Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Երկիր կործանած՝ կուրծք ծեծող ու «մուղամ ջոկող» այրը

20 Փետրվարի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Պետությունը մահանում է ոչ թե ծրագրերի, այլ տղամարդու պակասից:

Կոռնելի Կադրինու, ռումինացի գրող:

Պետականության անկման ժամանակներ ենք ապրում: Ժառանգված անկախ Հայաստանը որպես ունեցվածք արդեն մսխված, մեջ-մեջ է արված:

Ուզենք թե չուզենք, եզրակացությունը մեկն է՝ Հայաստանն արդեն իսկ ապասուբյեկտային է:

Կատարվածը մեծագույն հանցագործությունն էր մեր նախնիների, մեր նահատակների, մեր զոհերի ու դեռևս կենդանի մեր բոլորիս հանդեպ:

Ցավոք, խնդիրն արդեն կոնկրետ հազարավոր մեղավորներին գտնելը և պատժելը չէ, քանի որ 23 տարի շարունակ մենք ի վիճակի չեղանք ճեղքելու փակ շրջանը: Հակառակը՝ գնալով ավելի ու ավելի թաղվեցինք քրեական պրիմիտիվիզմի ու անմարդկայինի մեջ, պետությունը զիջելով տգետին, անսկզբունքին ու հրեշին:

Բուծել ենք  հարց լուծողների մի ահարկու կոհորտա, որն իբր տղամարդ է, բայց թքած ունի իր խոսքի ու արժանապատվության վրա, իբր պետական այր է, բայց հոշոտում է պետությունը, իբր պաշտոնյա է, բայց այնտեղ է միայն ու միայն իր փորը ֆիզիկապես լցնելու համար:

Ակնհայտ է, որ կատարվածը համակարգային թուլության արդյունք էր, որը հատուկ է մեր գերակշիռ մեծամասնությանը:

Հարցնենք ցանկացած մեկին՝ կասի, դե պետականության ավանդույթներ չունեինք, դրա համար էս վիճակին ենք:

Առաջին հայացքից ճշմարտանման կարծիք է: Բայց եթե տանք երկրորդ, ստուգիչ հարցը՝ իսկ որոնք են այդ պետականության ավանդույթները, ապա կպարզվի, որ միարժեք պատասխան գոյություն չունի:

Կունենանք պատճառահետևանքային կապերից զուրկ պատասխանների մի լայն սպեկտր, որի առանցքում կլինեն միայն հետևանքերը՝ օրենքներն ու  պետականությունը չհարգելը, ներհանրային անհամաձայնություններն ու արժանավոր լիդերների բացակայությունը, և ոչ մի սկզբունքային պատճառ:

Քչերն էլ կնշեն իրենց անձնական մեղավորությունը: Իրենց թուլությունները, իրենց արածն ու չարածը, իրենց անհամապատասխանությունը պետության խնդիրներին:

Ես էլ ներկայացնեմ իմ տեսակետը թուլությունների ու մեղավորությունների մասով:

Հայաստանյան համար մեկ անոմալիան դա հզոր, կամային, սկզբունքային, արժանապատիվ անհատ «տղամարդու» բացակայությունն է երկրում:

Նայենք հրապարակում եղած դեմքերին՝ նրանք կամ հանցավոր անսկզբունքայնության ու զզվանք հարուցող «ճկունության» տեր անձինք են, կամ բանդաներով թիկնապահված քրեականններ, կամ էլ դեմագոգիայով ջրի երեսին մնացող «ընդդիմադիր» ստահակներ:

Նրանց գերակշիռ մասը նվազագույն գիտելիքի, կամ օրինակելի վարքի կրողը չէ, փիլիսոփայականից ու մարդկային վեհից անվերջ հեռու է, միջակից ցածր, մերժելի է որպես ղեկավար, ողորմելի՝ որպես մարդ:

Ոչ հրապարակային դեմքերի դաշտում էլ առավել դատարկություն է՝ մեծահասակների մեջ «բիսեդկայաբնակ» լալկան, նույնիսկ իր որդու հանդեպ որևէ իրավունք կորցրած, կիսագրագետ բիձան է:

Իսկ մասնագետներն էլ մինչև վերջին մարդն են չեզոքացված, որովհետև 23 տարիների հումանիտար իշխանությունը հետևողականորեն նրան ոչնչացրել ու ստորացրել է որպես ընտանիքի կերակրողի, որպես տղամարդու, որպես մասնագետի և որպես քաղաքացու:

Ի տարբերություն օրինակ «բռնապետ» Լուկաշենկոյի, որն Ամերիկան լցրել է իր թեթև արդյունաբերական արտադրանքով /հագուստով/, Ռուսաստանն էլ իր ծանր արդյունաբերականով, մերոնք գնացին «այլ ուղիով»:

Առաջինը մասնագետին ուղարկեց հարևանից պարտք վերցնելու ու յոլա գնալու, իսկ հաջորդներն այլ տղամարդու առհասարակ չհանդիպեցին:

Ինչպե՞ս հնարավոր դարձավ նման սեգրեգացիան և սելեկցիան մեր դեպքում՝ գենոցիդով անցած, դժբախտությունների գերհարուստ փորձ ունեցող հայերիս դեպքում:

Շատ պարզ: Մենք՝ որպես հանրություն, որպես ազգ, որպես էթնոս չունենք օրինակելի առաջնորդի, հանրայնորեն հավակնոտ «տղամարդու» մասին արժեքային ստանդարտը: Մեզ համար տղամարդու լավագույն ստանդարտը բաշարողն է, մուղամ ջոկողը, փրկիչը, ոչ իրականը, հեքիաթայինը, կամ էլ բանդայով հարց լուծողը:

Միջպետական հարաբերությունների պատասխանատու նախագահը բողոքում է, թե գիտեք հե՞շտ է ռուսների հետ բանակցելը: Ասում է՝ թող մեկը կարողանա գոնե 100 միլիոնով Գազպրոմի 20 տոկոսի գնորդ գտնել, և ինքը կվերանայի վաճառքի պայմանագիրը:

Ֆանտաստիկ տեսարան է: «Երևելի» տղամարդկանցով լի ահռելի դահլիճը «համախոհ» է նման բացատրությանը, պետական տասնյակ հազարավոր տղամարդկանցով լի ապարատը «լուռ» է, իսկ ընդդիմության այրերն էլ՝ լեզուն կուլ տված:

Պարզագույն ելքը խոհանոցներում՝ իշխանական քցող տականքից հեռու, նախագահին մեղադրելն է: Բայց նախագահն անում է այն, ինչն իրեն է ձեռնտու և ամենահեշտն է իր համար: Ես էլ լինեմ՝ հեշտը կանեմ: Ցանկացած մարդ էլ լինի՝ հեշտը կանի:

Եվ խնդիրը ոչ թե կատարված կործանարար քայլից հետո նախագահին սխալ հանելն է, այլ նախապես նրա հանդեպ վերահսկողություն ու լծակներ ունենալը: Որպեսզի նրան պարտադրվի անելու ոչ թե հեշտը, այլ մարդկանց ու պետության համար շահավետը:

Իսկ պարտադրանքի լծակները շատ ու շատ ներքևներում են, պառլամենտից ու ախպերականից, բանդաներից էլ ներքև՝ կենցաղում, շարքայինների հարաբերություններում, որոնց շնորհիվ կերտվում է և նախագահը, և պառլամենտը, և օլիգարխը, և դատավորը, և պետությունը, և նույնիսկ «ահարկու» հարևանը:

Լծակները «կենցաղային» տղամարդու ձեռքին են, որը ոչ թե պատերազմի դաշտում թշնամու դեմ գնալու պարզ հերոսությունն է ունեցել, այլ հիմա ունի ամենօրյա հերոսությունը՝ իր թաղ նայողի դեմ ծպտուն հանելու, իր շահերը ոտնահարող, իր ազգակցի ձեռքը բռնելու:

Մի քանի օր առաջ մեր ազգային սխալը մեկ նախադասությամբ նկարագրեց ուկրաինական շարքային ընդդիմադիրը: Լրագրողը հարցին՝ «իսկ ուր է իր լիդերը, ինչու է ամեն մեկն ինքնագլուխ իր ուզածն անում», նա պատասխանեց՝ իսկ ինձ առաջնորդ պետք չէ, իմ առաջնորդն իմ ազգն է ու նրա շահը:

Էկրանին շարքային տղամարդ էր, մեկը տասնյակ հազարավորներից, որի հետագա նախագահն այլևս չի կարող հեշտը «բանակցել»: Որին պետք չեն կողմնակի փրկիչներ, գլուխ քորողներ ու արդուկողներ, բանդաներով «լավություն անող» քրեականներ ու թալանչիներ:

Այդ շարքայինն էր, որն իր համառ տղամարդկությամբ բանտերից ազատեց իր 270 ընկերներին, եւ այդ տղամարդն է, որի դեմ խաղ չի ունենալու ուկրաինական քրեականը, «մուղամբազն» ու կուրծք պատռող հիստերիկ, կեղծ տղամարդը:

Մենք արտաքին որևէ պրեբլեմ չունեինք, մեր երկիրն աշխարհքաղաքական ահռելի թանկության տարածքում  է, որում ձայն ունենալու իրավունքի համար աշխարհի գերհզորներն ամեն զիջման կգնային:

Որպես պետական-ազգային վահան մենք Գենոցիդի աննախադեպ արյունն ունեինք, ղարաբաղյան հաղթանակն ու տարածաշրջանային մեզ շահավետ դրվածքներն ունեինք:

Բայց փոխարենն ահռելի ներքին պրոբլեմ ունեինք՝ մենք չունեինք ներքին «տղամարդուն», չունեինք այդ տղամարդուն կերտելու և նրան թիկունք կանգնելու փիլիսոփայությունը:

Չունեինք նույնիսկ այդ մասին գիտելիքը: Տեղը կեղծն է, կուրծք ծեծող տականքն է, թաղային մի քանի՝ իր նման ճիվաղի հետ բանդա սարքած ու բեսպրեդել իրացնող՝ հարց լուծողը, որը կարող է իր հաստավզերով դիմացինին ֆիզիկապես հոշոտել որպես մսացուի, գիտակին, մասնագետին, արարողին անհետ ոչնչացնել՝ դրանով շրջապատում ահ ու սարսափ տարածելով:

Նույնիսկ նախնադարյան արյունարբու արքաները հարգում էին գիտունին, իմաստունին, հերոսին, տղամարդուն: Իսկ մենք 21 դարում, ներմուծելով մեր ապրուստն ու ժամանակակից բարիքներն աշխարհից՝ իրականում ապրում ենք նրանից դուրս:

Մենք կազմաքանդված ենք որպես ազգ, կղզիացած ու ատոմացված ենք որպես հանրություն, հեռացած ենք մարդկայինից ու տրամաբանականից: Մեր «տղամարդն» այլևս վախկոտ, հարմարվող, ստրկամիտ անինքնասերն է, որի կյանքի նպատակն իր մի փոր հացն է, հետո փորն է, հետո սիրուհին ու կողքինին վատություն անելը:

Մենք չենք գիտակցել ինքներս մեզ, խիզախությունն ու խելքը չենք ունեցել խոստովանելու մեր ստորությունները, և գերադասել ենք պետական կործանումը ի շահ մի քանի բորենիների ազգը հոշոտելու հավակնությունների:

Մտորելով այս հարցերի մասին, ես ոչ մեկին չեմ մեղադրում՝ այլ միայն ու միայն ինձ՝ որ ժամանակին հանդուրժել եմ կողքինիս ապամարդկայնացումը: Որ չեմ դիմադրել տականքին, որին միամտորեն անտեսել եմ ու չեմ կանխատեսել իմ ապագա ստրկական կախվածությունն այդ կենսաբանորեն ու հանրայնորեն հզորացող, հրեշացող ոչնչությունից:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes