Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Տանիքը որպես պետության կործանման և անհատի այլասերման համակարգ

29 Հունվարի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Գաղտնիք չէ, որ Հայաստանում ձևավորված քրեաօլիգարխիկ իշխանության կարևորագույն առանձնահատկությունը տանիքների համակարգն է: Հանրային ընկալման մեջ տանիքը ներկայանում է որպես որոշակի խումբ մարդկանց իրավունքների տրամադրման և պաշտպանական մեխանիզմ:

Իրականում տանիքը շատ ավելի հզոր ու բազմապլան լծակ է, որն արդեն իսկ կործանման է հասցրել հայկական պետականությունն ու այլասերել հայ մարդուն:

Տանիքն առաջին հերթին դրական անհատականությունը ճնշելու ու ոչնչացնելու լծակ է:

Իրոք, տանիքի տակ եղած անհատը պարտավոր է ենթարկվել «տանիքի կոդեքսին» ու  սկզբունքներին: Եթե չենթարկվեց, ապա նա պարզապես չի կարող այնտեղ լինել: Համակարգի մեջ եղածը վերից եկած հրամանների շրջանակներում է գործում, և խրախուսելի են միայն վերադասին ծառայելու հնարամիտ օրինազանցությունները, բայց ոչ համակարգային որևէ հարց լուծելու հատկություններն ու մասնագիտական կարողությունները:

Այսինքն, «տանիքի» համակարգի մեջ  արգելված է պաշտոնեական պարտականությունները կատարելու, արարելու, կոմպետենտություն ցուցաբերելու որևէ դրսևորումը: Բայց և խրախուսելի է համակարգի ամրացմանն ուղղված ցանկացած «ինքնագործունեությունը»:

Ասվածի ներքո պարզ է դառնում հայկական ուժայինների գործունեության «հնարամիտ» բազմազանությունը ընդդիմության ու ժողովրդի դեմ դրսևորումներում:

Տանիքի տիրոջը ձեռնտու է դա, և այս ոլորտում առկա են անուրանալի  «նվաճումներ»՝  ինչպիսիք էին, օրինակ, զուգարանների փակելը միտինգների ժամանակ, կամ էլ ընդդիմադիրների հարազատներին ընդամենը հացի փող  ապահովող գործերից հեռացնելն ու հետապնդումները:

Եթե նեգատիվ ինքնուրույնությունը խրախուսված է վերից վար, իսկ դրական ինքնուրույնությունն ուղղակի արգելված, ապա բնական է, որ չկա  հետադարձ որևէ կապ տանիքի ու ստորադրյալի միջև, բացի «ցավդ տանեմ շեֆ ջան»-ը:

Հետևաբար, ինչքան տանիքներով վեր, այնքան աճում է  վերադաս անդամների գաղափարական ու ինֆորմացիոն վակուումը:

Այս վիճակն ի վերջո հանգեցնում է տանիքների բացարձակ մեկուսացմանը իրականությունից: Եվ արդյունքում, ամբողջ համակարգն է արագորեն հայտնվում կործանարար վայրընթացի մեջ:

Ստորադասն իրավունք չունի տանիքին որևէ բան ասելու, «տանիքն» էլ որևէ վստահելի ինֆորմացիոն աղբյուր չունի հասկանալու համար, թե ինչ է կատարվում ներքևներում:

Եվ գալիս է պահը, երբ տանիքների ողջ համակարգը վերից-վար անընդունակ է ինքնուրույն որևէ քայլի՝ որին և ականատես ենք ներկայում, կատարյալ անիշխանության դրսևորումներով:

Եթե տանիքների ներսում պաշտոնյաների մասնագիտականն ու անհատական դրական որակները որևէ նշանակություն չունեն համակարգի համար, կամ նույնիսկ հակացուցված են, ապա արժևորվում ու կարևոր են դառնում համակարգին ծառայելու միայն բացասական  հատկանիշերը:

Եվ նման սկզբունքներով համալրվելով, ի վերջո համակարգը դառնում է բացասականի մի գերխիտ միջուկ, որը սև խոռոչի նմանակով միայն կլանում է, ոչնչացնում, փչացնում ու կործանում ամեն ինչ:

Քանի որ տանիքային համակարգը  միայն մսխող է, ինքնին ընդունակ չէ որևէ դրական արարման, ապա ժամանակի ընթացքում այն կազմող անհատների մեջ աճում է առավել պաշտպանված լինելու մարմաջը: Նրանք գիտեն, որ համակարգից դուրս կա իրենց համմերներն ու բենթլիներն արտադրող «անտանիք» արտաքին ահռելի աշխարհ, որը համակարգից շատ ավելի հզոր է, և ամեն վայրկյան կարող է  չհամակերպվել տանիքների գոյությանը:

Եվ այդ վախն է, որը նրանց մղում է գտնել և ենթակայվել արտաքին էլ ավելի հզոր տանիքի, քծնել նրան ու կատարել նրա հրամանները:

Սեպտեմբերի 3-ին մենք ականատես եղանք հենց այդ փաստին: Հայկական իշխանությունները ոչ թե ենթարկվեցին Ռուսաստանի քմահաճույքին, այլ ուղղակի երանությամբ հրաժարվեցին սուբյեկտությունից և վազեցին գերադաս տանիքի տակ, քանի որ ներքին ռեսուրսը չունեին համատեղվելու «ոչ-տանիքային» Եվրոպային, կամ էլ ինքնուրույն մնալու:

Ռուսական պատրոնի, նոր տանիքի առկայությամբ հայկական ողջ իշխանական համակարգը կդառնա համասեռ, բացարձակ անպատասխանատու, բայց և կայուն, քանի որ իր հաշվարկներով ձեռք կբերի նոր տանիքի պաշտպանությունը և կազատվի «ինչ անելը» հասկանալու ու ապահովելու խնդրից:

Ռուսական ուժայինների հայտնվելը Հայաստանում մեր իշխանությունների պահանջն էր գերագույն տանիքից, հենց կայունության խնդրով, այլ ոչ հակառակը:

Թվում է, թե հայաստանյան իշխանությունները ներսում այլևս ոչ մի անելիք ու գլխացավանք չունեն: Հայաստանն ընդամենն արտաքին տանիքից հրամանների սպասող, քարշ եկող գավառ է, ուր թույլատրված է ինքնուրույն կործանվելը, բայց ոչ արժանապատիվ ապրելը:

Մյուս կողմից էլ, մեծ վտանգ կա, որ ՄՄ-ը առհասարակ չկայանա: Բայց իրականությունից մեկուսացած անոմալ հայկական տանիքակարգի համար դա էլ հոգ չէ՝ թող Հայաստանի տեղում մնա անսուբյեկտ տարածք՝ լքված թե «տանիքների» ազգ ու տակի, ու թե մարդկանց կողմից:

Փաստորեն, նախկին տանիքիային ոչ-սուբյեկտությանն այժմ գումարվել է նաև խորը գավառականությունը, և հենց դա է պատճառը, որ արտաքին աշխարհն արդեն չի ընկալում Հայաստանը որպես պետություն: Եվ գնալով այս միտումը խորանալու է:

Տանիքային համակարգը միայն ներկա իշխանականի հատկանիշը չէր: Տանիքը վաղուց է մտել մեր կյանքի ամենատարբեր ոլորտները: Եվ տանիքն է, որը  պարտադրում է արտադրել անտառաճանաչ գիտության դոկտորներ, թալանով հերոսացած գեներալներ, որևէ օտար լեզու չիմացող և բանակցելու հմտությունից զուրկ դիվանագետներ, մտավոր հետամնացի կարողություններով քաղաքապետեր և իհարկե՝  ծայրահեղ հետամնաց  երկրների համար էլ էկզոտիկ տեսքի ու որակի  արխայիկ օլիգարխներ:

Տանիքային համակարգը զուտ իշխանական կառույց չէ, նաև հանրային վարքի կոդեքս է, արժեքայինի ունիվեսալ բանաձև և կյանքի դպրոց: Իր դիդակտիկայով այն  մանկապարտեզից սկսած մատաղ սերնդին կողմնորոշում է՝ ինչ անելու և ինչ չանելու, ինչը ընդունելու և ինչը մերժելու:

Պատերազմում պարտված երկրները կարող են վերականգնվել, ինչպես օրինակ 2-րդ համաշխարհայինից հետո Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան ու շատ ավիրված երկրներ վերականգնվեցին, ըստ որում մոդեռնացնելով իրենց ամեն հնարավոր կողմերից:

Դանդաղ, ներսից փտող երկրում այլասերվում է առաջին հերթին հենց մարդը, և այդ երկիրն ու ազգը վերականգնվելու շանսը գրեթե չունեն:

Պատմական նմանակը չունեցող հայկական 3 իշխանությունների անցած 23 տարիները ցույց տվեցին, որ մեր կերտած «տանիքային» համակարգն ամեն ինչ փչացնելու մի յուրահատուկ միջավայր է, ուր մարդիկ մրցում են իրար կողոպտելու, վատություն անելու և հրեշանալու ասպարեզներում:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes