերի նկարագրմամբ մի քանի տասնյակ էջի քննարկման հարց է, այդ պատճառով կներկայացվի միայն գերուժերի մասնակցությամբ սցենարների մեկնաբանությունը:

1. Մայդանյան քաղաքացիական պրոցեսն   առևանգվեց  արևմուտքի կողմից և ուղղվեց  Ռուսաստանի դեմ:

Իրոք, Մայդանը ներքին քաղաքացիական պրոցես էր, ուր հակադրված էին քաղաքացիականն ու Յանուկովիչն իր իշխանականով: Մի ինչ որ պահից՝ աջերի ակտիվացմամբ, այն վերաձևակերպվեց որպես ազգայնական շարժում և ուղղվեց Ռուսաստանի դեմ:

Հենց այդ պահից էլ հայտնվեց «առատ» արյունը որպես էսկալացիոն ու ուլտիմատիվ գործոն: Թե ով էր արյան պատասխանատուն, երևի չբացահայտվի, բայց համաշխարհային քարոզչամեքենայով այն «միարժեքորեն» վերագրվեց ռուսներին:

Հարցը, թե ով դրանից շահեց, hետին պլան է մղված և աշխարհով մեկ Ռուսաստանի պախարակման պրոցես է գնում:

Այլևս սա ոչ թե ուկրաինական պրոցես է, այլ գլոբալ, համաշխարհային մեծ խաղի բաղադրիչ, որով Ռուսաստանից նոր թշնամի-ռազմաքաղական բևեռ է կերտվում:

Այսինքն Ուկրաինայի միջոցով ակտուալացվում են Ռուսաստանի դեմ կապիտուալցիոն պահանջներ, որոնք, հաշվի առնելով Ռուսաստանի միջուկային պոտենցիալը, իհարկե անիմաստ են թվում:

Հետևաբար, ո՞րն է այդ համաշխարհային հիստերիայի իմաստը: Մի՞թե պատմականորեն Ռուսական Ղրիմը այդքան մեծ արժեք է արևմուտքի համար:

Իհարկե ոչ: Բայց այն պատրվակ է՝ մի կողմից թշնամությունն ուկրաինացիների ու ռուսների մեջ բորբոքելու, իսկ մյուս կողմից էլ՝ համաշխարհային մնացած բոլոր հարցերից մարդկանց շեղելու դեպի Ռուսաստանը:

Ակնհայտ է, որ արևմուտքը չի պատրաստվում ֆիզիկապես պատերազմել ռուսների դեմ, բայց սանկցիաների մեխանիզմն է արդեն սկսում գործադրվել, ոչ միայն դոլարային, այլ SWIFT  համակարգի բոլոր վալյուտաների ներգրավմամբ:

Որն է այս քայլի իմաստը: Սա ակնհայտ ֆինանսական պատերազմ է՝ արևմտյան ֆինասական համակարգը ներքնապես կոնսոլիդացնելու և BRIKS երկրների /Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավ -Աֆրիկյան Հանրապետություն/ միասնությունը խափանելու նպատակով:

Վերջին տարիների սկսել է ոսկու աննախադեպ հոսք դեպի Չինաստան, Հնդկաստան, տարեկան մի քանի հազար տոննայի չափով: Վերջին 6 տարում ռուսներն են ավելացրել իրենց ոսկու պաշարները 2 անգամ /մոտ 1000 տոննա/: Եթե այսպես շարունակվի, ապա շատ շուտով  առաջ է գալու դոլարի՝ որպես գլոբալ փոխարժեքի այդպիսին մնալու խնդիրը:

Գլոբալ տնտեսության զարգացմամբ, ներկայում հրատապ խնդիր է դարձել համաշխարհային փոխադարձ վճարների հարցը, թե ինչ փոխարժեքով այն պետք  է կատարվի: Արտադրող երկրները շահագրգիռ են, որպեսզի այն կատարվի իրենց համար ձեռնտու վալյուտաներով, իսկ ամերիկացիք պնդում են, որպեսզի վճարի ունիվերսալ միջոց շարունակի մնալ դոլարը:

Դոլարն այլևս պաշտպանված չէ ոսկով, ամերիկյան տնտեսական հզորությամբ, և նրա գերակա դիրքերը մեծ խնդիրներ են առաջացնում տնտեսվարողների մոտ, որոնք մեծապես տուժում են այս դրվածքից:

Եվրոպացիներին իհարկե ձեռնտու է դոլարային միջազգային շուկան, որովհետև եվրոն էլ մոտավորապես նույն թուլություններն ունի, ինչ դոլարը, գումարած դրան նաև կոնցեպտուալ մեկ պետություն-մեկ դրամային փոխարժեք պահանջը չի բավարարված,  որը դեռևս հետաձգված խնդիր է:

Նայելով Մայդան-Ուկրաինա-Ռուսաստան պրոցեսին այս՝ համաշխարհային գլոբալ պրոբլեմների կտրվածքով, պարզ է դառնում, որ որպես խաղադրույք է դրված հարյուրապատիկ ավելի մեծ բան, քան Ղրիմն է, կամ էլ Ուկրաինայի քաղաքացիականը՝ միջազգային ֆինանսական ու դրանից բխող ռազմաքաղաքական հավասարակշռության խնդիրը:

2. Ինչ արդյունքեր կան Ուկրաինա- Ռուսաստան տնտեսական կապերի խզման արդյունքում:

Խարկովը, Դոնեցկը, Դնեպրոպետրովսկը, Լուգանսկը ծանր արդյունաբերական կենտրոններ են, որոնք ամբողջապես ինտեգրված են ռուսական ծանր մեքենաշինության, ավիաինդուստրիայի ու հրթիռների արտադրության մեջ:

Տնտեսական այդ կապերի կորուստը շատ ծանր է լինելու ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի համար: Ուկրաինան մի գուցե կարողանա եվրոպական ու ամերիկյան սպառողներ գտնել հրթիռային որոշ շարժիչների մասով, բայց հիմնականում կտուժի: Ընդհանուր տնտեսական անկումը ռուսների համար մի քիչ առավել մեղմ կլինի:

Բայց հիշենք, թե ինչպես մեթոդապես կործանվեց Սովետ Միությունը: Սկզբում հրահրվեցին ազգամիջյան պատերազմներ, երկրորդ քայլով դրա շնորհիվ փակվեցին ճանապարհներն ու երկաթուղիները /մասնավորապես աբխազական երկաթուղին, որն արդեն 23 տարի  փակ է/: Մատակարարումների կանգի պատճառով կանգնեցին գործարանները: Այնուհետև, դրա հետևանքով՝ առանց արտադրանք, աշխատավարձեր վճարելու սոցիալական պահանջի բավարարումով, սկսվեց փողի սպիրալային սուպերինֆլյացիան, և կես տարուց սովետը չկար որպես պետություն:

Հիմա նույն մեթոդաբանությամբ, բայց փոքր մասշտաբով, կրկնվում է սցենարը Ռուսաստանի նկատմամբ: Հիշենք, որ 91-ին սովետի կործանումով արևմուտքը մոտ 17 տարի տևողությամբ աներևակայելի տնտեսական վերելքի փուլի մեջ մտավ:

Երևի հիմա էլ նկատի է առնված, որ Ռուսաստանի ինքնակործանումով նորից նման մի բան է հնարավոր իրագործել, մանավանդ որ առկա կլինի Սիբիրի մասնատման հեռանկարը և շատ ավելի երկար հնարավորություն կլինի զբաղվելու լոկալ պատերազմներով ու «խաղաղարարությամբ»:

3. Ինչ ունենք որպես շոշափելի արդյունք

– Արևմուտքը գրավեց ամբողջ Ուկրաինան, բայց ռուսական Ղրիմը ռուսներինզիջելը օգտագործվեց Ռուսաստանին անկյուն մղելու, քավության նոխազ սարքելու,  աննախադեպ միջազգային հիստերիա ապահովելու ու թշնամու կերպար ձևավորելու համար:

– Ուկրաինական տնտեսությունը մեծապես կորցրեց իր ծանր-արդյունաբերական բաղադրիչը և կսկսի քարշ գալ զուտ գյուղատնտեսականի հաշվին:

– Կերտվեց արևմուտք-Ռուսաստան՝ նոր «սառը» պատերազմը, որն իրականում զուտ ֆինասատնտեսական բևեռայնություն է: Արտաքնապես այն հրահրվում և ներակայցվում է որպես գլոբալ, նաև ռազմականի բաղադրիչով դիմակայություն, իսկ իրականում դրության տեր են դարձել աշխարհի ֆինանսական տերերը, որոնք այս երկարատև հակամարտության հաշվին շարունակելու են իրենց մակաբույծ դիրքը մարդկության վրա:

Հայաստանն ու հայերն այս հարցերում որևէ ասելիք կամ անելիք չունեն, բացառությամբ հաշվենակտությունը, որ չդառանան Արևմուտք-Ռուսաստան  հակամարտության լոկալ ռազմաբեմ, որը մի գուցե պետք լինի տերերին՝ իրենց իրական մտադրությունները աշխարհից քողարկելու համար:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes