Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Պատերազմի իմաստը չհասկացած ազգերը մահանում են ներքին թշնամու ձեռքից

4 Մարտի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Մայդան – Ղրիմ – Ղարաբաղ – խաղաղություն

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը միաձայն թույլ տվեց նախագահ Պուտինին ուժ կիրառել Ուկրաինայի հանդեպ:

Պատերազմ արտոնելով, ելույթ ունեցողներից որևէ մեկը ճշգրտումներ չարեց, վերապահումներ չեղան, հետագա բարդությունները չքննարկեցին: Փաստորեն բոլորին միարժեքորեն ամեն ինչ պարզ էր:

Թույլատրության տեքսում ակնհայտորեն անորոշ էր թողնված իրավասությունների շրջանակը՝ թե այն զուտ Ղրիմի մասով է, էթնիկ ռուսների պաշտպանության, թե Ուկրաինայի դեմ ողջ տարածքով ռազմական գործողություններ վարելու համար:

Որո՞նք էին նման որոշման խորքային մոտիվները:

Մտածելը, որ Պուտինը կարճամիտ, պատերազմի հրձիգի մեկն է, իհարկե անլուրջ է: Կարելի է ընդունել, որ ռուսների ողջ վերնախավը Պուտինի կամակատարն է: Բայց առավել ռացիոնալ է ենթադրելը, որ Ղրիմի և Ուկրաինայի հանդեպ ռուսական հողային պահանջները ռուսական քաղաքական մտածելակերպի անկյունաքարերից երևի ամենահիմնականն են: Եւ հենց դա է պատճառը, որ արդեն երկու օր է, ռուսների ճնշող մեծամասնությունը ոգևորված է Ուկրաինային մատուցվելիք սպառնալիքներից:

Որոշում կայացնողները լավ էլ հասկանում էին, թե ինչ պատասխանատու քայլի են գնում, բայց և առանց վարանելու գնացին դրան: Եվ բնական է, որ դեռ կիրառում չստացած, սույն որոշումը էլեկտրիզացրեց ողջ աշխարհը Ռուսաստանի դեմ:

Մյուս կողմից էլ, սպասվելիք պատերազմի հարցը և միջազգային արձագանքները դրան՝ բացարձակապես արգելակեցին մայդանյան պրոցեսի քննարկումն աշխարհում: Ռուսաստանում այն սկսում է պիտակվել որպես ֆաշիստների, ծայրահեղ ազգայնականների կողմից կազմակերպված պետական հեղաշրջում: Իսկ Արևմուտքն էլ այն դիտում է որպես ժողովրդավարացման շարքային դրվագ:

Իրականում Մայդանը նոր էջ էր մարդկության պատմության մեջ՝  կուռ իշխանությունների հաղթահարման մեթոդական նոր ձեռնարկ: Այն 21 դարին համարժեք քաղաքացիական պայքարի մի ունիկալ մեթոդաբանություն էր: Մի կողմից այն ընդդիմության և իշխանության ճակատային բախում էր, մյուս կողմից էլ ծավալային, տարալուծված, անհատների կրեատիվության վրա հիմնված բազմակենտրոն պարտիզանական պայքար՝ անթիվ-անհամար տեղական դրվագներով ու ամեն քայլափոխի իշխանականի հալածմամբ:

Ակնհայտ էր, որ աշխարհի բոլոր հզորներն են վախեցած նման սցենարից: Եվ հարցը Մայդանի վառվող դողերն ու ահասառսուռ տեսարանները չէին, այլ մասսայականության մոբիլիզացիոն ձևն ու մեթոդը, որը կանգ չառավ մահվան առջև: Այն նման էր շախմատային մի նոր գամբիտի, որի դեմ իշխանականն անկարող եղավ որևէ լուրջ հակաքայլ գտնելու: Մայդանը ամեն մեկի էկրանին հասցված դիդակտիկ  պատերազմ էր ոչ միայն ուկրաինական, այլ ողջ աշխարհի իշխանականի դեմ:

Ռուսական ագրեսիան հենց այս հարցն է շղարշում՝ մայդանի տեսական և մեթոդական ժառանգությունը քննարկելու-հասկանալու հարցը: Բայց և մի այլ էջ է բացում արդեն միջազգային հարաբերությունների ասպարեզում՝  կայսրությունն իր կորսված պատմական հողերն է հետ ուզում:

Մի կողմից պայթյունավտանգ է, միջուկային պատերազմով հղի, բայց մյուս կողմից էլ աշխարքաղաքական առումով խիստ հրատապ է և լուրջ: Այն հստակ պարզությամբ աշխարհին է հրամցնում տարածքային անձեռնմխելիություն-ինքնորոշման իրավունք՝ կրկնակի ստանդարտների միջազգային դեմագոգիայի սնանկությունը:

Եվ այս դեպքում հենց Ռուսաստանն ու գերտերություններն են հայտնվել գործող սուբյեկտների դերում և նրանք չեն կարող բլիթ-մտրակի խաղը խաղալ հենց իրենք իրենց մեջ:

Նախորդ օրը CNN-ի գլխավոր մեկնաբաններից մեկը՝ Ֆարիդ Զաքարիան 

հարց տվեց Կլիչկոյին՝ իսկ որն է Ձեր վերաբերմունքը Ղրիմի հարցով, արդյոք հերքում եք ռուսների իրավունքներն այս մասով: Պատասխանը միարժեք չոր էր՝ ոչ, Ղրիմը ուկրաինական հող է և այդ հարցը քննարկման ենթակա չէ:

Պարզվում է, որ հողի հարցն այն հարցն է, ուր բոլորը՝ և թույլերը, և ուժեղները, և հները, և նորերը, և ժողովրդավարները, և բռնապետերը «նույն երգն են երգում»:

Եվ այս ֆոնին արդեն դժվար է պատահական համարել, որ Պուտինը ռուսների պաշտպանության պատրվակով, մտքում Ղրիմ է ուզում, բայց և չի ձևակերպում իր ուզածն ուղղակի տեքստով:

Մենք էլ Ղարաբաղ էինք ուզում, բայց մեր քաղաքական այրերը հարմար գտան ձևակերպել,  որ ոչ թե Ղարաբաղ ենք ուզում, այլ ուզում ենք, որ Ղարաբաղն  «ինքնորոշվի»:

Ոչ միայն մենք, այլ բոլոր թույլ, ավիրված, խեղված, պարտված, բայց դեռ կենդանի  ազգերն են կրակն ընկած այս նույն միջազգային քաղաքական դեմագոգիայի ձեռը:

– Օյ-օյ-օյ, հանկարծ տարածքային հարց չբարձրացնես, դու միայն ինքնորոշման, այսինքն ֆիզիկապես գոյատևելու իրավունք մուրա, իսկ մենք մեծերով դա կքննարկենք տարիներով, տասնամյակներով ու դարերով, մինչև մի այլ նոր պրոցես հարցը օրակարգից ինքնըստինքյան կհանի:

Եվ պատահական չէր, որ մայդանի ներքաղաքական պրոցեսը վերջում եկավ և դեմ առավ տարածքային արտաքին-քաղաքական հարցին: Իսկ մայդանյան լիդերն էլ իր արժեքայինով ակնթարթորեն հավասարվեց բռնակալական իշխանականին:

Ես կարծում եմ, որ կանգնած լինելով միջուկային պատերազմի շեմին, մենք՝ հայերս պարտավոր ենք հրապարակային դիմումով հանդես գալ ներկա աշխարհի ռազմաքաղաքական դեմագոգիայի  դեմ: Որովհետև միայն մենք ենք, ում գենոցիդի մեկնաբանումը կրկնակի ստանդարտների ամենացայտուն օրինակն է միջազգային գործառույթներում, և որը պահի խնդիրներ լուծելու զազրելի լծակ են սարքել աշխարհի հզորները:

Աշխարհը գլոբալացվել է և մտել 21 դար: Խնդիրներն այլ են, և հարցերի լուծման գործիքներն էլ այլ պետք է լինեն: Այլևս անհնար է լինելու ճշմարտությունների դեմն առնել զուտ խաբկանքներով ու կեղծ քարոզով:

Ճշմարտությունը բացահայտելու ու մարդկանց մատուցելու համար Մաննինգը ամերիկյան բանտում է, Ասանժը՝ Էկվադորյան  դեսպանատանը, Սնոուդենը՝ պատանդ Ռուսաստանում:

Եթե հասարակ մարդիկ չմիջամտեն, կմտնենք մի նոր գեհեն, որից ելքը չի երևում:

Սովետը քանդվեց՝ տարածքային հարցերը մնացին կրկնակի ստանդարտների խարդախությունների տակ: Եվրոպայում ահռելի արյուն թափվեց հենց նույն սրիկայություններով: Ղարաբաղի ու այլ նման հարցերը մնացել են որպես երկրներ կործանելու ու միջազգային դավեր դյութելու լծակներ:

Վրաստան, Ադրեբեջան, Ռուսաստան, բոլորը կայսրություններ էին ներսում և այդպիսին էլ մնացին թե հոգեբանորեն և թե իրենց դրսևորումներում:

Հիմա էլ մեջտեղ է եկել Ղրիմի հարցը: Բայց փոխարեն ռուսներն ասեն, թե մենք մեր արյամբ նվաճված, բայց թղթով հանձնված Ղրիմն ենք ուզում, ասում են, թե ռուս եղբայրների իրավունքներն ենք պաշտպանում:

Եվ ուկրաինացիք էլ՝ փոխանակ ասեն, որ այո, Ղրիմը մերը չէ, եկեք նստենք բանակցենք, թե ինչն է ձերը, ինչը՝ մերը, արևմուտքի պաշտպանության հույսերով գնում են խելահեղ պատերազմի:

Երբ ամերիկացիք Իրաքում «ժողովրդավարություն» էին «պաշտպանում», մարդիկ այնտեղ եղբայրներ չունեին, «ստիպված» էդպես էին ասում: Բայց երբ ռուսն է իրեն հիմարի տեղ դնում բացարձակապես ոչ ադեկվատ պայմաններում, ապա ինչ որ բան իրոք այն չէ:

Իսկ ինչու չի կարելի ասել, որ Ղրիմը մերն է, Չեչնիան չեչեններինն է, Ղարաբաղը հայերինն է, աբխազներն ու օսերն էլ անկախ են Վրաստանից: Կամ էլ ինչու չասել, որ  այսօրվանից մենք պետականորեն Սնոուդեն ենք, Ասանժ ու Մաննինգ ենք, ճշմարտության կողմնակիցն ենք: Որ մեր ֆեդերացիայում էլ, ով ուզում է թող իրեն անկախ համարի ու իմ ներսում իր հնարավորն անի:

Եթե սա արվեր դեռ 91-ին, ապա չեչենները հազար անգամ կմտածեին Ռուսաստանի կազմից դուրս գալու հարցում, ռուս գեներալները չեչենններին զենք վաճառելով երկիրը չէին կործանի: Մոսկվան չէր գրավվի հանցագործների կողմից: Ռուսական հարստությունը երկրի ներսում բարիքներ կգործեր, այլ ոչ թե հանցագործներինը կլիներ: Հասարակ մարդկանց արյունն էլ չէր հոսի ջրի տեղ:

Եւ սա միայն Ռուսաստանի հարցը չէ: Սա ներկա դարի՝ ճշմարտությանը մոտեցած մարդկության խնդիրն է՝ ասել ճշմարտությունը և ապրել ճշմարտությամբ:

Հասկանալի է, որ ռուսները նման քայլի գնացողը չեն, աշխարհը ճշմարտությունը ընդունողը չէ, և հայերն էլ նման խնդիր ձևակերպողը չեն: Բայց հարցը գոյություն ունի, և այն պարտակելը գոնե մեր շահերի առումով սխալ է:

Վայրագ պատերազմները կերտեցին ներկա մարդկությունը՝ իր առնական տղամարդով և հիասքանչ իգականով: Նոր պատերազմների նախապատրաստվելու միջպատերազմյան անդորրները զարգացրեցին գիտականով, տեխնիկականով ու առողջապահական հրաշքներով: Բայց այսօր ժամն է կանգնելու:

Բժշկական նվաճումների հաշվին այլեւս կարգավորված է ծնելիությունը: Մեկ-երկու երեխայով ընտանիքը չի կարող պատերազմի զինվոր մատակարարել: Պատերազմի հոգեբանությունն ու արժեքայինն է պետք կանգնեցնել հենց հիմա, որովհետև եթե զարգացվեցին պատերազմի անզինվոր ձևերը, հաջորդ քայլով մենք հայտնվելու ենք գլոբալ ստրկության մեջ, որից ելքն անհնար է լինելու:

Պատերազմի իմաստը չհասկացած ազգերը մահանում են ներքին թշնամու ձեռքից:

Այժմ աշխարհով մեկ կանգնած ենք պատերազմը հասկանալու և ստրկությունից խուսափելու խնդրի առջև:

Մենք՝ հայերս, ասելիք ունենք այս հարցում:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes