Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Մայդանում կործանվող Ռուսաստանը

24 Հունվարի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

21-րդ դարում ապրելու համար 21-րդ դարի գիտելիքին է պետք տիրապետել:

Այն, որ այս պարզ ճշմարտությունը հասու չէր հայկական իշխանություններին, զարմանալի չէր, բայց որ հասու չէ նաև Պուտինին, ապշեցուցիչ է:

Դեռ սովետի կործանման տարիներին թվում էր, թե Ռուսաստանը հասկացել էր իր հետամնացության, տարածքի, ազգային կազմի, տնտեսական հնարավորությունների ու գեոքաղաքական հավակնությունների անհամապատասխանությունները:

Բայց Պուտինյան տարիները ցույց տվեցին, որ Ռուսաստանը դեռևս ձևակերպված ժամանակակից պետականություն չէ, և ինչպես միջնադարում՝ իր առաջին դեմքերի կամակորության պատանդն է:

Եթե հասարակ ժողովրդի մոտ առկա ցարական մենթալիտետը ընդամենը իներցիոն պատկերացումներ են և ինչ որ առումով ընդունելի, ապա գերտերության կարգավիճակի հավակնություն ունեցող երկրի ղեկավարի ցարականությունը ծիծաղելի մոլագարություն է:

Իշխանությունը մարդուն այլասերող է, անսահմանափակ իշխանությունը՝ նաև խելքահան անող: Համաձայն շրջանառվող լուրերի, Պուտինը միլիարդատեր էլ է: Եթե դատենք ըստ պատմական հազարավոր նախադեպերի, հարստանալուն զուգահեռ, մարդիկ ոչ միայն այլասերվում են, այլ նաև կտրվում իրականությունից և կորցնում առողջ դատողությունը:

Պուտինի դեպքում անձնական գլխապտույտ առաջընթացն ու առողջ դատողության կորուստը համատեղվել են նաև ձեռքում ատոմային կոճակը ունենալու մեծամտությանը:

Եվ մենք փաստորեն գործ ունենք իրականությունից կտրված անձի մեջ կենտրոնացած պետական-քաղաքական ինքնակործան ցինիզմի հետ:

Առօրյա կյանքում նման տիպարները բազմաթիվ են, բայց 21-րդ դարի քաղաքականում՝ ոչ այնքան: Բանն այն է, որ անհաշվենկատ պետական ցինիզմի հակառակ երեսը ինքնասպանությունն է: Նման է, որ Ռուսաստանը գնում է ինքնասպանի ճանապարհով:

Այլապես, ներքին պրոբլեմների նման մեծ հավաքածու ունեցող Ռուսաստանը հազար անգամ կմտածեր, մինչև 50 միլիոնանոց ազգակից հարևան երկրին նվաստացնելն ու որևէ կերպ չհիմնավորված իր ավանտյուրաների առարկա դարձնելը:

Միգուցե Հայաստանի անլեզու հպատակությունն իր քաջալերող դերն ունեցավ Ուկրայինայի հանդեպ էլ նույնն անելու: Բայց այդ դեպքում պետք է ընդունել, որ Պուտինյան մտավոր սնանկությունն ավելի խորն է, քան վերը նկարագրածն է:

Մայդանյան պրոցեսը միգուցե ներկա պահին կոնկրետ հաղթանակի չհասնի էլ, բայց այն արդեն ունի ահռելի արդյունք՝ անվերադարձ թշնամացրել է ուկրաինացիներին հանդեպ Ռուսաստանը: Այն մի նոր գերլարվածություն է ստեղծել Ռուսաստանի ներքին կյանքի  համար, որը պոտենցիալն ունի պայթեցնելու երկիրը:

Պուտինը պարտավոր էր հասկանալ, որ ոչ միայն ռուսներ են ապրում Ուկրաինայում, այլ նաև ուկրաինացիներ են ապրում Ռուսաստանում: Եվ որ նրանց տոկոսը շոշափելի է մասնավորապես ռուսական սպայակազմի մեջ:

Եթե առաջներում ռուսների պրոբլեմն աճող մուսուլմանական հատվածն էր և բանակի զինվորական կազմի մուսուլմանացումը, ապա Մայդանի պրոցեսով ռուսներն ահռելի հարցեր են ունենալու արդեն սպայակազմում:

Մայդանով Ռուսաստանը պախարակվելու է աշխարհով մեկ, որովհետև գաղութացման դարն անցել է դեռ 60-70 տարի առաջ՝ Հնդկաստանից անգլիացիների դուրս գալուց հետո:

Հետսովետական տարածքի պրոցեսները ապագաղութացում չէին: Դրանք ինքնակառավարման անցնելու, տեղերում ինքիշխանությունը որպես կայուն պետականություն զարգացնելու պրոցեսներ էին, մեկում հաջող, մյուսում, ինչպես Հայաստանում՝ ինքնակործան:

Մինչև ՄՄ կոչված քաղաքական արկածախնդրության օրակարգ հայտնվելը, Ռուսաստանի միջամտությունը հետսովետական երկրների ներքին պրոցեսներին ինչ որ առումներով նեոգաղութացման սահմաններում էին և համահունչ ներկա աշխարհի սկզբունքներին: Սեպտեմբեր 3-ին Հայաստանի պետականության  ոտնահարումով ու Ուկրաինայի հանդեպ ներկա հարկադրանքներով, Պուտինը հատեց տրամաբանականի բոլոր սահմանները և այսուհետ ամեն օր ու ամեն հարցով բախվելու է իր խելահեղության հետևանքներին:

Պուտինն արեց անթույլատրելին՝ Տյուտչեվյան հուզական քառյակի

Умом Россию не понять, Аршином общим не измерить: У ней особенная стать — В Россию можно только верить

մտքերն ամենախելահեղ ձևով մտցրեց քաղաքական կյանք, դարձնելով դրանք  ինքնակործանման լծակ:

20-րդ դարը տեխնիկական անննախադեպ զարգացման ու մարդու ազատականացման ժամանակաշրջանն էր:

21-րդ դարն սկսվել էր քաղաքական հանցագործների խելահեղ սանձարձակություններով Իրաքում, ապա Աֆղանստանում ու արաբական աշխարհում՝ քաղաքակիրթ աշխարհից հեռու տարածներում: Խելահեղությունների էստաֆետն այժմ իր վրա է վերցնում Ռուսաստանը՝ ըստ որում, իրացնելու համար հենց իր տարածքում:

Իհարկե, բոլորին է սա ձեռնտու լինելու՝ թե արևմուտքում ու թե արևելքում:

Պյոտրը ստիպված էր արևմտյան առաջավորը բռնի մեթոդներով ներդնել ռուսական իրականություն: Պուտինը 21-րդ դարում բռնություն է անում առաջավորը երկիր մտնել թույլ չտալու համար:

Մայդանյան պրոցեսը ինչ որ մասով իհարկե Ուկրաինայի մասին է, բայց հիմնականում այն Ռուսաստանի մահախոսականն է:

Մեզ այլ բան չի մնում, քան անվտանգ հեռավորությունից ռուսական անխուսափելի կատաստրոֆան դիտելը:

Բայց և հավատը չկա, որ մեր այրերը նույնիսկ դրան են ընդունակ:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes