Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Գյումրու ռազմական բազա-Որոտանի կասկադ գեոքաղաքական դաշտը

1 Փետրվարի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Հայաստանյան իշխանությունների հետանկախական  ավանադական վարքի սահմաններում անհնար է հասկանալ Որոտանի կասկադի վաճառքը Ամերիկյան մասնավոր ընկերությանը:

Կատարվել է առաջին հայացքից անհնարինը՝ Ռուսաստանի կողմից ամբողջապես գաղութացված Հայաստանը համարձակվել է ահռելի էներգետիկ համալիրն, առանց ռուսներից «թույլտվություն ստանալու», վաճառել ամերիկացիներին:

Մյուս կողմից էլ, պատմությանը հայտնի չեն դեպքեր, երբ մասնավոր ընկերությունը առանց վստահելի երաշխիքների մեծ ներդրում անի կոնֆլիկտային գոտում: Իհարկե, հայտնի են տարբերակներ, երբ ընկերությունը ներքին ինչ որ անհաղթահարելի հարցերը ծածկելու համար կարող է գնալ նման արկածախնդրությունների: Բայց ըստ ցուցանիշերի կարծես թե այս ընկերությունն այդքան անլուրջ չէ:

Հետևաբար, որպեսզի կատարվածը շարունակենք դիտարկել պարզ «առք ու վաճառքի»  շրջանակներում, պետք է ընդունենք, որ ռուսները քնած էին, հայերը անսահման խորամանկ, ամերիկացիք էլ՝ հիմար:

Բայց մենք գիտենք, որ երեք թեզերից ոչ մեկն էլ իրականությանը չեն համապատասխանում:

Հետևաբար, շարժվելով նախադեպերի տրամաբանությամբ, կհանգենք եզրակացության, որ հայերն առհասարակ այս գործարքի հետ քիչ կապ ունեն, ինչպես միշտ է եղել: Այսինքն՝ իրենց ասել են այսպես կանեք, մերոնք էլ արել են:

Փորձենք հասկանալ, թե ով կարող էր թելադրել գործարքը՝ Ամերիկան, թե Ռուսաստանը: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ իհարկե Ռուսաստանը, որովհետև Հայաստանն առաջին հերթին Ռուսաստանի վասալն է:

Իսկ ինչո՞ւ է Ռուսաստանը գնացել այդ քայլին: Արդյոք դժվար էր մի նոր պարտք հնարել, ու դա էլ ասենք մի 50 միլիոն դոլարով դուրս գրել իրենց վրա:

Ոչ ամենևին: Հետևաբար, ինչ որ անհայտ մոտիվներ կան, որոնք Ռուսաստանին ստիպել են հրաժարվել Որոտանի շահութաբեր կասկադից և համաձայնվել ամերիկացիների մուտքին այս գեոքաղաքական խաչմերուկի հենց կենտրոն, կամ էլ նույնիսկ հրավիրել ամերիկացիներին ռեգիոն:

Ակնհայտ է, որ հայկական իշխանությունները մշտապես են ուզեցել վաճառել կասկադը՝ բյուջեի բացերը լրացնելու կամ վաճառքի հետ կապված անձնական ֆինանսական հարցեր լուծելու միտումներով: Բայց և ինչ որ բան միշտ խանգարել է, և փաստացի այն դեռ պետական էր:

Մյուս կողմից էլ պարզ է, որ գնորդի ով լինելը եղել է Ռուսաստանի որոշելիքը: Սույն որոշմամբ ակնհայտ է, որ հենց Ռուսաստանն է որոշել այն վաճառել Ամերիկյան ըկերությանը:

Որոնք են վաճառքի հետ կապված հնարավոր ինտրիգներն ու մոտիվները:

1. Հնարավոր է, որ ամերիկացիներն իրենք են ցանկացել գնել կասկադը ու ռուսներին ստիպել են համակերպվել դրան: Այս տարբերակը հնարավոր է, սակայն ոչ որպես միակ և հիմնական գործոն:

2. Ռուսաստանը հասկացել է, որ պարտվել է թուրք – ադրբեջանական դիվանագիտությանը, չափից ավել զինել է Ադրբեջանին, զիջել է թուրքերին հարցերի լայն ճակատով և այլևս չի կարող դիմակայել Ադրբեջանի կողմից հրահրվող պատերազմին ու հավակնություններին՝ հենց Հայաստանի տարածքի նկատմամբ:

Իրոք, Ղարաբաղի հարցում արդեն երևակվում է ռուսների լիակատար կապիտուլյացիան Ադրբեջանին: Բայց Հայաստանը հենց այնպես զիջելը դեռ որ իր ծրագրերում չկա:

Բայց և կա վտանգը, որ եթե պատերազմը սկսվեց, ապա անկանխատեսելի սցենարների դեպքում այն Հայաստանի սահմանին կանգնեցնելը ռուսների համար անհնար է լինելու:

Փաստորեն, պատերազմը կարող է վերածվել ռուս-ադրբեջանական կոնֆլիկտի՝ Հայաստանին տիրելու համար: Ռուսներն իհարկե մտադիր են Հայաստանը վերավաճառել, բայց միայն իրենց համար հարմար պահին, հարմար փաթեթներով ու գնով, և ոչ թուրքերի թելադրմամբ:

Դրա համար մի ազդու գերտերություն պետք է ներգրավված լինի: Եվ միակ երկիրը, որը կարող է այս պայմաններում միացյալ թուրք-ադրբեջանի դեմն առնել, դա Ամերիկան է:

3. Այսինքն, գործարքի հեղինակներն իրականում ռուսներն են: Ռուսներն են, որ առաջարկել են ամերիկացիներին հայտնվել ռեգիոնում որպես սեփականատեր: Միգուցե ամերիկացիներն էլ նույն ցանկությունն են ունեցել: Բայց կարևորն այն է, որ հարցը երկուստեք գիտակցված, հասունացած և շահավետ է եղել:

4. Այսինքն, կատարված գործարքի սահմաններում, ամերիկյան սեփականատիրոջ ներկայությունը զսպող է Ադրբեջանի հանդեպ և ձեռնտու՝ մնացած կողմերին, նույնիսկ Թուրքիային: Որը չի ցանկանա գենոցիդի թեմայի առկայության պայմաններում Ադրբեջանի թիկունքին կանգնել դիվանագիտականից դուրս՝ որպես մեծ կոնֆլիկտի ակտիվ մասնակից:

5. Ամերիկացիների համար գործարքը ևս դրական է ու ոչ մի բանի չպարտավորեցնող: Բիզնեսի առումով այն հոյակապ է՝ աշխատող հզոր համալիր է ձեռք բերվել, որը չունի ոչ մի նկատելի թուլություն՝ ջուրը հոսում, փող է արտադրում:

Մյուս կողմից էլ, եթե կոնֆլիկտը թեժանա, ամերիկացիներն ավտոմատ ձայնի լիարժեք իրավունք են ձեռք բերում ռեգիոնալ բոլոր հարցերում: Չէ որ կասկադը նաև մեծ տարածք է՝ իր ենթակառուցվածքներով, և ամերիկացիներն ունենում են օրինական շահեր նաև տարածքների նկատմամբ:

Եվ հենց այս առումով՝ ռուսների հրաժարումը համեղ փողաբեր պատառից, թույլ է տալիս ենթադրել, որ ռուսական գեոքաղաքական վախերն ուղղակի ահռելի են:

6. Իրանին ևս գործարքը հիմնականում ձեռնտու է, որովհետև ամերիկյան ներկայությունը ռազմական չէ և ռազմականի կարող է վերածվել միայն պատերազմի դեպքում, որին Իրանն էլ է դեմ:

Եզրակացություններ կատարվածից.

1. Արևմուտքից՝ Գյումրիի ռազմակայան, արևելքից՝ Որոտանի ամերիկյան կասկադ, տարածքն ինչ որ առումներով «կոլոբոկային» է ներկայանում որպես ռուս-ամերիկյան համատեղ գեոքաղաքական ունեցվածք: Եթե ռուս-ամերիկյան թեժացումներ չլինեն այլ ոլորտներում ու կետերում, Հայաստանը նրանց համագործակցության եզակի վայրերից մեկը կլինի:

2. Ռուսները պետք է որ սթափված լինեն ուկրաինական դեպքերից ևս և իրենց քաղաքականությունը հարևանների հանդեպ այսուհետ շատ ավելի հավասարակշիռ է լինելու: Վատագույն դեպքում ռուսները ձեռքերը կլվանան ռեգիոնալ հարցերից և կմնան որպես միայն կառուցվածքային սեփականատեր, այլ ոչ գերուժ:

3. Ադրբեջանը դարձել է ինքնուրույն տարածաշրջանային մեծ գործոն, և Ռուսաստանը հաշվի է նստում այդ փաստի հետ: Հետագայում ևս, ռուս-ադրբեջանական հարաբերությունների առ ու ծախի առանցքն անցնելու է Հայաստանով, և ռուսների բոլոր զիջումները այլ վայրերում ու հարցերում աստիճանական քայլերով արվելու են հենց Հայաստանի հաշվին:

4. Ի դեմս Հայաստանի՝ ռուսները ձեռք են բերել գեոքաղաքական առևտուրների մի ահռելի ունեցվածք, որը տարիներ կհերիքի ծածկելու ռուսական պարտությունները:

5. Այս արդյունքին հասել ենք մենք ինքներս, ինքնուրույն, նպատակասլաց՝ մսխելով մեր բոլոր ռեսուրսներն ու արժանապատվությունը: Որևէ արտաքին սուբյեկտ սրանում մեղավորություն չունի:

Ներկայում Հայաստանն ինքնակամ և ամբողջապես զրկված է սուբյեկտությունից և հանձնված է ռեգիոնում շահագռգիռ երկրների քմհաճույքին:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes